Վիշապ (12.08.2014)
Ապեր, Ադրբեջանի պրոպագանդայում ոչ մի զիջում չկա, իրենք իրենց վաղուց համոզել են, որ ճիշտը Երևանը հողին հավասարեցնելն ա, Սևանում էլ ոտերը լվալն ա, ու սաղ իրենց պապական հողերն ա։ Մնացել ա քաջ նազարություն անեն։
Էս պարագայում Հայաստանի կողմից զիջումների մասին խոսելը ոչ թե կոնստրուկտիվիզմ ա դիտարկվում իրենց կողմից, այլ` ցռանություն։ Դու չես կարող կոնստուկտիվ փոխզիջումների գնալ ոչ ադեկվատ շիզիկների հետ։
Միակ տարբերակը շիզիկներին վնասազերծելն է։
Դու մոտավորապես ասում ես հետևյալը` եկեք քանի շուտ ա գնանք կապիտուլյացիայի, քանի որ վաղ թե ուշ գնալու ենք կապիտուլյացիայի։մյուս կողմից էլ եթե նայում ես էսօրվա հայաստանյան իրականությանը ապա դժվար չի գուշակել թե որ ուղղությամբ ա գնում հավասրակշռությոնը… պետք չի էսօրվա ադրբեյանական ձախողումներից էդքան խարախուսվել… սաղս էլ գիտենց Հայաստանի վիճակն ու դա անգամ ադրբեջանցիքի համար գաղտնի չի… նայի տես թե էսօր քանի նախկին հայաստանցի ակումբցի կա… էդ տեսակետից Ալիվը սխալ չի…
Օքեյ, քանի որ ընդհանուր հայտարարի չեն գալիս, եկեք գնանք կապիտուլյացիայի։ Կրկնվում ես արդեն, ապեր։ոչ փուլային տարբերակն էսօր հնարավոր չի (1 հարցի շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ուր մնաց 50-ի) ու գնալով ավելի անհնար ա դառնալու, որովհետև իրանք թվաքանակով շատանում են, Ալիևի փողերի հետ միասին… ինչի՞ պտի իրանք համաձայնվեն քո տարբերակի հետ… դու կհամաձայնվեի՞ր… փաթեթային տարբերակը գնալով ավելի անհնարին ա դառնում ու իմ կարծիքով փաթեթային ունի ավելի պարտադրող բնույթ, իսկ էսօր դժվար ա ադրբեջանին պարտադրել (կարելի ա եթե Եվլախը գրավես)…
Հավատանք, որ փոխենք… վայ, էս ուրիշ հեքիաթից էր։Չուկն ասեց որ ինտենսիվ բանակցություններ են գնում դրա շուրջ… հավատում եմ, բայց կասկածում եմ… անհավանական ա թվում…
Ես կարծում եմ, որ երկու կողմերը պիտի սթափ նայեն իրավիճակին ու գնան փոխզիջումների։ Բլա բլա բլա։ Ինչ որ մեկի տանձին ա՞ իմ կարծիքը։ Իսկ դու կարծում ես, որ քո կարծիքը ինչ որ մեկի տանձին ա՞։Հայաստանի փեսուրսները գնալով ավելի քչանում ա թե քաղաքական թե տնտեսական ու թե ֆինանսական ոլորտներում… հասարակությունն անտարբեր ա էս ասպեկտների հանդեպ ու լուծումը գտել ա արտագաղթի մեջ… Հայաստանի առաջ կանգնած ա երկու հիմնական խնդիր…
1. ռեժիմի հեռացում, որը 100% մեզնից ա կախված
2. ղարաբաղի հարցի կարգավորում որը երևի 50% մեզնից ա կախված, կարող ա ավելի շատ կամ ավելի քիչ, բայց հաստատ 100% չի…
սրանք էլ իրարից անկախ չեն ու մեկը մեկի վրա ազդում ա, հատկապես Հայաստանում… ադրբեջանում էդքան չէ… դրան էլ գումարած տարածաշրջանային նկրտումները տարբեր երկրների…
so հարցը տենց պարզ չի ու լուծումն էլ էդքան միանշանակ չի…
անձամբ ես կարծում եմ որ նախ պետք ա անմիջական շփումներ լինեն երկու երկրների միջև… տարօրինակ թող չթվա, բայց պատերազմի տարինեմրին էդ շփումը կար, բայց հիմա իսպառ վերացված ա ու կողմերն ավելի բարբարոսաբար են տրամադրված իրար նկատմամբ…
So մի երազի, այլ իրական բաներ ասա։ Եթե լուծումը միանշանակ չի, էդ դեպքում դու անմիջապես լուծելու կոչեր անելուց առաջ մի քիչ մտածի։
Ադրբեջանը լրիվ ուրիշ իրականության մեջ ա, դու ուրիշ։ Իրենք ջախջախում են թշնամուն ու նվաճում են իրենց «պապական հողերը» դոն քիշոտների ու քաջ նազարների պես, դու հասարակությունների ինտեգրման մասին ես մտածում։
Նրանք խեղճ քաղաքացիական գերուն դիվերսանտ ներկայացնելով ու տանջելով ինքնահաստատվում են կամ իրենց վախն են չեզոքացնում, դու փաթեթեային տարբերակներ ես քննարկում։
Խիյարը լրիվ թարս ա բուսնել ոնց որ։
Si vis pacem, para bellum
Ալեքպեր ԱլիևՀիանալի ժամանակներ՝ գործակալներ, լրտեսներ ու հայ բոզեր
Իմ հայաստանցի բարեկամուհին
2007 թվակականի մի հաճելի աշնանային օր ինձ զանգահարեց գործընկերս ռուսալեզու Day.az կայքից, որի հետ այդ ժամանակ համագործակցում էի։
Ասաց՝ հանդիպենք Ջաֆար Ջաբարլիի հուշաձանի մոտ։
Հանդիպեցինք, իսկ հանդիպման առիթն ուկրաինական NTN հեռուստաալիքում աշխատող նախկին բաքվեցի, ծագումով հայ Քրիստինա Իսայանն էր, ումից գործընկերս Day.az-ի համար հարցազրույց էր վերցրել։
Հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել, մարդիկ շատ ոգևորված էին։
Դա մի ժամանակ էր, երբ Day.az-ը երկրի համար առաջին տեղեկատվական կայքն էր։ Իսկ տիկին Իսայանն իր հարցազրույցում շատ էր գովացել Բաքուն, շատ ջերմ խոսքեր ասել։ Որքա՜ն էին ազդվել մարդիկ․ ու նրանք բոլորն էլ, կարելի է ասել, նույն բանն էին ասում՝ «ի՜նչ լավ կլիներ, որ բոլոր հայերն ունենային Քրիստինայի թասիբը»։
Գործընկերոջս խոսքերից պարզվեց, որ «Քրիստինան ցանկանում է ևս մեկ անգամ տեսնել Բաքվի այն բակը, որտեղ ծնվել ու մեծացել է, տեսնել թթի ծառը, հարևաններին, իր տունը։ Խնդրել է նկարել ու իրեն ուղարկել բակի լուսանկարը»։
Նա, սակայն, չէր ցանկանում մենակ գնալ, ուղեկից էր փնտրում։ «Ինչ էլ հավես ունես,- ասացի ես։ – Ավելի լավ է գնանք, խմենք»։ Այդ տարիներին արդեն բավական լայն տարածում էր ստացել GoogleEarth ծրագիրը։ «Թող մտնի ու տեսնի իր բակը։ Ես այստեղից երկու քայլի վրա գտնվող Խորհրդային անգամ չեմ գնում․ բակին, որում ծնվել եմ, GoogleEarth-ով եմ նայում»,- ասացի ես։
Բայց Քրիստինան իր բակի ճշգրիտ տեսքն էր ուզում։ Վերջիվերջո, գործընկերս համոզեց ինձ։ Գնացինք այդ հասցեով։ Բացեցինք երկաթե դարպասներն ու մտանք փոքրիկ, կոկիկ բակ՝ չորս տներով։ Ռուսալեզու լրագրողը հանեց տեսախցիկն ու սկսեց նկարել՝ թթի ծառը, բակի զուգարանը, այնուհետև թակեց մեզ պատահած առաջին դուռը։ Դուռը բացած միջին տարիքի կինը հետաքրքրությամբ լսեց մեր հայտնվելու պատճառը։ Հարցին՝ արդյոք ճանաչում է Քրիստինային, բարյացակամորեն պատասխանեց․ «Իհարկե, գիտեմ, փոքրիկ աղջնակ էր, ամբողջ օրը մեր տանն էր։ Հետո պատերազմը սկսեց, ու նրանք փախան-գնացին»։
Երբ ռուսալեզու գործընկերս հարցրեց, թե որ տանն էր Քրիստինան ապրում, կինը մատնացույց արեց ձախի վրա գտնվող դռանն ու չգիտես ինչու, համարյա շշուկով ասաց․ «Հիմա այս տանն ապրում են ․․․ից փախստականներ»։
Ռուսալեզու լրագրողը տեսախցիկն ուղղեց կնոջ նշած դռանն ու սկսեց նկարել, որպեսզի Քրիստինային ցույց տա իր տան ներկայիս վիճակը։
Ու հենց այդ պահին դուռը բացվեց։ Դուռը բացվելուն պես՝ միջին տարիքի բաքվեցի կնոջ դուռը փակվեց։
Բացված դռնից՝ Քրիստինայի նախկին տնից, դուրս եկան առնվազն յոթ-ութ տարբեր սեռի ու տարիքի մարդիկ ու շրջափակեցին մեզ։ Գործընթացը ղեկավարում էր իր ոգևորությամբ առանձնացող մի ծեր կին։
Այդ ծեր կինը ռուսալեզու լրագրողին կոնկրետ հարց տվեց․ «Ինչո՞ւ ես տունս լուսանկարում»։ Ու սա վերցնում ու ասում է, որ «այստեղ նախկինում բնակված հայերը խնդրել են, ես էլ լուսանկարում եմ, որ երեկոյան ինտերնետով ուղարկեմ՝ տեսնեն ու հանգստանան, շատ տխուր են, կարոտը տանջում է․․․»
Հասցրեց միայն դա ասել․․․ Տարեց կինը՝ բղավելով․ «Վա՜յ, հայեր են եկել»,- սկսեց գլխի մազերը պոկել։ Ինչից հետո խոստացավ ոտքը մտցնել ռուսալեզու լրագրողի մի տեղը։ Տնից դուրս եկածներից երկուսը վազեցին փողոց ու մի քանի րոպեից վերադարձան երկու ոստիկանների հետ։ Ինչ ասես՝ չլսեցինք, չտեսանք այդ երկու րոպեների ընթացքում։
Ոստիկանները մեզ տարան երկու քայլի վրա գտնվող ոստիկանության շրջանային վարչություն։ Բարձրացրին պետի գրասենյակ։ Միևնույն ժամանակ, մեզ ուղեկցում էր ամբողջ ձայնով բղավող հիպերակտիվ կինը, որը ցանկանում էր ոտքը մտցնել ռուսալեզու լրագրողի մեջ։
Նախ ոստիկանները պետին տեղեկացրին, որ «սրանք զբաղվում են լուսանկարչությամբ հայերի համար», այնուհետև կինը պատմեց՝ ինչպես է վախեցել իրենց բակ մտած հայերից, ինչից բարձրացել է իր ճնշումն, ու մի փոքր էլ լաց եղավ։ Հերթը հասավ մեզ, ու այդտեղ պետին տարավ․ «Սրիկանե՜ր, դավաճանե՜ր, օղռաշնե՜ր։ Հայ բոզե՜ր։ Ձեր վերջը եկավ, դուք թքեցիք»։ Շտապ զանգահարեց, ինչ-որ մեկին կանչեց իր մոտ ու կնոջն ասաց․ «Պատմիր՝ գրենք, սրանց գցենք ճաղերի հետև։ Ափսոս՝ գնդակահարությունն արգելվել է․․․»։
Ռուսալեզու լրագրողը տարօրինակ կերպով նայում էր պետին, երբեմն՝ ժպտում։ Հասկացա, որ եթե այսպես շարունակվի, մենք իսկապես կարող էինք հայտնվել բանտում, ու որոշեցի նախաձեռնությունը ձեռքս վերցնել․ «Պարոն ․․․ , ուզում եք ասել, որ բակի պատերն ու ծառերը լուսանկարելն ու հային ուղարկելը հանցագործությո՞ւն է»։
«Այ էշի տղա, ո՞նց է լեզուդ պտտվում խոսել։ Այդ հայուհին քո ի՞նչն է՝ մա՞յրդ, քո՞ւյրդ, որ լուսանկարներ ես ուղարկում։ Բարեկամնե՞րդ են։ Դու ինքդ էլ հայ ես։ Երկուսդ էլ հայ եք․․․»։
Տեսնում եմ՝ խոսակցությունը ձգձգվում է։ Հանեցի հեռախոսս ու հավաքեցի արդեն հանգուցյալ Անար Մամեդհանլիի (Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, Day.az կայքի սեփականատեր, ՈՒՀԱ «Парни из Баку» թիմի ավագ – խմբ․) համարը։ Ռուսալեզու լրագրողը ցանկացավ դիմադրել, թե՝ «չարժե անհանգստացնել չնչին գործի պատճառով»։ Պատկերացնո՞ւմ եք։ Պարզվում է՝ դա չնչին բան էր։
«Բարև, Անար, ինչպե՞ս ես։ ․․․ Շնորհակալություն, լավ։ Ես ․․․ի հետ եմ։ Չէ, չենք խմում։ Ոստիկանության բաժնում ենք․․․Բերման են ենթարկել․․․ Քրիստինա Իսայանի բակն էինք լուսանկարում․․․Դե, Քրիստինա Իսայանը, վերջերս նրա հարցազրույցն էինք հրապարակել։ Հենց այդ Քրիստինան։ Այո, նա է խնդրել․․․ Մե՞զ։ Քրիստինայի տան ներկայիս բնակիչները, մեզ տեսնելով, շատ անհանգստացան, ցնցվեցին․․․Ոստիկանություն կանչեցին․․․»։
«Հեռախոսը փոխանցիր պետին»։
«Ներեցեք, Ձեզ հետ ուզում են խոսել» ասելով՝ հեռախոսը փոխանցեցի պետին, վերադարձա տեղս ու նստեցի․ ոտքս ոտքիս դնելով՝ սկսեցի հետևել։
Հեռախոսն ականջին՝ պետը գնալով փոքրանում էր, բառի բոլոր իմաստներով։ Մի խոսքով՝ ահավոր տեսարան էր։ Պետի փոքրանալուն զուգահեռ փոխվում էր նաև կնոջ դեմքը․ ծրագիրը «error» էր տվել։
Պետի ասածից միայն սա եմ հիշում․ «Ոչ, պարոն Անար։ Ոչ, ռազմական օբյեկտ չէ, պարոն Անար։ Ոչ, ռազմավարական նշանակություն չունի, պարոն Անար։ Այո, պարոն Անար, հասարակ բակ է․․․ Ես էլ գիտեմ, պարոն Անար, տղաներն են բերման ենթարկել ու բերել․․․Ոչ, պարոն Անար, չեն ասել, որ ձեր աշխատակիցներն են, պարոն Անար․․․Աչքիս վրա, պարոն Անար․․․»։
Երբեք չեմ մոռանա նրա հայացքը, որն ասում էր՝ «փրկիր ինձ, ներիր ինձ»։
Ռուսալեզու լրագրողը վկա։ Եթե ցանկանում է, թող ինքը պատմի իմ կողմից բաց թողնված պահերը։ Թող ինձ ուղղի, եթե ինչ-որ բան չափազանցում եմ։
***
Ինձ արդեն ոչնչով չես զարմացնի։
Ուզում եմ ասել, որ տեսել եմ այն ծիծաղելի ու անհեթեթ իրավիճակը, որում նրանք հայտնվում էին՝ բացահայտելով հայերին։
Տեսել եմ նաև՝ ինչ մակարդակի էին իջնում նրանք, ովքեր ժամանակին ծիծաղում էին հայերին բացահայտողների վրա, իսկ արդյունքում մի լուսանկարի պատճառով լսում ոստիկանության պետի ամենաստոր վիրավորանքները։ Հիմա ինքն է սրան-նրան գործակալ անվանելով ման գալիս։ Այս մեկը գործակալ է, այն մեկը գործակալ է, հային գաղտնիք վաճառեց, չգիտեմ ինչ։ Ի՜նչ շատ գաղտինքներ ունեք, ու ինչքան շատ մարդ է տեղյակ այդ գաղտնիքների մասին։ Որքա՜ն շատ մարդ է պատրաստ վաճառել հայրենիքը։ Այս ի՞նչ ժողովուրդ է։ Իբր թե սրանք ժողովուրդի, հայրենիքի դարդին են։ Նրանց խոսքերից ստացվում է, որ դավաճան ազգ է, բոլորը ձգտում եմ վաճառել հայրենիքը։
Ի՜նչ լավ հնարավորություն է ստեղծվել հաճոյամիտների համար, ինչպես են շարք կանգնել։ Բրա՜վո։
Ես չեմ նշում ոչ այն փախստականների անունները, ոչ պետինը, ոչ էլ լրագրողինը, քանի որ դա կարևոր չէ։ Ադրբեջանում բոլորն են այս վիճակում ու գնալով նմանվում են միմյանց։
Այս ամենի ամենազզվելի կողմն այն է, որ այս երկրում որևէ մեկը երաշխավորված չէ վաղը «գործակալ, լրտես, հայ բոզ» դառնալուց։ Ոչ ոք։
«Թմրամոլների» կողքին հայտնվել ու իր դիրքերն է ամրապնդում շատ լուրջ հակառակորդ՝ «հայ գործակալներ»։
Հ․Գ․ Անարն այս իշխանությունների կողմնակիցն էր։ Բայց հենց այդ անմակարդակությունն էլ սպանեց Անարին։ Իսկ նրանք, ովքեր Անարին «եղբայր» ու «ընկեր» էին անվանում, այսօր գտնվում են անմակարդակության տիեզերքում։ Անարը գիտեր՝ ինչու էր մահանում։
Աղբյուրը՝ epress.am
Վիշ, ես հասկանում եմ որ իրանց նախագահն ապուշ ա իրանց հետ միասին, բայց մենք իրանցից լավը չենք հաստատ… տարբերությունը նավթ ա… քո կարծիքով, "Միակ տարբերակը շիզիկներին վնասազերծելն է"-ն քաջնաղզարություն չի՞… մի հարցնող լինի բա ինչի՞ մինչև հիմա չես վնասազերծել, հերիք չի մի հատ էլ բանակցում ես… դու ասում ես իրանք ապուշ են, ուրեմն մենք էլ պտի ապուշ լինենք…
եթե լուծումը դու հասկանում ես որպես կապիտուլյացիա էդ արդեն խոսում ա որ դու էլ ես իրանց պես մտածում ու եթե քո առաջարկին նայենք ապա դա ուղիղ իմաստով կապիտուլյամցիայի պահանջ ա… ասում ես "էս ա, ուզում եք ուզեք ուզում եք՝ չէ"… էդ դեպքում բանակցություններից պտի դուրս գաս ու Բաքուն գրավես… էն ժամանակ կհամաձակնվեն… եթե դա չենք անում ուրեմն պտի լուրջ փոխզիջման մասին մտածենք…Դու մոտավորապես ասում ես հետևյալը` եկեք քանի շուտ ա գնանք կապիտուլյացիայի, քանի որ վաղ թե ուշ գնալու ենք կապիտուլյացիայի։
դե, ինչ ասեմ եթե փոխզիջման ու կապիտուլյացիայի տարբերությունը կողմերը չեն տեսնում, մենք էլ, ապա մեկն ու մեկը պտի կապիտուլացվի… հուսանք մենք չենք լինի…Օքեյ, քանի որ ընդհանուր հայտարարի չեն գալիս, եկեք գնանք կապիտուլյացիայի։ Կրկնվում ես արդեն, ապեր։
նույն հեքիաթն ա ընգեր, հավատա որ ապիտուլյացիայի ենթարկես…Հավատանք, որ փոխենք… վայ, էս ուրիշ հեքիաթից էր։
Վիշ, եթե էդ չես անում, ուրեմն պտի պատերազմի գնաս… ու գնաս մինչև վերջ… գնալուց առաջ էլ պտի սթափ ու ռացիոնալ դատես թե դա ինչերի կարա բերի… ես իրանց մասին չեմ մտածում, այլ մեր մասին եմ մտածում, կարա՞նք մենք մի հատ էլ պատերազմի գնանք… չգիտեմ, բայց մի բան ա հստակ, եթե հասարակությունը սերժին չի դիմանում ու դատարկվում ա երկիրը, ապա պատերազմին… գուցե դիմանա… հլա կարող ա ավելի լավ ապրեն…Ես կարծում եմ, որ երկու կողմերը պիտի սթափ նայեն իրավիճակին ու գնան փոխզիջումների։ Բլա բլա բլա։ Ինչ որ մեկի տանձին ա՞ իմ կարծիքը։ Իսկ դու կարծում ես, որ քո կարծիքը ինչ որ մեկի տանձին ա՞։
So մի երազի, այլ իրական բաներ ասա։ Եթե լուծումը միանշանակ չի, էդ դեպքում դու անմիջապես լուծելու կոչեր անելուց առաջ մի քիչ մտածի։
Ադրբեջանը լրիվ ուրիշ իրականության մեջ ա, դու ուրիշ։ Իրենք ջախջախում են թշնամուն ու նվաճում են իրենց «պապական հողերը» դոն քիշոտների ու քաջ նազարների պես, դու հասարակությունների ինտեգրման մասին ես մտածում։
Նրանք խեղճ քաղաքացիական գերուն դիվերսանտ ներկայացնելով ու տանջելով ինքնահաստատվում են կամ իրենց վախն են չեզոքացնում, դու փաթեթեային տարբերակներ ես քննարկում։
Խիյարը լրիվ թարս ա բուսնել ոնց որ։
Chuk (13.08.2014)
Ապեր, քո ասածը հետևյալն ա. մենք գնալով թուլանում ենք, ու պետք հիմա գնալ զիջումների, որ հետո լրիվ չկորցնենք, ճի՞շտ ա: Իսկ ավելի տրամաբանական չէ՞ր լինի ասել. մենք գնալով թուլանում ենք, հետևապես ամեն ինչ պիտի անենք, որ ուժեղանանք: Այ էսքան պարզ:
Դու թուլանալու պատճառները դնում ես մի կողմ ու ուզում ես մի անգամից անցնել թուլանալու հետևանքների վերացմանը:
դու թուլանալու պատճառների կեսն ես ասում… լրիվն ասա… ասա որ հանենք սերժին ու իրա ունեցածը բաժանենք ժողովրդին ու հետո մի հատ կուկլա նախագահ ունենանք, ո՞նց ենք անելու… ես հենց սկզբից կարամ ասեմ որ եթե մի հատ խելոք նախագահ ունենանք էդ նախագեն պտի սկսի ղարաբաղի հարցի լուծումից, որտև աշխարհքումս, կամ էս տիեզերքում, չկա նենց մարդ որ հայաստանի զարգացումը տեսնի փակ սահմաններով… էտի անհնար ա… բացառված ա… տենց ֆորմուլա չի կարա լինի բացի Սերժի գրած ֆորմուլայից… բնության մեջ խկա տենց բան…
մարդու վրի բացվածքների 80% որ փակես մարդը կմեռնի… նույնն էլ երկիրը… չկա տենց բան…
Chuk (13.08.2014)
one step at a time, ապեր ....
Լֆիկին ու Սերժիկին հանի, մի հատ տես ինչքան օգուտ ա տնտեսությունը ստանում, հետո նոր արտաքին գործոնների մասին կմտածես: Էսօրվա Հայաստանի տնտեսությունը քսան տարվա թուրք-ադրբեջանական բլոկադային արդեն իրա կոնյուկտուռայով ադապտացվել ա: Ոչ մեկը չի ասում, որ փակ սահմանն ավելի լավ ա: Ամնբողջ խնդիրը նրանում ա, որ մինչև սահմանին հասնելը հազար այլ խնդիր կա, որոնք պետք ա լուծել:
Կոպիտ ասած, մարդը եթե թոքաբորբով հիվանդ ա ու թոփալ, սկզբից թոքաբորբն են բուժում, որ չմեռնի, հետո նոր ոտն են դզում, որ չոլախ ման չգա:
Կամ քո համար ավելի պարզ, երբ շենք ես սարքում, մի հատ ամուր հիմք ես քցում, մի հատ պատերն են բարձրացնում, հետո նոր տանիք ես կապում ու հետո շենքը միացնում ես լույսին, գազին, ջրին, կանալիզացիային:
Կամ թվաբանորեն, առաջին դասարանցում համար.
10 (ՀՀ իդեալական տնտեսություն) - 4 (ներքին խնդիրներ) - 4 (փակ սահմաններ) = 2 (ՀՀ ներկա տնտեսություն)
10 (ՀՀ իդեալական տնտեսություն) - 4 (փակ սահմաններ) = 6 (ՀՀ պոտենցիալ տնտեսություն)
6>2
4 (փակ սահմաններ) = Ղարաբաղի անվտանգություն, քանի որ գոնե էսօրվա Ադրբեջանին վստահել հնարավոր չի: Քանի որ եթե մենք վատ երկիր ենք, ապա Ադրբեջաննն այլանդակ երկիր ա: Քանի որ, եթե մենք բարդութներ ունենք, ադրբեջանցիները թաղված են բարդույթների մեջ: Քանի որ, եթե մենք չենք սիրում թուրքերին ու ադրբեջանցիներին, ադրբեջանցինեըրը մեզ ատում են: Քանի որ, եթե էսօրվա Ադրբեջանին թուլություն ցույց տվեցիր, կեզ հում-հում կուտի մինչև վարդապետի խազը: Քանի որ, եթե քսան տարի մի բանը պահել ես, հավայի հետ տալը ցռանություն էլ չի, էշություն ա:
Ես կուզեի (բարի ցանկություն է, իրականության հետ կապ չունի) որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի ժողովուրդները սկզբից իրենց ներքին հարցերը լուծեին (փորձեին լուծել), նոր Ղարաբաղի խնդրի մասին մտածեին։
Ղարաբաղի խնդիրը արհեստական խնդիր է, այնպես չի, որ առանց դա լուծելու հիմա մարդիկ երկու երկրներում չեն կարողանում նորմալ ապրել,
ու այնպես չի, որ Ղարաբաղի խնդիրն է երկու երկրների ժողովուրդների տարբեր պրոբլեմների պատճառը։ Ղարաբաղի խնդիրը թեժ պահել պետք է երկու երկրների իշխանություններին`
որպես առաջին հերթին իշխանությունը պահելու միջոց, ապօրինությունների ու թալանի կոծկում, ժողովուրդների վատ վիճակի արդարացում։
Ղարաբաղի խնդիրը թեժ պահել պետք է Պուծինին` որ Անդրկովկասում իր ազեցությունից կայֆ ստանա ու մեկումեջ իրեն խաղաղասիրական հրեշտակի տեղ դնի,
երբ որ երկու կողմերը աքլորանում են ու «հայ հայ իրար ցխում են» բալիստիկ հրթիռներով, ու վերջին պահին Պուծինը իբր թե նրանց հաշտեցնում ու հանգստացնում է
(փողոցային կռիվներ տեսած կլինեք` «թողե՛ք, ես դրան սպանեմ», կամ «հլը բռնե՛ք ինձ, թե չէ ես դրան…» տարբերակով)։
Ստեղ Պուծինը լյավ տղեն ա, էն որ գալիս բաժանում ա։ Էս անգամ լավ հասցրեց, թե չէ Ալիևը խայտառակ էր լինելու, ստիպված պիտի պատերազմ սկսեր ։Ճ
Ինձ թվում է էս կիսատ–պռատ վիճակը դեռ երկար կշարունակվի ու երկու կողմերի իշխանություններն էլ հավասար յուղ կլցնեն կրակը թեժ պահելու համար,
բայց ձեռնպահ կմնան լայնածավալ գործողություններից, ինչը ձեռ է տալիս երկուսին էլ։
Եթե սրանց իշխանություններին վտանգ սպառնա, ապա կռիվը կթեժացնեն, «վտանգն» էլ կհամարվի դավաճան։
Ու պատահական չի, որ Ղարաբաղը որպես երրորդ կողմ սիկ արվեց բանակցություններից, որովհետև Ղարաբաղյան կողմը կարող էր որպես սուբյեկտ փչացնել Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանությունների նեղ անձնական ծրագրերը։
Բայց դե մասնավորապես Ալիևի չափից դուրս «հայրենասիրական» բորշությունները էնքան են «ոգևորել» Ադրբեջանի ժողովդրին, որ վերահսկողությունից իրավիճակը կարող է դուրս գալ, ասենք մեկն ու մեկը ներվային վախից մի հատ զալպ պատահաբար կրակի ու ոգևորի երկու կողմերի լարված զինվորականներին։
Մի խոսքով թե Հայաստանի թե Ադրբեջանի ժողովուրդները կեղտի մեջ են ու ստեղ թե իրենք, թե մենք, ամեն մեկս մեր մեղքի բաժինն ունենք,
թե մեր աշխարհայացքներով, թե մտածելակերպով, թե նկարագրով։
Ընհանուր առմամբ Անդրկովկասի ժողովուրդներս բացի մշակույթից, մնացած հարցերով իրարից առանձնապես շատ չենք տարբերվում։ ԻՄՀՈ։
Ու պատահական չի, որ սենց մակերեսային մարդիկ են ղեկավարում երկու երկրները։
Ու էս հակամարտության մեջ իրականում ինքներս մեր դեմ ենք հակամարտում` ազերները իրենց դեմ, հայերս մեր դեմ։
Մի 30 տարի առաջ սաղ իրար խառնված ապրում էինք ու մի թշնամի ունեինք` Ամերիկան ։Ճ
ժամանակը անցնում է, իսկ մառազմը մնում։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (12.08.2014)
Վիշապ (13.08.2014)
Բայց ես ինչի՞ եմ փորձում ապացուցել պարզ բաները էն մարդկանց, որոնք իրենք էլ գիտեն, որ սխալ են: Ուղղակի պիտի բռթեն իրանց էշը, քանի որ իմ կողմից շատ սիրված, հարգված ու խելացի մարդիկ, իրենց սեփական կարծիքը հայտնելու փոխարեն, հայտնում են կարծիք, որը չպիտի հակասի տխրահռչակ թոշակառուի ասածներին:
Իսկ թոշակառուն դեռ 2008-ի հոկտեմբերին էր սաղիս վախացրել, որ հեսա մի քանի ամսից Ղարաբաղի հարցը լուծվելու ա: Թոշակառուի գոնե մի ասածը որ իրականությանը մոտ լիներ, էսօր մենք Շվեդիայում կապրեինք, կլիներ սահմանադրական միապետություն, Ծառուկյանների դինաստիան էլ կթագավորեր:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 12.08.2014, 23:32:
լավ թվաբանություն ա համաձայն ենք… բայց կա մի բան… նախագահ փոխելու վրա մենք ունենք 100% կանտրոլ… իսկ ղարաբաղի հարցի լուծման վրա, ավելի քիչ, անհամեմատ… ու Ղարաբաղի հարցը կարա անկախ մեզանից լուծվի…
ես միշ՛տ էլ ասել եմ… իդեալական վարյանտը նախ իշխանություն փոխելն ա հետո նոր ղարաբաղի հարցի լուծումը, բայց էսօրվա իրականությունը դա հնարավոր չի դարձնում, որովհետև ոնց որ Հայաստանի էկոնոմիկան ա "ադապտացվել" փակ սահմաննեմրին, նենց էլ մեր ժողովուրդն ա էս իշխանություններին "ադապտացվել", իսկ չադապտացվողները դուրս են գալիս երկրից…
…ու ասեմ, Հայաստանի տնտեսությունի չի ադապտացվել փակ սահմաններին, չգիտեմ էդ որտեղից ես լսել… հայաստանը էկոնոմիկա չունի որ ադապտացվի փակ սահմաններին, ադապտացիայի առաջին նշանը պտի լիներ արտագաղթի դադարեցումը կամ քչացումը… ու՞ր ա… քչանում ա՞… կամ կարա՞ս մի հատ լուսավորես էդ ինչ էկոնոմիկա ա… էլ չասեմ որ սաղ օրը դու ես բողոքում…
Հայաստանը տնտեսությունը միծապես կախված ա դրսից եկող ամեն ինչից… մասնագետ չեմ ես իհարկե, բայց դժվար չի տեսնելը որ էդ էկոնոմիկա ասվածը բացակայում ա… չկա որ մի հատ էլ ադապտացվի…
փակ սահմաններով էկոնոմիկան ուրի իրա պատալոկը ու դրան շուտ կհասնի… քո հարևան երկրի էկոնոմիկայի աճի տեմպերից եթե հետ ես մնում, արդեն շատ վատ ա… դրան ադապտացիա չես ասի… եթե հետ ես մնում հարևաններիցդ նշանակում ա զարգացումը բավարար չի ու մարդկային արտահոսքը շարունակվում ա… գնում են ընդեղ որտեղ տնտեսությունն ավելի արագ ա զարգանում… ոնց որ ռուսաաստան ենք գնում… բիզնեսները վրաստան են տանում… նույն բանն ա…
եթե սահմաններդ փակ են նշանակում ա ռեսուրսներդ սահմանափակ, եթե սահմանափակ են ռեսուրսներդ ուրեմն ով տիրացավ էդ ռեսուրսներին նա էլ կունենա կատարյալ իշխանություն… սա նշանակում ա որ փակ սահմանների դեպքում ևս մենաշնորհը վերահաստատվում ա… պետք ա հասկանալ որ մենաշնորհի պատճառներից մեկը հենց նաև փակ սահմաններն են…
հավայի ոչ ոք հետ չի տալիս ու ոչ էլ պարտավոր ես վստահել ադրբեջանին, փոխզիջում չի նշանակում տալիս ես իրանց են հույսով վոր լավ կլինի… դրա համար վատ չէր լինի որ փուլային տարբերակը մի հատ քննարկեիք… էդ տարբերակի ժամանակ ամեն ինչ ավելի վերահսկելի ա…
Հ.Գ. Տրիբուն ջան, կյանքիդ մեռնեմ, մեկ էլ մի ասա Հայաստանի տնտեսության իրա կոնյուկտուրայով ադապտացվել ա փակ սահմաննեմրին"… Սերժը որ ասեր, կհասկանայի…
սրան ո՞վ կարա չհամաձայնվի… հատուկ հայաստանաբնակների համար ասեմ… եթե վաղը կամ մի երկու տարի հետո ռուսներն ու արևմուտքը համաձայնվեցի իրար հետ՝ շահերը համընկան ու որոնշեցի ղարաբաղի հարցը լուծել, իսկ էդ լուծումը ես հենց հիմա կարամ ասեմ որ մեզ ձեռ չի տալու… ո՞րն ա լինելու ձեր priority-ն… ու էս իմ ասածն ավելի հավանական ա քան քո ասած փակ սահմաններով տնտեսություն զարգացնելը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ