Տրիբուն-ի խոսքերից
Լիլ ջան, ցավդ տանեմ, ախր հարցին էնքան էլ ճիշտ ես չես նայում: Եթե պատժին նայում ես ահավորության կամ դաժանության տեսանկյունից, ապա միանշանակ մահապատիժը ամենաահավոր պատիժն ա, քանի որ կյանքս ես խլում: Էտ էմոցիոնալ ֆոնի վրա, ասենք կոնկրետ ես կարծում եմ, որ մահապատժի ա պետք ենթարկել Հայաստանի ԱԺ-ի կեսին, կառավարությանն ամբողջությամբ, Սաշիկի կեսին, Լֆիկին երկու անգամ:
Իմ կարծիքով պատժի ինստիտուտը ուրիշ նպատակներ ա հետապնդում: Գլխավոր նապտակը, հանցագործությունների կանխարգելումն ա: Երկրորդը՝ հանցագործի վերադաստիարակումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը: Երրորդը՝ բացառաիկ հանցագործությունների դեպքում հասարակությունից մեկուսացումը, չորրորդ՝ հանցագործության պատճառների հասկանալը, վերլուծելը ու միջոցներ մշակելը, որ նման հանցագործությունները չկրկնվեն:
Էս նպատակների մեջ, մահապատիժը ոչ մի կերպ չի տեղավորվում, քանի որ ունի մեկ, շատ պարզ նպատակ - ոչնչացնել նախկինում հանցագործություն կատարածին ու ձեռքերը լվանալ՝ անունը դնելով արժանի հատուցում:
Էջանիշներ