Վոլտերա (07.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (07.01.2014)
enna (07.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (07.01.2014)
Խնդիրնը նրանում է, որ մենք չգիտենք ինչին ենք անվանում իրականություն: Ինչ էլ, որ այն լինի կարծում եմ այն անսահմափակ է, չկան իրականությունը որոշող սահմաններ, նույնիսկ եթե գտնեն տիեզերքի սահմանը դա ամենևին չի նշանակի, որ իրականությունը ավարտվում է: Մեր իրականությունը խաբուսիկ է, ոչ ճշմարիտ և շատ հեռու է իսկական իրականություն լինելուց: Դա ես ասում եմ ելնելով նրանից, որ շատ հարցեր անպատասխան են մնում, իսկ շատ երևույթներ՝ անհասկանալի: Նույն կերպ կարող եմ պնդել, որ իրականությունը չնչին է, գոյություն չունի, որովհետև այն ինչ կա իրականության մեջ չկա:
Վոլտերա (07.01.2014)
Blessed the poison which brings the end
enna (07.01.2014)
Երբ բնությունը վերջնակապես հոգնում է իր մեջ ապրողից առանց դժվարության <<Կարմիր>> գիրքն է ուղարկում, ոչինչ չի խանգարում նաև մարդուն ուղարկել: Ինչ վերաբերում է սեփական իրականությունը պարտադրելուց, ապա կասեմ, որ դու նրա մի մասն ես, նա է քեզ սնողը, պահողը: Դու չես կարող նրան հակռակվել կամ չենթարկվել, դու անկախ քո կամքից և մտքից ես համակերպվում. դու համակերպվում ես ձյուն գալուն, եղանակների փոփոխությանը և վերջապես մահվան/ամեն ինչի մահվան/
Ի՞նչ ես հասկանում իսկական իրականություն ասելով: Ինչպես հասկացա, դու այն կապում ես բնության հե՞տ:
Քո թվարկածները երևույթներ են ընդամենը, որոնք իրականության չնչին մասն են կազմում: Ես վստահում եմ բնությանն ու իր երևույթներին, որոնց մեջ է մտնում նաև մահը, որը նույնքան կարևոր ու սովորական երևույթ է, որքան ծնունդը: Երևույթների հետ ես հաշտ ու խաղաղ ապրում եմ, ու իրենց դեմ ոչինչ չունեմ, ինչպես նաև բնության դեմ, խոսքը գնում է սեփականի մասին, սեփական ներսի մասին, որի կառավարողը դու ես ու բնությունն էդտեղ իրավունքներ չունի, իրականությունն ինձ համար մեկը չէ, ոնց որ նաև ճշմարտությունը մեկը չէ, որովհետև կյանքն ու իր մեջ գտնվող ցանկացած ապրող բան բազմաշերտ է ու իրականությունը տարբեր շերտերից ընկալվում է տարբեր կերպ, էնպես որ կոնկրետ սահմանում չկա:
Blessed the poison which brings the end
Vardik! (07.01.2014)
Vardik! (07.01.2014)
Էն, էլի եմ ասում, ազդեցությունն ուրիշ է, միանշանակ դու ամբողջովին չես ստեղծում քո մտքերը, դրանք ինչ որ տեղից գալիս են, բայց եթե հայտնվել են քո գլխում, նշանակում է դրանք քո մեջ վաղուց կային, ուղղակի պետք էր դրսի ազդեցություն` հիշելու համար: Մարդը բնականաբար չի կարող ինքնաստեղծ ու ինքնաբավ լինել, օգնոռւթյուն է պետք համ քո ներսից, համ դրսից, տարբեր իրականություններից, բնությունից կամ այլ տեղերից
Blessed the poison which brings the end
Blessed the poison which brings the end
Մի հարց կարելի՞ է
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 06.06.2014, 01:02: Պատճառ: Տրանսլիտի փոխարկում
հին գրառում է, բայց ասեցի անդրադառնամ, քանի որ ինձ համար սա ծանր թեմա է։ Ինձ միշտ թվում է, որ ինձ խաբում են, սենց ասած "ղժժում" են ինձ վրա։ Որովհետև ես հասկանում եմ, որ ես շատ սահմանափակ եմ։ Ես ունեմ գիտակցություն, որից դուրս ես ոչինչ չգիտեմ ինչ է կատարվում։ Մենք կարևորում ենք մեզ՝ դնելով մարդուն ամեն ինչի կոնտրոնում, բայց միգուցե մենք ինչ-որ մեկի խալու վրայի փոշի՞ն ենք զուտ։
Էստեղ տեսա, որ զգացողությունների մասին էիք խոսում։ Մենք ընկալման երևույթներ ենք։ Մենք ապրում ենք զգացողությունների և գունավոր պատկերների աշխարհում։ Մենք չենք կարող իմանալ՝ ինչպիսին է մեզ շրջապատող աշխարհը։ Մենք գործ ենք ունենում միայն աշխարհի արտացոլանքի հետ, մեր զգայարանների կողմից աշխրհի բեկման հետ։ Եվ մենք միշտ աշխարհը կատարելագործում ենք մինչև ամբողջը, մինչև սպասելին։
Ուղղակի նորից գիտակցելով մարդկանց սահմանափակումը գիտակցությամբ՝ ցավում եմ, որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է կատարվում մեր շուրջը։
Օրինակ աշխարհը, որ մեզ թվում է գունավոր, ոչ գունավոր է, ոչ էլ անգույն։ Գույնը մեր ընկալման արդյունքն է, աշխարհին չի կարելի մոտենալ "գույնի" կատեգորիայով։ Առարկաները ընդամենը վերարտադրում են էլեկտրամագնիսական ալիքները՝ այս կամ այն частота-յով (ուփս, հայերեն չգիտեմ ոնց է՝ հաճախականությու՞ն)։
Կամ ասենք արդյո՞ք գետն աղմկում է։ Երևի չէ, քանի որ աղմուկն այն է, ինչ ընկալում են մեր ականջները։ Աղմուկը զգացողություն է։
Ու որ հասկանում եմ, որ ես երբեք չեմ իմանա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչի համար ենք ապրում, ընկնում եմ էկզիստենցիալ կրիզիսի մեջ։![]()
Ich hab' keine Lust.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ