Նախ «շնորհակալություն» անգրագիտությունս ակնարկելու համար:
Երկրորդ՝ կենսաբանություն իր «հիմնային գիտելիքներով» առարկան դպրոցում գերազանց եմ սովորել, որը սակայն ինձ համար բավարար չափով չի հիմնավորել մասնավորապես երկու սկզբունքային դրույթներ․
1․ Բջջի առաջացումը անօրգանական նյութից, կամ այլ կերպ ասած՝ միավոր բանականության առաջացումը: Գիտնականների մեծ մասը բավարար կամքի ազատություն չունեն նուկլեինաթթվի կոդը բանականության միավոր անվանելու, այնինչ մեծ ինտելեկտ չի պահանջվում դա համարել ծրագրի միավոր:
2․ Բանականության մեջ ինքնակատարելագործման ալգորիթմների առաջացումը, որով պարզ օրգանիզմներից առաջանում են բարդ օրգանիզմներ, իսկ բարդ օրգանիզմներում ի հայտ է գալիս ինքնավերլուծությունը։
Հերթական փիլիսոփայական հարցը՝ եթե էներգիայից կարող է ինֆորմացիոն կոդ (ասենք՝ ՌՆԹ) առաջանալ, կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ էներգիան կոդի կրիչ է, թե՞ ոչ։
Էջանիշներ