Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես չեմ ուզում իսկական իիականությունում ապրել, չեմ ուզում որ բնությունն իր իրականությունն ինձ պարտադրի, եթե իհարկե կա էդպիսին: Մի մոռացիր որ իրականությունը մարդն է սահմանել: ես չեմ պատկերացնում որևէ իրականություն` մարդուց դուրս, կոնկրետ էս կյանքի սահմաններում:
Երբ բնությունը վերջնակապես հոգնում է իր մեջ ապրողից առանց դժվարության <<Կարմիր>> գիրքն է ուղարկում, ոչինչ չի խանգարում նաև մարդուն ուղարկել: Ինչ վերաբերում է սեփական իրականությունը պարտադրելուց, ապա կասեմ, որ դու նրա մի մասն ես, նա է քեզ սնողը, պահողը: Դու չես կարող նրան հակռակվել կամ չենթարկվել, դու անկախ քո կամքից և մտքից ես համակերպվում. դու համակերպվում ես ձյուն գալուն, եղանակների փոփոխությանը և վերջապես մահվան/ամեն ինչի մահվան/
Ի՞նչ ես հասկանում իսկական իրականություն ասելով: Ինչպես հասկացա, դու այն կապում ես բնության հե՞տ: