User Tag List

Էջ 10 34-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

  1. #136
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես 9-րդ դասարանում հոգի եմ կանչել, բանակում էլ մասնակցել եմ սեանսների։
    Առաջին դեպքում նոր մահացած պապուս հոգու հետ եմ «զրուցել», իսկ բանակում՝ հագի կանչողները անկապ հարցեր էին տալիս, էդքան հետաքրքիր չէր։

    Մեկ էլ բանակում КПП-ի տղերքից մեկը բաներ էր պատմում, որ լրից տեղավորվում էին էդ օրերին կարդացածս աստրալ ճանապարհորդությունների մասին ստացածս պատկերացումների մեջ։ Պատմողը չգիտեր, դա ինչ ա ու ոնց ա կոչվում։


    Մեկ էլ մի դեպք ա լավ տպավորվել, դպրոցական տարիքում գիշերը երկնքում մի ուղղությամբ թռչող լույս տեսա (եղբայրս կողքս), մեկ էլ շատ կտրուկ ուղղությունը փոխեց (մոտ 150 աստիճան) ու գնաց այդ ուղղությամբ։ Իմ պատկերացրած ոչ մի թռչող օբյեկտ տենց կտրուկ չէր կարա ուղղությունը փոխեր, սուր անկյուն նկարեց, գնաց։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), Jarre (27.05.2014), Ուլուանա (27.05.2014), Վահե-91 (27.05.2014)

  3. #137
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո կա, այս վերջերս շատ հոգիներ եմ տեսել, Մարիամի հոգին էլ եմ տեսել: Որպեսզի կասկածներ չլինեն թե ինձ թվացել ա կամ աչքիս ա երևացել ասեմ, որ բացի ինձանից մի քանի ծանոթներ էլ են տեսել: Նույն տեղում և նույն ժամանակ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  4. #138
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2001թ. դեկտեմբերի 6-ն էր, ընկերուհուս տարեդարձն էր, մոտ 11-ին ուղեցկեցին տուն: Ճանապարհին մեր տան գլխավերևում (այդ ժամանակ վարձով բազմաբնակարանում էինք ապրում) վառ, անշարժ կետ տեսանք, որ ոչ մի կերպ աստղ չէր կարող լինել՝ չափից դատելով: Սկսեցի իմ այլմոլորակայինությունները, կատակեցինք, հետո որոշեցի նկարել: Հեռախոսիս էկրանին ոչինչ չերևաց: Հեռախոսը տանում էի մի կողմ, կետը կար, փորձում էի նկարել՝ դատարկություն:
    - Արա, չի ստացվում էլի նկարել, - դիմացից քայլող անծանոթ տղաներից մեկն ասաց մյուսին:
    Ավելի մոտեցանք, հերթով էլի մարդկանց ուշադրություն սկսեց գրավել, մաքսիմում 5-7 հոգի էինք այդ պահին փողոցում:
    Հանկարծ կետը կտրուկ բարձրացավ, մի քանի վայրկյան աննորմալ արագությամբ շարժվեց հորիզոնական, ապա էլի ուղղահայաց թռիչք՝ մինչև տեսադաշտից անհետանալը:
    Մյուս վկաներին չգիտեմ, բայց հետիս երկու ընկերուհիները մինչև հիմա կատակում են, թե ձերոնք եկել էին քո հետևից, տեսան մենակ չես, գնացին

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (02.06.2014), Աթեիստ (27.05.2014), Վահե-91 (27.05.2014)

  6. #139
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ տարիներ առաջ մամայիս հետ էսպիսի մի դեպք է պատահել։ Մամաս քնած է գիշերը, մեկ էլ պապաս իրեն արթնացնում է։ Արթնանալով՝ տեսնում է պապայիս՝ վերարկուով դիմացը կանգնած։ Պապաս ասում է. «Էս գիշեր պիտի ինձ հետ գաս»։ Մամաս անհանգստանում է, բայց մտածում է՝ երևի ինչ–որ լուրջ, կարևոր բան կա, որ էս գիշերվա կեսին կանչում է, ու մտածում է, որ ճանապարհին կհարցնի՝ ինչն ինչոց է։ Պապաս ձեռքը մեկնում է, մամաս բռնում է ու տեսնում, որ պապայիս ձեռքը չի, այլ մի տեսակ փուչիկի պես փափուկ ու փուչ, ոչ մարդկային ինչ–որ բան... Տեղում քարանում է, հետո նայում է կողքը ու տեսնում, որ պապաս իր կողքին քնած է անկողնում... Սարսափից սկսում է աղոթել, մինչև էդ «մարդն» անհետանում է։
    Մամաս համոզված է, որ սա լրիվ իրական է եղել, ոչ երազ, ոչ էլ նույնիսկ տեսիլք։

    Էս պատմությունը լսելուց հետո ես բազմաթիվ գիշերներ վախից չեմ կարողացել քնել։ Որ օրը հանկարծ հիշեի դրա մասին, հատկապես եթե գիշերվան մոտ ժամի էի հիշում, ուրեմն կորած էի. սարսափը պատում էր, մինչև քնում էի, կես մարդ էի դառնում։ Հուսով եմ՝ էս գիշեր նորմալ կքնեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), CactuSoul (27.05.2014), erexa (28.05.2014), Firegirl777 (27.05.2014), ivy (27.05.2014), Norton (27.05.2014), Rammstein (28.05.2014), Sambitbaba (27.05.2014), Աբելյան (27.05.2014), Նաիրուհի (28.05.2014), Ռուֆուս (27.05.2014), Վահե-91 (27.05.2014)

  8. #140
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուկի պատմությունն ինձ մոտ աղջիկներից մեկի պատմածը հիշեցրեց: Եղբոր մահից հետո անընդհատ կրկնում էր, որ ինքը պետք է մեռներ, ոչ թե եղբայրը:
    Գիշերը մահացած տատիկը կանչում է, թե պիտի ինձ հետ գաս: Աղջիկը վախեցած ասում է, որ չի ուզում գալ, եղբայրն էլ միջամտում է, թե թող ինքը մնա, ես կգամ: Առավոտյան մինչև աղջիկը կարթնանար, եղբայրն ավտովթարից մահանում է

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.05.2014), Աթեիստ (27.05.2014), Ուլուանա (27.05.2014)

  10. #141
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հետ շատ են «պարանորմալ» դեպքեր պատահում, բայց մի տեսակ էնքան բնական եմ դրանց վերաբերվում, որ նույնիսկ մոռանում եմ։ Լինում են ու անցնում-գնում։
    Երևի ամենաաննորմալ դեպքը, որ մնաց հիշողությանս մեջ, վերջերս՝ Բյուրին ճանապարհելու օրվանից (ավելի ճիշտ՝ գիշերվանից) հետո պայուսակումս հայտնաբերած անծանոթ ծամոններն էին Ոչ մի կերպ բացատրություն չեմ գտնում։

    Երբեմն ինձ անտեսանելի եմ զգում։ Այսինքն ես չեմ ինձ էդպիսին զգում, պարզապես մարդկանց վերաբերմունքն է էդ մտքին դրդում։ Ասենք՝ քայլում եմ, մարդիկ վրաս չեն նայում, կամ նայելիս ինձ չեն նայում, այլ միջովս՝ ավելի հեռուն, կամ ծանոթ մարդ եմ տեսնում դեմ-դիմացս, բարևում եմ, ինքն ինձ չի նկատում, կամ կանգառում մի ակնառու տեղում կանգնած երթուղային եմ կանգնացնում ու չի կանգնում, ու էդպիսի օրերին, սովորաբար, դա մի անգամից ավել է լինում (մի անգամով չէի համարի, թե ինձ չեն տեսնում, կմտածեի, թե վարորդն անուշադիր էր, չնկատեց)։ Էս դեպքերն առաջ ավելի հաճախ էին, հիմա հազվադեպ են պատահում։

    Եղբորս աղջիկը երբ ծնվում էր, զգում էի, ու մտածում էի՝ ինչ կլինի, թող մի քիչ ձգի, որ օրը փոխվի, մայիսի 1-ին ծնվի, ոչ թե ապրիլի 30-ին։ Էդ մտքերով քնեցի, մեկ էլ գիշերվա մի ժամի մաման արթնացրեց, աչքալուսանք տվեց, ու իմ առաջի միտքն էդ ժամանակ էն էր, որ ինչ լավ ա՝ արդեն մայիսի 1-ն ա )) Առավոտյան նոր ջոկեցի, որ իրենք հակառակ կիսագնդում են, ու ապրիլի 30 ա դեռ իրենց մոտ

    Փոքր ժամանակ հոգի էլ եմ կանչել մի քանի անգամ։ Սաղ հեչ, բայց վերջին անգամվա մասին պատմեմ, երբ արդեն բավականին մեծ էի, երևի մի 7-8-րդ դասարան կլինեի, ինձ հասակակից մորաքրոջս աղջկա հետ, տատիկենց տանը։ Գիշերով որոշեցինք հոգի կանչել։ Դե ընդհանրապես 3 հոգի ա պետք դրա համար, համենայն դեպս նախորդ անգամները էդպես էինք միշտ կանչել։ Ու հիմա, որ երկուսով էինք, մտածում էի, թե չի ստացվի։ Բայց ստացվեց։ Եսիմինչ թինեյջերական հարցեր էինք տալիս, արդեն չեմ էլ հիշում, հոգին էլ պատասխանում էր։ Ինձ թվում էր, թե մորաքրոջս աղջիկն ա մատով բրդում ափսեն։ Իրեն հարցրի, ասաց՝ «չէ, ես չեմ, ինձ էլ թվում էր, թե դու ես բրդում»։ Ես մի փոքր բարձրացրի մատս, ինքն էլ բարձրացրեց, իսկ ափսեն շարունակում էր շարժվել․․․

    Զարմանալին ինձ համար ինչն ա՝ որ ինձ էս ամենը չի զարմացնում։ Մի տեսակ ընդունում եմ, որ էդ նորմալ ա, ու վերջ։ Ոչ բացատրություններ եմ փնտրում, ոչ բան։
    Թե չէ իրոք շատ են լինում էդ տեսակ դեպքեր, ուղղակի որ չեմ զարմանում, կարևորություն չեմ տալիս, մոռացվում-գնում են։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), Sambitbaba (27.05.2014), Աթեիստ (27.05.2014), Ուլուանա (27.05.2014)

  12. #142
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբորս աղջիկը երբ ծնվում էր, զգում էի, ու մտածում էի՝ ինչ կլինի, թող մի քիչ ձգի, որ օրը փոխվի, մայիսի 1-ին ծնվի, ոչ թե ապրիլի 30-ին։ Էդ մտքերով քնեցի, մեկ էլ գիշերվա մի ժամի մաման արթնացրեց, աչքալուսանք տվեց, ու իմ առաջի միտքն էդ ժամանակ էն էր, որ ինչ լավ ա՝ արդեն մայիսի 1-ն ա )) Առավոտյան նոր ջոկեցի, որ իրենք հակառակ կիսագնդում են, ու ապրիլի 30 ա դեռ իրենց մոտ
    Ան, էս հատվածի պարանորմալը ո՞րն էր։ Լավ չհասկացա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), Sambitbaba (27.05.2014)

  14. #143
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, էս հատվածի պարանորմալը ո՞րն էր։ Լավ չհասկացա...
    ես էլ էի ուզում հարցնել, ինչպես միշտ, ուշացա

  15. #144
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, էս հատվածի պարանորմալը ո՞րն էր։ Լավ չհասկացա...
    Եսի՞մ, էն որ ասում էիք հեռավորության վրա զգալ, բան, էդ սերիայից, էլի։ Ինձ որ մնա՝ հեչ էլ պարանորմալ չի։ Ասեմ ավելին՝ կարող ես խմբագրել գրառումս
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.05.2014)

  17. #145
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսի՞մ, էն որ ասում էիք հեռավորության վրա զգալ, բան, էդ սերիայից, էլի։ Ինձ որ մնա՝ հեչ էլ պարանորմալ չի։ Ասեմ ավելին՝ կարող ես խմբագրել գրառումս
    Հա՜, լավ, նոր հասկացա ։ Սկզբում չէի հասկացել, որ դու չգիտեիր, որ արդեն ծնվում ա, այսինքն՝ քեզ ոչ ոք չէր ասել, ուղղակի դու էիր զգում քեզ ու քեզ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #146
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմիջիայլոց, անկեղծ ասած, հույսեր եմ փայփայում, որ Բյուրը կօգնի էն ծամոնների պահը հասկանալ։ Կարող ա տեսած լինի, թե ով ա դրել պայուսակիս մեջ, ո՞վ գիտի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (27.05.2014)

  20. #147
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    2001թ. դեկտեմբերի 6-ն էր, ընկերուհուս տարեդարձն էր, մոտ 11-ին ուղեցկեցին տուն: Ճանապարհին մեր տան գլխավերևում (այդ ժամանակ վարձով բազմաբնակարանում էինք ապրում) վառ, անշարժ կետ տեսանք, որ ոչ մի կերպ աստղ չէր կարող լինել՝ չափից դատելով: Սկսեցի իմ այլմոլորակայինությունները, կատակեցինք, հետո որոշեցի նկարել: Հեռախոսիս էկրանին ոչինչ չերևաց: Հեռախոսը տանում էի մի կողմ, կետը կար, փորձում էի նկարել՝ դատարկություն:
    - Արա, չի ստացվում էլի նկարել, - դիմացից քայլող անծանոթ տղաներից մեկն ասաց մյուսին:
    Ավելի մոտեցանք, հերթով էլի մարդկանց ուշադրություն սկսեց գրավել, մաքսիմում 5-7 հոգի էինք այդ պահին փողոցում:
    Հանկարծ կետը կտրուկ բարձրացավ, մի քանի վայրկյան աննորմալ արագությամբ շարժվեց հորիզոնական, ապա էլի ուղղահայաց թռիչք՝ մինչև տեսադաշտից անհետանալը:
    Մյուս վկաներին չգիտեմ, բայց հետիս երկու ընկերուհիները մինչև հիմա կատակում են, թե ձերոնք եկել էին քո հետևից, տեսան մենակ չես, գնացին
    խի 2001 թվին հեռախոսների վրա կամեռա էլ կար?

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.05.2014), Tiger29 (27.05.2014)

  22. #148
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BOBO-ի խոսքերից Նայել գրառումը
    խի 2001 թվին հեռախոսների վրա կամեռա էլ կար?
    ա՜, 4-ի փոխարեն ա գրվել, սորրի

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    BOBO (27.05.2014)

  24. #149
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն բաներ են լինում, որ հաստատ գիտեմ՝ ոնց ա լինելու, էն դեպքում, երբ գիտակցաբար մի քանի տարբերակ կա, ու իմ իմացած տարբերակը ոչ մի բանով առավել չի, ավելի հավանական չի մյուսներից։ Բայց տենց դեպքերում էնքան հստակ ա իմ իմացությունը, որ պատկերացնում եմ՝ եթե հանկարծ ուրիշ սցենար իրականանա, աշխարհը կկործանվի բառի բուն իմաստով, գոնե ինձ համար։ Ու միշտ բարեհաջող ավարտ ա լինում, այսինքն իմ իմացածն ա լինում։ Ու չնայած դրան՝ ամեն անգամ գիտակցությունս էլի զարմանում ա, թե ոնց ա դա հնարավոր, ոնց կարելի ա հավատալ մի բանի, որն ինքը չի վավերացրել
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), Sambitbaba (27.05.2014), Ուլուանա (27.05.2014)

  26. #150
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, անկեղծ ասած, հույսեր եմ փայփայում, որ Բյուրը կօգնի էն ծամոնների պահը հասկանալ։ Կարող ա տեսած լինի, թե ով ա դրել պայուսակիս մեջ, ո՞վ գիտի
    Հա, էկել եմ օգնելու Ավելի շուտ, ժողովրդի դատին հանձնեմ իրավիճակը, թող իրանք որոշեն ինչքանով ա պարանորմալ
    Էդ օրը ես ու Անին երևի առավոտը հինգի կողմերն ենք տուն գնացել: Իսկ ի՞նչ էինք անում մինչև էդ: Զվռնում էինք զանազան փաբերով: Ի՞նչ էինք անում փաբերում: Բնականաբար, խմում էինք: Շաբաթ երեկո էր, այսինքն՝ փաբերում ով ասես չկար, ու էդ ով ասեսներն անխիղճ կերպով խմում էին: Դե մի հատ պատկերացրեք. փաբ, մեջը լիքը խմած մարդ: Է՛լ սեփական պայուսակ շփոթել, է՛լ մեկի գլխին չար կատակ խաղալ, է՛լ աղջիկ կպցնելու անհաջող փորձ: Մի խոսքով, լավ ա, որ դեռ մի բան էլ որևէ բան չի կորել

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), Sambitbaba (27.05.2014)

Էջ 10 34-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •