User Tag List

Էջ 8 34-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

  1. #106
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ էդ դեպքերում ոչինչ էլ հեշտ բացատրելի չի: Տարնսպերսոնալ հոգեբանությունն էլ իր հեշտ բացատրությունն է տալիս, բայց դե ամեն ինչ էդքան պարզ չի, որքան կարող է հնչել:
    Չգիտեմ, իմ համար համենայն դեպս շատ պարզ ու հստակա... երևի շատ բան չգիտեմ դրանիցա
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #107
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, իմ համար համենայն դեպս շատ պարզ ու հստակա... երևի շատ բան չգիտեմ դրանիցա
    Էն էլ՝ շատ պարզ ու հստակ... հմմմ... երջանիկ մարդ ես:

  3. #108
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    ivy-ի պատմածները շատ հետաքրքիր էին։

    Ես էլ պատմեմ երազներիցս մեկը, որը, կարծում, եմ որոշ չափով համապատասխանում է թեմային։ Երևի մի 6-7 տարի առաջ եմ տեսել՝ ուսանողությանս տարիներին։
    Երազումս քայլում եմ կիսամութ ու մռայլ ինչ–որ անծանոթ փողոցներով... Գնում եմ դասընկերուհիներիցս մեկի ծննդին... Անտանելի անհարմարավետության զգացողություն ունեմ, միայնակության ու ճնշվածության զգացողությունն ուղղակի սպանում է... Ճանապարհին էլ վերհիշում եմ դասարանցիներիս հետ ունեցած ոչ այնքան ջերմ հարաբերություններս, դասարանում օտար ու չհասկացված լինելու զգացողությունս, և գնալով ավելի ու ավելի եմ ճնշվում... Հետո հասնում եմ ինչ–որ տեղ, որն իբր դասընկերուհուս տունն է, ու, չգիտես ինչու, արդեն լուսավոր է, բայց էն անհարմարավետության ու անհանգստության զգացողությունն էլի ունեմ։ Մեկ էլ տեսնում եմ, որ այն կողմից գալիս է մեր դասարանի տղաներից մեկը... Ակամա շրջվում եմ, որ ինձ չտեսնի կամ գոնե չճանաչի... Ու անմիջապես սկսում եմ գիտակցել, որ ախր չեմ ուզում, որ այստեղ որևէ մեկն ինձ տեսնի... Բայց ինչու՞ եմ եկել... Ախր ո՞վ է ինձ հրավիրել... Ու՞մ եմ այստեղ ուզում տեսնել, ու՞մ եմ կարոտել, կամ թեկուզ ինձ ո՞վ է կարոտել... Սկսում եմ հասկանալ կտրած–անցածս ճանապարհի անիմաստությունը... Ու էդ պահին ինձ էնքան միայնակ ու անօգնական եմ զգում, որ հուսահատությունից արդեն քիչ է մնում լաց լինեմ... Մեկ էլ հանկարծ չգիտես որտեղից կողքիս է հայտնվում հարազատ եղբայրս՝ Արշակը։ Նրան տեսնելուն պես անմիջապես անասելի հանգստություն է իջնում վրաս։ Նա ձեռքս բռնում է ու պարզապես առաջարկում տուն գնալ։ Ես, արդեն թեթևացած ու հանգստացած, նրա հետ վերադառնում եմ այն նույն կիսամութ ու մռայլ ճանապարհով, որն արդեն այդքան տհաճ ու երկար չի թվում, որքան մինչև այդ...

    Առավոտյան եղբայրս, որ էդ ժամանակ ինձ հետ նույն սենյակում էր քնում, հարցնում է. «Էս գիշեր ի՞նչ երազ էիր տեսնում»։ «Ինչու՞...»,– զարմացած հարցնում եմ ես ու նոր–նոր սկսում մտաբերել տեսածս երազը... «Ուղղակի մի պահ սկսեցիր ուժեղ տնքալ, ես էլ մտածեցի, որ երազիդ մեջ լավ չես ու որոշեցի մտքով մտնել երազիդ մեջ, որ քեզ օգնեմ...»։ Փաստորեն, իսկապես մտել էր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.01.2009, 02:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.01.2009), Alphaone (26.05.2014), CactuSoul (27.05.2014), Firegirl777 (26.05.2014), ihusik (17.01.2009), Norton (17.01.2009), Sambitbaba (19.12.2012), Terminator (17.01.2009), Ամմէ (16.12.2012), Նաիրուհի (28.05.2014)

  5. #109
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Փաստորեն մանկուց եք էդպես դեմք եղել հավես էր
    ներող թեմայից դուրս գրառման համար
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #110
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Ուլուանա Դե դա հեչ էլ պարամորմալ երևույթ չէ, այլ շատ նորմալ, բնական բան : Ես մի քանի անգամ փոքր քրոջս մտքով կանչել եմ, եկել է: Կամ՝ ջուր եմ ուզել, բերել է: Ընդ որում՝ հետո շատ զարմանում էր, երբ ասում էի՝ ինչու՞ եկար, բա ես քեզ կանչել ե՞մ : Ինքը հստակ «լսում» էր իմ կանչը (կողքի սենյակներից):

    Կարևորը՝ լավ պատկերացնես, թե ինչ ես ուզում անել, մի քիչ էլ հասկանաս, թե ոնց:
    DIXI
    carpe noctem

  7. #111
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Տարիներ առաջ Ջավախքում էինք, հյուր էինք գնացել, գիշերը պառկեցինք քնելու: Առավոտյան արթնացա կանացի ձայներից ու այնքան մոտիկից էին գալիս, թվում էր թե գլխիս վրա մի տաս հոգի հավաքվել են, ամաչեցի աչքերս բացեմ: Երբ ձայները հեռացան, աչքի տակով նայեցի , երեք աղջիկ էին, թափանցիկ սպիտակ շորերով, մազերը երկար, եթերային, ծիծաղում էին ու պարում: Մահճակալից վեր թռա, անհետացան բառից բուն իմաստով:Մամայիս պատմեցի, ասեց երևի երազ ես տեսել, իսկ տան տիկինը իհարկե ինձ չասեց, բայց հետո մամայիս պատմել էր, որ երբ իրենք այդ տունը գնել են, ամուսիններ են ապրել այդտեղ, որոնց երեք աղջիկները //եռյակ// լճում նավով զբոսնելիս խեղդվել են ու նման բան նաև իր աղջիկն է փոքր ժամանակ տեսել : Պատկերացնում ե՞ք...
    Чеширский КотЭ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.05.2014), Firegirl777 (26.05.2014)

  9. #112
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարիներ առաջ Ջավախքում էինք, հյուր էինք գնացել, գիշերը պառկեցինք քնելու: Առավոտյան արթնացա կանացի ձայներից ու այնքան մոտիկից էին գալիս, թվում էր թե գլխիս վրա մի տաս հոգի հավաքվել են, ամաչեցի աչքերս բացեմ: Երբ ձայները հեռացան, աչքի տակով նայեցի , երեք աղջիկ էին, թափանցիկ սպիտակ շորերով, մազերը երկար, եթերային, ծիծաղում էին ու պարում: Մահճակալից վեր թռա, անհետացան բառից բուն իմաստով:Մամայիս պատմեցի, ասեց երևի երազ ես տեսել, իսկ տան տիկինը իհարկե ինձ չասեց, բայց հետո մամայիս պատմել էր, որ երբ իրենք այդ տունը գնել են, ամուսիններ են ապրել այդտեղ, որոնց երեք աղջիկները //եռյակ// լճում նավով զբոսնելիս խեղդվել են ու նման բան նաև իր աղջիկն է փոքր ժամանակ տեսել : Պատկերացնում ե՞ք...
    Լավ էլի սենց բաներ մի պատմեք Ես սենց բաների չեմ հավատում: Ինչպես նաև էն, որ իբր մարդիկ մեռածների "հոգիներ են կանչում", եսիմինչեր են անում

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2009), Ներսես_AM (17.01.2009)

  11. #113
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    մահվան դեպքերի հետ կապվածներն հեշտ բացատրելի են. գործում է մտքի ուժն երբ ունեում է մահացողն և դա զգում այն մարդը ում մասին այդ պահին մտածել է այն աշխարհ անցնողն։
    հայ-հա՜յ, ստացվում ա, որ իմ ողջ բարեկամությունն ու հարևանությունը մեռնելուց խոսքները մեկ արած իմ մասին են մտածում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2014), Ariadna (17.12.2012), CactuSoul (27.05.2014), Նաիրուհի (28.05.2014)

  13. #114
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պարանորմալ երևույթներ

    Ինձ հետ պարանորմալ բաներ շատ հաճախ են պատահում, գրեթե ամեն օր, կփորձեմ գրել մի քանիսը: Մի քիչ վախացնեմ
    Ուրեմն, մի օր դասից գնում եմ տուն, որ էնտեղից էլ բլոկնոտս վերցնեմ ու գնամ պարապմունքներիս: Ու երբ արդեն հասնում էի տուն, մտածեցի. "Ես էսօր պարապմունքի բայց ո՞նց եմ գնալու, պապիկը հենց նոր մահացավ...": Հասա տուն, ասացին, որ պապիկս մահացել է:
    Մի անգամ էլ, դրանից հինգ տարի առաջ, երբ եղբայրս բանակում էր, քեռիս եկավ ու ասեց, որ եթե ուզում եմ նամակ գրել, շուտ գրեմ, որովհետև գնալու էր մոտը ու իմ նամակը կարող էր տանել: Եղբորս հետ շատ մոտ էի ու իմ բազմաթիվ գաղտնիքներ գիտեր ինքը: Շատ էի կարոտել, լիքը խոսելու նյութ էր կուտակվել, բայց նամակը գրեցի շատ անկապ, մի բան ինձ ասում էր, որ էդ նամակը շատերն են կարդալու, բայց եղբորս չի հասնելու: Նամակս ջրիկ-հիմար բան ստացվեց, ու ինձ միևնույն էր՝ ով կկարդար: Այդ օրը ինքը բանակում հանկարծամահ եղավ: Թաղման օրը տեսա նամակս իր սենյակում՝ բացված:
    Այ սենց բաներ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.01.2009), CactuSoul (27.05.2014), Norton (19.01.2009), Sambitbaba (19.12.2012), Srtik (19.01.2009), Terminator (18.01.2009), ԿԳԴ (18.01.2009), Ուլուանա (18.01.2009)

  15. #115
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես մի օր գիշերը արթնացա,որ ջուր խմեմ, հյուրասենյակով պետք է անցնեմ ,որ հասնեմ խոհանոց: Տեսնեմ հյուրասենյակի բազկաթոռին մեկը նստած ծխում է: Սկզբից մտածեցի պապաս ա , ձայն տվեցի շարունակում էր ծխել: Հետո վախեցա ,գոռացի ,լաց եղա, մամաենք լսեցին եկան ,լույսը վառեցին ու այդ երևույթը չքացավ:Ինձ համողել եմ ,որ աչքիս ա երևացել, կամ էլ չգիտեմ , բայց շատ իրական էր:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2012), Sambitbaba (19.12.2012), Արէա (16.12.2012), Ուլուանա (17.12.2012), Վոլտերա (30.05.2014)

  17. #116
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բաղնիքի լույսն ինքնիրան միանում ա: Ամեն անգամ գնում անջատում եմ, էլի միանում ա

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (16.12.2012)

  19. #117
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հետ մի անգամ շատ տարօրինակ բան է եղել, որը մոռանալ չեմ կարող։
    Նույն բանը իրար հետևից երկու անգամ է կատարվել. կյանքիս մի քանի վայրկյանը երկու անգամ եմ ապրել։
    Քույրիկիս հետ սենյակում էի, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։ Մեկ էլ՝ շըրխկ, դուբլ երկրորդ։ Քույրիկիս հետ սենյակում եմ, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։
    Սարսափելի ապրում էր։ Ուղեղս կախվել էր։
    Երևի «ծրագրային խափանում» էր, թե ինչ, բայց անմիջապես ուղղեցին վերևներից։ Էլ էդպիսի բան չկրկնվեց։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.05.2014), Firegirl777 (26.05.2014), Sambitbaba (26.05.2014), Արէա (26.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  21. #118
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայ տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմեմ մի ուրիշ դեպք.
    Գիշեր էր, 90-ակաների անլույս գիշերներից մեկը: Քնից արդնացա ինչ որ ձայնից՝ կարծես ինչ որ մեկը գլխավերևումս թուխտ էր պատռում: Մութ էր անթափանց խավար, հոսանք ել չկար: Սկզբից ինձ թվաց թե երազում եմ: Ավելի սրեցի լսողությունս ձայնը կտրվեց.
    -Երազ է -մտածեցի ես և փորձեցի նորից քնել, բայց իզուր, մղձավանջը շարունակվեց՝ նորից ինչ որ մեկը…
    Ձայնը ինձանից 1 մետր էր հեռու. Պատկերացրեք ոչինչ չես տեսնում, բայց քթիտ տակ ինչ ոռ մեկը թուղտ ե պատռում: Արյունս կանգնեց երակներումս, սառը քրտինքը պատեց մարմինս: Որոշեցի ձայն տալ, և տվեցի…
    Պատասխան չեղավ…
    Ժողովուրդ, պարանորմալ տակ պարանորմալ՝ արդեն քանի տարի կրկնվող երազ է ինչ-որ հին կելտական ամրոցի մասն, իբր էնտեղի ժառանգն եմ ու երազում ես չեմ, շեկ աչոն եմ, եկել եմ նախնիներիս ամրոց ու հանդերձյալ աշխարհից ինձ ինչ-որ ամրոցում սպանված թշնամիների ուրվականներ են հետապնդում: Հիմա զուգատիպությունը՝ ամեն անգամ երազը սկսվում է հենց պատռվող թղթի ձայնով, երազում երբ ուրվականներից ինչ-որ մեկը հետևում է ինձ, էլի ահավոր հաստակ քամուց քշվող թերթերի ու պատռվող թղթի ձայն է լսվում էն աստիճան, որ երազից հետո եթե մոտս թուղթ են պատռում, միանգամից վեր եմ թռչում...

  22. #119
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետ մի անգամ շատ տարօրինակ բան է եղել, որը մոռանալ չեմ կարող։
    Նույն բանը իրար հետևից երկու անգամ է կատարվել. կյանքիս մի քանի վայրկյանը երկու անգամ եմ ապրել։
    Քույրիկիս հետ սենյակում էի, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։ Մեկ էլ՝ շըրխկ, դուբլ երկրորդ։ Քույրիկիս հետ սենյակում եմ, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։
    Սարսափելի ապրում էր։ Ուղեղս կախվել էր։
    Երևի «ծրագրային խափանում» էր, թե ինչ, բայց անմիջապես ուղղեցին վերևներից։ Էլ էդպիսի բան չկրկնվեց։
    Համընկել են քո զուգահեռ իրականությունները:
    Ընդ որում, Այվ ջան, բոլորովին կապ չունի, թե ինչ կարծիքի ես դու նրանց մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  24. #120
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես պատմեմ, իմ հետ շատ բաներ տեղի չեն ունեցել, հիմնականում հորինում եմ ու մարդկանց վախեցնում (ոչ մեկի չասեք ) բայց էս մեկը իրոք եղելա: Իմ համար պառկած էի տեղիս մեջ, չեմ հիշում ցերեկ էր թե գիշեր, դեռ քնած չէի, մեկ էլ դիմացս սպիտակ շորով մի արարած հայտնվեց, երևի բարի էր ու աղջիկ, չգիտեմ, որովհետև շատ վախեցա /ես վախենում էն բաներից, որ չեմ հասկանում/ ու աչքերս պինդ փակեցի, որ ինձ տրամադրեմ ու տեսիլքս կորի: Իսկ նա համ չէր կորում, համ էլ ձեռքին պատառաքաղ ու աման կար, իրար էր խփում ու ծիծաղում: Մի 2-5 րոպեից ձայները կորան, բացեցի աչքերս էլ չկար շատ ուրախ եմ, որ ինձ էլա գոնե մի անգամ բախտ ընձեռնվել շփվել անհասկանալիի հետ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (26.05.2014)

Էջ 8 34-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •