Երեկ ես ու նախկին կուրսեցիս սկայփով զրից էինք անում: Մեկ էլ սկսեցինք Իտալիայի (ինքը Իտալիայում է ապրում) ու Դանիայի բյուրոկրատիաները համեմատել: Մեռել էինք: Ինքն ասում էր, որ հազար հատ թուղթ են դեմ տալիս, որ ստորագրես, հետո էլ ստուգում են ընթեռնելի ես ստորագրել, թե չէ: «Ես էլ կիրիլիցայով եմ ստորագրում,- ասում է սերբ կուրսեցիս,- բայց ընթեռնելի: Դե թող գնան ու կարդան»: Որևէ բանի դիմելիս էլ մի փաստաթուղթը մի քանի օրինակով պիտի տանի:
Հետո ես պատմեցի Դանիայից, որ այստեղ որևէ բանի համար կարող է փաստաթղթերի հսկայական ցանկ լինել, բայց դու կարող ես դրանք չներկայացնել ու միայն ասել, թե ինչ կա էնտեղ գրված (օրինակ, աշխատանքային պայմանագիրը ցույց տալու փոխարեն կարող ես միայն ասել, թե որքան է աշխատավարձդ): Իսկ որտեղ ստորագրությունդ է պետք, բոլորովին պարտադիր չէ, որ անձամբ ներկայանաս. կարող ես թուղթը տպել, ստորագրել ու սկան արած ուղարկել: Ու երբեք որևէ թղթի պատճեն չեն ուզում. եթե իրենց պետք է, տեղում օրիգինալը քսերոքս են անում:
Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա բյուրոկրատական դրախտ եմ ընկել: Թութութու:


Մեջբերել
։

Տեղակալները երկուսն էին. մեկի հետ ես զրուցում էի, մյուսն իր համար նստած էր, համակարգչով ինչ-որ բան էր բզբզում, ինձ չէր երևում: Խոսակցությունը համարյա ավարտել էինք ու արդեն պիտի դուրս գայի, մեկ էլ աչքս ընկավ էն երկրորդ տեղակալի համակարգչին ու տեսա, որ մարդը իրա համար ֆռֆռում ա Ադնակլասսնիկ կոչվածում: Արյունը խփեց գլխիս, չկարողացա ինձ զսպել, զրուցակցիս ասի մի հատ վերջաբան ասեմ էլի.
Կարող ա անկապ պատմություն ա, ասեք հա ի՞նչ, բայց ես էնքան սիրուն բան տեսա էդ ծիծաղի ու եղածի մեջ:


De gustibus et coloribus non est disputandum.

Էջանիշներ