User Tag List

Էջ 582 688-ից ԱռաջինԱռաջին ... 82482532572578579580581582583584585586592632682 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,716 համարից մինչև 8,730 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8716
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակում ծառայած ակումբցիները կիմանան, թե սպայական սենյակներում ժամը 19:00-ից հետո ինչեր են կատարվում, ու էդ ամենի մեջ ինչ դեր ունեն տվյալ սենյակում《լռվցնող》գրագիրները:
    Երեկվանից տենց վիճակների մեջ եմ: Սենյակում տուլիկ (տնային ուտեստներով լի կապոց) պահելն ավելի ապահով ա, քան զորանոցում կամ պահեստանոցում, իսկ իմ մոտ, որպես կանոն, մարդկանց մերժելը չի ստացվում: Բայց բանակային վակխանալիաները, իմ տեսանկյունից, շատ ավելի զզվելի են, քան իսկականները, էդ թվում` ուղիղ իմաստով, հատկապես էն բանից հետո, երբ հարբած ընկերս լուսաբացից առաջ իրա մահճակալի հարևանությամբ Ջեքսոն Փոլաքի կտավների ռեպրոդուկցիաները նկարեց: Էսպիսի պահերին ավելի սուր եմ զգում, թե իրականում ինչքան կտրված եմ ծառայակիցներիցս, ու, առհասարակ, մարդկանցից:

    Բանակում մենակ, առանց 《ընկերների》հաց ուտելուն խիստ բացասական են վերաբերվում, բայց ես ոչ մի անգամ էդպիսի բան չեմ արել. շատ ա եղել, որ ինձ ընկերակցել են շներն ու կատուները, որոնց, ի դեպ, մեր մոտ չեմ տեսել թշնամություն անելուց: Երեկ էլ ինձ բռնացրի նրա վրա, որ կատվի հետ բարձրաձայն խոսում էի:


    #schizophrenia #uvalnyati_beran

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.05.2014), Chuk (19.05.2014), Jarre (19.05.2014), John (18.05.2014), Ruby Rue (18.05.2014), Vardik! (19.05.2014), Աթեիստ (18.05.2014), Արէա (18.05.2014), Նաիրուհի (18.05.2014), Ուլուանա (19.05.2014), Ռուֆուս (18.05.2014), Վահե-91 (19.05.2014)

  3. #8717
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս «խորանալու» բնավորությունը ազդում ա արդեն ներվերիս... դիպլոմայինի վերջում գրականության ցանկ է պետք գրել... գոնե մի երկու գիրք պետք է մոգոնել... փոխանակ անկապ մի բան գրեի, դիմեցի ղեկավարիս էդ հարցով... մի երկու անկապ բան ինքը տվեց... հիմա ես ընկած ինտերնետում ուզում եմ քրքրեմ-գտնեմ, որ համոզվեմ՝ ճիշտ գրքեր ա ասել, չի հորինել... թե ասա ի՞նչ տարբերություն, կամ ո՞վ ա դրան ուշադրություն դարձնելու... գործով զբաղվի, եղբա՛յր, ոչ թե...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.05.2014), Nihil (20.05.2014), Նաիրուհի (20.05.2014)

  5. #8718
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սպասարկման ոլորտում աշխատելով՝ հասկացել եմ մի բան, որ մարդիկ հիմնականում բաժանվում են չորս ենթախմբի՝ աղջիկ, տղա, շան աղջիկ ու շան տղա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.05.2014), Jarre (19.05.2014), Lev (19.05.2014), Nihil (20.05.2014), Աթեիստ (19.05.2014), մարիօ (19.05.2014), Յոհաննես (19.05.2014), Նաիրուհի (19.05.2014), Նարե91 (19.05.2014), Ռուֆուս (19.05.2014)

  7. #8719
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքիա վերադառնալուց երկու օր առաջ թրեյնինգի մասնակիցների համար ավանդական ընթրիք էր կազմակերպվել։ Էդ պանդոկ/ռեստորանում, պարզվում է, «Ակունքն» է երգում։ Չէի պատկերացնի, որ էդ մակարդակի խումբն ստիպված է ռեստորանում երգել։

    Երեք-չորս երգ կատարում էին, դուրս գալիս սրահից, մի քսան րոպեից վերադառնում ու էլի գնում մի քանի երգ հետո։ Մտածում էի՝ դե լավ է, գոնե հանգստանում են։ Հետո, երբ մի պահ դուրս եկանք, հասկացա, որ երկու սրահ կա, ու փոխնիփոխ երկուսում էլ երգում են։

    Բայց ամենաշատն ազդվեցի էն ժամանակ, երբ կողքիս նստած Գյուրքանը, ով հիացած լսում էր, հանկարծ ասաց.

    -Վատ եմ զգում, կարծես ինչ-որ ստորություն անելիս լինեմ։ Ուտել չեմ կարողանում, երբ ռեստորանում իմ առաջ նման խումբ է ելույթ ունենում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.07.2015), boooooooom (19.05.2014), Jarre (19.05.2014), Sambitbaba (19.05.2014), Smokie (02.06.2014), Աթեիստ (19.05.2014), Նարե91 (19.05.2014), Ուլուանա (19.05.2014), Ռուֆուս (19.05.2014)

  9. #8720
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեխանիկայի դասին.
    - Գնդային հոլի օրինակ բերեք։
    - Մմմ, խորանա՞րդ։
    - Ճիշտ է։

    #brainfuck


  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.05.2014), Աթեիստ (19.05.2014), Նաիրուհի (19.05.2014)

  11. #8721
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարի առաջ, երբ որ դիպլոմայինս էի գրում, ո'չ պլանշետ ունեի, ո'չ նոութբուք:Միայն մի կիսախարխուլ համակարգիչ ունեի տանը:
    Տանն աշխատում էի նյութերիս վրա, հետո պրինտ անում, տանում ղեկավարիս ցույց տալիս: Նայում էր, վրան ուղղումներ անում, հետո ես ուղղում էի ու նորից` պրինտ: Էդպես մի 10-15 անգամ անիմաստ տեղը ողջ նյութերս պրինտ արեցի: Ու էդ ընթացքում ամբողջ օրը թղթերիս մեջ կորած էի: Մահճակալիս, հատակին, աթոռի ու սեղանի վրա` մի խոսքով ամենուր դիպլոմայինիս նյութեր էին: Ամբողջ օրը թղթապանակը ձեռքիս գնում-գալիս էի: Տատս էր ամենաշատը նեղվում էդ իմ խառը վիճակից.
    -Այ բալա, ե՞րբ ես էդ գրագրությունից պրծնելու: Մեղկ ես:

    Հիմա մագիստրոսական թեզս եմ գրում: Ունեմ պլանշետ ու նոութբուք: Չունեմ թղթապանակ: Համարյա երես առ երես ղեկավարիս հետ չեմ շփվում: Նյութերն ուղարկում եմ, օնլայն կարդում է, ուղղումներն արած հետ ուղարկում ինձ: Պրինտի հետ էլ գործ կունենամ ամենավերջում միայն:

    Տատս էսօր հարցնում ա.
    -Նա´ր, էս տարի գրագրություն չունե՞ս: Ո՞նց ես ավարտելու:
    -Տա´տ, հիմա ամեն ինչ այ սրա միջոցով եմ անում,- ասում եմ ես` մատնացույց անելով ձեռքիս պլանշետը:

    Տատս մի քիչ զարմացած նայեց ինձ, հետո պլանշետիս, մեկ էլ, թե`
    -Էդ խաղալիքո՞վ: Չէ, բալա´, էս տարի գլուխ ես պահում: Էն անցած գրագրությանդ ժամանակ էդ ինչ տանջվել էիր տանջվում, ամբողջ օրը թղթերիդ մեջ էիր: Աշխատեցիր ու հինգ ստացար:
    Լուռ նայեցի տատին, ժպտացի ու էլ բան չասեցի: Անիմաստ էր: Մեկ է` հակառակը չէի կարողանալու համոզել:

    Տեսնես` ես տարիներ անց թոռներիս ո՞ր արարքին չեմ հավատալու: Անգամ իմ պայծառ երևակայությունը թույլ չի տալիս պատկերացնել:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.05.2014), Alphaone (06.07.2015), impression (20.05.2014), John (19.05.2014), Lusina (19.05.2014), Sambitbaba (19.05.2014), Smokie (02.06.2014), Tiger29 (19.05.2014), Vardik! (19.05.2014), Արևհատիկ (19.05.2014), Նաիրուհի (19.05.2014), Ուլուանա (19.05.2014)

  13. #8722
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ ասում են, որ դու փոխվել ես միայն այն ժամանակ, երբ դու սկսել ես քեզ այնպես պահել, ինչպես իրենք են ուզում:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.05.2014)

  15. #8723
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս մի հատ ռիվյու կարդացի մեր ֆակուլտետի ճաշարանի մասին: Մազերս բիզ-բիզ էին կանգնել. ասում էր՝ հեչ բուսակեր-ֆրենդլի չի: Հիմա նկարագրեմ էդ ճաշարանը, դուք պատկերացրեք բուսակեր-ֆրենդլի ա, թե չէ: Էնտեղ կան զանազան մսային սենդվիչներ, սալաթ-բար, որի ոչ մի տեսակի սալաթ ոչ մի տեսակի միս չի պարունակում ու ասենք չորուցամաք բանջարեղեն չի, հումուս կա, ոսպով զանազան ուտեստներ, զանազան թոփինգներով, մի խոսքով՝ հսկայական բուսական բազմազանություն, դե մեկ էլ տաք սննդի մասն ա, որը երկու մասից ա բաղկացած՝ մսային ու լրիվ բուսական սայդ-դիշ (սրան հայերեն ո՞նց են ասում): Սա էլ նենց հասարակ խաշած բրինձ չի, այլ զանազան համեմունքներով բանջարեղեն կամ ոսպ, այսինքն՝ կարաս հանգիստ առանց մսային մասը վերցնելու օգտվես սրանից (հա, ու երկու մասերն իրարից անջատված են, մսին չի կպնում):

    Ուրեմն ամփոփենք. մեր ճաշարանում մսային են մենակ սենդվիչներն ու էդ մի կտոր տաք միսը, բայց ճաշարանը բուսակեր-ֆրենդլի չի:

    Հլը սա ամենը չի... աչքիս ռիվյուն անարձագանք չի մնացել, որովհետև վերջին մի երկու շաբաթը երկուշաբթի օրերին ընդհանրապես մսային որևէ կերակրատեսակ չի լինում:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.05.2014), Jarre (20.05.2014), Sambitbaba (20.05.2014), մարդագայլուկ (20.05.2014), Նաիրուհի (20.05.2014)

  17. #8724
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատում եմ։ Խառն եմ։ Զանգի եմ սպասում։ Հեռախոսս զանգեց։ Փակ համարից է։ Արագ վերցնում եմ հեռախոսս ու վազում մոտակա ժողովի սենյակ (հայերեն՝ միթինգ րում)։

    — Բարև ձեզ։ Ոստիկանությունից է։
    — Ըըըմ։ Բարև։
    — Երեկ վթարի էիք ենթարկվել, ու ձեզ տարել էին հիվանդանոց։ ՈՒզում ենք իմանալ ո՞նց եք, ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա։

    ***

    Սուպերմարկետ։ Ինքնասպասարկում: Ապրանքները սկան եմ անում, դնում տոպրակի մեջ։ Հերթ հասնում է կաղամբին։ Կշռովի ապրանք է։ Ընտրում եմ կաղամբ, դնում կշեռքին, հետո տեղափոխում տոպրակի մեջ։ Ինքնասպասարկման մեքենայի դուրը ինչ որ բան չի գալիս։ Կարմիր լույսը սկսում է թարթել։ Քիչ հետո աշխատողը մոտենում է, անտարբեր իր մոգական քարտը սկան է անում ու ապարատին հրամայում, որ ամեն ինչ կարգին է։ Էդ պահին նկատում եմ որ կաղամբի քաշը 40 գրամ է գրվել, գինը երեք ցենտ։ Աշխատողին միանգամից ասում եմ, ստեղ մի բան էն չի, էս եքա կաղամբին երեք ցենտ է հաշվել։ Նայեց մեքենային, հետո դեմքիս ու տիպիկ սևական բարբառով «Ախպերս, սա էն պրոբլեմը չի, որ դու պիտի բողոքես»1 ու գնաց։ Հետո նկատեցի, որ մեքենային մոտենալուց ձեռքիս սանտավիկի տուփը դրել եմ կշեռքի վրա, էս ախմախն էլ կաղամբի քաշի տեղը սանտավիկի քաշն էր հաշվել։ Սաղ վերջացրեցի, վճարեցի, տեղավորում եմ ուսապարկիս մեջ։ Էդ պահին կողքովս նորից անցավ ու ասաց․ «Ահա խնդրեմ, դու այսօր ձրի կաղամբ ստացար»2 փայլեցնելով սպիտակ ատամնաշարը‎։

    1 Ma՜n, this is not a problem you should be complaining of!
    2 Here you go. You've got free cabbage today!


    Հ․Գ․ Ախ ես էդ գոմիկ եվրոպական արժեքների հերն եմ անիծել

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (22.05.2014), Chilly (20.05.2014), Chuk (20.05.2014), enna (20.05.2014), Jarre (21.05.2014), John (20.05.2014), Rammstein (21.05.2014), Ruby Rue (20.05.2014), Sambitbaba (20.05.2014), Smokie (02.06.2014), Vardik! (20.05.2014), Աթեիստ (20.05.2014), Արէա (20.05.2014), Նաիրուհի (20.05.2014), Ուլուանա (20.05.2014), Ռուֆուս (20.05.2014), Ֆրեյա (20.05.2014)

  19. #8725
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնչիտայի թեման ու Նաիրուհու նոր կարդացածս օրագրային գրառումը մտքերի շղթայական ռեակցիա առաջացրեցին... Իմ դեպքում մարդիկ շուտ են «ինքնաբացահայտվում», քանի որ ես երբեմն հանդուրժող եմ անգամ էն բաների հանդեպ, որոնք բնավ պետք չի հանդուրժել: Նույնասեռական ծանոթներ շատ քիչ ունեմ, մոտ 7-8 հոգի, որոնցից 4-ը հայ են: Տղաներից չեմ խոսի էսօր, ակումբում չարաբաստիկ թեմալ էլ բացել էի, հիասթափությունս էլ օր օրի խորանում, է, քանի որ ինչպես ենթադրում էի, մարդը գնաց ՌԴ իր ընկերոջ մոտ, կնոջը թողեց էստեղ մենակ...
    Իսկ այ աղջիկներից երկու հոգու կանդրադառնամ:
    Մեկի հետ ինտերնետում ենք ծանոթացել, արտակարգ մտերիմ էինք ու միշտ էլ լավ ընկերներ կլինենք, իր նման խարիզմատիկ, կենսուրախ ու բարի մարդ հազվադեպ եմ հանդիպել, միայն երկու անգամ եմ ռեալում տեսել, հիմա Հայաստանից հեռու իր համար երջանիկ ապրում է, երբեմն սկայպվում ենք, թեև ցավոք հերթով ավելի ու ավելի քիչ՝ երկուսս էլ մեր գործ-դաս-հոգսերով ենք ընկել: Իր հետ շփվելիս իմ համար լրիվ միևնույն է իր կողմնորոշումը:
    Մյուսի հետ ուսանողական տարիներին սեմիանարա-համաժողովա-գիտաժողովա միջավայրներում ծանոթացա: Անընդհատ եղբոր հետ գալիս էր մեր գյուղաքաղաք ինձ այցելության, կուրսեցիներս կատակում էին, թե ուզում է ինձ հարս տանի, թե իբր իր եղբայրն ինձ է սիրահարված, իբր... գրեթե կռահել էին, բայց սիրահարվածը եղբայրը չէր: Ամեն անգամ Գավառ գալուց ինքն ինձ ահավոր աննորմալ կերպով փաթաթվում էր, ամեն անգամ ահավոր տհաճ էր էդ գրկել-մրկելը, տհաճ էր ենթագիտակցական մակարդակում, քանի որ իր սեռական նախապատվությունների մասին իմ ինֆորմացիան 0 էր: Մինչև որ մի օր չսկսեց ծաղիկ-մաղիկ ուղարկել: Ահավոր լուրջ ու ահավոր խորը կոնֆլիկտ եղավ: Մարդը չէր ուզում հասկանալ, որ ես իր նախապատվությունները չեմ կիսում, որ իր պահվածքը իմ համար նույնքան զզվելի է, որքան զզվելի կլիներ կպչուն քյառթի պահվածքը, դեռ մի բան էլ ավելի, քանի որ ինքն ի սկզբանե խաբել էր: Ու հեցն էդ խաբվածության ու վիրավորանքի զգացողությունը մոտս սրտխառնոց էր առաջացնում ամեն անգամ այդ մարդուն մտաբերելիս:
    Առաջին մարդն, ում մասին գրել էի, մեր շփումից երեք տարի անց է «ինքնաբացահայտվել»: Իր կողմից ես երբեք որևէ աննորմալ գործողություն կամ իր ներկայությունից որևէ տհաճություն ու լարվածություն չեմ զգացել, երբե՛ք:
    Հիմա, երբ երկրորդին քննադատում եմ, ինձ միանգամից հոմոֆոբ են պիտակում, բայց ես մարդկանց քննադատում եմ ոչ թե իրենց կողմնորոշման համար, այլ արարքների:
    Մի քանի սևամորթ գիտեմ, որ ուղղակի զզվում եմ, քանի որ իրենք են իրենց պահում որպես ստորադաս ռասսա, իրենց գիտակցության մեջ դա նստած է, բայց ես ռասիստ չեմ, քանի որ հիմա իմ շատ մտերիմ ընկերուհիներից մեկը սևամորթ է: Ու երբ ես սկսում եմ որևէ փոքրամասնության ներկայացուցիչի շատ թունավոր կպնել, դա հենց իրենով ու իր պահվածքով է պայմանավորված, նաև իր ինքնաընկալմամբ, ոչ թե իմ խտրական վերաբերմունքով:
    Կիսվեցի, թեթևացա, ավել-պակասի համար ներող

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.05.2014), Sambitbaba (20.05.2014), Smokie (02.06.2014), Vardik! (20.05.2014), Աթեիստ (20.05.2014), Արևհատիկ (20.05.2014), Նաիրուհի (20.05.2014)

  21. #8726
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

  22. #8727
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակելով գեյրոպայի թեման...

    Ջրերը կտրել էին, անմիջապես ջրամատակարարող ընկերությունից զանգեցին, զգուշացրին։ 15 րոպե անց բերեցին մայթի վրա տոպրակներով խմելու ջուր թողեցին։
    ‪
    #‎կործանվողեվրոպա‬ ‪#‎այլասերվածեվրոպա‬ ‪#‎ուրեսգնումեվրոպա‬ ‪#‎կեցցեպուծինը‬
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.05.2014), insider (20.05.2014), Jarre (21.05.2014), Lílium (21.05.2014), Sambitbaba (20.05.2014), Արևածագ (21.05.2014), Արևհատիկ (20.05.2014), Նաիրուհի (21.05.2014), Ներսես_AM (20.05.2014), Ուլուանա (20.05.2014), Ֆրեյա (20.05.2014)

  24. #8728
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ինչ–որ տեղ ահավոր տաղտուկ է, նշանակում է՝ մի ուրիշ տեղ ահավոր հետաքրքիր է։ Գտի՛ր էդ տեղը ու մի՛ բողոքիր տաղտուկից։ Իսկ եթե չես գտնում, ուրեմն տաղտուկը քո մեջ է։

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.05.2014), Jarre (21.05.2014), John (20.05.2014), Lílium (21.05.2014), Sambitbaba (20.05.2014), Արևհատիկ (20.05.2014), Մ Մ (21.05.2014), Նաիրուհի (21.05.2014), Նարե91 (20.05.2014), Վոլտերա (20.05.2014)

  26. #8729
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետ մնացած անկապ գրառում.

    եթե մի ստատուսդ դիզլայք են տալիս, մյուսն էլ դեմ տուր
    Blessed the poison which brings the end

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.05.2014), Jarre (20.05.2014)

  28. #8730
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա՛, այ գրողի տարած համալսարան, չե՞ս կարողանում հասկանալ, որ ես չե՛մ ուզում արտագաղթել, ինչի՞ ես կոկորդիցս բռնում ու ստիպում գնալ։
    Մի՛ արա տենց, էլի։


  29. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.05.2014), Jarre (21.05.2014), Lílium (21.05.2014), Nihil (21.05.2014), Rammstein (21.05.2014), Smokie (02.06.2014), Աթեիստ (21.05.2014), Նարե91 (21.05.2014)

Էջ 582 688-ից ԱռաջինԱռաջին ... 82482532572578579580581582583584585586592632682 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •