User Tag List

Էջ 79 686-ից ԱռաջինԱռաջին ... 296975767778798081828389129179579 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,171 համարից մինչև 1,185 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1171
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երբեմն ինձ թվում է, որ ես պահարանի ետևում նետված, մոռացված մի խաղալիք եմ...երբեմն ինձ թվում է, թե ինձ իսկապես մի փոքրիկ է փնտրում...ես ուզում եմ գոռալ, կանչել նրան, ասել թե որտեղ եմ, բայց խեղդվում եմ, ու ձայնս դուրս չի գալիս...երբեմն ինձ թվում է, թե պատճառը կոկորդիս նստած փոշին է: Երբեմն ինձ թվում է, թե մենք երկուսս էլ, ես ու այդ փոքրիկը իրականում տխուր ենք, որովհետև հեռու ենք միմյանցից....և դա միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինձ նետել, մոռացել է պահարանի ետևում:
    ԵՍ անկեղծորեն երբեք չեմ ուզել կորցնել իմ մանկությունը, բայց ես այն կորցրել եմ...հավետ...հիմա ես գիտեմ թեկուզ անտեղի անկեղծությամբ ցավ պատճառելուց հաճույք ստանալ: Գիտեմ, որ մի քիչ անհավատալի է, բայց հենց այդպես ես վերջապես խոցելի դարձա:
    Հիմա իմ կյանքում շատ բան է փոխվել: Ես սովորել եմ լինել սովորական: ԵՍ սովորել եմ ծիծաղել աշխարհում ամեն ինչի դեմքին: Ինձ մի լավ լավ դաս կլիներ, եթե ես իսկապես մենակ մնայի: Առանց ընկերների, առանց հարազատ մարդկանց... եթե բոլորը երես թեքեին, ինձ իսկապես մի լավ դաս կլիներ: ՈՐՈՎՀԵտև ես ինձ լքել եմ: իմ սկզբունքները, ինձ համար ամենակարևոր արժեքները, ամենը մի տեսակ պահ տված է: Չեմ կարող սրտումս տեղավորել բոլոր այն զրույցները, որ ունեցել եմ Աստծո հետ: Չեմ կարող նույնիսկ հիշել, թե քանի անգամ եմ ասել . <<ների'ր, ես այս անգամ անցել եմ բոլոր սահմանները>>: Չեմ կարող բառերով ասել, թե որքան եմ զղջում, որ վերջերս մի քանիսին կարողացա հանգիստ ասել այն, ինչ մտածում եմ այն դեպքում, երբ հաստատ գիտեի, որ ցավ եմ պատճառելու... <<քյալ ես, տուպոյ ես, եսիմ ինչ ես, զզվում եմ, ատում եմ, էս եք, էն եք, սենց, նենց>>............
    Ես հոգնել եմ..ահա թե ինչ...ես ուղղակի շատ հոգնած եմ...ու ես կնախընտերի լինել պահարանը...ու ոչ խաղալիքը, ոչ էլ այն նետողը ու ոչ էլ այն փնտրողը...
    ...><<Հատված>>
    Վերջին խմբագրող՝ Ծով: 17.04.2009, 14:03:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.04.2009), Chuk (17.04.2009), cold skin (17.04.2009), Kita (17.04.2009), Norton (18.04.2009), Աբելյան (17.04.2009), Երկնային (18.04.2009), Մարկիզ (17.04.2009), Ուլուանա (20.04.2009)

  3. #1172
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Նրան մի անգամ էի տեսել: Ընկերներս նույնիսկ զարմանում էին, թե ո՞նց կարող եմ այդ աղջկան միայն մի անգամ տեսած լինել, ասում էին, որ շատ պետք է աչքիս ընկած լիներ... տարբեր տեղեր: Բայց դե չգիտեմ, ի տարբերություն ընկերներիս, ես նրան մի անգամ եմ տեսել: Ու զարմացած էի, թե ընկերներս ինչի՞ են այդքան իրանով հիացած: Օրինակ իմ դուրը չեկավ: Ինձ ասում էին. «Հլը կրծքերին հիշիր»... հիշում էի, բայց հետո ի՞նչ: Ու էդպես էլ մի անգամ երևաց ինձ, իր ճանապարհը խաչվեց իմ ճանապարհին ու կորավ: Անունն էլ գիտեի, ազգանունն էլ: Բայց դե մտքովս անգամ չէր անցնում նրան գտնել, էն էլ այն ախմախ «համադասարանցիներ» կայքում:

    Ու ի՞նչ իմանայի, որ ես իր դուրն եկել եմ ու մի օր ինքը ինձ պետք է գտնի համադասարանցիներում ու ասի, թե ինչքա՜ն է հիացած ինձնով ու առաջարկի զանգել իրեն: Ճիշտն ասած զարմացրեց, որ ռուսերեն է խոսում ու Ռուսաստանի համար տալիս: Ու ճիշտն ասած չէի սպասում, որ անուն ազգանունը փոխած կլինի: Ու ճիշտ է, ուրիշ անուն ազգանունով էր՝ հայկական, բայց նրան միանգամից ճանաչեցի: Ու ո՞նց կարող է չճանաչեի, եթե նույնիսկ դեմքը չհիշեի, կուրծքն էլ հո կհիշեի: Բայց հետաքրքիր է, թե ամեն դեպքում ինչի՞ է փոխել անուն ազգանունը՝ էն էլ հայկականով: Կարծում եմ, որ Փամելա Անդերսոնն այնքան էլ վատ անուն ազգանուն չէ... իզուր է փոխել: Բայց դե մեկ է դուրս չի գալիս: Չզանգեցի: Վաղն ընկերներիս պատմեմ, չեն հավատա: Կասեն, որ գժվել եմ: Բայց դե հո զոռով չի, իմ ճաշակով չի էդ աղջիկը: Չեմ զանգելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.04.2009), comet (18.04.2009), impression (18.04.2009), ivy (18.04.2009), Kita (18.04.2009), murmushka (18.04.2009), Nadine (22.04.2009), Norton (18.04.2009), Ուլուանա (20.04.2009), Փոքրիկ (18.04.2009)

  5. #1173
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս աշխարհում ամենավատ բանը էն ա որ հարազատ մարդը քեզ չի հասկանում, մնացածը մի կերպ կտանես ինչ ձև ցավ ուզում ա լինի, շրթունքդ կկծես ու առաջ կգնաս, դե պրինցիպի էս դեպքում էլ արաջ կգնաս , ինչ պիտի անես ուրիշ, ուղղակի մեկ-մեկ մտածում ես, ինչի էլի ինչի, ինչի եք դնում ինչ որ բանից եզրակացություն անում ու էտքան համոզված լինում ձեր եզրակացությունների ճշմարտացիության մեջ, համենայն դեպս ես չեմ փոխվել ու էտ առումով գոհ եմ , ում որ հարգում էի էլի հարգում եմ, ում որ սիրում էի էլի սիրում եմ, ու էտ անկախ որևէ տարբերակից, ուղղակի աստծուց մի բան եմ ուզում, թող բոլոր ինձ հարազատ մարդիկ իմ ինչ որ արարքից կամ ինչ որ ասածի հիման վրա, ինչ որ կառույց չստեղծեն համոզված լինելով որ իրենք ամենալավ շինարարներն են էս աշխարհի, կարոտում եմ ձեզ, ինձ սխալ մի հասկացեք, գիտեմ հասկանալը դժվար ա բայց ավելի լավ ա չհականալ քան սխալ հասկանալ:

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.04.2009), Chuk (18.04.2009), Enigmatic (19.04.2009), impression (18.04.2009), ivy (18.04.2009), Kita (18.04.2009), murmushka (18.04.2009), Norton (19.04.2009), Selene (22.04.2009), Դեկադա (20.04.2009), Երկնային (19.04.2009), Հայկօ (18.04.2009), Մարկիզ (20.04.2009), Փոքրիկ (18.04.2009), Քամի (18.04.2009), Ֆրեյա (18.04.2009)

  7. #1174
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոմանտիկ է ծխելը . . . Բայց նայած ծխել;-) երբ դրսում անձրև է, ոտաբոբիկ, լուսամուտագոգից (դրսի կողմից) ովքերդ կախած, շորտիկով, դանդա~ղ ծխում ես ու լույսի տակ նայում ծխին, փորձում ծխի մեջ գտնել 'Ա' (կամ թեկուզ Ճ) տառը, գտնում էդ տառը ու կողքին երևակայում Զ (թեկուզ Ճ) տառը ու պատկերացնում, որ էդ տառերը վայրկյաններ առաջ մեկ ամբողջություն էին, դրանից առաջ թութունմը, իսկ վայրկյաններ անց արդեն ոչինչ . . . Ռոմանտիկ է ծխելը, բայց սիրելիի կողքին չծխելն ավելի ռոմանտիկ է . . . Թողե 'ք ծխելն ու եղե 'ք սիրելիի կողքին . . .

    Իսկ ես կարոտել էի Դայուշին . . .

    ' Գաղտնի հանդիպում ' ՍՊը-ից նեղված եմ հերթական անգամ

    բայց ես սիրում եմ . . .

    Ինչ լավ ա էս թեման մենակ գժերն են կարդում' ինչ ուզեմ գրեմ . . .

    Ու վաբշե ինչ լավ ա

    նեղացած չեմ' սիրում եմ, ուրեմն ներում եմ

    ;-)

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.04.2009), Enigmatic (19.04.2009), murmushka (19.04.2009), Nadine (22.04.2009), Norton (19.04.2009), Երկնային (19.04.2009), Մարկիզ (19.04.2009), Չիպ (19.04.2009), Փոքրիկ (19.04.2009), Ֆրեյա (23.04.2009)

  9. #1175
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Իսկ բալանսավորման թեման դեռ սպառված չի: Սպառված չի, որտև էդպես էլ չեմ գտնում պայթյունի պահը: Ինչ աստիճանի, ինչ մակարդակի պիտի հասնես, որ հանկարծ պայթյուն լինի: Մեջիդ գազանները իրար հետ անհաշտ կռիվ են տանում: Մի քանի օր առաջ գրել էի հնդկացիական գեղեցիկ խոսքը, ըստ որի մեջդ երկու գայլեր կամ երկու գազաններ կռիվ են անում: Հնդկացիներն ասում են, ես էլ կրկնել էի, որ այդ կռվի ելքը քեզնից է կախված, որ գազանին կերակրես, նա էլ կհաղթի: Հիշեցնեմ, գազաններից մեկը բարու մարմնացումն է ու իր մեջ ներառում է սերը, հավատարմությունը, մարդասիրությունն ու այլ դրական երևույթներ, մյուսը չարի մարմնացումն է ու իր մեջ ներառում է ատելությունը, էգոիզմը, նախանձն ու այլ արատավոր երևույթներ:

    Կերակրում եմ, փորձում եմ կերակրել մենակ մեկին՝ բարուն: Իսկ այն մյուս գազանը խորամանկ է, գալիս իր սուր եղունգներով թաթով ճանկռում է բարի գազանիս դեմքն ու նրա առաջից խլում իրեն նետված ուտելիքը, խժռում, արյունոտ հայացքով նայելով բարուն ու հանկարծ զգում եմ, որ իմ հայացքն էլ է արյունոտվում ու աստիճանաբար դառնում եմ այդ չարի մարմնացում: Ուզում եմ վռնդել, լարել... չի ստացվում: Ուզում եմ թաքուն կերակրել բարի գազանին, որ այն մեկը չտեսնի ու այդ կերակրից իր կտորը չփախցնի: Բայց բարի գազանը շատ միաիտն է: Համ էլ բարի է: Որ տեսնում է, որ չարը սոված է, սիրտը չի տանում, իր բաժին ուտելիքից մի քիչ էլ նրան է բաժին հասնում: Դեռ պայքարում եմ, փորձում բալանսը պահել ի օգուտ բարու, բայց ինչքան կտևի, ինչքան կձգեմ, չգիտեմ... զգում եմ, որ թուլանում եմ:

    Խմում եմ, որ թուլությունս չեզոքացնեմ ու չնկատեմ. հարբած ժամանակ քեզ քաջ ես զգում, ժամանակն արագ է անցնում ու տեսնում եմ, որ հենց էդ խմելն էլ ավելի է թուլացնում ինձ, բարի գազանիս դեմքին թախիծ, իսկ չարինի դեմքին ինքնաբավարված ժպիտ եմ տեսնում:

    Բալանսավորում... Մեկի աչքին բարի ես, մյուսի աչքին չար, մեկի համար լավն ես, մյուսի համար վատը: Ու սա էնքան էլ սուբյեկտիվ չի: Որտև մեկի համար լավն ես արել, մյուսի համար՝ վատը: Ինչքան էլ որ փորձել եմ վատը չանել, բացառվում էր, որ չանեի: Բալանսավորումն առանց դրա չէր ստացվի, աշխարհը կլիներ չափազանց միապաղաղ: Բայց շեղումներ չպիտի լինեն... շեղումների ժամանակ է լինում պայթյուն: Շեղու՞մը... Իմ կյանքում միլիոնավոր մարդկանց վիրավորել եմ, տեղի կամ անտեղի: Բոլորն էլ վատ են, բացասական են... բայց տանելի... թե՛ իմ, թե՛ իրենց համար: Իսկ պայթյունը լինում է, երբ ոչ թե սովորականի պես վիրավորում ես քո համար ոչինչ չնշանակող, կամ մի մարդու նկատմամբ, ում չես սիրել, վատ ես տրամադրված եղել, կամ ով արժանացել է այդ վիրավորանքիդ կամ... հանկարծ այդ մարդու փոխարեն կամա կամ ակամա վիրավորում ես մի մարդու, ով քո համար չափից ավելի մեծ արժեք ունի, ում գնահատում ես բարձր, ինքը երբևէ բան չի արել, որ արժանանա էդ վիրավորանքիդ... այ հենց այդ ժամանակ տեղի է ունենում պայթյունը, որտև դա բալանսավորման կտրուկ խախտում է, որտև էդ ժամանակ դու հողին ես հավասարացնում համատիեզերական բոլոր գոյություն ունեցող ու չունեցող օրենքները ու դառնում աշխարհից դուրս, տիեզերքից դուրս մի անձ, բալանսավորման խախտող՝ հանցագործ...

    Իսկ չար գազանը նորից կարողացավ փախցնել բարուն տվածս ուտելիքը... պետք է գարեջրի նոր շիշ բացեմ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.04.2009), Փոքրիկ (20.04.2009)

  11. #1176
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ինչու՞ են մարդիկ սիրում ներխուժել ուրիշի ներքին աշխարհը: Այն, ինչը իրենց համար չէ: Այն, ինչը միայն տվյալ անձին է պատկանում: Մի՞թե այդ անհագ հետաքրքրասիրությունը նրանց չի ձանձրացնում: Ինչու՞ չեն բավարարվում նրանով, ինչ դու շատ հեշտորեն, պարզ ու առանց ձևականությունների մատուցում ես... իսկ նրանց հետաքրքրում է մեջինը, այն ինչը իրենց համար չէ, դե, որովհետև նրանք վատն են կամ էլ հակառակը` շատ լավը: Լավը կամ վատը կապ չունի, միևնույն է օտար են... Ցեցի պես ներխուժում են... առանց հարցնելու, առանց մտածելու` կարելի է, թե չէ ու սկսում են իրենց անհագ հետաքրքրասիրությունը բավարարել` փչացնելով ամեն ինչ:
    Պատճա՞ռը... Ի՞նչն է պատճառը: Մի՞թե չեն որոնում իրենց սխալների արդարացումները: Մի՞թե չեն ուզում բացահայտել քո թույլ կողմերը ու դրանով իրենց չկայացածության արդարացումը գտնել: Մի՞թե նրանք ինքնահաստատաման, ինքնակայացման խնդրի առջև չեն կանգնած: Մի՞թե նրանց ներքին աշխարհում չկա լույս, որը պետք չէ մարել, դե որովհետև կյանքի լուսավորությունը յուրաքանչյուրիս ներքին աշխարհի լուսավորությունից է բխում: Չէ՞ որ այս ամենի արդյունքում կյանքը մի տեսակ միատեսակ է դառնում: Ինչու՞ են մարդիկ տարբեր: Գուցե այդ ժամանակ մենք չձգտեինք այս խեղդող միատեսակությանը և չփորձեինք նմանվել կամ նմանեցնել` անիմաստ ստանդարտներ սահմանելով: Դարեր շարունակ` փակ շրջանակ...
    Ասու՞մ ես թեթև տանեմ... ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Չեմ զգում ինչ է դա նշանակում, բայց փառք աստծո կարողանում եմ ձևանալ:Ծանրի ու թեթևի միջև էլ տարբերություն չկա: Արդյունքը նույնն է` անկումը, պայքարը ինքդ քո դեմ ու հաղթանակը: Արդյունքը հաղթանկն է, միմոսի հաղթանակը...

    Հ.Գ. Կարևորը այսօր եղանակը բացվեց, իսկ դու իմ կողքին ես, ինչպես արևը: Արևի շողերը լուսավում են այն,ինչը միայն իմն է: Իսկ ես ամեն-ամեն ինչ թեթև եմ տանում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (20.04.2009)

  13. #1177
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Կրակխառնիչը հանգիստ թող: Խաղալիք չի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #1178
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Իմացի՛ր,որ դու շատ կարևոր մի բան ես քանդում,մի բան,որը կառուցելու համար շատ ժամանակ ու ջանք է պահանջվել...(c)
    Մինչև հիմա էլ չեմ հասկանում,իրոք քանդեցի,թե տարբեր տեղերում 2 կարևոր շինության նախագծող դարձա...մտածում եմ...չեմ կարոտում,չեմ փոշմանում շնորհակալ եմ... ինչքան էլ անցանկալի ու դաժան հնչեն այս բառերը...ապրես,որ կաս,որ մեծ նշանակություն ես ունեցել ինձ համար ու շատ բան ես սովորեցրել...վստահել ու չվստահել մարդկանց...ապրել թեթև ու ամեն ինչին վերաբերվել խորությամբ...վերլուծել ամեն ինչ ու շատ չընկղմվել մտքերի մեջ... մտածել քո մասին ու մոռանալ քեզ՝ինքս ինձ ցավ չպատճառելու համար...շնորհակալ եմ...կներես...ազատությունս ավելի կարևոր էր...
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.04.2009, 21:46: Պատճառ: սմայլերի կրճատում

  15. #1179
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հետաքրքիր ա ինչի համար ա ստեղծված ժպիտ կոչվածը, ինչի համար են ստեղծված բարի խոսքերը: Քծնանքի, շողոքորթության, կեղծիքի ուրիշ այբուբեն հնարավոր չէ՞ր ստեղծել: Թե՞ հաճելի ա էդ ամեն ինչին վերևից հետևելը: Ո՞վ եք դուք, որ ձեր պատճառով ես ինձ մեղադրեմ, ո՞վ եք դուք, որ ձեր պատճառով ես իմ մասին կարծիքը փչացնեմ: Ինձ հանգիստ թողեք: Ոչ մեկիդ կարիքն էլ չկա: Ու ընդհանրապես, ոչ մեկի կարիքն էլ չունեմ: Ես եթե պետք եղավ, կարամ լրիվ մենակս էլ ապրեմ, առանց ոչ մեկի: Իմ համար, անմարդաբնակ կղզում: Կամ էլ ջունգլիներում: Առյուծներն ու փղերը ոչ ժպտում են, ոչ էլ ջան ասում, ջան լսում:
    Օֆ, Հայր մեր որ երկինս ես, հաստա՞տ մարդուն քո պատկերով ես ստեղծել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.04.2009), Ribelle (23.04.2009), Երվանդ (22.04.2009), Կաթիլ (23.04.2009), Փոքրիկ (22.04.2009)

  17. #1180
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    ինչ է այս ամենը
    սկզբի վերջը, թե վերջի սկիզբը՞
    ասում են ավելի լավ է հստակ իմանալ ամեն ինչ, իսկ ես չեմ ուզում, ոնց բացատրեմ, չեմ ուզում ոչինչ հստակ իմանալ, միգուցե որովհետև արդեն ներքուստ գիտեմ ու չեմ ուզում դա ընդունել,
    ասում են հույսը վերջում է մեռնում, մի սպանեք իմ հույսը, վերջում ես եմ.....
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Փոքրիկ (22.04.2009)

  19. #1181
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Անկապ օրագիր - 3

    - Մի նեղվիր, բախտի բանա
    - Կուզեի տեսնել էդ բախտ գրողին…
    - Ես էլ կուզեի՜
    - Ինչի՞, հայի բնավորության համաձայն կաշառք պիտի առաջարկեիր…
    - Չէ՛, ինքն անկաշառ տղայա
    - Տղա չի ինքը…
    - Բա ի՞նչ
    - Ինքը մի անսերունդ պառավա, որը խմումա ու ծխում… Խմած ժամանակ էլ խաղում ա իմ ու քո նմանների բախտը գրող գրիչով… ©

    Ուղղակի անտրամադիր եմ…երևի կանցնի…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.04.2009), Ambrosine (30.04.2009), Ribelle (24.04.2009), Sedulik (26.04.2009)

  21. #1182
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր մետրոյում իմ դասախոսներից մեկին տեսա: Նստած էր դիմացի շարքում, ձեռքին հոգեբանական հետազոտությունների մի մեծ գիրք էր, կարդում էր: Զգացի, որ շատ փոխվել է: Բայց չէի կարողանում հասկանալ, թե ինչը: Լրիվ ինքն էր, բայց հետն էլ ինքը չէր: Մի տարի առաջ մի չոր ու ցամաք, կանացիությունից զուրկ մի գերմանուհի էր, որ հայացքով պատ կծակեր: Իսկ հիմա ինչ-որ նրբություն էր հայտնվել դեմքին: Դիմագծերը մեղմացել էին, դեմքը` հանգստացել: Կարծես մազերի որակն էլ փոխված լինեին, ինչ-որ տեսանելի փափկություն էր հայտնվել: Մի քնքուշ էակ էր դարձել... Զարմացա, թե ոնց կարող էր մի տարում էդպես փոխվել: Մի պահ հայացքը կտրեց գրքից ու նայեց դիմացը նստած փոքրիկ բալիկին ու իր մամային: Ժպտաց (!!!) ու նորից շարունակեց կարդալ: Շարունակում էի նայել իրեն, բայց էդպես էլ չէի հասկանում` ինչից է էդպես փոխվել:
    Համալսարանի կանգառում վեր կացավ տեղից: Փակեց գիրքը ու կանգնեց դեպի ինձ պրոֆիլով:
    Հղի էր:
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.04.2009, 01:30:

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.04.2009), Chuk (23.04.2009), comet (30.04.2009), Dorian (25.04.2009), Enigmatic (23.04.2009), Janita Hero (25.04.2009), Kita (24.04.2009), Kuk (23.04.2009), murmushka (23.04.2009), Norton (25.04.2009), Ribelle (24.04.2009), Surveyr (07.05.2009), Երկնային (24.04.2009), Երվանդ (23.04.2009), Էլիզե (14.08.2011), Մարկիզ (24.04.2009), Ուլուանա (23.04.2009), Ռուֆուս (23.04.2009), Վիշապ (28.04.2009), Ֆրեյա (24.04.2009)

  23. #1183
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ուրեմն՝ մեր կլինիկան այնքան էլ բարվոք վիճակում չէ: Տարիներ շարունակ չի վերանորոգվել, գույքը չի թարմացվել: Միայն վերջին մի քանի տարին են սկսել որոշ աշխատանքներ կատարել, այն էլ՝ միայն ամենավերին հարկում…
    Մյուս հարկերում դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել: Հատակը ծածկված է հին, գույնզգույն, տեղ-տեղ պատռված լինոլիումով: Կաբինետների, ստացիոնար բաժանմունքների, հիվանդասենյակների դռները, լուսամուտներն անմխիթար վիճակում են: Սենյակներում կենտրոնացված ջեռուցում չկա, միայն այս տարի են մտածում սարքել: Բուժ-անձնակազմը, հիվանդները ստիպված են լինում նորմալ սենյակային ջերմաստիճանն ապահովել էլեկտրական ջեռուցիչների միջոցով: Սենյակներում առկա գույքին, սան-հանգույցներին էլ չանդրադառնամ:

    Այն սենյակը, որը նախատեսված էր տվյալ օրվա հերթապահ բժշկի համար բացառություն չէր: Փոքրիկ, խիստ անհարմար սենյակ էր, որտեղ կար սեղան, երեք աթոռ/որոնցից մեկի թիկնակը ջարդված/, մեծ բազմոց, որը նաև որպես անկողին էր ծառայում, չհրկիզվող կիսաժանգոտ պահարան, որտեղ պահվում էին փաստաթղթերը, գործիքները, մատյանները և այլն, թախտ, որտեղ անհրաժեշտության դեպքում կարելի էր հորիզոնական դիրք տալ հիվանդին: Հա, մոռացա՝ լվացարան, հեռուստացույց ու հայելի: Այս անչափ փոքրիկ ու անհարմար սենյակում կար ամենակարևոր իրը հանդիսացող մի «բան», որի անվանումը ես չգիտեմ: Մետաղյա մարդաբոյ կոնստրուկցիայի վրա հավաքած վարագույր, որի միջոցով այդ սենյակը բաժանվում էր իբր երկու մասի՝ հանգստի ու աշխատանքային հատվածների:

    Իզուր չէր, որ տվյալ օրվա հերթապահները փախչում էին այդ սենյակից՝ օրվա հիմնական մասն անցկացնելով բաժանմունքներում կամ իրենց կաբինետներում: Ես նույնպես բացառություն չէի: Ու որպես վաստակավոր հերթապահող, սրտխառնոցով էի հիշում, որ պետք է գնալ այնտեղ ու գոնե մի քիչ հանգստանալ: Դատեք ինքներդ: Օրվա ընթացքում բերում են ծանր հիվանդ /ընդ որում՝ տաս հոգով, որոնք բոլորը պետք է տեղավորվեն այդ չարաբաստիկ սենյակում/ կամ բերում են ինչ-որ հետազոտվող/էլի տաս հոգով/, որոնց ընդունելությունը կամ հետազոտումը պետք է իրականացնես այդտեղ: Դե, պատկերացնում եք, որ նմանատիպ այցելություններից հետո պետք է գոնե մեկ ժամ սենյակն օդափոխվի: Վերջը, մի խոսքով՝ զզվելի էր:

    Հիմա, վերջերս հերթապահ բժշկին նոր կաբինետ են տրամադրել, որը շատ հարմար է, արևկող է, կազմված է երեք սենյակներից: Եվ կան նորմալ, լիարժեք, հանգիստ աշխատելու, ապա մի փոքր հանգստանալու համար անհրաժեշտ պայմաններ: Հերթապահ բժշկի հին ու այդքան զզվելի սենյակը տրամադրել են մեր բազմավաստակ բժշկուհիներից մեկին:

    Բավականին ժամանակ էր չէի եղել այդ սենյակում: Այսօր մտա ներս և… ո՜վ հրաշք, այն հին ու նողկալի կաբինետից բան չէր մնացել… Ճիշտ է, իրականում գրեթե ոչինչ էականորեն չէր փոխվել, բայց սենյակային ծաղիկներով ու բույսերով այնպես էր զարդարված սենյակը, որ ներս մտնողը չի էլ ուզում դուրս գալու մասին մտածել:
    Այնպես հաճելի ու լավ էր... սենյակը հագեցած էր գեղեցկությամբ ու կանացիությամբ և չնայած այցելուների, հիվանդների մուտքն այդ սենյակ կրկին շատ էր, բայց դրանից ոչ սենյակի տեսքն էր ընկնում, ոչ էլ օդն էր ախտոտվում/մխտռվում /…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 24.04.2009, 04:16:

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.04.2009), Artgeo (24.04.2009), Chuk (26.04.2009), Hayk Avetisyan (26.04.2009), impression (25.04.2009), Kita (24.04.2009), murmushka (24.04.2009), Norton (25.04.2009), Second Chance (27.04.2009), Արշակ (25.04.2009), Ուլուանա (25.04.2009), Ռուֆուս (25.04.2009), Քամի (24.04.2009)

  25. #1184
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր որոշել էի Ծիծեռնակաբերդ չգնալ, բայց երեկոյան քաղաք իջնելուց հետո ի վերջո որոշեցի այցելել ու հարգել անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի ծառուղիներում հայտնվեցի "եղեռն գնացող", սեմուշկա չռթող, (ավելի շուտ ձիու խրխնջոց հիշեցնող) գռեհիկ ծիծաղող ոչխարների հոտի մեջտեղում: Ամեն տեղ պետք է մեր հայ լինելը ցույց տանք, նույնիսկ անմար կրակի մոտ ծաղիկ դնելու համար հրմշտվելիս: Ակամա սկսեցի մտորել, որ եթե նման ձևով ենք հարգում մեր զոհերի հիշատակը, ինչ բարոյական իրավունք ունենք Թուրքիայից պահանջել Ցեղասպանության ճանաչումը...


    Հ.Գ. ՍԱՍ սուպերմարկետում ապրանքները էնպես էին ճխտել դարակի վրա, որ ուզեցի մի բան վերցնել, ապրանքների կեսը թափվեցին հատակին… Սկսեցի հոգեբանորեն պատրաստվել, որ եթե վնասված ապրանքների համար ստիպեն վճարել, հետները կռիվ եմ անելու ու ոչ մի կոպեկ չեմ տալու: Բարեբախտաբար պատճառածս վնասները մինիմալ էին ու աշխատողների հետ սահմանափակվեցի փոխադարձ մունաթախառն ռեպլիկներով...

    Հ.Հ.Գ. Կասյան փողոցի մայթին կիտած աղբի դեզը համարյա հասել էր բոյիս...
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.04.2009), impression (25.04.2009), Second Chance (27.04.2009), Չիպ (26.04.2009), Ֆրեյա (25.04.2009)

  27. #1185
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երևի թե չկա ավելի դաժան բան, քան ընկերոջը կորցնելն է: Հասնում ես խելագարության շեմին ու չես գիտակցում ոչ մի բան:

    Իսկ այսօր ուղղակի երջանիկ օր է: Մորս աչքերում ժպիտ տեսա, ու հարցրի, թե ինչու՞ է ուրախ: «Որտև էսօր ժպտում ես», - պատասխանեց: Ու զգացի, որ իսկապես ժպտում եմ: Անընդհատ, անդադար: Անտեղի ծիծաղում ու թեկուզ հիմար, բայց անընդհատ կատակում եմ: Երևի գտել եմ ներքին բալանսի գալու գաղտնիքը: Իսկ ավելի ճիշտ, չեմ գտել: Ուղղակի հասկացել եմ, որ ներքին բալանսի գալ ինքնուրույն չի ստացվում: Պիտի մտերիմներդ, հարազատներդ օգնեն: Ու այսօր իմ շատ լավ, իմ հրաշալի ընկերը ինձ կարողացավ բերել ներքին բալանսի: Ու էլի հասկացա, թե ինչ անգին բան է ընկերը: Հասկացա, թե ինչքան դժվար է առանց էդ ընկերոջ: Ու ինչ հրաշք է կորցրած ընկերոջը վերագտնելը

    Հա, ասեք որ անիմաստ խոսում ու իզուր ձեր ժամանակն եմ վատնում: Տո՛ լավ եմ անում, որտև երջանիկ եմ: Ականջակալներս դրել ու երջանիկ ժպիտով լսում էի ջազռոքի մի գեղեցիկ ու անուշ հավաքածու: Հիմնականում Chick Corea է: Ու ինչքան լսում էի, էնքան ժպիտս ավելի էր բարձրանում: Մինչև որ հանկարծ հասկացա, որ ճիշտ է ականջակալներս ականջներիս են, բայց ձենն անջատած է: Ժպիտս ծիծաղով փոխվեց: Ուրիշ ժամանակ լիներ, երևի տրամադրությունս կընկներ ու կմտածեի, որ գժվել եմ: Իսկ հիմա երջանիկ եմ ու ժպտում եմ: Հա ի՞նչ անենք, որ ձենն անջատած է, ես միևնույն է, հիմա լսում եմ աշխարհի բոլոր գեղեցիկ երաժշտությունները, որովհետև կանաչ ծաղիկների մեջ կա մեկը, ում շատ եմ սիրում

    Հա, ասեք որ գժվել եմ: Դա ձեր գործն է: Իսկ ես կասեմ. չէ, ուղղակի գտել եմ ներքին բալանսավորումս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.04.2009), cold skin (27.04.2009), comet (27.04.2009), murmushka (26.04.2009), Sedulik (26.04.2009), Երկնային (26.04.2009), Երվանդ (26.04.2009), Մարկիզ (26.04.2009), Չիպ (26.04.2009), Ֆրեյա (26.04.2009)

Էջ 79 686-ից ԱռաջինԱռաջին ... 296975767778798081828389129179579 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •