Ուֆ ժողովուրդ

Տատիս հարևանն ա մահացել: Էս մարդն ամբողջ կյանքում աշխատեց, չարչարվեց, ինչ գործ ասես չէր անում: Որբ ա եղել փոքր տարիքից, մայրն էլ, որ հիմա ողջ ա, խորթ ա: Կնոջ ամեն անբարո արաքը ներեց, սկսած գողությունից, խաբելուց......պահեց էն երեխուն, որ իրանը չէր. մի խոսքով.... բոլորին օգնող մարդ էր, չնայած մեկը լիներ իրան օգներ: Ամառն էլ անտառից տուն չէր գալիս, ինչ հավաքում էր, վաճառում էր: Ուներ չորս երեխա, մի կերպ, ծերը ծերին պահում էր: Հիվանդացավ էս վերջերս: Ասել էին Երևան ա պետք տանել, կինն էլ թե ես ինչի տեր եմ, որ բժշկի տանեմ, փող չկա: Տնից դուրս էր գալիս էտ կինը, գազ-լույսն դիտմամբ անջատում ընդհանուրից, որ չօգտվի էտ հիվանդ մարդը ու գնում տնից տանը մենակ թողնելով: Էտ մարդը տան մեջ վերակուն հագին, չոր հացով կամ գուցե առանց դրա ապրում էր: Էտ կինն էլ, խորթ մայրն էլ, երեխեքն էլ անտեսեցին էտ մարդուն, ոչ հաց էին տալիս, ոչ տաք տեղ, ոչ էլ խնամում էին: Դե հիմա ապրեք, ի՞նչ խղճով անաստվածներ: Չնայածռ ձեզ ինչ կա, գողություն անելով, խաբելով ձեզ կպահեք, ինքն էր մեղք, վրաս ազդեց: Սովորական ճաշն ինչ ա էտ մարդը կարոտ էր, «գազն անջատած ա, չէ՞»: Տատս էր մեկ-մեկ եփում, տալիս պապին, որ տանի: Հարևաններն ավելի շատ հոգ տարան իր մասին, քան սեփական հարազատները: Ու էն մարդուն, որ ամբողջ իր կյանքը նվիրեց իրանց, առավոտից իրիկուն աշխատեց, որ ծերը-ծերին հասցնի: Բա կինը, երեխեքը, ինձնից մեծ են... զզվելի արարածներ

Էջանիշներ