Արամ-ի խոսքերից
Ես հաստատ չեմ ցանկանա, որ Հայաստանը ուշքի գա էս միջոցով։ Չեմ ուզենա, որ ստեղ էլ <<Մայդան>> լինի։ Թքած պետության վրա, եթե պետք ա թեկուզ 1 հոգի զոհվի․․․հայը հայի դեմ կռիվ անի ու զոհվի․․․չէ, էդ ըստ իս հիմարություն ա։ Ավելի լավ ա, ես ստրուկի պես մնամ Հայաստանում ու ստրուկ լինեմ, քան թե ինչ որ մեկը զոհվի Հայաստանի ապագայի համար։ Ու պրիտոմ Սերժը Յանուկովիչ չի։ Յանուկովիչի <<զինվորիկները>> ժողովրդին չէին խփում՝ ուլի պես կանգնած էին, եթե ընդեղ 80 զոհ ա եղել, ստեղ 800 ա լինելու։
Ու ես հաստատ պատրաստ չեմ, իմ ընկերներից, իմ բարեկամներից, իմ սիրելիներից ինչ որ մեկին կորցնեմ Հայաստանի ապագայի համար։
Կներեք մի քիչ կոպիտ ասեմ, իսկ Դուք պատրաստ ե՞ք, Ձեր կնոջը, երեխային, ընկերոջը կորցնել, ինչ ա Հայաստանի նախագան <<Լավ Տղա>> լինի։
Հա՛, կարող եք մտածել, որ իմ նմանների պատճառով ա, որ Հայաստանը էս վիճակում ա, չի զարգանում, Ձեր իրավունքն ա, բայց մեկ ա, ես ԴԵՄ եմ արյան գնով ինչ որ հարց լուծելու։
Էջանիշներ