Արամին վրա մի տվեք… ինքը փոինթ ունի
Արամ ջան,
Երբ ունես տարեց ծնողներին հոգ տանելու պարտականություն։ Երբ հոգ պիտի տանես նաև կնոջդ ծնողներին։ Երբ ունես անձնական ընտանիքդ, որի մասին ևս պիտի հոգ տանես։ Երբ խելացի ես, աշխատասեր ես, բայց քեզ պատիվ չեն ընձեռում անգամ որպես ճորտ պահելու ու իրանց կերած ճաշի մնացորդները դեմդ գցելու, էտ ժամանակ, իսկապես հավատա, շատ բան ա փոխվում։
Իսկ երբ երեխայ ա տանը հիվանդ, որ ամեն մի ժամը ունի նշանակություն իրա կյանքի համար ու դու ոչ մի շանս չունես իրա համար էտ դեղը առնելու, որովհետև մի քանի պահպանակներ քո փողերով իրանց բիզնեսն են անում, իրանց լակոտներին կես միլիոնանոց մեքենա են նվեր առնում, իսկ իմ էրեխեն հիվանդանոցում ժամ ժամի մոտեցնում ա իրա մահը, էտ ժամանակ հավատա, որ առաջին բանը որ կանես, էտ էն ա, որ կգնաս ու քո ու քո էրեխու կյանքի հաշվին ապրող տականքին իրա ցեղով կվերացնես։ Կամ ոնց որ շեքսպիրն ա նկարագրում՝ իրա էրեխեքի մսով պիռոգ պատրաստես ու իրան ընթրիքի ժամանակ մատուցես, որ ուտի, ասի էս ինչն համով ա, ու հետո դու իրան ասես թե խի ա տենց համով։
Ես դաժանություն չեմ գրում։ Սա էն իրականությունն ա, որ էսօր Հայաստանում ու այլ տեղեր անում են մարդկանց հետ։
Էլի եմ ասում ընտրություն կա՝ կամ ձեռները ծալած նստել, կամ փախնել, կամ իրանց վերացնել՝ ուժազրկել, հեղինակազրկել։ Ցանկալի ա կենդանի թողնել ու հետո նույն վիճակին գցել իրանց, ոնց իրանք ուրիշներին գցել։ Ոչ ավել, ոչ պակաս։
Աչքիս դու Հայ Գրականության էս մի դասը բաց ես թողել`
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Si vis pacem, para bellum
Արամ ջան, պատմության ողջ ընթացքում, համաշխարհային պատմության ոչ թե մենակ մեր լոկալ, ոչ մեկ, ոչ մեկին ազատություն չի նվիրել: Երբեք:
Ազատությունն էն ա, ինչի համար միշտ պետք ա եղել վճարել ու հենց արյան գնով:
Ես քեզ հասկանում եմ, որ մարդու կյանքն ամեն ինչից բարձր ես դասում ու չես ուզում մահվան գնով ազատ լինել, մտածելով, որ քո կամ դիմացինի կյանքը շատ ավելի կարևոր էր, բայց մի ասա՝ "ես նախընտրում եմ ստրուկ լինել", որովհետև դու չես հասկանում ինչ ես խոսում... Մի թող, որ էդ միտքը մեջդ արմատ գցի, ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա:
Կամ էլ կարաս արտագաղթես: Էս էլ ա լավ ու կոնկրետ աշխատող տարբերակ:
Կարաս նաև քաղաքացիական հասարակություն կառուցես:
Կարաս, որպես վատագույն տարբերակ, քաղաքականությամբ զբաղվես, ելույթներ ունենաս քամակիցդ մեծ, քեզ փիս վերլուծաբանի ու խելոքի տեղ դնես, օրերով վեր ընգնես ԱԺ-ում, գնաս Ստրասբուրգ շոփինգ անես, գաս ստեղ համագործակցես, լուրջ դեմքով խոսաս համագործակցությունից ու համակարգային փոփոխություններից, պահանջես, հետո չպահանջես, հետո էլի մի քիչ էլ պահանջես, հետո էլի չպահանջես, երգես, պարես, հայրենիքից բանից խոսաս, վոբշեմ յուղ վառես ինչքան կարաս, մինչև սաղ արտագաղթած պրծած լինեն, ու վերջում դու էլ վեշերդ հավաքես ու միանաս առաջին տարբերակին:
Դուք բայց էս Ուկրաինայի դեքերից հետո հասկացել եք, թե ինչ բոզիտղաերգրում ենք մենք ապրում, երբ մի հատ պլորով մարդ չկա, որը կես գրամ պատասխանատվություն վրեցնի իրա վրա:
Ժող, ինչ եք վրա տվել Արամին… "գնա ընտանիք ունեցի կիմանաս… " եսիմինչ… դուք միանշանակ ճիշտ չեք ասում ու Արամն էլ էնքան սխալ բան չի ասում… մարդու կյանքն արժեք ա ու պատմության մեջ շատ ազգեր, ժողովուրդներ ու ցեղեր ստրկությունը նախընտրել են մահից… նույն համշեցի հայերը ժամանակին կրոնափոխվել/ազգափոխվել են կենդանի մնալու համար… չգիտեմ, ավելի լավ ա մեռնեի՞ն թե սենց… դուք ի՞նչ եք կարծում… էդքան clear cut չի որ կռվես ու մեռնես մնացածն ազատության մեջ են լինելու… տենց հաստատ չի… ոչ ոք չի գնում մեռնելու, այլ գնում են հաղթելու… որևէ մեկը չի կարա ինչ որ բարոյական կոդ սահմանի որ մեռնելն ազատության համար դա միակ բանն ա ճիշտ… իրականում մեռնելը ոչ թե ազատ լինելու միակ ձևը չի այլև գարանտիա էլ չի որ դրանից հետո ազատ ա լինելու եթե չասենք որ դա կարող ա անազատության պայման լինի…
Մայդանը հետևանք էր ոչ թե ստրատեգիա… Մայդանը համ էլ ցույց ա տալիս որ եթե ժամանակին չես զբաղվում քո ազատությանբ, հետևողականորեն ու հաճախ, վերջում այ սենց զոհեր ես տալու… որևէ մեկն իրավունք չունի որևէ մեկից պահանջելու, անգամ սպասելու որ գնա զոհվի ազատության համար… առաջին հայացքից իհարկե դա շատ վեհ ա հնչում, մեռնել ազատության ու հայրենիքի համար, բայց խորքում որ նայում ես մեռնելը ոչ թե լուծում ա այլ հետևանք… երբ ամեն բան վերահսկողությունից դուրս ա գալիս… իսկ վերահսկողությունից դուրս ա գալիս երբ որ աչքաթող ա արվում, հարմարվվում ա, հանդուրժվում ա երկար ժամանակ… երկիր, հասարակություն կառուցում են վառվող՝ կրքոտ սրտերով և սառն ուղեղներով…
…մարդիկ հիմնականում Արամի ասածի պես են մտածում ոչ թե բառացիորեն այլ ենթագիտակցաբար… բայց նաև պետք ա ասեմ, Արամ ջան, որ հենց էդ մտածելակերպն ա բերում ա էս վիճակին որ զոհեր են լինում…
Հ.Գ. մի հատ ջահել հրեա ողջակիզման ժամանակ իրան կորցրած պանիկայի մեջ հարցնում ա մեկ այլ ավելի ծեր հրեայի թե ինչ անի ոնց դիմանա… էն էլ ասում ա, միակ բանը որ կարաս անես, դա կենդանի մնալն ա… կենդանի մնա…
Մեֆ ջան, վստահ չեմ որ բոլորը, բայց իմ ասածն էլ էր էդ, նույն բանն էի ասում Արամին
Իհարկե նպատակը մեռնելը չի: Հակառակը, նպատակը պետք ա լինի ամեն ինչ անելը, որ արյուն չլինի:
Բայց լինում են սիտուացիաներ, որ դրանից խուսափել չի լինում, ինչ էլ անես: Օրինակ՝ մարտի 1-ին:
Էնպես որ էս զրույցի փոխարեն բոլորին մարտի 1-ին հրավիրում եմ հանրահավաքի:
Օրակարգային կարևոր խնդիրներից է լինելու Սերժիկի հեռացման մեխանիզմները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (23.02.2014)
Si vis pacem, para bellum
http://de.euronews.com/2014/02/23/ja...n-der-ukraine/
Կրիմում էլ Ուկրաինայի դրոշն են պոկում, տեղը Ռուսական կախում. հետո կավկազցիքին անուն են դնում շովունիսնտերը
Տրիբուն (24.02.2014)
Ժողովուրդ ջան ուրախ եմ, որ մեջներից մենակ ես եմ սենց վախկոտ։ Ազնիվ խոսք, ու կրկնակի ուրախ կլինեմ, որ ձեր ներսում ձեր նկատմամբ ազնիվ եք ու ինքնախաբեությամբ չեք զբաղվում։ Ես մի բան գիտեմ, ու էսքան ասածներիցդ, ոչ մեկը ինձ հակառակում չհամոզեց, ոչ մեկն էլ պատասխան չտվեց, ո՞ր մեկդ ա պատրաստ իրա երեխային, իրա ծնողին, իրա եղբորը կորցնել <<ազատության>> համար։ Գիտեմ, ընդունում եք, որ կարող են զոհեր լինեն, բայց ամեն մեկդ էլ մտածում ա, որ էդ զոհերի մեջ չեն կարա իրա բարեկամները ու մտերիմները լինեն․․․․է հետո՞։
Տրիբուն, ստրուկի պես արտահայտությունը ընդամենը օգտագործել եմ ներկայիս վիճակը այն այդպիսին համարողների համար ավելի պարզ բնութագրելու համար։
Վիշապ ջան ես հայ գրականության բոլոր դասերն էլ բաց եմ թողել։
Ու, ոնց երևում ա (բացի տառասխալներիցս) էդ իմ օգուտն ա։
Գալ ջան ինձ ոչ համշխարհային պատմություն ա հետաքրքրում, ոչ էլ հայոցը, ինձ չի հետաքրքրում ոնց ա եղել, ինչ ա եղել, ես ունեմ իմ տեսանկյունը ու այն պարտադիր չի պատմության հետ համահունչ լինի։
Ազատությունը ազատություն զրկելով ձեռք չեն բերում, հակառակ դեպքում էլ ի՞նչ ազատություն։ Եթե ես ազատ եմ, բայց ուրիշի <<հաշվին>> նասռած նա տակոյ ազատություն։ Եթե ուրիշ տարբերակ չկա, եթե ստիպված պետք ա ուրիշի հաշվին ազատ լինեմ, ՉԵՄ ԼԻՆԻ ԱԶԱՏ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ