User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Անկախ Կատալոնիայի Հանրապետություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկախ Կատալոնիայի Հանրապետություն

    Կրքերը գնալով թեժանում են Կատալոնիայի ճգնաժամի շուրջ:

    Այս գիշերը Պիժդեմոնն՝ իր 4 նախարարներով, ազատ է արձակվել Բրյուսելի ոստիկանությունից՝ ուր երեկ առավոտ կանուխ նրանք կամավոր եկել էին հանձնվելու:
    Ազատ են արձակվել պայմանով, որ առնվազն երկու շաբաթ դեռ կմնան Բելգիայում:

    Բելգիական N-VA-ն էլ՝ չխախտելով Պիժդեմոնի Բելգիայում գտնվելու վերաբերյալ մեկնաբանություններ չանելու պայմանավորվածությունը, վերջապես խոսեց Կատալոնիայի ճգնաժամի մասին, ինչի համար հարձակման ենթարկվեց Իսպանիայի վարչապետ Ռահոյի կուսակցության կողմից՝ որակվելով որպես քսենոֆոբական կուսակցություն:

    Ինչպիսի՞ կարծիքներ կան էս ամենի շուրջ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.11.2017)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես հետևում եմ ռուս բլոգերին, որը շատ վաղուց բնակվում ա Կատալոնիայում ու պարբերաբար արտահայտվում ա էս թեմայով։
    Մի երկու անգամ էլ անկախացման դեմ անցկացված միտիգներից նկարներ ա դրել։ Ես կյանքում տենց բան չէի տեսել, էդքան բազմամարդ միտինգ։
    Կարծում եմ էս պահին ունեցած ավտոնոմիայի ու պետության կողմից ստացվող տնտեսական աջակցության պայմաններում անկախանալը շատ անհեռատես քայլ ա։
    Լիքը ընկերություններ հասցեները փոխել են, Կատալոնիայից Իսպանիա, այդ թվում և հենց Պիժդեմոնի աղջկա ընկերությունը։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 06.11.2017, 10:39:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, տնտեսական աջակցություն ավելի շատ Իսպանիան ա Կատալոնիայից ստանում, քան Կատալոնիան՝ Իսպանիայից։
    Ես խոսել եմ մի խումբ խելքը գլխին կատալոնացիների հետ։ Իրանք ասում են, որ ուղղակի զզվել են Իսպանիայի տիրապետության տակ լինելուց, որ իրանք առանձին ազգ են, առանձին լեզվով և այլն, իսկ Իսպանիան ոնց կարում, ճնշում ա իրանց։ Ամեն դեպքում, ասում են նաև, որ անկախանալու էս ձևի մասին էլ չգիտեն՝ ինչ ասեն։ Մի կողմից, լավ ա, որ անկախանում են, մյուս կողմից՝ էն կարգի ոչ մի տեղից աջակցություն չունեն, որ կարող ա էս ամենը շատ վատ հետևանքներ ունենա։
    Իմ կարծիքը․ ես կողմ եմ, որ ազգային ինքնություն ունեցող խմբավորումն անկախանալու հնարավորություն ունենա։ Ու վաբշե ԵՄ-ն կեղծ, սրիկա կառույց ա, իսկ ժողովրդավարությունը երկակի արժեք ա։ Եթե էդքան ժողովրդավար լինեին, Իսպանիայի վրա մատ թափ կտային, երբ խոչընդոտում էին Կատալոնիայի բնակիչների՝ հանրաքվեին մասնակցելու դեմոկրատական իրավունքը։

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Տնտեսական աջակցություն ոչ մեկը ոչ մեկից չի ստանում։ Խնդիրը նրանում ա, որ Կատալոնիան Իսպանիայի բնակչության 16%-ն ա, ու տարածքի 6%-ն, բայց արտադրում ա ՀՆԱ 20%-ը։ Այսինքն համեմատաբար ավելի բարեկեցիկ ա միջին կատալոնացին, քան միջին իսպանացին, բացառությամբ Մադրիդի, որտեղ մեկ շնչին ըկնող ՀՆԱ-ն, ամենաբարձրն ա։ Կատալոնիան համ էլ ամենաշատ տուրիստն ա ընդունում, ու արտահանման մոտ 25%-ն ա տալիս։ Թե ֆիսկալ ֆեդերալիզմը (ով ինչքնա հարկ ա հավաքում, ինչ իրավունքով, ինչի համար ու ծախսերը ոնց են արվում) ինչպես ա Իսպանիայում աշխատում, մի կողմ թողնենք, քան որ նախ բարդ ա, երկրորդ՝ էս պահին էնքան էլ կարևոր չի։

    Բայց, մի ուրիշ պահ կա էս պատմության մեջ - ներկա պահին Կատալոնիայի բնակչության միայն կեսն ա, կամ կեսցի էլ պակասն ա կատալան։ Մնացածը կաստիլիացի ա, կամ սենց ասենք, պռոստը իսպանացի։ Բայց, Կատալոնիայի տեղական ընտրություններին մասնակցում են հիմնականում կատալանները, իսկ իսպանացիները թքած ունեն, դրա համար էլ Կատալոնիայի պառլամենտում մեծամասնություն են կազմում անկախության կողմնակիցները։ Նույնն էլ անկախության հանրաքվեի ժամանակ տեղի ունեցավ․ կատալանները գնացին ու 90% կողմ քվեարկեցին, մինչդեռ բնակչութն կեսից ավելին ընդհանրապես չմասնակցեց հանրաքվեին։ Կարելի ա ասել, է թող գնային մասնակցեին, իրանց դեմոկրատական իրավունքն էր։ Բայց իրանք էլ ասում են, որ գլխանց իրանք էտ հանրաքվեն չեն էլ ուզել, որ մի բան էլ գնային մասնակցեին։ Իտոգում ստացվեց կանֆուզ, երբ հանրաքվեին մեծամասնությունը անկախություն ա ուզում, բայց միասնական Իսպանիայի հանրահավաքին ավելի շատ մարդ ա մասնակցում։

    Հիմա նշանակվել են Կատալոնիայի պառլամենտի նոր ընտրություններ դեկտեմբերին, ու ամենայն հավանականությամբ էս անգամ կատալաններից բացի իսպանացիներն էլ կմասնակցեն ու անկախության կողմնակիցները էլ մեծամասնություն չեն ունենա պատլամենտում ու էս պատմությունը կվերջանա։

    Պատմության ցավալի կողմը էն ա, որ մեր օրերում, ԵՄ անդամ երկրում, օրը ցերեկով, Իսպանիայ կենտրոնական ոստիկանությունը իրան նենց այլանդակ պահեց, ոնց Ֆրանկոյի ժամանակներում էր պահում, ու գրեթե ոչ մեկը դրա դեմ բան չասեց, կամ գոնե նենց չասեց, որ լսելի լիներ։ Էս փիս հարված էր ԵՄ հեղինակությանը, ու սրանից հետո ասենք իրանք իրանց ոնց են թույլ տալու ասենք Հայաստանում կամ Ուզբեկստանում ոստիկանությունը հանրավաք ցրելուց համաչափ ուժ ա կիրառում, թե չէ։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (08.11.2017), Mr. Annoying (06.11.2017), StrangeLittleGirl (06.11.2017), Աթեիստ (07.11.2017), Գաղթական (06.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Վիշապ (07.11.2017)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ձյա, ոստիկանության գեշ պահվածքը ԵՄ պետություններում հա էլ լինում ա, ուղղակի չի լուսաբանվում։ Նույն Կոպենհագենում մի քանի տարի առաջ խայտառակ բախում ա էղել, որը մինչև հիմա բնակչությունը չի կարողանում մարսի։ Ու էլի ոչ ոք գնահատական չտվեց ոստիկանության վարքին։ Էդ սաղ եվրոպական արժեքները սուտի բաներ են, մենակ մեզ նման ճ կլասի երկրներին վերևից նայելու ու դաս տալու համար են։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (09.11.2017), Տրիբուն (06.11.2017)

  9. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, ոստիկանության գեշ պահվածքը ԵՄ պետություններում հա էլ լինում ա, ուղղակի չի լուսաբանվում։ Նույն Կոպենհագենում մի քանի տարի առաջ խայտառակ բախում ա էղել, որը մինչև հիմա բնակչությունը չի կարողանում մարսի։ Ու էլի ոչ ոք գնահատական չտվեց ոստիկանության վարքին։ Էդ սաղ եվրոպական արժեքները սուտի բաներ են, մենակ մեզ նման ճ կլասի երկրներին վերևից նայելու ու դաս տալու համար են։
    Համաձայն եմ, բայց Իսպանիան մի քիչ առանձնահատուկ ա։ Մինչև 75 թիվը զակոննի ֆաշիստական դիկտատուրա էր էտ երկրում՝ իրա սաղ ատրիբուտներով․ բրուտալ ոստիականություն, առանց դատ-դատաստանի մարդկանց տանել փակել, գլուխները ուտել, կորցնել, և այլն։ Ես գիտեմ, որ Եվրոպայում ոստիկանություն կարա շատ բռի լինի, բայց Իսպանականը առանձնանում ա իրա բրուտալությամբ, հատկապես երբ բանը հասնում ա կատալաններին տփելուն, որոնց հետ անհաշտությունը քաղաքացիական պատերազմից սկսած պահպանվում ա։ Ռեալ Մադրիդ - Բարսելոնա ֆուտբոլային սուր հակասությունը քաղաքացիական պատերազմի արդյունքն ա։

  10. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
    Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց թեմա կա), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
    Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ

    Հ.Գ. Էս հարցի առաջին պատասխանը դուրս եկավ, ահագին պոլիտ-կոռեկտ ա :Ճ

    Why are Catalans so hated in Spain?
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 07.11.2017, 03:54:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.11.2017)

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
    Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց թեմա կա), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
    Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ
    առանձին էթնիկ խումբ են՝ իրանց լեզվով տարբեր, չեն ուզում Իսպանիայի հետ, ճնշված լինեն, ճնշված չլինեն, տնտեսական գործոնը լինի, թե չէ, ի՞նչ կապ ունի, պիտի իրավունք ունենան՝ դեմոկրատական միջոցներով որոշելու ուզում են Իսպանիայի կազմում լինեն, թե չէ, կամ հեչ չլինի, փոխեն երկրի անունը, որ իսպանացիների դոմինանտ դերը անունից սկսված չշեշտվի: լինի ասենք Պիրենեյան ֆեդերացիա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.11.2017)

  14. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, հարուստ պրովինցիայի կամ մարզի անկախացումը զուտ բարեկեցության մոտիվներով առհասարակ էդքան էլ լավ գաղափար չի, դրանով աշխարհը փոխանակ ինտեգրվի, բևեռացվում է, ու կոնֆլիկտները ավելի են սրվում: Կարծես թե նենց չի որ կատալոնացիների գոյությանը կամ մշակույթին վտանգ է սպառնում, կամ սուպեր-նեղված են, եսի՞մ: Հնարավոր է, քաղաքականապես արհեստականորեն սրված թեմա է, ինչ-որ նեղ խավի նեղ շահերից ելնելով:
    Էդպես, ուրեմն Կալիֆորնիան էլ պիտի անկախանա Նահանգներից (առանց էն էլ տենց թեմա կա), կամ ասենք Երևանը մարզերից, և այլն :Ճ
    Ու հարցական է, որ հարուստ մարզը անկախանալուց հետո ավելի լավ է ապրելու, փողն էլ ավելի է շատանալու: Շատ ժամանակ հարուստները հարուստ են աղքատների հաշվին, չլինեն այդ աղքատները (նույն երկրում), չեն լինի հարուստներ

    Հ.Գ. Էս հարցի առաջին պատասխանը դուրս եկավ, ահագին պոլիտ-կոռեկտ ա :Ճ

    Why are Catalans so hated in Spain?
    Ապեր, աշխարհը օբշի դեպ աջ ա թեքվում ու բավականին արագ։ Ու խարիզմատիկ գաղափարական լիդերների բացակայության պայմաններում աջաբ սանդալ ա դարձել ամեն ինչ։ Մի հատ նայի Եվրոպային ու ԱՄՆ-ին։ Ովքե՞ր են էտ երկրների քաղաքական առաջնորդները - Տրամփը՞, Մակրոնը՞, իձիոտ Կամերոնը՞, որ բրեքզիթ սկսեց, հետո ջոկեց ինչ քաքի մեջ ա, բայց արդեն ուշ էր, Ռախոյը՞, որը Բարսելոնայի կենտրում մարդկանց քացու տակ քցելու պրյամոյ հրաման ա տալիս, Պուժդեմոնը՞, որը անկախություն ա հայտարարում ու թռնում ա երկրից: Քչից շատից մի ադեկվատ քաղաքական լիդեր ա մնացել արևմուտքում, Մերկելն ա, էն էլ հեսա գլուխը կուտեն:

    Ասածս ի՞նչ ա. շատ դժվար ա ենթադրություններ անել էս կոնտեքստում ով ա ճիշտ, ով ա սխալ: Նենց տպավորություն ա, որ սպոնտան ու չկառավարվող պրոցեսներ են, ու ոչ մեկը չի ջոգում, թե լուծումը որն ա: Եքա ԵՄ-ն, իրա սաղ ինստիտուտներով, դեռ մի հատ նորմալ բառակապակցություն չի ասել, թե որն ա իրա դիրքորոշումը Կատալոնիայի հարցում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.11.2017)

  16. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ էս պահին ունեցած ավտոնոմիայի ու պետության կողմից ստացվող տնտեսական աջակցության պայմաններում անկախանալը շատ անհեռատես քայլ ա։
    Պետության կողմից ստացվող տնտեսական աջակցությա՞ն..
    Բայց ինքը Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջաններիցա ու միայն ինքը ապահովումա Իսպանիայի ապրանքաշրջանառության 1/5-ը:

    Էստեղ միակ խնդիրը կլինի, որ, Իսպանիայից անկախանալով, ինքը փաստորեն դուրս կմնա Շենգենի զոնայից (նշածդ ֆիրմաների քոչի մասին, ճիշտն ասած, չէի լսել, բայց էս Շենգենի պահնա հենց հավանաբար դրա պատճառը):
    Նոր բանակցություններ պետք կլինեն, որ Կատալոնիան ինքնուրույն մտնի Եվրոմիություն...

    --» բայց ոչ ոքս ստույգ չգիտի, թե էս ընթացքում Պիժդեմոնն իր նախարարների հետ ում հանդիպեց Բրյուսելում ու ինչ բանակցեց..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պառլամենտական, թե՞ նախագահական հանրապետություն
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 204
    Վերջինը: 17.06.2018, 00:34
  2. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2012, 16:44
  3. Կարճամետրաժ ու անկախ մուլտֆիլմեր
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.10.2012, 01:38
  4. Անկախ շաբաթաթերթ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.05.2009, 10:52
  5. Առաջին հանրապետություն (1918-1920 թթ.)
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 05.11.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •