Ուկրայինան համարվում էր ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ-ի ամենաազդեցիկ երկրներից մեկը : Սակայն այժմ այն ապրում է ծանր ժամանակներ: Այս երկրի վարկանիշը օր օրի ընկնում է, տնտեսական դրությունը ծայրահեղ վիճակում է, երկիրը խարխլվում է ներքինից: Այս իրավիճակը սկսվեց այն ժամանակ, երբ իշխանության եկան Յուշենկոն և Տիմոշենկոն, որոնք իբր թե երկիրը փորձեցին ազատել ռուսներից, ընկնելով ամերիկացիների թևի տակ, սակայն ուկրայինայի նման հզոր երկիրը դարձրին ավելի աղքատ, ավելի մեկուսացված: Յուշենկոն լրիվ սխալ քաղաքականություն վարեց երկրում: Նա վարվեց նույն ձևով ինչպես Բոլշևիկները հեղափոխության ժամանակ, ուղղություն վերցրեց ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացման, սակայն հաշվի չառնելով այն փաստը, որ իրենց և ռուսների մեջ այնքան իրար կապող անտեսանելի թելեր կան, որ դրանք ոչնչացնելը արհեստական կլիներ: Յուշենկոյին համարում եմ Ուկրայնական ֆաշիզմի վերածնունդի հայրը, նա չափազանց ծայրահեղական, չափազանց ագրեսիվ է տրամադրված շրջապատի նկատմամբ: Սակայն ինչպես Սահակաշվիլին, նա ևս հակադրվելով Ռուսաստանի հետ մոռացավ, որ ռուսների հետ ունի ամենամեծ սահմանը, Ղրիմում ապրում են մեծ թվով ռուսներ և ծայրահեղ վատացման դեպքում անխուսափելի է Ուկրայինայի բաժանումը: Սակայն այս ծանր իրավիճակում հասարակ ուկրայնացիների փողերի հաշվին կազմակերպում են ընտրություններ: Ահա հետաքրքիր է արդյոք Յուշենկո-Տիմոշենկո կլանը թույլ կտա Յանուկովիչի իշխանության վերադարձը: Այ եկեք խոսանք Ուկրայինայի ներքին քաղաքական իրավիճակից, ուկրայինայի դերի ու նշանակության մասին այժմյա գեոքաղաքական իրավիճակում:
Էջանիշներ