Վախտին Ղրիմը հայերի ձեռն էր![]()
Վախտին Ղրիմը հայերի ձեռն էր![]()
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Դեկտեմբերին ասում էի չէ , որ շատ արյուն կլինի։ Տրիբունը կհաստատի։
Բայց այլևս էլ երևի չլինի։ կամ էլ ոչ էնքան շատ։
Բանակը ասել է որ ոչ մեկի վրա չի հարձակվի։ Միլիցեքին էլ ցրել են։
Այնպես որ մարդիկ ազատ են թող ինչ ուզում են անեն, ուզում են թող ադմինիստրատիվ շենքեր գրավեն, ուզում են թող ռեֆերենդումներ անեն, բան ման , էլ չեն կրակելու
Օդեսայում էլ գնացին բանտից Մարկովին հանեցին։
Գուլյայ պոլե։![]()
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Իսկ ընդանրապես հայեր ջան, հերիք է սաղ օրը տելիկին ու ինտերնետին կպած գեոպոլիծիկ սերիալներ նայենք։
Մարտի 1-ին բոլորս գնում ենք զոհերի հիշատակի երթին։ Առանց Լևոն, Րաֆֆի, ԲՀԿ ու եսիմինչ պոզուպոչ կպցնելու։
Սա մեր երկիրն է ու վերջ։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Jarre (01.03.2014)
Դաշնային խորհրդի արտահերթ նիստը նայու՞մ եք։
Խորհրդի պաշտպանության կոմիտեն հավանության է արժանացնում Ռուսական ԶՈՒ-ն օգտագործելու՝ Պուտինի դիմումը։
Փաստորեն, զորքերն արդեն տեղու՞մ են։ Ես երեկ Դումայի խմբակցություններից Արդար Ռուսաստանի առաջարկած օրինագիծն էի կարդում, որով ուզում էին փոփոխություն մտցնել ՌԴ կազմ որևէ սուբյեկտի մուտքի հետ կապված օրենքը։ Վանգայություն չէի ուզում անել, որ վրացական սցենարն է լինելու, բայց հիմա արդեն փաստ է։
Ու ես կարծում եմ, որ Ուկրաինային ձեռնտու սցենար է․ ռազմական բախում թեթևի մեջ, զոհի, ագրեսիայի ենթարկվածի կերպար, Ռուսաստանը թշնամի․․․ ու բարով մնաս Մաքսային միություն։ Ես այս դեպքում հակված չեմ մեղադրել ՌԴ-ին․ Ղրիմը ռուսական տարածք է, միայն խորհրդային ղեկավարության որոշմամբ է հայտնվել Ուկրաինայի կազմում։ Մի քիչ այլ կոնտեքստում մեր Արցախը հայտնվեց այլ պետության կազմում։ Երկու կողմն էլ գոհ կմնան Ճ
Լավ չի, Պուտանը դիմել է Դաշնային խորհուրդ` Ղրիմ զորք մտցնելու համար։
Էս պահին «քննարկում են»։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Միաձայն հաստատեցին ՌԴ նախագահի դիմումը Խորհրդում։
Փաստորեն, ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին կարող ա հետ կանչեն Մոսկվա։
Մոռացա նշել, որ նախկինում մի տեղ գրել էի, որ անկախության հայտ են ներկայացնելու Ղրիմի բնակիչները։ Այսօր արդեն դա հաստատվեց․ Ղրիմի վարչապետը ուղիղ եթերով այսօր կեսօրից հետո հայտարարեց ռեֆերենդումի մասին (30 մարտ) և օգնություն խնդրեց ՌԴ նախագահից։
Ambrosine դեպքերի զարգացմանը միայն ռուսական ալիքներո՞վ ես հետևում։
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95703ՌԴ Դաշնային խորհուրդը Պուտինին թույլ տվեց պատերազմ սկսել Ուկրաինայում
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը քննարկել է Վլադիմիր Պուտինի դիմումը և հավանություն է տվել Ուկրաինայում օգտագործել Ռուսաստանի ուժերը նախքան երկրում իրավիճակի կարգավորումը:
Դիմիումի մեջ նշված է, որ դա պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների և Ղրիմում տեղակայված զինված ուժերի անձնակազմի կյանքի անվտանգությունն ապահովելու հետ:
Աղբյուր՝ Lragir.am
Աթեիստ (01.03.2014)
Դոնեցկում, Խարկովում ռեգիոնալ կառավարման շենքերի վրա ծածանվում է ռուսական դրոշը: Դոնբասսի ապագան որոշելու է հանրաքվեն (էլի մայիսին): Ղրիմն արդեն օկուպացվում է...
Աբխազիա-Օսիա, Ղրիմ-Դոնբասս, ռուսից անջատվելու գինը տարածք ա... մենք ի՞նչ ենք տալու Եվրոինտեգրման դիմաց...![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
ՌԴ Դաշնային խորհուրդը Պուտինին թույլ տվեց պատերազմ սկսել Ուկրաինայում, սակայն սա դեռ քիչ է, դեռ ինքը` Պուտինը, պետք է դա իրականացնի, սա վախացնելու ձևա, ոչ ավելին, հավանաբար:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ