User Tag List

Էջ 42 80-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #616
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ մտածում եմ՝ ի˜նչ լավ կլիներ, եթե դու հիմա կենդանի լինեիր, եթե մի 80 տարի ուշ ծնվեիր: Հաստատ կսիրահարվեի քեզ, երկար-բարակ սիրային նամակներ կգրեի, կգայի մոտդ: Իրար հետ կթափառեինք, կխմեինք, կգրեինք, կդեպրեսվեինք ու վերջում էլ իրար հետ ինքնասպան կլինեինք:

    Գժվում եմ, գիտե՞ս, գժվում եմ քո տեքստերից: Շատերը քեզ չեն էլ սիրում, ասում են՝ հիմար գրող ես, իսկ ով էլ սիրում է, դա անում է ինչ-որ անհասկանալի սենտիմենտալ պատճառներից ելնելով (ցլամարտ, սիրուն տղերք, Փարիզ-բան): Ու երբ քո անունը տալիս եմ, բոլորը թարս են նայում, թե՝ էս ինչ անհաջող դասականի անուն տվեցիր: Այ հիմա որ քեզ կարդում եմ, ավելի լավ եմ հասկանում, թե ինչու եմ քեզ սիրում: Ախր էն ամեն մի բառդ, ամեն մի նախադասությունդ անտանելի ծանոթ է: Ոնց որ հարյուր տարվա ծանոթս լինես, գարեջրի բաժակի մոտ հետս նստած, դարդերս լսած: Ոնց որ քո ամեն բջիջն անգիր իմանամ, հասկանամ, թե էդ բառերն ինչու ես գրել, ինչ ես դրել դրանց տակ: Ու դառը ժպտում եմ գիրքը փակելով: Ինչու՞ դու իմ ժամանակակիցը չես:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.01.2014), CactuSoul (22.01.2014), einnA (29.01.2014), Jarre (27.01.2014), Nihil (21.01.2014), Sambitbaba (18.06.2014), Մինա (23.01.2014), Նաիրուհի (21.01.2014), Ուլուանա (21.01.2014), Վոլտերա (21.01.2014)

  3. #617
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձյունը խոշոր-խոշոր էր թափվում, էնքան, որ դիմացդ չէիր տեսնում: Իջա մեքենայից:
    - Մյուս անգամ որ մենակ լինես, 200 կտաս,- ասաց վարորդը՝ վերցնելով պարզածս 100-անոցը,- բայց էս անգամ իջի:
    Ձյան մեջ ճամփա բացելով առաջ գնացի: Պահակը կանգնած էր դարպասի մոտ: Բարևեցի:
    - Բարև˜, ո՞վ ունես ստեղ,- հարցրեց:
    - Բժիշկ եմ:
    - Ո՞ր բաժնում:
    - Ութում:
    - Բա ո՞նց քեզ չեմ տեսել:
    - Նոյեմբերից եմ ստեղ:
    Պահակը մոտեցավ այնքան, որ ձյան խոշոր փաթիլների արանքից երևաց զինվորական համազգեստը, վրան գրված՝ «հայկական բանակ»: Ժպտաց: Ատամների մի մասը չկային:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.01.2014), CactuSoul (30.01.2014), einnA (29.01.2014), Lusina (25.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (23.01.2014), Դատարկություն (23.01.2014), Մինա (23.01.2014), Նաիրուհի (23.01.2014), Վոլտերա (23.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (24.01.2014)

  5. #618
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վախենում եմ ամեն տեսակի խոստովանությունից, ամեն տեսակի կապվածությունից, ամեն տեսակի նվիրումից: Վախենում եմ, որովհետև այս զգացողությունը նոր չէ: Ես չեմ ուզում քեզ աստվածացնել, չեմ ուզում պնդել, թե հենց դու ես որ կաս, չեմ ուզում հավատալ, թե մենք միասին ճամփա ունենք անցնելու: Ուղղակի ինձ հաճելի է քեզ հետ շփվելը, մի ուրիշ տեսակի հաճելի:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.01.2014), cold skin (08.02.2014), einnA (29.01.2014), Jarre (27.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (27.01.2014), Մինա (02.02.2014), Նաիրուհի (27.01.2014), Նարե91 (27.01.2014), Շինարար (27.01.2014), Ուլուանա (27.01.2014), Վոլտերա (27.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (27.01.2014)

  7. #619
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ՝ եթե հիշեի, թե երկու տարի առաջ ինչ գժանոցում էի հայտնվել էս վիզայի հետ կապված հարցերի պատճառով, հաստատ արտագաղթելու միտք նորից չէի ունենա:

    Ու մտածում եմ՝ ինչ լավ ա, որ ինտերնետը կա: Թե չէ եթե էն թղթաբանությունը, որը տպել-ստորագրել-սկան անել-ուղարկելով ա արվում, փոստով լիներ, մի քանի տարի կտևեր, մինչև սաղ փաստաթղթերը տեղը գային:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (27.01.2014), Մինա (02.02.2014), Նաիրուհի (27.01.2014)

  9. #620
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմաներ կան, որոնց մասին կոնկրետ կարծիք լսելիս ոնց որ ասեղներով ծակծկեն ինձ: Չնայած ընդհանրապես ես հակառակվող եմ, բայց էդ բոլորը լսելիս սովորաբար լռում եմ, կծկվում ու խեղճանում:

    Էսօր իմ երկու սիրելի մարդիկ էին ինձ ծակծկում: Չէի դիմադրում: Ոնց որ քեզ ծեծեն, ու դու լուռ դիմանաս առանց ծպտուն հանելու: Մենակ դեմքիցս տեսնում էին, որ տրամադրությունս ընկել է:

    Հետո գնացին նրանք: Ես քայլեցի կանգառ: Անձրև էր գալիս ու մութ էր: Լուռ լացեցի՝ ամբողջ ուժով ատելով ինձ: Եկա տուն, գրկեցի թեյի բաժակն ու նորից կծկվեցի: Սովորաբար ինձ այսպես խոցողներին ուղղակի հեռացնում եմ ինձնից, իսկ այս երկուսին շատ եմ սիրում ախր, ինձ ամենաթանկ մարդկանցից են: Ու ոչ մի ելք չեմ գտնում:

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2014), boooooooom (28.01.2014), CactuSoul (30.01.2014), cold skin (08.02.2014), einnA (29.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (28.01.2014), Դատարկություն (28.01.2014), Մինա (02.02.2014), Նաիրուհի (27.01.2014), Նարե91 (02.02.2014), Շինարար (27.01.2014), Ուլուանա (27.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.01.2014)

  11. #621
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց մի տեսակ սիրահարվել եմ Րաֆֆու «Կայծերի» Կարոյին: Ու հետաքրքիրն էն ա, որ ինքն էլ մնացած կերպարների պես թղթից ա, գրքում էլ առանձնապես հաճախ չի երևում: Բայց նենց մի տեսակ սիրահարվեցի... նենց պատկերացնում եմ իրա արտաքինը, նե՜նց ծանոթ, նե՜նց հարազատ: Իրա մտքերն էլ օդից չեն, ոնց որ ինչ-որ մեկից ինչ-որ մի ժամանակ լսած լինեմ:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.01.2014), cold skin (08.02.2014), Sambitbaba (18.06.2014), Մինա (02.02.2014), Նաիրուհի (30.01.2014), Նարե91 (30.01.2014)

  13. #622
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ լավ էր, որ էսօր ասեցիր, որ երկուսիցս ոնց որ կախվածություն ունենաս: Ես էլ մտածում էի՝ ղզիկի մեկն եմ, որ ձեզ էդպես կարոտում եմ, որ ուզում եմ ամեն օր տեսնել երկուսիդ էլ:

    Նենց հետաքրքիր ա, ինձնից փոքր ընկերներ շատ եմ ունեցել, բայց միշտ հասակակիցի տեղ եմ դրել նրանց: Ձեր երկուսի հետ ինձ մեծ եմ զգում, շա՜տ մեծ, բայց մյուս կողմից էլ ձեզ հետ անցկացրած ոչ մի վայրկյանիս համար չեմ փոշմանում: Դուք իմ էս դեպրեսիվ կյանքի լույսերն եք:

    Չէի պատկերացնում, որ էսքան կարճ ժամանակահատվածում ձեզ էդքան կսիրեմ: Չէի պատկերացնում, որ էսքան կարճ ժամանակահատվածում ձեզ հետ էսքան կկապվեմ: Ու ո՜նց եմ հիանում ձեզնով, ո՜նց եմ ուրախանում, որ դուք կաք:

    Էնքա՜ն ուրախ էի էսօր, որ ասեցիր՝ ոնց որ երկուսիցս կախվածություն ունենաս: Ինչ-որ բան տեղն ընկավ, ինչ-որ բան շատ ճիշտ է էստեղ: Սիրում եմ, շատ եմ սիրում մեր ընկերությունը:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.03.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (01.02.2014), Մինա (02.02.2014)

  15. #623
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տղա կար, անընդհատ ինձ youtube-ի լինքեր էր ուղարկում, իսկ ես կռիվ-ղալմաղալ էի սարքում, թե՝ հերիք ուղարկես, մեկ ա, չեմ նայելու, չեմ սիրում ուրիշների ուղարկած վիդեոներն ու ընդհանրապես ես նայող չեմ, լսող եմ: Բայց ասածներս վրան չէին ազդում: Ավելի էր ոգևորվում, ավելի շատ էր ուղարկում՝ հուսալով, որ ուղարկածներից մեկնումեկը վերջապես դուրս կգա: Իմ կռիվ-ղալմաղալներն էլ գնալով ավելի մեծ թափ էին առնում:

    Մի ուրիշ տղա կա, որն ինձ հաճախ youtube-ի լինքեր է ուղարկում, ու ես դրանք հաճույքով նայում եմ՝ երազելով, որ ավելի շատ ուղարկի: Ամեն լինքից հետո շնորհակալություն եմ հայտնում տրամադրությունս բարձրացնելու համար:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.03.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (03.02.2014), Մինա (02.02.2014)

  17. #624
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում էս Վալենտինը, հեչ չեմ սիրում: Էս էն տոնն ա, որը երբեք իմը չի էղել, որը նենց մի տեսակ հիշեցնում ա՝ դու ստեղ ավելորդ ես, վեր կաց, ռադդ քաշի: Էս տարի էլ ո՛չ բացիկ եմ գրել ինքս ինձ, ո՛չ կինո եմ հրավիրել, ո՛չ էլ ընթրելու եմ ինքս ինձ հետ: Լոքշ բաներ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (13.02.2014), Sambitbaba (18.06.2014), Նարե91 (13.02.2014), Վոլտերա (13.02.2014)

  19. #625
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան մոտենում է գնալու օրը, էնքան ապաթիան շատանում է, էնքան ավելի եմ ուզում փախչել բոլորից ու որևէ մեկի երեսը չտեսնել: Նորից սոցիալական կրիզիս է սկսվում, ցանկություն բոլոր դռները փակելու ու ոչ մեկի ներս չթողնելու: Դրան գումարվում է նաև անհամբերությունը. ե՞րբ պիտի վերջապես ճամպրուկս շալակած նորից Կիև գնամ, հետո՝ իքս տրանզիտ քաղաք, հետո՝ Կոպենհագեն: Ու ի վերջո, ե՞րբ պիտի իմանամ, թե երբ եմ գնում:

    Մտավախություն ունեմ, որ ամեն ինչ շատ հանկարծակի կստացվի, ու չեմ հասցնի բոլորին հրաժեշտ տալ: Գուցե լավն էլ հենց դա է. առանց ավելորդ էմոցիոնալության, առանց հրաժեշտի երեկոներ հիշելու, սառը, հանգիստ, ապաթիկ: Բայց ամենից շատ վախենում եմ վիզա չստանալուց: Էդ դեպքում մի տեսակ կյանքս կորած եմ պատկերացնում:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (17.02.2014), Ruby Rue (17.02.2014), Sambitbaba (18.06.2014), Yevuk (23.02.2014), Արէա (16.02.2014), Նաիրուհի (18.02.2014), Նարե91 (17.02.2014), Շինարար (16.02.2014), Ռուֆուս (16.02.2014), Վոլտերա (16.02.2014)

  21. #626
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սայաթ-Նովայով տուն եմ բարձրանում: Հեռախոսով Starsailor-ի Tie Up My Hands-ն եմ լսում: Մի անգամ էլ տասնվեց տարեկանում էր, որ նույն ճամփան անցնելիս նույն երգն էի լսում. կենսաբանության պարապմունքից տուն էի վերադառնում: Այն ժամանակ հեռախոսները երգեր չէին նվագում. ռադիոյից ձայնագրած կասետով փլեյերս էր մոտս: Մութն ընկել էր, աստղազարդ պարզ երկինքն աչքիս առաջ էր: Այսօր երկինք չկար. տարիների ընթացքում բարձրացած գռեհիկ շենքերը ծածկել էին երկինքը:

    Հիշեցի այն մարդուն, որի շնորհիվ առաջին անգամ լսել եմ երգը: Տասնվեց տարեկանում մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի նրան: Այն ժամանակ դեռ չէի ջարդել նրա մեյլի ծածկագիրը, չէի մտել նամակների մեջ ու գեյ պոռնո չէի հայտնաբերել: Դեբիլի պես սիրահարված էի, որովհետև ինքն էլ էր մոտավորապես նույն երգերը լսում, ինչ ես, ինքն էլ հայերենի, ռուսների ու ռուսերենի մասին այնպիսի կարծիք ուներ, ինչպիսին դաստիարակել են իմ մեջ: Իսկ այն ժամանակներում աշխարհից մեկուսացվածներիս համար դա հազվագյուտ երևույթ էր. ակումբ չկար: Ու նաև հեղափոխական էր: Տասնվեց տարեկանում լավ չէի հասկանում, թե դա ինչ էր, բայց հիշում եմ՝ Ռուսաստանից մի մեծահարուստ էր եկել, հանրահավաքներ էր անում, հեղափոխություն նախապատրաստում: Ու էդ տղաս ոգևորված գնում էր հեղափոխական հանրահավաքներին, մինչև մեծահարուստի գլխին տվեցին: Վերջին անգամ նրան քսանամյակիս եմ տեսել: Էնպես պատահաբար էր, փողոցում: Չէր հիշում, որ ծնունդս էր: Երբեք էլ չի հիշել, հիշեցրել եմ: Շնորհավորեց: Դրանից հետո լուր չունեցա նրանից: Հիմա մտածում եմ՝ գուցե հանրահավաքներին ու երթերին ինքը լինում է, բայց էնքան է փոխվել, որ չեմ ճանաչում:

    Լիլիին հիշեցի: Տասնմեկ տարեկան էի, երբ առաջին անգամ իրական կյանքում տեսա նրան: Վանդակավոր յուբկա էի հագել: Մամայիս մորաքրոջ աղջկա հետ էի: Այսօր էլ ջինսից յուբկայով էի: Տասնմեկ տարեկանում ամեն ինչ էնքա՜ն հաստատուն է թվում: Երբ Լիլին անհետացավ, ինձ թվաց՝ այլևս երբեք նրան չեմ տեսնելու: Հետո թվաց, որ եթե փողոցում տեսնեմ, չեմ ճանաչի: Իսկ տասներեք տարեկանում մեզ նորից ծանոթացրեցին: Լիլին իմ այն ժամանակվա գիտաֆանտաստիկ պատմվածքներից մեկի հերոսը դարձավ: Ու այնքա՜ն հավերժ էր թվում ամեն ինչ, որ անգամ ապագայում նա դեռ նույն տեղում էր աշխատում:

    Լիլին հիմա Սիրիայում է:

    Starsailor-ը երգեց.

    Let's watch the clock until the morning sun does rise

    Հասա մեր խաչմերուկ: Վեց վայրկյան է մնացել, որ կարմիր դառնա: Դաշնամուրային հատվածից հետո միացան մյուս գործիքները: Վազելով անցա փողոցը, ու մարդուկը կարմիր դարձավ: Հեչ նույն մարդը չէի մնացել: Բարձրացա աստիճաններով: Քսանյոթ տարեկանում ամեն ինչ հեղհեղուկ ու փոփոխական է թվում:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (18.02.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (18.02.2014), Yevuk (23.02.2014), Աթեիստ (18.02.2014), Դատարկություն (18.02.2014), Նարե91 (18.02.2014), Ռուֆուս (18.02.2014), Վոլտերա (18.02.2014)

  23. #627
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կյանքում շատ ա էղել, որ դեպրեսիաների մեջ ընկնեմ: Ընդհանրապես, գարունն ահավոր սեզոն ա էդ տեսանկյունից: Համարյա չեմ հիշում նենց գարուն, որ ինչ-որ չափով դեպրեսված չլինեմ, ու դրանից չտուժի գործունեությունս: Ամենալավը երկու դեպք եմ հիշում: Մեկը երրորդ կուրսում էր, որ մայիսին օրերով դասի չէի գնում: Ուղղակի հասցնում էի շաբաթ օրը լրացնել, դրա համար ինձ ոչ ոք դուրս չէր թողնում: Մյուս անգամն էլ Գերմանիայում սովորելիս էր: Բացի դեպրեսվելու հակվածությունիցս, Գերմանիան ինքը բավական տրամադրող մթնոլորտ էր ստեղծել, որ տրամս մինուս հազար լինի: Բայց ինչքան էլ տենց վիճակներում լինեի, երբեք օգնության չեմ դիմել, որևէ տեսակի դեղ չեմ խմել: Էս տարի առաջին անգամն ա, որ լրջորեն մտածում եմ հակադեպրեսանտ ընդունելու մասին, ընդ որում՝ դեռ կարգին չի էլ սկսվել դեպրեսիան: Առայժմ մենակ ոչ մի բանից հաճույք չեմ ստանում: Հաջորդ փուլին նոր կսկսեմ անկողնուց դուրս չգալ:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.02.2014), Sambitbaba (18.06.2014), Վոլտերա (23.02.2014)

  25. #628
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ես էգոիստ զզվելի մարդ եմ: Քեզ հետ շարունակում եմ շփվել միայն ու միայն այն պատճառով, որ քեզնից շատ լավ գրական կերպար է ստացվում, ու իմ ամենալավ պատմվածքները ծնվում են հենց քեզ հետ շփման արդյունքում: Կներես, որ անընդհատ նոր կրակ եմ վառում, անընդհատ հիշեցնում իմ գոյության մասին, անընդհատ նորանոր վեճեր սադրում: Կներես, բայց մեր ամեն մի զրույցը մի-մի գրական ստեղծագործություն է: Կներես, որովհետև ես երբեք քեզ չեմ նվիրվելու:

    ...
    Ինչու՞ ես էդքան կպել պատահականություններից: Ես հոգնեցի Երևանը տակնուվրա անելով ու քեզ որոնելով, հոգնեցի ամեն կարմիրի տակ կանգնելիս կողքի մայթերը տնտղելուց, հոգնեցի բոլոր անցորդներին քեզ հետ շփոթելով... Խնդրում եմ՝ արի հրաժարվենք պատահականություններից: Միևնույն է, քո մասին երբեք չեմ գրելու: Մեր զրույցները չափից դուրս ձանձրալի են, որովհետև ես միշտ համաձայն եմ քեզ հետ:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.06.2014), Smokie (25.02.2014), Նարե91 (24.02.2014)

  27. #629
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշու՞մ ես, որ սեպտեմբերին քո քաղաք եկա, բայց չզանգեցի քեզ: Հիվանդ էի: Չուզեցի հիվանդ-հիվանդ տեսնել քեզ:

    Հիմա էլ եմ հիվանդ, թե չէ հաստատ նորից քո քաղաք կգայի: Իսկ այսօր բոլոր տատական-պապական միջոցներով փորձում եմ վռնդել ամեն տեսակի վիրուսներին, որ վաղը հեծանիվս վերցնեմ, շրջեմ քաղաքում: Գիտեմ, որ հանդիպելու ենք: Պատահաբար:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.02.2014), laro (02.03.2014), Sambitbaba (18.06.2014), Yevuk (04.03.2014), Վոլտերա (01.03.2014)

  29. #630
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց էսպիսի բան չէր եղել ինձ հետ... Չէի զգում, թե ինչպես են ժամերը թռչում: Խոսում էի անընդհատ ու լսում էի անընդհատ: Ու կարևորը՝ վաղուց մենակության զգացումը չէր լքում ինձ: Երեկ լքել էր:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.03.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (03.03.2014), Նաիրուհի (02.03.2014), Նարե91 (01.03.2014), Վոլտերա (01.03.2014)

Էջ 42 80-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •