User Tag List

Էջ 41 80-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #601
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամից կյանքիս հետագա ընթացքն է որոշվելու (գոնե առաջիկա մի քանի տարվա): Չգիտեմ` ինչ կորոշվի, բայց գիտեմ, որ ինչ էլ լինի, լավ ա լինելու:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.12.2013), enna (18.12.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (18.12.2013), Vardik! (01.01.2014)

  3. #602
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազիմովը ռոբոտների տրամաբանությունը շատ պրիմիտիվ ա նկարագրում: Մտածում ես` մարդիկ ավելի բարդ են: Բայց չէ: Վերցնում ես տրամաբանական շղթան, քայլեր ձեռնարկում ու ստանում կանխատեսելի պատասխան: Մի քիչ հետաքրքիր էղեք էլի:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2013), boooooooom (20.12.2013), enna (21.12.2013), Sambitbaba (18.06.2014), Vardik! (01.01.2014), Վոլտերա (27.01.2014)

  5. #603
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց օրերից հետո Հայաստանից ոչ մի տեղ գնալ չեմ ուզում: Ափսոս, որ հազվադեպ են լինում էսպիսի օրեր, ափսոս... Ու ճիշտ էր էլի, իսկապես պետք էր նոր շրջապատ ստեղծել: Հենց դրա շնորհիվ է, որ կամաց-կամաց ինձ ավելի լավ եմ զգում:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2013), Cassiopeia (20.12.2013), enna (21.12.2013), Sambitbaba (18.06.2014), Vardik! (01.01.2014), Նաիրուհի (21.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.12.2013)

  7. #604
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնում եմ, լույսս, կներես ինձ, բայց գնում եմ: Գիտեմ, որ չես ուզում: Իմ մի մասն էլ չի ուզում հենց քեզ համար (ու գուցե ևս մի քանիսի): Բայց հանգիստ եմ գնում, վստահ, որ դու միշտ ամուր ես լինելու, միշտ պայծառ ես լինելու: Երբեք չեմ մոռանա ցրտից կարմրած դեմքդ Ազգային ժողովի մոտ ու դրանից արձակվող լույսը: Գնում եմ, լույսս, կարոտով եմ գնում: Դեռ չգնացած կարոտում եմ քեզ: Բայց գիտեմ, որ երեք տարի հետո գալու ես, ձեռքիցս բռնես ու հետ բերես: Գրկում եմ քեզ, լույսս:

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.12.2013), CactuSoul (24.12.2013), Cassiopeia (24.12.2013), einnA (18.01.2014), enna (01.01.2014), Ruby Rue (24.12.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (30.12.2013), Vardik! (01.01.2014), Yevuk (31.12.2013), Գալաթեա (24.12.2013), Մինա (01.01.2014), Նաիրուհի (24.12.2013), Ուլուանա (24.12.2013), Ռուֆուս (24.12.2013)

  9. #605
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հոգնել եմ իմ անհեռանկարային սերերից: Հոգնել եմ նրանց մի երրորդ երկրում հանդիպելուց, որտեղ մեզնից ոչ մեկը չի ապրում: Հոգնել եմ մի երրորդ երկրում սպասելուց, որտեղ մեզնից ոչ մեկը չի ապրելու: Հոգնել եմ նրանց բոլորին մոտ չթողնելուց՝ իմանալով, որ երկրորդ երկրում երկար չեմ մնալու: Հոգնել եմ երկար չմնալուց:

    Քեզ կսպասեմ Անդերսենի արձանի մոտ: Մինչ հանդիպում:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.12.2013), Cassiopeia (30.12.2013), einnA (18.01.2014), enna (01.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (30.12.2013), Vardik! (01.01.2014), Yevuk (31.12.2013), Մինա (01.01.2014), Նաիրուհի (30.12.2013)

  11. #606
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտեի, ես կանխատեսում էի դա... Ֆեյսբուքի իմ նոր պրոֆիլում հավաքված են նենց մարդիկ, որոնք հաստատ Նոր տարվա նկարների վրա ինձ թեգ չէին անի, բացառությամբ մի քանի հոգու: Ու էդ մի քանի հոգին խմբավորվում են մի անվան տակ. ուսանողներ: Էհ, հաստատել եմ ընկերության առաջարկը, ուրեմն պիտի էս մի քանի օրը դիմանամ:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.12.2013), Cassiopeia (31.12.2013), enna (01.01.2014), John (30.12.2013), Sambitbaba (18.06.2014), Vardik! (01.01.2014), Աթեիստ (31.12.2013), Արամ (30.12.2013), Մինա (01.01.2014), Նաիրուհի (31.12.2013), Վոլտերա (30.12.2013)

  13. #607
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեկտեմբերի 31-ից զզվում եմ, որովհետև տանը կռիվ-ղալմաղալ է, մամաս չի հասցնում, մյուսներս էլ ալարկոտ ձեռքներս ենք թափ տալիս:

    Էս տարի մի քիչ ուրիշ է: Պահարանիս փոշիները խնամքով վերցնելուց հետո միացրել եմ Քերին Փոլուարթի վերջին ալբոմը, վառել գունավոր մոմերս ու գիրք եմ կարդում: Խաղաղություն կա այս ամենի մեջ:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (18.01.2014), enna (01.01.2014), John (01.01.2014), laro (02.03.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.01.2014), Vardik! (01.01.2014), Արամ (31.12.2013), Արէա (31.12.2013), Մինա (01.01.2014), Վոլտերա (31.12.2013)

  15. #608
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ուզում քեզ խոստումներ տալ ու չեմ ուզում քեզնից խոստումներ կորզել, մանավանդ որ գիտեմ այս ամենի՝ խիստ անհեռանկարային լինելու մասին: Բայց կուզեի, որ 2014-ն ավելի շատ քեզնով լցված լինի, ու որ մեր հանդիպումները բնավ պատահական չլինեն, որ չվախենամ ինքնաթիռ նստել ու գալ քեզ մոտ:

    Գրկում եմ քեզ, թանկագինս, գիտեմ, որ մի օր իրար գտնելու ենք, մի օր մեկնումեկս հանձնվելու է և ընտրելու է մյուսիս աշխարհագրությունը կամ երկուսիս թափառական կյանքի արդյունքում մի օր մեր աշխարհագրությունները նույնն են դառնալու:

    Շնորհավոր, թանկագինս, շնորհավոր...

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.01.2014), E-la Via (03.01.2014), einnA (18.01.2014), enna (01.01.2014), Ruby Rue (01.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.01.2014), Vardik! (01.01.2014), Մինա (01.01.2014), Նաիրուհի (01.01.2014), Ուլուանա (01.01.2014), Վոլտերա (01.01.2014)

  17. #609
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մեկն սմս ստացավ: Տանը բոլորիս հեռախոսները Նոկիա են, նույն ձայնն են արձակում: Չէ, իմը չի մամ, ինձ ոչ ոք սմս չի գրում: Մամաս գնում ա իրա հեռախոսը վերցնելու: Բյուր, քոնն ա: Ուռա˜, ուռա˜, ինձ ինչ-որ մեկը հիշել ա, ինչ-որ մեկն սմս ա գրել, ուռա˜: Բացում եմ ու կարդում. «Դուք ստացել եք 100 օռանժ մերսի միավոր...»: Ուռա˜, Օռանժն ինձ հիշում ա:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.01.2014), enna (02.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.01.2014), Vardik! (03.01.2014), VisTolog (03.01.2014), Մինա (23.01.2014), Վոլտերա (03.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (02.01.2014)

  19. #610
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ որոշել էի, որ տնից դուրս չեմ գալու ամսի 2-3-ին: Դե 2-ին վերջը դուրս եկա, իսկ 3-ին երկու ոտքս դրեցի մի կոշիկիս մեջ ու ասացի՝ ոչ մի դեպքում: Բայց ինձ զանգեցին, կանչեցին մեր ընկերներից մեկի տուն: Դեռ երեկ ասել էի, որ չեմ գնալու: Էսօր մեկ ա էլի զանգեցին: Ասեցի՝ չէ: Սկսեցին համոզել, թե՝ էնտեղ լինելու է մեր ընկերներից մեկը, որն անվերադարձ մեկնում է ԱՄՆ, և հազիվ թե նրան հաջող անելու այլ առիթ ունենամ: Էդ պահին խառն էի, վերջնական պատասխան չտվեցի, ասեցի՝ հետո կզանգեմ:

    Էն, որ տնից մեկ ա դուրս չէի գալու, կասկածից դուրս էր: Ուղղակի սկսեցի մտածել ԱՄՆ մեկնող մեր ընկերոջ մասին... Ինչ վերադարձել եմ Հայաստան, նրան մի անգամ եմ տեսել, այն էլ՝ փողոցում պատահաբար: Ու հաստատ եթե ԱՄՆ չմեկներ, դժվար որևէ առիթով մենք հատուկ պայմանավորվեինք, հանդիպեինք: Չէ, ես նրան շատ սիրում եմ, մենք լավ ենք իրար հետ, բայց ամիսներով-տարիներով իրար չտեսնելը մեզ չի խանգարում: Ուրեմն ի՞նչ, մենակ նրա համար, որ մեկնում է ԱՄՆ, պիտի գնայի՞ հանդիպմանը: Բայց դա ի՞նչ կփոխեր իմ կյանքում: Ուղղակի ավելի հոգնած կլինեի օրվա վերջին, ավելի անպատրաստ կլինեի վաղվա հերթապահությանս:

    Էդպես մտածեցի-մտածեցի, զանգեցի ընկերուհուս, ասեցի, որ չեմ գալիս: Ու ես ինձնից գոհ եմ: Պարտավորեցնող հանդիպումներից գոհ ու շնորհակալ եմ:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.01.2014), einnA (18.01.2014), enna (19.01.2014), Sambitbaba (18.06.2014), VisTolog (03.01.2014), Արէա (03.01.2014), Մինա (23.01.2014), Ուլուանա (03.01.2014)

  21. #611
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան տխուր բան կա էս ամենի մեջ: Ինչ շուխուռ է ընկել, որ գնալու եմ, հանկարծ շատացել են ինձ տեսնել ցանկացողները, գետնի տակից դուրս են եկել վերջին ամիսներին անհետ կորած ընկերներս, պահանջում են, որ հաճախ տեսնվենք:

    Ինչ-որ սխալ բան կա էս ամենի մեջ. մարդիկ քեզ սիրում են և ուզում են տեսնել միայն այն ժամանակ, երբ դու այս երկրի բնակիչը չես: Իսկ երբ գալիս ես ու ճամպրուկներդ վայր դնում՝ մնալու համառ մտադրությամբ, հանկարծ բոլորը կորում են, դառնում ես անկարևոր, ինչ-որ տեղ էլ պադոշ, երբ զանգում ու գլուխ ես տանում, թե՝ տեսնվենք:

    Դրա համար ես գնահատում եմ բոլոր էն ընկերներիս, որոնք կողքիս էին վերջին ամիսներին՝ անկախ նրանից, թե շուտով գնալու էի, թե ոչ, սիրում եմ նրանց, որովհետև նրանք էլ ինձ են սիրում, ոչ թե իմ՝ երկրից հեռանալը:

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.01.2014), einnA (18.01.2014), enna (19.01.2014), ivy (05.01.2014), John (06.01.2014), laro (02.03.2014), Ruby Rue (10.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.01.2014), Vardik! (05.01.2014), Այբ (05.01.2014), Դատարկություն (05.01.2014), Մինա (23.01.2014), Նաիրուհի (06.01.2014), Ներսես_AM (05.01.2014), Շինարար (05.01.2014), Ուլուանա (06.01.2014), Ռուֆուս (05.01.2014), Վոլտերա (05.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (05.01.2014)

  23. #612
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ փոքր էի՝ դպրոցական, հասակակիցներիս հետ գրեթե չէի շփվում: Դպրոցական ընկերներ չունեի, հասկացանք: Բայց դպրոցից դուրս էլ ինձնից շա˜տ մեծերի հետ էի շփվում: Իմ ամենամեծ ընկերուհին Նոնան էր՝ տասներեք տարով մեծ, որ զանգում էր մեր տուն, տնեցիք ասում էին՝ քեզ մի հատ կին էր զանգել:

    Էսօր նկատեցի, որ ընդհանրապես կյանքիս ընթացքում երբեք հասակակիցներիս հետ մտերիմ չեմ եղել: Միակ տարիքով քչից-շատից մոտ ինձ եղել է Անահիտը (մեկուկես տարով էր մեծ), այն էլ մոտ տասնմեկ տարի առաջ մահացավ: Ու անգամ համալսարանական տարիներին, երբ ունեի մտերիմ կուրսեցիներ, նրանք այն հարազատները չէին, որոնց հետ գժություններ կանեի կամ կվստահեի անձնական կյանքիս ամեն մի մանրուք:

    Հիմա նայում եմ ընկերական շրջապատիս: Էն ամենամտերիմներն ինձնից բազմաթիվ տարիներով հեռացած են՝ կա´մ փոքր են, կա´մ մեծ (մեծերից ամենափոքրը լինելով ինձնից երկուսուկես տարով մեծ, փոքրերից ամենամեծը՝ երեք տարով փոքր): Հետաքրքիր բան ա, որ չեմ կարողանում հասակակիցներիս հետ մտերիմ լինել: Չգիտեմ, գուցե իրար տալու կամ իրարից ստանալու ոչինչ չունենք կամ էնքան հավասարակշռված ա էդ տալու-ստանալու պրոցեսը, որ ձանձրալի ա դառնում: Իսկ մեծերի ու փոքրերի հետ հետաքրքիր ա: Փոքրերի հետ ջահելանում եմ, մեծերի հետ՝ ավելի իմաստուն դառնում: Ու էս բազմազանությունը կյանքին համուհոտ ա տալիս:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.01.2014), Cassiopeia (10.01.2014), enna (19.01.2014), Ruby Rue (10.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (11.01.2014), Vardik! (20.01.2014), Մինա (23.01.2014), Նաիրուհի (09.01.2014), Շինարար (10.01.2014), Ուլուանա (10.01.2014)

  25. #613
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ, երբ քեզ հետ հեռախոսով խոսեցի, հետո սկսեցի լացել: Երևի տարօրինակ էր, որովհետև մենք երբեք մտերիմ չենք եղել: Ավելին՝ առաջին անգամ էի ձայնդ լսում: Ուղղակի անկեղծ ափսոսանք կար ձայնիդ մեջ, լիքը հույս, որ կհամոզես ինձ, իսկ ես անդրդվելի էի:

    Հետո հիշեցի, թե երբ ենք մենք առաջին անգամ խոսել ֆեյսբուքով: Հիշեցի, թե ինչպես մազերս բիզ-բիզ կանգնեցին, երբ պարզվեց, որ քո մասին լսածներս հեչ կապ չունեին իրականության հետ: Ուրախացա, որ, փաստորեն, սուտ էր, որ դու երկրում չէիր: Ջղայնացա, որ, փաստորեն, դու մեղավոր չէիր, որ թերթի շապիկին էն ուռոդի նկարն էին տպել:

    Հետաքրքիր էր, որ, փաստորեն, մենք տարբեր տարիներին նույն պաշտոնն ենք զբաղեցրել, բայց երբեք չենք հանդիպել: Հետաքրքիր էր, որ այն ժամանակ բոլորը մեզ համոզել էին, որ դու արտագաղթել ես, իսկ երեկ դու ինձ փորձում էիր համոզել չարտագաղթել: Լացեցի, ջանս, լացեցի: Անօգնականությունից:

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.01.2014), einnA (18.01.2014), enna (19.01.2014), Freeman (17.01.2014), laro (02.03.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (16.01.2014), Vardik! (20.01.2014), Մինա (23.01.2014), Շինարար (15.01.2014), Ուլուանա (16.01.2014), Վոլտերա (15.01.2014)

  27. #614
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերների մի խումբ կա, որոնց հետ ներկա ու ապագա չունես, մենակ անցյալն է ձեզ կապում: Յուրաքանչյուր հանդիպում անցնում է հին ու բարի օրերը, ընդհանուր ընկերներին ու հավես իրադարձությունները հիշելով, պատմելով, վերապատմելով: Դրա համար էդ ընկերներիդ հետ հազվադեպ ես հանդիպում, որպեսզի բավականաչափ ժամանակ անցնի նույն պատմությունները մոռանալու համար:

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2014), einnA (18.01.2014), enna (19.01.2014), Ruby Rue (16.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (17.01.2014), Vardik! (20.01.2014), Մինա (23.01.2014), Նաիրուհի (17.01.2014), Շինարար (17.01.2014), Ուլուանա (17.01.2014), Ռուֆուս (16.01.2014), Վոլտերա (27.01.2014)

  29. #615
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր էս վիքենդը՝ արևոտ ու տաք, գարնան հոտով ու արկածներով լի, հետիս ճամփորդներն էլ գիժ ու հետաքրքիր: Լավն էր, մի հիշողություն ևս դրեցի ճամպրուկս, որ հետս տանեմ: Սիրում եմ ձեզ, գժուկներս:

    Շին

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2014), enna (19.01.2014), Sambitbaba (18.06.2014), Smokie (21.01.2014), Vardik! (20.01.2014), Դատարկություն (20.01.2014), Մինա (23.01.2014), Նաիրուհի (20.01.2014), Շինարար (19.01.2014), Ռուֆուս (19.01.2014)

Էջ 41 80-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •