Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆրիման ջան, նախնական թեման մարդու ծագումն էր, որը էս պահին չի, այլ մի քանի միլիոն տարի առաջ էր՝ ըստ դարվինիստների, ու մի 6-7 հազար տարի առաջ, արարչության վեցերրորդ օրն էր՝ ըստ կրոնավորների։
Ու մեր վեճի առարկան՝ այս թեզերի ապացուցվածությունն էր, ես համեստորեն շարունակում եմ առաջարկել, ապացուցված բառը փոխարինել «վայթե»-ով:
Ինչու՞՝ երկու պատճառով:
1․ Էվոլյուցիոն հետազոտությունները պարունակում են լայնամասշտաբ կողմնակալ ենթադրություններ, միակողմանի արված պատճառահետևանքային կապերի վերլուծություններ, արհամարված բաց հարցեր։ Կարող ես արհեստական բանականությանը խնդրել՝ մանրամասնի
2․ Հաշի առնելով առաջին հանգամանքը, Աստծու հիփոթետիկ գոյությունը շարունակում է մնալ, դրա համար ամեն գիտական հետազոտությունից առաջ ու հետո ցանկալի է «Հայր մեր»-ն արտասանել, նա վսյակի
Վիշապ ջան, էվոլյուցիոն տեսությունը սկսած միաբջիջ կենդանիներից մինչև մարդու ուղեղի կեղև ճիշտ ա ու ապացուցված։ Սրան հակասող ցանկացած կարծիք ուղղակի հակագիտական ա ու սխալ։