Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Կռիվ մի արա, ես ուրիշ բան եմ ասում։
Դասական ֆիզիկան էլ է ակնհայտ ու գործնական, բայց մի փոքր մեծ պատկերում դադարում է աշխատել, ստիպված ենք գրավիտացիայի, հիպոթետիկ մատերիայի ու էներգիայի կոնցեպտներով աշխատեցնել մաթեմատիկան, հետո էլ ավելի մեծ պատկերում սա էլ պրոբլեմատիկ դառնում, անցնում ենք ժամանակատարածության, լարերի ու բազմատիեզերքի հիպոթեզների, միկրոաշխարհում անցնում ենք քվանտային մեխանիկայի և այլն:

Ոչ մեկ չի ասել, էվոլյուցիոն տեսությունը սուտ է, բայց ես կասկածի տակ եմ դնում գիտակցության ու ալգորիթմների քաոսից առաջանալը։
Շատ գիտնականները որոշակի ենթադրություններ պարունակող անուղղակի վկայությունները սիրում են սղացնել ուղղակի ապացույցների տեղ, ու կողմնակալություն կա գիտական թեզերի ու տեսությունների զգալի մասում:
Երբ որ գիտնականը սկսում է մասնակի ու անուղղակի վկայություններով հիմնավորված հիպոթեզը 100% ապացուցված համարել, դառնում է հավատացյալ:
Մի հատ խոշոր ֆունդամենտալ փիլիսոփայական խնդիր կա՝ մենք իրականությունը հիմնավորում ենք մեր զգայարաններով ու հենց դրանով էլ մեր իրականությունը մեր սուբյեկտիվ իրականությունն է, ու պարտադիր չի որ բացարձակ իրականության հետ կապ ունենա:

Դրա համար մի պուճճճուր կասկածի տեղ թողնելը վնասակար չի, օգտակար է, որ փիլիսոփայությունը չմեռնի, ու էվոլյուցիան շարունակի զարգանալ, թե չէ նորից վերածվելու ենք ճիզվիտների ու այս անգամ այրելու ենք փիլիսոփայական հարցեր ու կասկածներ պարունակող գրքեր։

Հիմա, օրվա փիլիսոփայական հարցը․ Արհեստական բանականությունը իրականում կա՞, թե՞ պատրանք է։
Մի հատ էլ հարց տամ գիտակցության հետ կապված։
Քո կարծիքով մարդու ուղեղի ու ջրվեժի էական մեջ տարբերություն կա՞, եթե չհաշվենք, որ ուղեղն անհամեմատ բարդ ա, իսկ ջրվեժն ընդամենը կազմված ա հոսող ջրից ու բարձրության տարբերություններից ։դ