User Tag List

Էջ 40 80-ից ԱռաջինԱռաջին ... 3036373839404142434450 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #586
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր եվրոպական դիպլոմս մեյլով ուղարկել են: Պարզվում ա` հակառակ իմ բոլոր ջանքերին, էս մեկն էլ եմ գերազանցությամբ ավարտել Ու դա հաստատ չեմ համեմատի բժշկականի կոշմարների հետ: Դե արի ու մի ասա, Եվրոպայում սովորելն ավելի հեշտ ա, քան Հայաստանում, բայց Հայաստանում ստացած գիտելիքն ավելի անպետք ա, սաղ հարցը դրանում ա:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.11.2013), Arpine (17.11.2013), enna (20.11.2013), Ingrid (27.11.2013), Ruby Rue (06.11.2013), Sambitbaba (18.06.2014), Ամպ (13.12.2013), Արամ (05.11.2013), Նաիրուհի (05.11.2013), Շինարար (05.11.2013), Ուլուանա (05.11.2013)

  3. #587
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թվում ա` Հայաստան վերադառնալն ավելի հեշտ ա, քան որևէ երկրում հաստատվելը, որովհետև էստեղ են քո բոլոր ընկերները, ամեն ինչ զրոյից սկսելու կարիք չկա և այլն: Իրականում հեչ էլ էդպես չի: Ինչ եկել եմ, լրիվ զրոյից սկսելու վիճակում եմ: Էն հին ընկերները, որոնց վրա հույս էի դնում, անհետ կորել են: Կողքիս միայն երկու հոգի է մնացել: Ու ես զրոյից նոր հարաբերություններ եմ կառուցում, նոր մարդկանց հետ ծանոթանում, տանջվում, որ գոնե կես տարի հետո մի բանի հասած լինեմ: Ու հեռախոսս հիմա նույնքան լուռ է, որքան Եվրոպայում գտնվելիս:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.11.2013), Arpine (17.11.2013), Baltazar (17.11.2013), Cassiopeia (17.11.2013), enna (20.11.2013), erexa (18.11.2013), Ruby Rue (16.11.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (21.11.2013), Արամ (16.11.2013), Դատարկություն (17.11.2013), Ներսես_AM (16.11.2013)

  5. #588
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ես մյուս տարի էս ժամանակները դեռ Հայաստանում լինեմ, իմացեք, որ դա ոչ հայրենասիրությունից է լինելու, ոչ անճարությունից: Էդ ուղղակի իմ ուսանողներն են լինելու, ինձ ուժ ու հույս տվող, իմ պայծառ ուսանողները, որոնք իմ կյանքի միակ լուսավոր կետն են հիմա:

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.11.2013), Baltazar (18.11.2013), Cassiopeia (17.11.2013), enna (20.11.2013), Meme (28.11.2013), Ruby Rue (18.11.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (21.11.2013), Vardik! (08.12.2013), Ամպ (13.12.2013), Արամ (18.11.2013), Դատարկություն (18.11.2013), Նաիրուհի (17.11.2013), Ուլուանա (18.11.2013), Ռուֆուս (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (18.11.2013)

  7. #589
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտ-ապրիլին երբ եկել էի Հայաստան, էնքան լավ եմ հիշում. վերադառնալուս ու էստեղ մնալու ցանկությունս հազարապատկվել էր: Հիմնական մղիչ ուժը երկուսն էին: Մեկը մարդկանց թշվառությունն էր ու նրանց օգնելու անհաղթահարելի ցանկությունը: Հետազոտությանս համար ես լիքը տներում եղա, տեսա դռների հետևում փակված, մոռացված դժբախտ ընտանիքների, որ հազիվ ծայրը ծայրին էին հասցնում ու փող չունեին անգամ, որ դեղեր գնեն: Ուզեցի հետ գալ հենց նրանց համար, որ գոնե ինչ-որ բանի համար պիտանի լինեմ:

    Երկրորդը ջահելներն էին` էն դասադուլ անող, երեկոյան Ազատության հրապարակում կիթառով երգող ջահելները: Էն որ քեզ ապացուցում էին, որ էս երկիրը կորած չի, ապագա ունի: Էն որ ժամերով նայում էի մի անկյունում քաշված ու հմայվում, ուրախանում:

    Հետո մոռացա էս բոլորը: Մինչև բոլորովին վերջերս մտքիցս լրիվ թռած էր: Բայց ինչ սկսել եմ Նուբարաշենին հարմարվել, հիվանդների հետ ավելի շատ շփվել, հանկարծ հայտնաբերել եմ, որ հիմա կյանքս հենց էդ երկու ուղղությունների մեջ է. մեկը թշվառությունն է, հիվանդներս, որոնց ուզում եմ ինչ-որ օգուտ տված լինել, մյուսն էլ ուսանողներս, որոնց մեջ կան Ազատության հրապարակում գտնվածներ: Էս երկուսն իրար լրացնում են, մի կողմից ուժ տալիս, որ կարողանամ մյուս կողմում դիմանալ: Ու երևի ամեն ինչ լավ է լինելու:

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.11.2013), Baltazar (20.11.2013), enna (20.11.2013), Ingrid (27.11.2013), Ruby Rue (20.11.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (21.11.2013), Vardik! (08.12.2013), Ամպ (13.12.2013), Արևհատիկ (03.12.2013), Դատարկություն (20.11.2013), Նաիրուհի (20.11.2013), Ներսես_AM (21.11.2013), Ուլուանա (20.11.2013), Ռուֆուս (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)

  9. #590
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ զարթուցչից մի քանի րոպե առաջ ես արթնանում, նշանակում է` կյանքդ նորմալ ռիթմի մեջ է, նշանակում է` օրերը նորից կսկսեն վազել, ու դու չես հասնի նրանց հետևից:

    Ինձ համար աշխատանքային շաբաթն ավարտվում է հինգշաբթի օրը, երբ Ստյոպի ռաֆը կանգնում է մեր դռան առաջ, և ես ասում եմ ցտեսություն, վաղն առավոտյան ինձ չսպասեք: Հետո սկսվում է ուսանողական երեկոս, որովհետև դասախոսությունն եմ կազմում, որ ուրբաթ ներկայացնեմ: Լսարանում ես ուսանող եմ: Ես ամենից լավ եմ սովորում այն ժամանակ, երբ սովորեցնում եմ:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.11.2013), boooooooom (22.11.2013), Meme (28.11.2013), Ruby Rue (22.11.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (24.11.2013), Vardik! (08.12.2013), Արամ (22.11.2013), Արևանուռ (22.11.2013), Նաիրուհի (22.11.2013), Նուշություն (23.11.2013), Ուլուանա (22.11.2013)

  11. #591
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամսից արտագաղթելն այսօր ավելի շոշափելի դարձավ: Երևի ճիշտ որոշում է:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (27.11.2013)

  13. #592
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողը տանի, ես ոնց որ նորից սիրահարվում եմ: Շուտ չի՞

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.11.2013), enna (18.12.2013), Ingrid (28.11.2013), Sambitbaba (18.06.2014), Արամ (29.11.2013), Նաիրուհի (28.11.2013)

  15. #593
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի որևէ մեկի գաղտնիք վստահել: Եթե դա քո միջից դուրս է գալիս, արդեն գաղտնիք չէ, հաստատ մյուս մարդու միջից էլ դուրս կգա ու կհասնի էնպիսի ականջների, որոնց հեչ պետք չէր:

    Ուֆ:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2013), enna (18.12.2013), Sambitbaba (18.06.2014), Vardik! (08.12.2013), Ամպ (13.12.2013), Արամ (30.11.2013), Արևհատիկ (03.12.2013), Նաիրուհի (30.11.2013), Շինարար (30.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (30.11.2013)

  17. #594
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ անկման պահին ձեռքս բռնելու համար:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.12.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (03.12.2013), Vardik! (08.12.2013)

  19. #595
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը հոլանդական փարթիի եմ: Իմ հոլանդացի ընկերներից մեկն ինձ փորձում ա օգնել ռեցեպտներով: Մեկ էլ սկսեց ինչ-որ մի հատ դեսերտի ռեցեպտ ասեց, մեջը լիքը մրգեր, օրինակ` ելակ կամ դեղձ: Ուրեմն ինչ մրգի անուն տալիս ա, ասում եմ` մեզ մոտ չկա: Երևի մտածեց` էս ինչ չմո երկրում ա ապրում էս աղջիկը: Մտքով չի անցել, որ մրգերի տեսանկյունից մենք էնքան հաբրգած ենք, որ սեզոնից դուրս ոչ մի միրգ չենք ուտում:

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.12.2013), enna (18.12.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (08.12.2013), Vardik! (08.12.2013), Արամ (07.12.2013), Արևհատիկ (08.12.2013), Նաիրուհի (07.12.2013), Ուլուանա (07.12.2013), Ռուֆուս (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.12.2013)

  21. #596
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարսավիրանոց մտնելը մի մեծ մարտահրավեր է: Ամեն անգամ ոտքդ ներս դնելիս մտածում ես՝ դուրս կգա՞մ արդյոք հնարավորինս իմ ուզած տեսքով: Ու չնայած ամեն անգամ էնտեղ գնալիս նպատակդ ընդամենը մազերդ մի քանի սանտիմետրով կարճացնելն է, այն պահին, երբ վարսավիրն արդեն հանում է ուսերիդ գցված թիկնոցը, հայելու միջից քեզ նայում է բոլորովին անծանոթ մեկը: Հաղթում ես դու, եթե հնարավորինս քիչ փոխզիջման ես գնացել: Հաղթում է նա, եթե կարողացել է քեզ իր ուզած տեսքը հաղորդել:

    Վարսավիրը քեզ լիքը անծանոթ բառերով կամ հասկացություններով հարցեր կտա, որոնց բոլորին «չէ» կպատասխանես, որպեսզի խուսափես հնարավոր այլանդակումից: Բայց ամենասկզբում կփորձի պարզել, թե ինչ կտրվածք ես ուզում:
    - Ուղղակի կարճացրեք,- կպատասխանես,- ուսերիցս:
    - Շերտեր անե՞մ,- կհարցնի:
    - Չէ,- կասես, որովհետև տարիներ առաջ, երբ դեռ լավ չգիտեիր, թե դա ինչ էր, ասել էիր «հա» ու մի քանի տարի շարունակ շերտերի ձեռքին կրակն ընկել՝ վեց ամիսը մեկ վարսավիրանոց վազելով ու փորձելով հավասարեցնել մազերդ:
    - Շերտեր անե՞մ,- նորից կհարցնի:
    - Չէ, - կկրկնես:
    Խըրթ-խըրթ, կշարունակի կտրել:
    - Բայց էս մասը կարճոտ ա, շերտ պիտի անեմ:
    - Լավ,- կհանձնվես, չնայած կնախընտրեիր, որ մնացած մասերն էլ կարճացներ ու բերեր «էս մասի» երկարության:
    Իսկ հետո կգա ամենադաժան պահը, երբ պիտի գործադրես դիվանագիտական ողջ հմտություններդ ու առանց վարսավիրին վիրավորելու համոզես, որ հնարավորինս բնական թողնի քեզ:
    - Ֆենու՞մ եմ:
    - Չէ:
    - Ուղիղացնելով չորացնե՞մ:
    - Չէ,- նայում ես պատուհանից դուրս դեռ առավոտից տեղացող ձյանը: «Գոնե շուտ չկտրվի»,- մտածում ես՝ կանխազգալով մոտալուտ այլանդակումը:
    - Բա ո՞նց անեմ:
    - Խուճուճ թողեք:
    - Ծայրերին մուս քսե՞մ:
    - Չէ,- դու փոքրուց տանել չես կարողանում մազերիդ մեջ որևէ արհեստական նյութի առկայություն:
    - Ուղղակի պահեմ, չորանա՞:
    - Հա:
    Ակրոբատիկ շարժումներով ֆենն էնպես է տարուբերում, որ մազերդ ուռում, դեզ են դառնում: Գրողը տանի, ո՞նց կարողացավ: Ախր տանը դու միշտ ֆենը պահում ես թաց մազերիդ ու սիրուն խուճուճներ ստանում: Ո՞նց էսպես դեզ սարքեց:
    - Մի քիչ «չգիտեմինչ» անեմ,- ու չես հասկանում նրա օգտագործած տերմինը, բայց արդեն գիտես, որ շատ ուշ է: Պիտի համաձայնես, որովհետև գիտես, որ այս մի «չէի» արդյունքում դեզը գլխիդ ես դուրս գալու:
    - Լավ:
    - Էս էլ ա խուճուճ,- հանգստացնում է ու պահարանից մի հսկայական սանր հանում, սկսում մազերիդ ծայրերը կլորացնել:
    Անջատում է ֆենը: Մնացածը ձեռքով է հարդարում:
    - Ձեզ էսպես էլ է սազում,- իրենից գոհ հայտարարում է:
    Նայում ես հայելու մեջ ու սարսափած նկատում 70-ական թվականներից փախած քառասունին մոտ մի կնոջ: Հայացքդ թեքում ես դեպի պատուհանը: Ձյունը կտրվում է: Գրողը տանի:

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.12.2013), enna (18.12.2013), ivy (08.12.2013), Peace (17.12.2013), Sambitbaba (18.06.2014), Srtik (08.12.2013), Vardik! (08.12.2013), Արամ (14.12.2013), Արևհատիկ (08.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Ներսես_AM (09.12.2013), Ուլուանա (08.12.2013), Ռուֆուս (08.12.2013)

  23. #597
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մի օր կամ մոտ ժամանակներս ես Հայաստանից գնամ, միևնույն է, երբեք չեմ մոռանա, թե ինչպես ինձ խնդրեցիր, որ չգնամ՝ բազմաթիվ հորդորներից հետո վերջապես անցնելով «դուի»: Եթե մի օր գնամ, հանգիստ սրտով եմ գնալու, որովհետև կիմանամ, որ Հայաստանն ապահով ձեռքերում եմ թողնում: Ու եթե մի օր նստեմ ու հիշեմ վերադարձիս այս սարսափելի ամիսները, պիտի քեզ առանձնացնեմ որպես լույս: Շնորհակալ եմ երեկոյի համար, ջանիկս, վաղուց ոչ մեկի էսպես սրտանց չէի գրկել:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.12.2013), CactuSoul (24.12.2013), enna (18.12.2013), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (10.12.2013), Շինարար (10.12.2013)

  25. #598
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ ա, չեմ հասկանում էս ֆենոմենը: Կան մարդիկ, որոնց կարայիր ավելի շուտ ճանաչեիր ու պիտի ավելի շուտ ճանաչեիր, բայց ծանոթանում ես լրիվ ուրիշ միջավայրում, հետո կամաց-կամաց պարզում նրա` ով լինելը, իսկ հետո արդեն հայտնաբերում, որ ոչ մեկ անգամ երկուսդ էլ գտնվել եք նույն տեղում, նույն ժամին, անգամ այդ ամենը փաստող ֆոտոներ ես գտնում: Ու չէ, չես հասկանում, թե ինչու այդ մարդուն այն ժամանակ չես ճանաչել:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.12.2013), CactuSoul (24.12.2013), Cassiopeia (10.12.2013), enna (18.12.2013), John (12.12.2013), Sambitbaba (18.06.2014), Աթեիստ (12.12.2013), Արամ (14.12.2013), Նաիրուհի (10.12.2013), Ուլուանա (11.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.12.2013)

  27. #599
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակության չափն ու կարդացած գրքերի քանակն ուղիղ համեմատական են: Դեկտեմբերը դեռ չի էլ կիսվել, իսկ ես արդեն երեք գիրք եմ վերջացրել (իսկ իմ միջին արագությունը 2 գիրք/ամիս ա): Էսպես մեկ էլ Գերմանիայում էր...

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.12.2013), enna (18.12.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (13.12.2013), Ամպ (13.12.2013), Դատարկություն (14.12.2013), Շինարար (12.12.2013)

  29. #600
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են` վտանգ կա դասախոս-ուսանող հարաբերությունների սահման անցնելիս, ուսանողը երես կառնի, չի սովորի, դասախոսն էլ սուբյեկտիվորեն ավելի բարձր կնշանակի ուսանողին: Գրողը տանի, տենց բան չկա: Ես երկուշաբթի օրն ուսանողուհուս հետ թեյ էի խմում, բայց զգուշացրել էի, որ իր նկատմամբ շատ ավելի խիստ եմ լինելու ու տենց լիքը բաներ: Էսօր ինքը ինձ ցնցեց իր պրեզենտացիայով: Էնքան լավն էր, որ քիչ էր մնում` լացեի:

  30. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), boooooooom (18.12.2013), CactuSoul (24.12.2013), Cassiopeia (13.12.2013), enna (18.12.2013), Peace (17.12.2013), Ruby Rue (13.12.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (13.12.2013), Ամպ (13.12.2013), Արամ (14.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Ներսես_AM (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

Էջ 40 80-ից ԱռաջինԱռաջին ... 3036373839404142434450 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •