Հասկանում եմ, Վիշապ ջան ու շատ եմ ափսոսում, որ այդքան սուղ են քերականական գիտելիքներս, բայց ինչ արած, այդ է հնարավորություններիս սահմանը. հավատա, կարողություններս չեմ խնայում, որ թարգմանածս հասկանալի լինի...
Ճիշտ է հասկացածդ, խոսքն այստեղ հենց "Ամեն-Ինչ-Աստծո" մասին է: Եվ դա մեզ համար լրիվ նոր Աստված է, քանզի մեր բոլոր կրոններն էլ միշտ սահմանափակել են Աստծոն ընտրովի ինչ-որ կոնկրետ բաների մեջ:Ինչքան հասկացա մինչև էս պահը, Աստված ԱՄԵՆ ԻՆՉ է։ Այսինք ներառյալ ձեռքիս «Նեգրա Մոդելո» կիսատ գարեջրի շիշն ու էլեկտրոնային սիգարեթը (պա՜հ, զարմացրի)... ու պետք չի ջոկողություն անել։ Սենց սիրու՜ն սաղ հավասարեցնում ենք իրար, ոնց որ ասենք սվաղչին մալայով բետոնը սենց հավասա՜ր, հավասար։
Ինչ–որ դուրս չի գալիս։ Բա որ ամեն ինչ Աստված ա, բա խի՞ ա Աստված։ Որ երկրպագե՞նք Ամեն Ինչը, թե՞ որ Ամեն Ինչի հետ հաշվի նստենք։ Ասենք հիմա ի՞նչ ա ուզում իմ կիսատ շշի միջի գարեջուրը, չլինի՞ ուզում ա իրեն խմեմ։ Կարող ա իրա տանձին էլ չի, կարելի ա թափել, համ էլ արդեն շատ եմ խմել... Օֆ էսիմ է...
Մարդիկ ռացիոնալ չեն։ Ինձ թվում է, Աստծու որոնումները գալիս են նրանից, որ մարդը ուզում է վրայից ցրել պատասխանատվությունը։ Մարդուն իրենից բացի մեկ այլ որոշում կայացնող ա պետք։ Որ ի՞նչ... կարող ենք պարզապես ընդունել որ մենք ողորմելի ենք ու սխալական, բայց փորձենք դզել մեզ... Խոստանանք որ ջանք չենք խնայի... Համ էլ մարդ ենք, մեկ մեկ կարող ա սխալվում ենք... Մի՞թե մեզ Աստված ա պետք, որ պարզ բաները մեր գլուխը մտցնի...
Հա, մի բան դուրս եկավ, որ ըստ էս փիլիսոփայության, բոլոր մարդիկ ոնց որ պիտի հավասար լինեն... բայց էս հնդիկների ճաշերի հոտը մեկ մեկ զզվեցնում ա..
Բայց այն մի ասածդ էլ է ճիշտ, որ մարդիկ ռացիոնալ չեն: Հենց դու օրինակ: Տես, ինչի մեջ ասես, կարող ես փնտրել Աստծոն, նույնիսկ գարեջրիդ կիսատ շշի մեջ: Կարելի՞ է հարցնել. իսկ ինչու՞ քո մեջ չես փնտրում: Մի՞թե դու քեզանից ավելի հեռու ես, քան գարեջրի շիշը կամ էլեկտրոնային սիգարետդ... Թե՞ վախենում ես քեզ վրա պատասխանատվություն վերցնել...
Հնդիկների ճաշերի հոտն էլ եթե դուրդ չի գալիս (մեր մեջ ասած՝ ես էլ եմ զզվում), մի փոքր ձևափոխիր նախադասությունդ. "մենք բոլորս հավասար ենք" ասելու փոխարեն ասա. "մենք բոլորս մեկ ենք": Սա երկու բան կարող է նշանակել և ես կառաջարկեի ընդունել երկուսն էլ.
ա) մենք բոլորս նույնն ենք, նույն նյութից ենք սարքված և ոչնչով իրարից չենք տարբերվում;
բ) մենք բոլորս մեկ ենք, մի հատ ենք, այսինքն՝ մի Ամբողջականություն ենք, որի անունն է՝ Աստված:
Էջանիշներ