… հա, մեկ էլ ասա որ սեքսն օքեյ ա… աստծո տված բարիք ա…
… հա, մեկ էլ ասա որ սեքսն օքեյ ա… աստծո տված բարիք ա…
Jarre (19.09.2013)
Մեֆ, ես գտնում եմ, որ ինքը փրկվել ա էդ ամենից հեռանալով, բայց էս պահին փաստացի ինքը իր 20 տարվա կյանքից իր ամբողջ միջավայրով ու ընտանիքով հանդերձ զրկված ա, իր մոտ էդ հոգեվիճակն ա, ես կորուստ ասելով իր կորստի զգացողությունը նկատի ունեմ, եթե հիմա նման մարդու անկախ ամեն ինչից ասենք էդ կորուստ չի, ինքն էդ հազիվ թե ընդունի
Լրիվ համաձայն եմ։
Հարկավոր է բացատրել, որ դա կորած չի, վերջ չի, այլ շարունակություն է։ Որ դա կյանքի մի մասն է։ Սա շատ ճիշտ միտք եմ համարում։
Փաստորեն պետք է նաև ցույց տալ, որ ինքը կարող է օգնել ուրիշներին և որ ինքը ունի մի բան ինչ չունեն ուրիշները՝ փորձ այս բնագավառում։ Եվ քանի-քանի իր պես մարդկանց կարող է օգնել։
Alphaone (19.09.2013)
Ի դեպ, կրթություն ստանալը շատ լավ միտք է։ Ես, իհարկե, էդպիսի իրավիճակում չեմ եղել, բայց ԱՄՆ գալուց հետո ինձ ահագին դեպրեսված ու անպիտան էի զգում, անլիարժեքության բարդույթս էլ, որ տեղից կար, լրիվ ինձ ուտում էր, ու էդ ժամանակ ամուսինս ինձ համոզեց (ընդ որում՝ մեծ դժվարությամբ), որ էստեղ նորից սկսեմ սովորել ու նոր մասնագիտություն ստանամ։ Երևանում Բրյուսովն ավարտելուց հետո ես ընդհանրապես որևէ տեղ նորից սովորելու նվազագույն ցանկություն անգամ չունեի, ու երբեք մտքովս չէր անցնի, որ երբևէ նորից կարող է ինչ–որ տեղ ընդունվեմ ու սովորեմ։ Բայց ընդունվելուց հետո շատ շնորհակալ եմ ամուսնուս, որ ինձ համոզեց էդ քայլին դիմել, որովհետև նախ իմ էստեղի միապաղաղ կյանքում ահագին հետաքրքրություն մտավ, հատկապես որ ոլորտն էլ իմ սրտով էր, բացի դրանից, որ ոչ պակաս կարևոր է, ինքնագնահատականս կտրուկ բարձրացավ, իմ մեջ ահագին նոր որակներ բացահայտեցի, հասկացա, որ շատ ավելիին եմ ընդունակ, քան կարծում էի, մի խոսքով՝ ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի։ Ինձ թվում է՝ տվյալ աղջկա համար էլ կարող է նմանատիպ դեր խաղալ ուսումը։ Կարծում եմ՝ պետք է փորձել։
Մի բան էլ ավելացնեմ. Մեֆը նշել էր արվեստ, դու էլ ամփոփելիս գրել ես՝ արվեստով հետաքրքրվել։ Չգիտեմ՝ Մեֆը կոնկրետ ինչ է նկատի ունեցել՝ ուղղակի հետաքրքրվել, թե զբաղվել, բայց ես խորհուրդ կտայի բացի դիտորդի դերում հետաքրքրվելուց, նաև անձամբ որևէ ստեղծագործական աշխատանքով զբաղվել՝ լինի դա ինչ–որ խմբակ հաճախելու ձևով, թե տանը ինքնուրույն, ամեն դեպքում ստեղծագործական աշխատանքն ահագին իմաստ է հաղորդում կյանքին։ Սա իմ անձնական փորձից եմ ասում, բայց համոզված եմ, որ գոնե մի քիչ գեղեցիկի զգացում ունեցող ցանկացած մարդու համար էլ կգործի։ Իսկ հենց նման հոգեվիճակում գտնվող մարդկանց դեպքում, ասում են, հատկապես ձեռքի աշխատանքն է շատ օգտակար, այսինքն՝ համ ստեղծագործական, համ էլ ձեռքի աշխատանք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (19.09.2013), E-la Via (20.09.2013), Jarre (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Peace (20.09.2013), StrangeLittleGirl (20.09.2013), Նաիրուհի (20.09.2013)
Jarre (19.09.2013)
մի բան էլ… պետք չի էդ մարդուն "փրկել"… պետք ա ուղղակի ընդունել իրան, ոնց որ մեզանից մեկը… մենք իրան չենք փրկում, ինքն ա իրան փրկում…
Alphaone (19.09.2013), boooooooom (20.09.2013), Cassiopeia (20.09.2013), E-la Via (20.09.2013), Jarre (19.09.2013), VisTolog (19.09.2013), Նաիրուհի (20.09.2013), Ուլուանա (19.09.2013)
Արդեն լիքը լավ խորհուրդներ հնչեցին, եթե գոնե կեսն անի՝ ահագին լավ կլինի իրեն:
Իմ կողմից կառաջարկեմ, որ գրի, Արթուր ջան: Կապ չունի՝ կարողանում ա գրել, չի կարողանում: Թող հենց իր ապրածն ու ապրումները գրի առնի, առանց որևէ բան թաքցնելու:
Եթե չի ուզում հետո դա կարդալ, կամ ուրիշները կարդան, թող գրելուց հետո վառի (կամ տպի ու վառի), իր աչքով տեսնի ոնց ա ոչնչանում իր կյանքի ցավոտ շրջանը:
Ու եթե իր նախկինի հետ չի ուզում վերամիավորվել, թող հնարավորինս շատ շփվի կրոնից հեռու կամ դրան ադեկվատ վերաբերող մարդկանց հետ, որ մեկին գտնի, սիրահարվի, կյանքը գույներ ստանա:
Ու մի քիչ էլ առողջ ցինիզմ ձեռք բերի, հենց թեկուզ իր ապրած կյանքի ու սխալների հանդեպ:
Շատ ա օգնում
Alphaone (19.09.2013), boooooooom (20.09.2013), Cassiopeia (20.09.2013), E-la Via (20.09.2013), Jarre (19.09.2013), Peace (20.09.2013), StrangeLittleGirl (20.09.2013), VisTolog (19.09.2013), Ուլուանա (19.09.2013), Տրիբուն (19.09.2013)
Օրինակ իր մոտ ժպիտ առաջացնելու համար կարող ես իրեն ասել, (եթե իհարկե էս խորհուրդ տալու պահերը մանրամասն ներկայացնելու ես իրեն), որ մենք սենց խելոք դեմքերով խելոք խորհուրդներ էինք տալիս, իսկ դու պարտաճանաչ պարտիականի պես հնգամյակը չորս տարում-ի նման գործողությունների պլան էիր կազմում ու ամեն անգամ թարմացնում, որ հանկարծ բան բաց չթողնես![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ