Ի դեպ, կրթություն ստանալը շատ լավ միտք է։ Ես, իհարկե, էդպիսի իրավիճակում չեմ եղել, բայց ԱՄՆ գալուց հետո ինձ ահագին դեպրեսված ու անպիտան էի զգում, անլիարժեքության բարդույթս էլ, որ տեղից կար, լրիվ ինձ ուտում էր, ու էդ ժամանակ ամուսինս ինձ համոզեց (ընդ որում՝ մեծ դժվարությամբ), որ էստեղ նորից սկսեմ սովորել ու նոր մասնագիտություն ստանամ։ Երևանում Բրյուսովն ավարտելուց հետո ես ընդհանրապես որևէ տեղ նորից սովորելու նվազագույն ցանկություն անգամ չունեի, ու երբեք մտքովս չէր անցնի, որ երբևէ նորից կարող է ինչ–որ տեղ ընդունվեմ ու սովորեմ։ Բայց ընդունվելուց հետո շատ շնորհակալ եմ ամուսնուս, որ ինձ համոզեց էդ քայլին դիմել, որովհետև նախ իմ էստեղի միապաղաղ կյանքում ահագին հետաքրքրություն մտավ, հատկապես որ ոլորտն էլ իմ սրտով էր, բացի դրանից, որ ոչ պակաս կարևոր է, ինքնագնահատականս կտրուկ բարձրացավ, իմ մեջ ահագին նոր որակներ բացահայտեցի, հասկացա, որ շատ ավելիին եմ ընդունակ, քան կարծում էի, մի խոսքով՝ ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի։ Ինձ թվում է՝ տվյալ աղջկա համար էլ կարող է նմանատիպ դեր խաղալ ուսումը։ Կարծում եմ՝ պետք է փորձել։
Մի բան էլ ավելացնեմ. Մեֆը նշել էր արվեստ, դու էլ ամփոփելիս գրել ես՝ արվեստով հետաքրքրվել։ Չգիտեմ՝ Մեֆը կոնկրետ ինչ է նկատի ունեցել՝ ուղղակի հետաքրքրվել, թե զբաղվել, բայց ես խորհուրդ կտայի բացի դիտորդի դերում հետաքրքրվելուց, նաև անձամբ որևէ ստեղծագործական աշխատանքով զբաղվել՝ լինի դա ինչ–որ խմբակ հաճախելու ձևով, թե տանը ինքնուրույն, ամեն դեպքում ստեղծագործական աշխատանքն ահագին իմաստ է հաղորդում կյանքին։ Սա իմ անձնական փորձից եմ ասում, բայց համոզված եմ, որ գոնե մի քիչ գեղեցիկի զգացում ունեցող ցանկացած մարդու համար էլ կգործի։ Իսկ հենց նման հոգեվիճակում գտնվող մարդկանց դեպքում, ասում են, հատկապես ձեռքի աշխատանքն է շատ օգտակար, այսինքն՝ համ ստեղծագործական, համ էլ ձեռքի աշխատանք։
Էջանիշներ