User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Օգնություն կրոնից տուժած անհատներին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օգնություն կրոնից տուժած անհատներին

    Առաջարկում եմ այստեղ քննարկենք, թե ինչ գործնական օգնություն կարելի է ցուցաբերել այն մարդկանց, ովքեր տուժել են կրոնից։

    • երկար ժամանակ հավատացել են, հիմա հասկանում են, որ հավատալու հիմքեր չունեն և չեն կարողանում համակերպվել, որ ապրել են ստի մեջ
    • չեն կարողանում համակերպվել այն իրականությանը որի մեջ ապրում են
    • ունեն ցանկություն, սակայն չեն կարողանում ուժ գտնել դուրս գալու կրոնից
    • չեն կարողանում փոփոխել իրենց «կրոնական մտածողությունը», թեև կարծում են, որ այն իրենց վնասում է
    • ապրում են խորը հիասթափություն կրոնից, կյանքից և կորցնում են կյանքի իմաստը


    ՀԳ՝ ամենամեծ խնդրանքս։ Աղաչում եմ, հասկացեք, որ նման մարդիկ կան և նրանք իսկապես ունեն օգնության կարիք։ Ով դրա մեջ չի եղել դժվար պատկերացնի ցավը, դժվարությունները և երբեմն անելանելի իրավիճակը, որ ունեն նման մարդիկ։ Ուստի խնդրում եմ գրեք միմիայն դրական բաներ։ Թող գոնե այս թեման լինի այն եզակին, երբ բոլորը իրենց ռեսուրսները գործածում են ՕԳՆԵԼՈՒ։ Ոչ թե քֆրտելու, քլնգելու, ինքնահաստատվելու, հումորի անսպառ զգացողությունը ցուցադրելու համար։ Շատ եմ խնդրում, ուղղակի ՕԳՆԵՔ։

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2013), Cassiopeia (20.09.2013), Chuk (19.09.2013), E-la Via (20.09.2013), enna (19.09.2013), John (19.09.2013), Lílium (12.11.2013), Mephistopheles (19.09.2013), Rhayader (28.10.2013), StrangeLittleGirl (20.09.2013), Աթեիստ (19.09.2013), Արէա (19.09.2013), Նաիրուհի (20.09.2013), Ուլուանա (19.09.2013)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դեպք է տեղի ունեցել և ցանկանում եմ կիսվել, կարծիք լսել..... Ուղղակի շատ մտերիմ մարդ է։ Իսկ օգնել չեմ կարողանում։ Արդեն միջիցս պայթում եմ անզորությունից։
    Առանց անունների եմ գրում։ Ու կարճ կոնկրետ՝ առանց իմ անձնական կարծիքի, առանց անձնական վերաբերմունքս արտահայտելով։ Ուղղակի փաստերը։

    • Կա մի մարդ ով ինձ ահավոր մտերիմ ա։
    • Մոտ 8 տարեկանից մոր հետ հաճախել է մի կրոնական համայնքի հանդիպումներին։
    • Իր խոսքերով հենց այդ կրոնի քարոզչության պատճառով կյանքի միակ կարևոր գործը դարձրել է կրոնական համայնքի շահերը, քարոզչությունը և Աստվածաշունչ սերտելը։ Այդ կրոնի հանդիպումների ժամանակ կանոնավորաբար թեմաներ են եղել, որ բացի Աստվածաշնչից և հոգևոր գրականությունից մնացած բոլոր գրքերը կարող են վնասել մարդու հարաբերությունները Աստծու հետ։ Ուստի այս ինձ ահավոր մտերիմ մարդը բացի Աստվածաշնչից համարյա ուրիշ ոչ մի գիրք չի կարդացել։ Հետևաբար իր տեսակետները կյանքի հանդեպ իմ գնահատմամբ (խոսք էի տվել, որ անձնական վերաբերմունքիս մասին չեմ գրի, բայց թույլ տվեք բացառություն անել) սահմանափակ են։ Ամեն ինչ սև սպիտակ ա։ Կամ լավ, կամ վատ։ Կամ երջանիկ, կամ դժբախտ։
    • Ութ տարեկանից մինև 28 տարեկան՝ 20 տարի առավոտից իրիկուն զբաղված է եղել էտ կազմակերպության գործերով։
    • Չորս տարուց ավելի անվճար կատարել է լիաժամ աշխատանքներ այդ համայնքի համար։
    • Ես միշտ տեսել եմ թե ինքը ինչպես է հատկացրել իր ժամանակը, ուժերը այդ կրոնի մյուս անդամներին օգնելու համար։ Եղել են մարդիկ, որոնք ունեցել են լուրջ խնդիրներ կյանքու ու իրանց համար ինքը շաբաթներով լաց էլ լինում, գործնական օգնություն էր ցույց տալիս, լսում էր ժամերով իրենց։
    • Նրա բոլոր ընկերները այդ համայնքից էին, քանի որ ըստ Աստվածաշնչի պատվիրանների նրանք չպետք է ընկերություն անեին իրենց կրոնից դուրս այլ մարդու հետ, քանի որ «չար ընկերակցությունները ապականում են բարի բարքերը» (Կորնթացիների Առաջին նամակ 15 գլուխ, խոսք 33)։ Իր ընկերները եղել են միմիայն այդ կրոնի անդամները։
    • Այդ աղջիկը ամուսնացած էր նույն կրոնական համայանքից մի տղայի հետ, ով ապրում էր նույն ձև, ոնց էտ աղջիկը։
    • Չնայած այդ ակտիվ կրոնական գործունեությանը նրանք մի քանի տարիների ընթացքում լուրջ կասկածներ են ունենում Աստվածաշնչի, իրենց կազմակերպության և ընդհանրապես կրոնի հանդեպ։
    • Գալիս է ժամանակ, որ նրանք կայացնում են որոշում թողնել այդ կազմակերպությունը։ Իրենք պնդում են, որ իրենք իրենց համարում են աթեիստ։
    • Այդ դեպքից հետո իրենց նաև ամուսնալուծվում են։
    • Այդ կրոնը հիմնվելով Աստվածաշնչի հին և նոր կտակարանների այնպիսի պատվիրանների վրա, ինչպիսիք են «քարկոծելով սպանել անհավատներին»՝ անգամ հարազատ երեխային, ծնողին, կնոջը, ամուսն (Երկրորդ Օրէնք 13 գլուխ, 6-10 համարներ), կամ՝ «վերացրե՛ք չարը ձեր միջից» (Կորնթացիների Առաջին նամակ գլուխ 5, 12, 13 համարներ), կամ՝ «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք), դադարում են շփվել այս աղջկա հետ։ Անգամ չեն բարևում։
    • Հիմա ինքը ահավոր մեծ օգնության կարիք ունի։ Որովհետև ամուսնալուծվել է, իր բոլոր ընկերները որոնց հետ նա անց է կացրել իր կյանքի 20 տարիները, որոնց ամեն վայրկյան օգնել է, այսօր անգամ չեն բարևում նրան։ Անգամ հարազատներն են նման վերաբերմունք ցուցաբերում։
    • Իր խոսքերով նա ամբողջովին միայնակ է։ Անդադար խոսում է ինքնասպանության, թմրանյութերի մասին։ Չի կարողանում հարմարվել այս կյանքին։

    • Երբեմնի երջանիկ մարդը, ժպիտը երեսից անպակաս մարդը այսօր լացում է առավոտից երեկո։


    Ցանկանում եմ նշել, որ այս վիճակի հիմնական պատճառը իր ամուսնալությունն է։ Բայց այս դժվար պահին, երբ ինքը կարիք ունի աջակցության, ոչ մեկը չկա նրա կողքը։ Եվ այդ կտրուկ միայնակության զգացումը նրան ուղղակի վերացնում է, սպանում է, օր օրի ինքը վարի է գնում։

    Իսկ նա երիտասարդ ու ահավոր բարի աղջիկ է։ Ես հիմա գրում եմ ու արտասվում......

    Ես համ ուզում եմ կիսվել, համ էլ ուզում եմ խնդրել, որ օգնեք ինձ խորհրդով։ Ի՞նչ կարելի անել։

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2013), boooooooom (19.09.2013), Cassiopeia (20.09.2013), E-la Via (20.09.2013), enna (19.09.2013), John (19.09.2013), StrangeLittleGirl (20.09.2013), VisTolog (19.09.2013), Աթեիստ (19.09.2013), Նաիրուհի (20.09.2013)

  5. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր բարդ իրավիճակ է... ճիշտն ասած եթե այս թեման չլիներ՝ չէի էլ մտածի, որ նման դեպքեր կան... ինֆորմացիոն տեսանկյունից շնորհակալություն թեմայի համար, մտածելու տեղիք տվեց.. իսկ գործնական խորհուրդ, դժվար թե կարողանամ տալ։ Գուցե արժի համոզել, որ յոգայո՞վ զբաղվի... ես ունեմ ընկերներ, որ ինքնահաստատվելու ու իր տեղը էս կյանքում գտնելու հարցում յոգան շատ էէ հոգնել, թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, չնայած ինքս յոգայից գլուխ չեմ հանում ու չեմ կարող պնդել, որ լավ տարբերակ է
    հ.գ.
    համ էլ նոր մարդկանց հետ շփվելու հարցն էլ միաժամանակ կլուծվի, չեմ կարծում, թե նրան այլ աչքով նայեն համապարապակիցները

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.09.2013), Jarre (19.09.2013), Ուլուանա (19.09.2013)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր բարդ իրավիճակ է... ճիշտն ասած եթե այս թեման չլիներ՝ չէի էլ մտածի, որ նման դեպքեր կան... ինֆորմացիոն տեսանկյունից շնորհակալություն թեմայի համար, մտածելու տեղիք տվեց.. իսկ գործնական խորհուրդ, դժվար թե կարողանամ տալ։ Գուցե արժի համոզել, որ յոգայո՞վ զբաղվի... ես ունեմ ընկերներ, որ ինքնահաստատվելու ու իր տեղը էս կյանքում գտնելու հարցում յոգան շատ էէ հոգնել, թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, չնայած ինքս յոգայից գլուխ չեմ հանում ու չեմ կարող պնդել, որ լավ տարբերակ է
    հ.գ.
    համ էլ նոր մարդկանց հետ շփվելու հարցն էլ միաժամանակ կլուծվի, չեմ կարծում, թե նրան այլ աչքով նայեն համապարապակիցները
    Շնորհակալություն, John
    Ուրեմն մի առաջարկ արդեն կա՝ զբաղվել յոգայով
    Իմ գործընկերուհիներից ոմանք էլ զբաղվում են յոգայով ու ասում, թե ինչքան է օգնում սթրեսից դուրս գալու։ Բայց ես էլ քեզ նման համարյա ոչինչ չգիտեմ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.09.2013), Ուլուանա (19.09.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կարելի է, ես էլ իմն ասեմ. հեծանիվ քշել սովորեցնել ու թող մասնակցի հեծանվարշավներին /հավատացեք իմ կյանքին դա նոր գույներ տվեց/ : Եթե չունի հեծանիվ, կամ այն գնելու հնարավորություն, կարող ենք դրամահավաք կազմակերպել և գնել այն նրա համար / ես մեծ սիրով կմասնակցեմ/:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.09.2013), E-la Via (20.09.2013), Jarre (19.09.2013), John (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), StrangeLittleGirl (20.09.2013), Աթեիստ (19.09.2013), Նաիրուհի (20.09.2013), Ուլուանա (19.09.2013), Տրիբուն (19.09.2013)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարելի է, ես էլ իմն ասեմ. հեծանիվ քշել սովորեցնել ու թող մասնակցի հեծանվարշավներին /հավատացեք իմ կյանքին դա նոր գույներ տվեց/ : Եթե չունի հեծանիվ, կամ այն գնելու հնարավորություն, կարող ենք դրամահավաք կազմակերպել և գնել այն նրա համար / ես մեծ սիրով կմասնակցեմ/:
    boooooooom, անչափ շնորհակալ եմ խորհրդիդ և պատրաստակամությանդ համար։ Այդ աղջիկը գումարի հետ ընդհանրապես խնդիր չունի։ Նորմալ աշխատում է։ Ուղղակի ամբողջ գումարը ծախսում է խմիչքի ու վնասակար բաների վրա

    Փաստորեն հիմա արդեն կա երկու առաջարկ՝
    Յոգա
    Հեծանիվ վարել


    Էս շատ ճիշտ խորհուրդներ են։ Հարկավոր է մի հետաքրքրություն գտնել իր համար և ներգրավել դրա մեջ։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.09.2013), Աթեիստ (19.09.2013)

  13. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկացա որ «կրոնի» մասին ա խոսքը, բայց չհասկացա թե խի՞ չես նշել որ դայա:

    Հենց նման դեպք ընկերներիցս մեկի հետ ա եղել: Ընտանիքը՝ մայրը, հայրը ու քույրերը իրան ինքնասպանության էին հասցրել ու գլուխ գովալ չլինի, որ ասեմ ես եմ իրան վայրկյաններ առաջ հետ պահել ինքնասպանությունից: Ամեն օր, ամեն ժամ զանգում էին, ասում որ ինքը բանի պետք չի, որ իրանց տենց տղա պետք չի... ու երբ որ պատկերացնում եմ էդքան բանը ինձ ասեին, կարողա ես էլ ինչքան սառը դատողություն ունենայի էլ չդիմանայի էդ կարգի ճնշմանը: Էդ մոտ մեկ տարի առաջ էր: Ինքը Երևանից չի, մարզից ա: Հիմա արդեն ստեղ ա մնում, իրա աշխատանքով ապրում: Միակ տարբերությունը քո նշած դեպքից էն ա, որ ինքը հիմա ձևանում ա թե ինքն էլ ա զոմբի, որպեսզի չկտրվի իրա սիրած մարդկանց շփումից:

    Իրա էդ կարգի շրջապատի հետ էլ եմ շփվել շատ: Ես էլ էի մտել դերի մեջ: Տպավորություններս՝ 90% տգետ մարդիկ, ովքեր ոնց դու նշեցիր, աստվածաշնչից էն կողմ ոչ մի գիրք չեն ընդունում:

    Իմ/ընկերոջս փորձից ելնելով խորհուրդ կտայի էդ աղջկան նոր շրջապատ գտնել, դա կլինի նոր աշխատանք գտնելով կամ ուղղակի ֆբ-ով նոր ծանոթություններ ունենալով: Գտնի նրան, ով կկիսի իրա մտահոգություններն ու դարդերը: Փոքր լիներ, ես հաճույքով իրեն կօգնեի, ճիշտա չգիտեմ քանի տարեկան ա, բայց մի տեսակ էն չի, որ 20 տարեկանը իրենից 10 տարով մեծին խորհուրդներ տա:

    Եթե նույնիսկ բանը հասնի էլ իրա ինքնասպանության, մեկ ա, կասեն ինքը շեղվել էր ճիշտ ուղուց ու սատանան նրան ինքնասպանության դրդեց: Ու ըսկի արցունք չեն թափի, որովհետև չորացած ուղեղներով կմտածեն թե էս քանի օրը հարություն ա լինելու:


  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.09.2013), Cassiopeia (20.09.2013), E-la Via (20.09.2013), Jarre (19.09.2013), Աթեիստ (19.09.2013), Ուլուանա (19.09.2013)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դեպք է տեղի ունեցել և ցանկանում եմ կիսվել, կարծիք լսել..... Ուղղակի շատ մտերիմ մարդ է։ Իսկ օգնել չեմ կարողանում։ Արդեն միջիցս պայթում եմ անզորությունից։
    Առանց անունների եմ գրում։ Ու կարճ կոնկրետ՝ առանց իմ անձնական կարծիքի, առանց անձնական վերաբերմունքս արտահայտելով։ Ուղղակի փաստերը։

    • Կա մի մարդ ով ինձ ահավոր մտերիմ ա։
    • Մոտ 8 տարեկանից մոր հետ հաճախել է մի կրոնական համայնքի հանդիպումներին։
    • Իր խոսքերով հենց այդ կրոնի քարոզչության պատճառով կյանքի միակ կարևոր գործը դարձրել է կրոնական համայնքի շահերը, քարոզչությունը և Աստվածաշունչ սերտելը։ Այդ կրոնի հանդիպումների ժամանակ կանոնավորաբար թեմաներ են եղել, որ բացի Աստվածաշնչից և հոգևոր գրականությունից մնացած բոլոր գրքերը կարող են վնասել մարդու հարաբերությունները Աստծու հետ։ Ուստի այս ինձ ահավոր մտերիմ մարդը բացի Աստվածաշնչից համարյա ուրիշ ոչ մի գիրք չի կարդացել։ Հետևաբար իր տեսակետները կյանքի հանդեպ իմ գնահատմամբ (խոսք էի տվել, որ անձնական վերաբերմունքիս մասին չեմ գրի, բայց թույլ տվեք բացառություն անել) սահմանափակ են։ Ամեն ինչ սև սպիտակ ա։ Կամ լավ, կամ վատ։ Կամ երջանիկ, կամ դժբախտ։
    • Ութ տարեկանից մինև 28 տարեկան՝ 20 տարի առավոտից իրիկուն զբաղված է եղել էտ կազմակերպության գործերով։
    • Չորս տարուց ավելի անվճար կատարել է լիաժամ աշխատանքներ այդ համայնքի համար։
    • Ես միշտ տեսել եմ թե ինքը ինչպես է հատկացրել իր ժամանակը, ուժերը այդ կրոնի մյուս անդամներին օգնելու համար։ Եղել են մարդիկ, որոնք ունեցել են լուրջ խնդիրներ կյանքու ու իրանց համար ինքը շաբաթներով լաց էլ լինում, գործնական օգնություն էր ցույց տալիս, լսում էր ժամերով իրենց։
    • Նրա բոլոր ընկերները այդ համայնքից էին, քանի որ ըստ Աստվածաշնչի պատվիրանների նրանք չպետք է ընկերություն անեին իրենց կրոնից դուրս այլ մարդու հետ, քանի որ «չար ընկերակցությունները ապականում են բարի բարքերը» (Կորնթացիների Առաջին նամակ 15 գլուխ, խոսք 33)։ Իր ընկերները եղել են միմիայն այդ կրոնի անդամները։
    • Այդ աղջիկը ամուսնացած էր նույն կրոնական համայանքից մի տղայի հետ, ով ապրում էր նույն ձև, ոնց էտ աղջիկը։
    • Չնայած այդ ակտիվ կրոնական գործունեությանը նրանք մի քանի տարիների ընթացքում լուրջ կասկածներ են ունենում Աստվածաշնչի, իրենց կազմակերպության և ընդհանրապես կրոնի հանդեպ։
    • Գալիս է ժամանակ, որ նրանք կայացնում են որոշում թողնել այդ կազմակերպությունը։ Իրենք պնդում են, որ իրենք իրենց համարում են աթեիստ։
    • Այդ դեպքից հետո իրենց նաև ամուսնալուծվում են։
    • Այդ կրոնը հիմնվելով Աստվածաշնչի հին և նոր կտակարանների այնպիսի պատվիրանների վրա, ինչպիսիք են «քարկոծելով սպանել անհավատներին»՝ անգամ հարազատ երեխային, ծնողին, կնոջը, ամուսն (Երկրորդ Օրէնք 13 գլուխ, 6-10 համարներ), կամ՝ «վերացրե՛ք չարը ձեր միջից» (Կորնթացիների Առաջին նամակ գլուխ 5, 12, 13 համարներ), կամ՝ «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք), դադարում են շփվել այս աղջկա հետ։ Անգամ չեն բարևում։
    • Հիմա ինքը ահավոր մեծ օգնության կարիք ունի։ Որովհետև ամուսնալուծվել է, իր բոլոր ընկերները որոնց հետ նա անց է կացրել իր կյանքի 20 տարիները, որոնց ամեն վայրկյան օգնել է, այսօր անգամ չեն բարևում նրան։ Անգամ հարազատներն են նման վերաբերմունք ցուցաբերում։
    • Իր խոսքերով նա ամբողջովին միայնակ է։ Անդադար խոսում է ինքնասպանության, թմրանյութերի մասին։ Չի կարողանում հարմարվել այս կյանքին։

    • Երբեմնի երջանիկ մարդը, ժպիտը երեսից անպակաս մարդը այսօր լացում է առավոտից երեկո։


    Ցանկանում եմ նշել, որ այս վիճակի հիմնական պատճառը իր ամուսնալությունն է։ Բայց այս դժվար պահին, երբ ինքը կարիք ունի աջակցության, ոչ մեկը չկա նրա կողքը։ Եվ այդ կտրուկ միայնակության զգացումը նրան ուղղակի վերացնում է, սպանում է, օր օրի ինքը վարի է գնում։

    Իսկ նա երիտասարդ ու ահավոր բարի աղջիկ է։ Ես հիմա գրում եմ ու արտասվում......

    Ես համ ուզում եմ կիսվել, համ էլ ուզում եմ խնդրել, որ օգնեք ինձ խորհրդով։ Ի՞նչ կարելի անել։
    Նորմալ հոգեբան կամ լավ ընկեր՝ հասարակությանը վերաինտեգրվելու նպատակով: Երաժշտություն, կինո, կյանքի ուրախություններ, որոնցից զրկված է եղել: Թող տեսնի կրոնից դուրս գալու նաև դրական կողմերը: Նորմալ մարդկանց հետ շփվել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնություն բլոգգերներին
    Հեղինակ՝ enna, բաժին` Վեբ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.04.2013, 22:06
  2. Օգնություն պարսկերեն սովորողներին
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.02.2011, 17:58
  3. Ժող, օգնություն է պետք
    Հեղինակ՝ impression, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2010, 22:49
  4. Օգնություն մանկատներին
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.03.2010, 22:56
  5. Օգնություն
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.03.2008, 03:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •