StrangeLittleGirl (07.09.2013), Նաիրուհի (06.09.2013)
Մեր զորամասում մի հատ տղա կար՝ Վանիկը… սրա նման դմբո, անտակտ, կեխտոտ, ինքնագոհ գյադա չկար չաստում… բոլորի նկատմամբ էր վատ, հայերի, օտարների ու սպայական կազմի նկատմամբ… էլ ճաշարանում զոռբայություն անել, միս գողանալ, վիրավորել և այլն… երբ որ եկավ ուրիշ զորամաս գնալու ժամանակը զորահանդեսից հետո տեսնեմ էս դեբիլը նստել ա տաբուրետկին աչքերը կարմիր… "Վանիկ ի՞նչ ա եղել…" Վանիկը գլուխը բարձրացրեց թե. "մարդ ջանդամ էլ եթա կկապվի ու կսորվի… բաժանվելը դժվար կեղնի…" բաժանման լացեր շատ եմ տեսել Ալֆ, բայց էս մեկը մինչև հիմա միտս ա… ներվի կպավ…
Բյուրինը լավ շարադրված, ամեն բանը տեղն ա, բայց ներվի չի կպնում ու դարձնում ա գործն անտեսանելի…
Arpine (10.10.2013), CactuSoul (07.09.2013), impression (07.09.2013), ivy (06.09.2013), Moonwalker (06.09.2013), Sambitbaba (07.09.2013), Skeptic (06.09.2013), Անվերնագիր (07.09.2013), Հայկօ (06.09.2013), Նաիրուհի (06.09.2013), Վոլտերա (06.09.2013)
Հաճախորդը
(հենց նոր գրեցի)
Բարձր աթոռին նստած՝ մի ոտքով հենվել էր ոտնակին, մյուս ոտքը ճոճում էր: Ձողիկով մտացրիվ խառնում էր դիմացը ճերմակ անձեռոցիկի վրա դրված բաժակի միջի ալկոհոլն ու սառույցը: Երբեմն աշխույժ զրույցի էր բռնվում կողքին նստած աղջիկների հետ ու հոնքերի մեջտեղի գիծն անհետանում էր ժամանակավորապես: Նայում էր բարի հակառակ կողմում տիրող եռուզեռին, գլուխը դանդաղ շրջում ուղիղ իր ականջի տակ գոռացողի կողմը, հետո էլի մի քիչ թեքվում առաջ ու ձողիկը ծամում: Հետո երկար քչփորում էր հեռախոսը: Հետո հեռախոսը ձեռքին դուրս էր գնում: Հետո հետ էր գալիս ու խնդրում ևս մի բաժակ՝ նույնի՛ց:
Երբ արդեն գրեթե մարդ չէր մնացել փաբում, ու երաժշտության ձայնը համեմատաբար ցածր էր, կիսակատակ դիմեց բարմենին՝ «Դու բարմենն ես, չէ՞: Ըհը, ուրեմն քո պարտականությունների մեջ մտնում ա նաև մարդկանց տրամադրել ուս՝ լացելու համար»: Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկու ուսս տամ»:
Դատարկված բաժակը զգույշ դրեց անձեռոցիկին ու ձեռքը մեկնեց բարմենին. «Էս ստացի, մանրը պետք չի», հեռախոսը վերցրեց ու դուրս եկավ: Վաղը ինքն ուժեղ էր լինելու:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (07.09.2013), Baltazar (07.09.2013), CactuSoul (07.09.2013), E-la Via (07.09.2013), Mephistopheles (07.09.2013), Peace (07.09.2013), Sambitbaba (07.09.2013), Skeptic (07.09.2013), StrangeLittleGirl (07.09.2013), Vardik! (08.09.2013), Աթեիստ (08.09.2013), Հայկօ (09.09.2013), Նաիրուհի (07.09.2013), Ռուֆուս (07.09.2013), Վոլտերա (07.09.2013)
էս երկու ֆրազաները giving away too much… լացելու ուսը ոնց որ վերի նկարագրությունները մի տեսակ հեչ անի… ոնց որ թե էդ մարդուն դու զգուշորեն ու զուսպ կառուցել ես ամեն դետալը տեղին, բայց հենց ասում ա "լացելու ուս" չերեզչուռ ա բացահայտում… սենց ճարտարապետական կառույցներ կան որ բետոնից են, կամ պողպատից, բայց շատ լիրիկական են, այ դրանց նման որ լիներ շատ հետաքրքիր կլիներ… էդ "լացելու ուս"-ը մի տեսակ ոնց որ գրած լինի որ հանկարծ ուրիշ բան չհասկանանք…
…դե իսկ "վաղը նա ուժեղ էր լինելու"-ն լրիվ պիոներական վերջաբան էր…
Ժող,. ես իհարկե էդ որակավորումը չունեմ ոչ էլ իրավասությունը որ խորհուրդներ տամ, բայց կառաջարկեի բոլոր գրողներին այցելել լավ ճարտարապետական կառույցներ, ցանկալի ա մենակ… ճարտարապետությունը մի հատ հետաքրքիր որակ ունի, նույն զգացմունքներն ու ապրումները նկարագրվում ա աբստրակտ միջոցներով… քար, բետոն, պողպատ, աղյուս, բացվածքներ որ լույսը ներս գա… սրանք մարդու վրա շատ են ազդում… տարածության բարձրությունը պատերի գույնը ֆորմաների արանքում գտնվելը լույսի մուտքը տարածություն… ճարտարապետության գործիքները ճարտարապետին ստիպում են անզգա, անկենդան միջոցներով մարդու ներքնաշխարհի վրա ազդել…
յեսիմ, նայեք, էլի…
impression (07.09.2013), Sambitbaba (07.09.2013)
StrangeLittleGirl (07.09.2013), Դավիթ (07.09.2013), Վոլտերա (07.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ