User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Պատմվածքներ փիլիսոփաների մասին

  1. #1
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմվածքներ փիլիսոփաների մասին

    Առաջինը կփորձեմ ներկայացնել երևի թե ոչ այնքան հայտնի Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևին-

    Ո՞րն է ապագա հասարակության իդեալը

    - Հանրապետությունը

    Ո՞ր ուղին է տանում դեպի նոր հասարակություն
    -Բռնությունը, հեղափոխությունը

    Հաստատո՞ւմ եք, որ մարդուն աստված է ստեղծել:
    - Մարդը նյութական կազմավորումների պսակն է, երկրի վրա ամեն ինչի եղբայը

    Ինչո՞վ է մարդը տարբերվում մնացած կենդանիներից:
    -Նրանով, որ նա չի սողում հողի վրա, այլ նայում է նրա սահմաններից դուրս և օժտված է մտավոր զորությամբ:

    Ի՞նչն է աշխարհում նախորդում մարդուն և նրա մտքերին:
    -Բնությունը

    Որևէ բան գոյություն ունի՞, արդյոք, բնության սահմաններից դուրս:
    - Ենթադրություններ, երևակայություն:

    Ո՞վ է ղեկավարում բնությունը:
    -Նրա սեփական օրենքները: Շարժման օրենքները

    Ո՞վ է նրան շարժում հաղորդել:
    -Շարժումը նրա էության մեջ է:

    Ուղեղի մեջ գյություն ունե՞ն, արդյոք, բնածին գաղափարներ: Դեկարտն ու Լայնբի՞ցն են ճիշտ, թե՞ Բեկոնը և Լոկը:
    - Ճիշտ են Բեկոնը և Լոկը՝ բնածին գաղափարներ չկան. այն ամենը, ինչ գիտենք, փորձի արդյունք է:

    Մարդն ի զորո՞ւ է, արդյոք, հասկանալ ճմարտությունը:
    - Զգացմունքները և մտքերը երբեմն մեզ մոլորության մեջ են գցում, բայց բնությունը մեզ չի խաբում: Մարդ օժտված է իրերը ճանաչելու կարողությամբ:

    Անմա՞հ է արդյոք, մարդկային հոգին:
    - Հոգու անմահության մասին ուսմունքները կառուցված են ենթադրությունների վրա: Անմահությանը կարելի է հավատալ, բայց այն ապացուցել հնարավոր չէ:

    Դուք հավատո՞ւմ եք արդյոք, անմահությանը:
    _ Հավատը մխիթարում է, բայց անմահութունն անհնար է: Սենական ասել է «« Մահվան համար ամեն ինչ ոչինչ է, մահն ինքը ոչինչ է:»»

    Հանուն ինչի՞ պետք է մարդ ապրի:
    -Հանուն հայրենիքի փառքի:

    Հանուն ինչի՞ մահը սարսափելի չէ:
    -Հանուն հայրենիքի փառքի:



    Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևին ոչ ոք այդպիսի հարցեր, իհարկե, չի առաջարկել ոչ բանավոր, ոչ գրավոր: Իսկ եթե նույնիսկ այդպիսի հարցաթերթիկ լիներ, ապա պատասխանների համար նա, թերևս, այլ բառեր կգտներ: Բայց ««Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա»» և «« Մարդու, նրա մահկանացու լինելու և անմահության մասին»» ստեղծագործություններն այդպիսի պատասխաններ պարունակում են:
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (08.01.2013), Malxas (08.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 31
    Վերջինը: 04.07.2017, 08:03
  2. Արձակ. Կարճ պատմվածքներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 22.08.2015, 04:22
  3. Պատմվածքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 154
    Վերջինը: 05.01.2014, 01:02
  4. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •