մարդիկ շատ են սիրում бред ասվածը: ու դա վատ չի: դրանից կյանքում գույներ են ավելանում, ոչ թե գրական անմահ ստեղծագործություններ![]()
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
մարդիկ շատ են սիրում бред ասվածը: ու դա վատ չի: դրանից կյանքում գույներ են ավելանում, ոչ թե գրական անմահ ստեղծագործություններ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
enna (02.09.2013), Sambitbaba (02.09.2013)
enna (02.09.2013)
Նոկտյուրն
Հեղինակ ջան, էս ի՞նչ կլիշեախեղդ նախադասություն ա:Լիալուսնի մեղմ շողերը շոյում էին նրանց աչքերը, իսկ թեյնիկի ձայնն ու վառարանի ջերմությունը միահյուսվում էին գետակի քչքչոցին, աշնանային քամուց օրորվող ծառերի շրշյունին և հեռուներում լսվող թախծոտ ոռնոցներին՝ հաճելի թմբիր բերելով նրանց հոգնած մարմիններին:
Մենակ ե՞ս եմ սենց խուժան բաներ տեսնումԴավիթը սրճարանում զրուցում էր կարմիր շրջազգեստ հագած փարթամակուրծք մի գեղեցկուհու հետ: Սկզբում խոսում էին գենդերային իրավահավասարությունից, ապա զրույցի թեման, կրոնի կաղապարներով ֆիլտրվելով հասավ էվոլյուցիոն տեսությանը, քվանտային մեխանիկային, ապա՝ սև անցքերի ֆիզիկային: Դավիթը բոլոր բանավեճերում համոզիչ հաղթանակ էր տանում՝ ոչնչացնելով օրիրդի փաստարկները: Հերթը հասավ անցքերին, բայց…Հեղինակ ջան, էդ քո բայց ու բազմակետ նախադասությունները համը հանում են: Կարա՞ս բացատրես ինչու ես տենց բան արել: Անկապ ա:
Հովսեփ, էս դու՞ ես գրել:
Ցուցահանդես
Ժող, մի արեք սենց բաներԿապույտ լուսինը հալվեց լույսի ծորուն շիթերում ու ինչ-որ տեղ երկնքից փուլ եկավ արևը:Նիշերի քանակը հատուկ ա սահմանափակ, որ սենց ավելորդ բառերով ավելորդ նախադասություններ տեղ չունենան: Իսկ դուք բռնել եք, ավելորդ նախադասությունները թողել եք, կարևորները հանել: Ընդհանուր առմամբ էս գործը լավ ա գրված, եթե չհաշվենք առաջին նախադասությունները: Բայց հենց էդ ավելորդաբանությունները չեն թողնում, որ հեղինակը տեղ հասցնի ասելիքը: Ես բան չհասկացա: Սորրի:
Իմ Պենելոպեն
Վերջապես մի գործ, որի առաջին նախադասությունը ստիպում ա, որ շարունակես:Առաջ մեր երկուսից երեխան նա էր, հիմա սկսել էր ինձ դաստիարակել:
Վախ, սա շատ լավն էր: Ով էլ որ գրել ա, մեծ շնորհակալություն հեղինակին: Սա առաջին գործն ա մինչև հիմա կարդացածներիցս, որ հաստատ որոշեցի` կքվեարկեմ:
Գնելը - էլի ֆորմատավորման խնդիրներ: Հարգելի հեղինակ, ուրիշի ուղղակի խոսք գրելիս դնում են - նշանը, ոչ թե _ նշանը: Իսկ օժանդակ բայն էլ առանձին ա գրվում: Գործի առաջին կեսը հանգիստ կարելի ա կտրել-դեն գցել: Ընդհանուր առմամբ, անկապ գործ:
Տժվժիկ & Co. - վերնագիրը դուրս էկավ:
Աաաա, էս էլ էր շատ լավըԱպրի հեղինակը: Մի պստիկ դիտողութոյւն. նեոլոգիզմներ (կամ անծանոթ բառեր) օգտագործելիս զգույշ եղիր: Հատկապես նման փոքր տարածքներում էնքան էլ չի մարսվում: Էս մեկի օգտին էլ եմ քվեարկելու:
Թափանցիկ - էլի ֆորմատավորման խնդիրներ: Հեղինակ, ստորակետից առաջ բացատ չի դրվում, իսկ հետո դրվում է: Չէ, չեմ սիրում, անտանելի չեմ սիրում, երբ հոգեկան հիվանդությունների մասին պատմվածքներն էսքան պրիմիտիվ են գրվում:
Չուշանաս - ոչինչ, լավ էր գրված, բայց էս կենդանու տրյուկն էլի ա օգտագործվել, օրիգինալ չէր: Ռուֆ, էս դու՞ ես:
Անծանոթ սեր - սկզբում տեսա` գնացք, ասեցի` վախբայց հեղինակը երևում ա էնքան էլ տեղյակ չի գնացքների նիստուկացից, մասնավորապես` երբ գնացքը խափանվում ա, անպայման այլընտրանքային ուղի ա առաջարկվում, օրինակ` ավտոբուս: Ընդհանուր առմամբ, գաղափարը լավն էր, կատարումը` վատ: Գնացքների մասին լիքը ու հետաքրքիր բաներ կարելի ա գրել:
Ցավը - չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Պահանջում եմ որակազրկել:
Նանե - նույնն ինչ վերևինը
Զրուցակիցը
մի հատ էլ անկապ նախադասությունՆոր-նոր ծնունդ առնող մթի մեջ մի զույգ աչքեր էին պսպղում: Խորը լռությունը պարբերաբար խախտում էր նա՝ պսպղացող աչքերի տերը:
վայ-վայ-վայհոգուս խառնաշփոթը վերևում ա պատկերված:
Փրկեք ինձ, աստվածներՀատուկենտ աստղեր էին երևում, ճերմակությունը կորցրած և արդեն խամրած ամպի քուլաները հերթ էին կանգնել՝ երկնի կապույտի մեջ մխրճվելու, հորիզոնում թույլ բոցավառվում էին արևի ուժասպառ ու հրակարմիր մնացուկները:
Ընդհանուր միտում եմ նկատում մի բան նկարագրելու, վերջում «պարզելու», որ ամեն ինչ հեչ էլ ըտենց չի: Ձանձրալի ա արդեն:
Մնաց մի քանի հատ:
CactuSoul (02.09.2013), Sambitbaba (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (03.09.2013)
Բյուրակն ինչ ես կարծում տժվժիկն ով ա գրել, դու լավ ես գուշակում![]()
SWTS
Կրկնվող պատմություն - հեղինակ, ներող, բայց չհասկացա
«Ռոմանտիկ» Խորենացին - որակազրկել, գերազանցում ա 2000 նիշը
Ժող, ախր չեմ հասկանումոր ասվում ա 1000-2000 նիշ, ինչու՞ են ձեզնից ոմանք մտածում, որ կարան 1000-ից պակաս կամ 2000-ից շատ ուղարկեն: Էդ դեպքում մրցույթի իմաստը ո՞րն ա, որ պիտի պայմանը խախտեք:
Կախարդը - էլի չհասկացա, թե հեղինակն ինչ էր ուզում ասել: Պլյուս ուղղագրական սխալները:
Մի ճանճի պատմություն - Նույն խնդիրը ստորակետների հետ կապված: Լավն ա էս մասը.
Համեմատաբար հաջող էր, բայց չեմ քվեարկի:Ճանճն զգաց, որ սկսում է սառել, տարօրինակ քրտինքն իրենից վերցնում է ջրի մնացորդները, ինքը սոված է, ծարավ ու դրան գումարած մեռնում է: «Կարճ էր, չափազանց կարճ» առաջին ու միակ միտքը, որ անցավ ճանճի գլխով:
Մարսյան տենդը
լավ էլիճակատագիրը լուռ կնքեց իմ ապագայի ծրարը:
Սա էլ վատը չէր: Ալֆ, դու՞ ես:
Վերջ, գնացի քվեարկելու, հետո նոր մնացած կարծիքները կարդալու: Տնաշեններ, խիղճն էլ ա լավ բան, էս ինչքան եք գրել:
Հա, մի բան էլ ասեմ: Ինձ մոտ էնպիսի տպավորություն ա, որ մրցույթի պայմանը շատերն ընկալել են ոչ թե որպես խնդիր, որը պետք ա լուծել, այլ որպես տարածք, որը պետք ա լցնել:
CactuSoul (02.09.2013), Sambitbaba (02.09.2013), Նաիրուհի (03.09.2013)
Alphaone (02.09.2013), Sambitbaba (02.09.2013)
Alphaone (02.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013)
:Ժող, ահագին մտածում էի ինչ գրեմ ոնց գրեմ քանի որ դժվար ա… մի տեսակ դիսկոնեքտ կա… կարճ պատմվածքները կարծես մի ֆորմուլայով գրած լինեն ու քննարկումներն էլ նույն ֆորմուլայով են ընթանում… ու դա սխալ ֆորմուլա ա իմ կարծիքով… նկարագրություն վերջում բացահայտում… մենք էլ նայում ենք գրվածքնեմրին որպես պատմվածք ու սպասում ենք կամ ուզում ենք տեսնել այն ինչ full scale պատմվածքում կտեսնեինք…Հայկօյի Բյուրի ու Այվիի քննադատությունները ընկնում են էդ կատեգորիայի մեջ ու եթե տենց նայենք անգամ լավ գործ (իմ կարծիքով, իհարկե) երբեք չի լինի…
Ես չեմ կարող կարճ պատմվածքից սպասել այն ինչ կսպասեի ամբողջական պատմվածքից քանի որ ժամանակի ու տարածության հասկացություններն էս ֆորմատում ավելի սեղմ են… եթե, իմ կարծիքով, էս սեղմ ֆորմա,տի մեջ փորձես ներառել ու ցույց տալ այն ինչ ամբողջական պատմվածքի մեջ ա (որը արվել ա գրողնեմրի կողմից) ապա գրվածքը ստացվում ա "առակ/աֆորիզմային մի հատ բան… գրվածքները հիմնականում դիլ են անում էն զգացմունքների հետ որոնց մենք արդեն ծանոթ ենք… օրինակ առաջինը, սագերի պատմությունը հստակ ոնց որ քեզ ասել տա "հա՜ հասկացա սրանց մոտ նույն բանն ա"… ես չեմ ուզ ում որ էս տեսակի պատմվածքները ունենա ամբողջական միտք որովհետև ստացվում ա մեծ պատմվածքը կրճատած ու խցկած փոքրի մեջ… անգամ Տժվժիկը որ իմ կարծիքով վատը չի քաքմեջ ա արած գրողի վարպետության պատճառով… ի՞նչ ա սա նշանակում… գրողը շատ լավ նկարագրել ա խո,զի մահը, սիրուն գրաֆիկ ու հստակ ասում ա որ սա Սահակի համար շատ անընդունելի պրոցես ա… բրելոկն էլ արդեն իրա թափը կորցնում ա… օրինակ ես կգրեի Սահակի անունից թե ինքը ոնց ա նայում էս ամենին… ես էդքան չէի մանրանա խոզի սպանության վրա այն կցույց տայի էդ ամբողջ պրոցեսի տարօրինակությունը Սահակի տեսանկյունից ու վերջում բրելոկի նվիրելը,տենց ավելի լավ կլիներ ամբողջ սիտուացիայի շողուլից ընկած լինելը… ստեղ կա մի հատ սիտուացիայի տարօրինակություն որ մենք էսքան էլ ծանոթ չենք, գրողը բերել ա մեզ էդտեղ, բայց ոնց որ ինքն ունեցել ա հստակ վերաբերմունք… ինքը գիտի էդ զգացմունքը, մենք չգիտենք ու մեզ ուզում ա ցույց տված լինի… այ էս ես չեմ ուզմում…
ես կուզեի որ գործերն ավելի էսքիզային բնույթ ունենային, կա զգացմոինք,տեսանկյուն, գաղափար որոնք դեռ հստակ չեն, բայց ունեն պոտենցիակ (Ասադ)… կարճ պատմվածքի արժեքը ոչ թե իրա ամբողջականության մեջ ա որը կարա ցանկացած մշակված պատմվածք ունենալ այլ նրա հնարավորությունների դռներ բացելու մեջ ա… Իմփռեժընի տեղադրած կարճ պատմվածքներն ու Ենգիբարյանը էդ որակն ունեն, բայց քանի որ մենք ուզում ենք "պատմվածք կարդալ" իրանք դուրս են մնում էդ կատեգորիայից ու դառնում են թույլ գործեր… անհասկանալի ինչ որ տեղ…
Սեռաքաղցը ունի ինչ որ ջազային մոմենտ՝ կառուցվածք… այսինքն ինքն ոնի մի հատ թեմա որի շուրջն իմպրովիզացիա ա արվել… էդ էն ոստիկանի նակրն ա որ կնոջ պարանոցն ա համբուրում… ջազի մեջ շատ են տենց բաներ անում Մայլս Դեյվիսը վերցնում ա "autumn leavs"-ը ու տանում ա եսիմորտեղները… չեմ ասում սեռաքաղցը ջազ ա, բայց էդ հնարքը դուրս եկավ… բայց էլի սովորական պատմվածք ա գրած ու տուժում ա դրանից…
մի խոսքով ես ավելի փնտրտուք կուզենայի տեսնել, մի բան որ գրողին անհանգստացնում ա ու ինքը քանի որ գրող ա, գրիչը ձեռքին ա մտածում որ պարզի թե դա ինչ ա… այլ ոչ թե արդեն գիտի իր ուզածն ինչ ա ու հիմա էլ ձևա ման գալիս դա արտահայտելու…
էսքիզ…
Կցորդ 55944
օրինակ սա… սա ոչ շենք ա, ոչ էլ շենքի նախագիծ կամ նկար… էսի փնտրտուք ա, մարդը ման ա եկել լուծում… ունի որոշակի զգացումներ, տեսանկյուն, համոզմունք, բայց ձևավորման ընթացքի մեջ ա ու ինքը կարողացել ա էդ փնտրտուքը մեր հետ կիսի… կարճ պատմվածքն էլ, իմ կարծիքով պետք ա սենց լինի… կարա լինի մեծ պատմվածքի էսքիզ…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 02.09.2013, 22:13:
CactuSoul (03.09.2013), melancholia (02.09.2013), Stranger_Friend (03.09.2013), Անվերնագիր (02.09.2013), Վոլտերա (03.09.2013)
Մեֆ էսի հո լրիվ իմ գրածի մասին ա, որը տենց էլ տեղ չհասավ: Ափսոս թե չէ հիմա կքվեարկեիր իմ օգտին, չէ?
Կարծում եմ էս ամենը մրցույթից առաջ պետք ա քննարկվեր: Հիմա երբ որ տարբերակներն առկա են, պետք ա դատել ըստ եղածի, եկեք մեզ նեղություն տանք:
SWTS
CactuSoul (03.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ