Varzor (02.07.2013)
Չունեմ տենց հարևան, բայց ոնց կարամ և ունենամ ("հետամնաց"-ի չակերտները մոռացել էի)
Բայց լսի, խի ենք աղքատ? Հըլը մեր երկրի միջին աշխատարավձին նայի, մեր երկրի հեռանկարային ծրագրերին նայի: Սիլիկոնային հովիտը տեղափոխելու ենք Արարատյան դաշտավայր ու Շիրակ: Կարտոլ ու խաղող ցանելու զահլեքս փախելա![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էս նորությունը հեչ դեսից դենից չի, ու տարօրինակաբար Ակումբում ընդհանրապես չի քննարկվել, բայց էս վերջին զարգացումներն ահագին հետաքրքիր են:
Օֆշորային գործով միջնորդությունն առձեռն փոխանցվել է Կիպրոսի գլխավոր դատախազին
Ու՞մ էն մեր գեղցիները էշի տեղ դնում: Եթե իրենք իրանց, տո պաժալիստա: Մենակ ոչ մեզ: Ո՞նց կարար որևէ մեկը առանց ՏՍ-ի իմացության իրա անունով փայ գրանցեր որևէ կազմակերպությունում ու միլիոններով փողեր փողանցեր:«Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազը այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, [Հայաստանի] գլխավոր դատախազը նաև առձեռն է փոխանցել այդ միջնորդությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում օգնել, նպաստել բարձրացված հարցադրումների պատասխանները ստանալու համար», - այսօր ասաց Գլխավոր դատախազության խոսնակը:
......
Կիպրոսի գլխավոր դատախազը, հիշեցնենք, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ առաջին անգամ է լսում այդ միջնորդության մասին եւ դեռ պետք է ուսումնասիրի այն:
......
Միաժամանակ նա անհնար է համարում, թե կարելի է որեւէ մեկին դարձնել օֆշորային կազմակերպության բաժնետեր՝ առանց տվյալ անձի թույլտվության:Դեբիլ անտերներ:
ՏՍ-ի սխալը նրանում ա, որ ուզում ա արդարանա ու խաբելով տակից դուրս գա: Պետք ա կանգնի ու պրյամոյ ասի, ունեմ, ու մենակ Կիպրոսում չէ, մի տաս տեղ ունեմ, ու լիքը փողերով: Ու փաթթած ունեմ սաղիդ, քանի որ գողությունը Հայաստանում գտնվում է նախագահի բարձր հովանու ներքո: Գողությունը նաև պաշտոնապես խրախուսվում է: Թե չէ ո՞նց կարային պաշտոնյաները հանգիստ ու առանց մի գրամ վախենալու միլլիոներով ունեցվածք հայտարարագրեին, ու հետո բոլորին ասեին, որ իրանց չի վերաբերվում, թե որտեղից էտ միլլիոնները - Տարոն Մարգարյանը վկա՝ Լիսկայի քավորությամբ: Մեր գյոզալ վարչապետը հո սրանց ղազը չի՞, որ Կիպրոսում ունեցած մի երկու կոպեկ փողը հիմնավորի:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.07.2013, 23:37:
աղբյուրՀուլիս 26, 2013 | 14:46
Երեւանի կենտրոնում` հենց Մաշտոցի պողոտայում երեկ` հուլիսի 25-ին, սպանություն է կատարվել: NEWS.am-ի տեղեկություններով, գիշերը` ժամը 00:50-ի սահմաններում հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել է տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:
Վահան Հովհաննիսյանի հարազատների փոխանցմամբ, նա մեքենայով հասել է Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի հատված, որտեղ վեճ է ծագել մի հեծանվորդի հետ: Վերջինս նստել է տաքսին, ապա քիչ անց դուրս եկել եւ փախուստի դիմել: Վահան Հովհաննիսյանը եւս դուրս է եկել մեքենայից եւ ընկել:
Ժամանած շտապօգնությունը վարորդին տեղափոխել է 2իվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ժամը 3-ի սահմաններում Հովհաննիսյանը մահացել է: Նրա մարմնից դուրս են բերել «ՏՕԶ» տեսակի հրազենի գնդակ: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին:
Նշենք, որ ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ հեծանվորդը: Քաղաքի բանուկ այդ հատվածում բազմաթիվ տեսախցիկներ են տեղադրված, եւ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանությունն առգրավել է դրանք եւ ուսումնասիրում է, սակայն ողբերգությունից մեկուկես օր անց ոստիկաններին դեռ հայտնի չէ հանցագործություն կատարած անձը:
Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Սպանվածը ամուսնացած էր, ուներ 7 եւ 2 տարեկան դուստրեր:
ժող, էս ի՞նչ հաշիվ ա![]()
VisTolog (26.07.2013)
Սատկեք դուք, տենաս հիմի ում շահերին ա սա կպնում
ՍԱՊԾ. «Roshen»-ի արտադրանքի վերաբերյալ կատարվում են ճշտումներ
Ներսես_AM (30.07.2013)
Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:«Նաիրի» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Այժմ Մարկ Սաղաթելյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012 թվականի հունիսի 22-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ապա` Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Այնուհետեւ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էին կոնք-ազդրային հոդը: Վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Հուսանք կառողջանա, չնայած մեռածի հաշիվա էլի, արհեստական շնչառությունա դրած...![]()
ես լուրջ զարմանում եմ, թե ի՞նչ եք գտել էդ էշ (ՀԱԿԱ)հայկական լրատվական կայքերում, որ մի հատ էլ ուշադրության եք արժանացնում մտնում եք... 1in.am, gardenmallաինչա.am, vemard.com, եսիմինչ.am...
keyboard (31.07.2013)
VisTolog (30.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ