User Tag List

Էջ 54 80-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #796
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    "Կանանց իրավունքների" պաշտպանության ծայրահեղացման վառ օրինակ, որը ոտնահարում է "տղամարդկանց իրավունքները":
    Ահա թե ինչի է հանգեցնում մարդու իրավունքներ ասվածը արհեստականորեն տարանջատելու գործընթացը: Չպիտի լինի առանձին կանանց ու առանձին տղամարդկանց իրավունքներ: Կա մարդու իրավունքներ:Ու մարդը իրավունք ունի միզելու այնպես ինչպես իրեն հարմար է:
    չեմ կարծում որ ճիշտ ես.. սա հենց են դեպքն է, որ հասարակությունը պետք է խառնվի ու ուղղորդի...
    ավելին: էս վերջերս մի չինացի մանրեաբանի ուսումնասիրություններն էի կարդում:նա հայտնաբերել էր որ կանանց ներարգանդային ցիստիտի հիմական պատճառը զուգարանակոնքին նստած միզելն է: նա առաջարկում էր որ կնոջը ստիպեն միզել կանգնած:
    ու ես միանշանակ կողմ են:

  2. #797
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ կարծում որ ճիշտ ես.. սա հենց են դեպքն է, որ հասարակությունը պետք է խառնվի ու ուղղորդի...
    ավելին: էս վերջերս մի չինացի մանրեաբանի ուսումնասիրություններն էի կարդում:նա հայտնաբերել էր որ կանանց ներարգանդային ցիստիտի հիմական պատճառը զուգարանակոնքին նստած միզելն է: նա առաջարկում էր որ կնոջը ստիպեն միզել կանգնած:
    ու ես միանշանակ կողմ են:
    Եթե խնդիրը մաքրությունն է, տվյալ դեպքում մաքուր զուգարանակոնք ունենալը, ապա չեմ կարծում, որ օրենք ընդունելով մարդիկ կսկսեն ավելի մաքուր լինել: Նման դեպքի համար գիտական հիմնավոր քարոզչություն է պետք տանել, ոչ թե աբսուրդի հասնող օրենքներ ընդունել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.05.2013), Աթեիստ (02.05.2013), Լեդի Վարդ (02.05.2013), Նիկեա (02.05.2013), Ուլուանա (02.05.2013)

  4. #798
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    "Կանանց իրավունքների" պաշտպանության ծայրահեղացման վառ օրինակ, որը ոտնահարում է "տղամարդկանց իրավունքները":
    Ահա թե ինչի է հանգեցնում մարդու իրավունքներ ասվածը արհեստականորեն տարանջատելու գործընթացը: Չպիտի լինի առանձին կանանց ու առանձին տղամարդկանց իրավունքներ: Կա մարդու իրավունքներ: Ու մարդը իրավունք ունի միզելու այնպես ինչպես իրեն հարմար է:
    Զարմանում եմ: Նույնիսկ ամենանախնադարյան հասարակական զուգարաններում մեծ մասամբ տղամարդկանց միզելու համար առանձին միզապնակներ (եթե կարելի է այդպես անվանել) են նախատեսված: Եթե արտաթորական այլ, ավելի հուժկու հիմնախնդիրների հետ կապված չէ զուգարան այցելությունը, չեմ կարծում, թե նախ և առաջ նպատակահարմար է զուգարանակոնքից օգտվել, ուր մնաց, թե մտածես նստած, թե կանգնած միզելու մասին: Իսկ եթե ոչ միայն միզելու համար ես այցելել զուգարան, էսպես թե էնպես պետք է նստես:

  5. #799
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ով ուզում ա թող կանգնած շըը... միզի, ով էլ չէ՝ նստած: Ի՞նչ օրինագիծ, ի՞նչ բան:
    A long time ago, in a galaxy far, far away...

  6. #800
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ցանկացած օրենք ենթադրում է որ ինչ որ ձև պետք է հսկվի նրա կատարումը...
    ի՞նչ ձև են պատրաստվում շվեդները վերահսկել այս օրենքի կատարումը
    1. վիդիոկամեռանե՞ր դնել միզարաններում, ու շվեդ միլիցեն էլ հետևի սնեյակից կոմպով նայի թե ով ոնց ա միզում, ու եթե հանակարծ... միզեցիր կանգնած, ապա կանդալեն , պատժեն մի 2 տարի "նստել" հատուկ ռեժիմի գաղութ, որտեղ արգելված է ընդանրապես կանգնել, ու որտեղ մասնավորապես զուգարանի բարձրությունը ընդամենը 40սմ է... որ էնքան միզես պպզած, որ երազես նստած միզելու մասին..

    2. զուգարանները հարմարասցել այնպես, որ այնտեղ "համար" մտնես միայն չորեքթաթ, ոնց որ մզկիթ, ու ներսում կանգնելու վարիանտ չլինի...


    ես զարմանում եմ, իրականում սրանք ուրիշ անելու բան չունե՞ն ...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (03.05.2013), Աթեիստ (03.05.2013), Ձայնալար (04.05.2013)

  8. #801
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս շաբաթ շվեդական խորհրդարանը մի օրինագիծ կքննարկի, որը տղամարդկանց պարտավորեցնում է նստած միզել:
    Դատելով ամեն ինչից, խոսքը միայն հասարակական պետքարանների մասին է:
    Հասարակական զուգարանների վրա նույնիսկ կանայք են աշխատում չնստել ու հենց հիգիենիկ պատճառներով, սրանք ասում են՝ տղամարդիկ էլ նստեն, որ հիգիենայի մակարդակը բարձրանա

    Եվ վերջապես, Հանսենի խոսքերով, նստած դիրքը բարելավում է սեռական կյանքը և այն ավելի երկարատև է դարձնում:
    Օրինագծի հակառակորդները պնդում են, որ այդպիսի ինտիմ գործողությունները հնարավոր չէ կառավարել, իսկ կանայք կարող են բողոքել իրենց ամուսինների դեմ:
    Էս մեկը լրիվ վերջն էր, նստած դիրքը բարելավում է սեռական կյանքը
    Վերջին խմբագրող՝ ivy: 02.05.2013, 22:02:

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (03.05.2013), Tig (03.05.2013), VisTolog (30.06.2013), Աթեիստ (03.05.2013), Ձայնալար (04.05.2013), Ուլուանա (02.05.2013)

  10. #802
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    "Կանանց իրավունքների" պաշտպանության ծայրահեղացման վառ օրինակ, որը ոտնահարում է "տղամարդկանց իրավունքները":
    Ահա թե ինչի է հանգեցնում մարդու իրավունքներ ասվածը արհեստականորեն տարանջատելու գործընթացը: Չպիտի լինի առանձին կանանց ու առանձին տղամարդկանց իրավունքներ: Կա մարդու իրավունքներ: Ու մարդը իրավունք ունի միզելու այնպես ինչպես իրեն հարմար է:
    Լրիվ համաձայն եմ, պիտի անգամ զուգարանները առանձին չլինեն մտնում ես զուգարան, մեկել մի աղջիկ պիսուարի դեմը կանգնած ...

    Կամ էլ աղջիկն ա մտնում, տղամարդը նստած....

    Պատկերացնում եմ.... բայց լուրջ դզում ա

    Էս հարցի միակ ճիշտ լուծումը հասարակական վայրերում երկու տեսակի զուգարան ունենալն ա, այսինքն` Եվրոպական ու Ասիական, այսինքն` հայերեն ասած պպզովի ու նստովի, ոնց որ մուսուլմանական երկրներից շատերում ա, ուզում ես պպզում ես, ուզում ես` նստում:
    Մի անգամանք էլ կա բայց, ցանկացած տղամարդ էլ կարծում եմ նստած միզելա, դա էնքան էն հակաիրավական չի, որ նստում ես նստելու համար, էդ ընթացքում չմիզողը իսկսկան տղա ա ուրեմն

    Բացեց
    Վերջին խմբագրող՝ keyboard: 03.05.2013, 15:58:

  11. #803
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    http://lurer.com/?p=97620&l=am


    «Երեկ ինձ տեղեկացրին, որ Անահիտ Աստվածուհու կիսանդրին են Անգլիայի Բրիտիշ մուզեից բերել Լեյդեն քաղաքի հնագիտության թանգարան եւ ինչ-որ անհասկանալի բացատրություն կա կիսանդրիi տակ: Հիվանդ մեռնում եմ՝ ջերմությունս 39,5 աստիճան, բայց չեք պատկերացնի՝ ինչ արագությամբ հավաքվեցի ու հայտնվեցի այնտեղ, պարզվեց՝ միակ ռեպլիկն է բերված մեզ լավ հայտնի Britsh museum-ից, ի զարմանս ինձ իրոք որ գրված էր ««Հունական աստվածուհի Աֆրոդիտի գլուխը, գտնված է Թուրքիայում, ըստ այլ աղբյուրների՝ նա նույնիսկ համարվում է Պարսկական աստվածուհի՝ Անահիդա անվամբ, որը եղել է պատերազմների մարմաորողը»» ներքևի մասում էլ գրված է՝ շուտով հանվելու է աճուրդի նախնական արժեքն է 850 Euro...

    Գլխիս խաչը թռավ մի արտահայտություն կա է, այ դա ինձ մոտ էր այդ պահին. երկար-բարակ խոսելուց հետո կանչեցին Կոնսեռվատրին, որ պատասխանատու էր արձանի համար գրված գրության համար, սա էլ Հոլլանդացիներին յուրահատուկ բարի ժպիտով սկսեց արդարանալ, որ մենք այս անարդարության համար պետք է դիմենք Britsh museum, միակ բանը որ իրենք կարող են անել այն կլինի՝ հեռացնել գրությունը մինչև պարզաբանում, հետո ավելացրեց՝ ես լավ գիտեմ ձեր ազգի աննկարագրելի մեծության հնադարյան պատմությունը եւ գիտեմ որ այսօր այն անտեսվում է քաղաքական պատճառներով, ես կմաղթեի ձեր իշխանությանը խոհեմություն, որպեսզի կարողանան տեր լինել նրան որ իրավի Հայ ժողովրդի պատմությունն է ներկայացնում։ Ցավոք սրտի, եթե դուք այն չեք պահպանում ինչը ձերն է ուրիշները երբեք չեն անի այն ձեր փոխարեն» հետո գլուխը կախ ձեռքս սեղմեց, ներեղություն խնդրեց որ չի կարող օգնել ինձ ու գլխիկոր էլ հեռացավ «նորից եմ նամակ գրել Britsh museum, նորից բացատրություն պահանջել։ Թեեւ հույս չունեմ, բայց փորձում եմ, ուղղակի չեմ կարողանում նայել Անահիտի այսքան տխուր դեմքին. կարծես օգնություն է կանչում, իսկ մենք.. մենք՝ ինքներս մեր գլուխը չենք կարողանում պահել բռնկված ազգային ալեկոծումներով, ինչպե՞ս Անահիտինը պահենք(»։

    Գրառումը՝ Սոֆյա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (04.05.2013)

  13. #804
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոքի ջան, Անահիտը իրոք իրանական ծագում ունեցող աստվածուհի ա, արձանը՝ ակնհայտ հելլենիստական մշակույթի ազդեցությունն ա կրում, էդ շրջանում մեր աստվածները հաճախ նույնացվում էին հունական աստվածների հետ, մոդան մեր պաշտելի Տիգրան Մեծն ա դրել, թե դեռ իր պապը: Արձանն իրոք գտնվել ա այժմյան Թուրքիայի տարածքում: Ի՞նչն ա սխալ, ու ընդհանրապես ի՞նչ պետք ա տա մեզ Անահիտի այդ արձանի գլուխը Հայաստան բերելը, դեռ հիմա գիտենք, որ ապահով Բրիտանական թանգարանում պահվում ա: Մեզ մոտ ո՞վ իմանա՝ մեկ էլ չի հայտնվի ինչ-որ մեկի մասնավոր հավաքածուում: Էնպես որ ոչ մի լրացուցիչ տխրելու կամ վրդովվելու պատճառ չենք ունենա: Երբ կլինենք շատ ու կլինենք հզոր, կկարողանանք թելադրել, իսկ հիմա ավելի կարևոր ա ավելի հողեղեն, երկրային խնդիրների մասին մտածելը՝ սկսած օրվա հացից մինչև իրավունքների պաշտպանվածություն:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.05.2013), keyboard (04.05.2013), VisTolog (30.06.2013), Մինա (04.05.2013)

  15. #805
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոքի ջան, Անահիտը իրոք իրանական ծագում ունեցող աստվածուհի ա, արձանը՝ ակնհայտ հելլենիստական մշակույթի ազդեցությունն ա կրում, էդ շրջանում մեր աստվածները հաճախ նույնացվում էին հունական աստվածների հետ, մոդան մեր պաշտելի Տիգրան Մեծն ա դրել, թե դեռ իր պապը: Արձանն իրոք գտնվել ա այժմյան Թուրքիայի տարածքում: Ի՞նչն ա սխալ, ու ընդհանրապես ի՞նչ պետք ա տա մեզ Անահիտի այդ արձանի գլուխը Հայաստան բերելը, դեռ հիմա գիտենք, որ ապահով Բրիտանական թանգարանում պահվում ա: Մեզ մոտ ո՞վ իմանա՝ մեկ էլ չի հայտնվի ինչ-որ մեկի մասնավոր հավաքածուում: Էնպես որ ոչ մի լրացուցիչ տխրելու կամ վրդովվելու պատճառ չենք ունենա: Երբ կլինենք շատ ու կլինենք հզոր, կկարողանանք թելադրել, իսկ հիմա ավելի կարևոր ա ավելի հողեղեն, երկրային խնդիրների մասին մտածելը՝ սկսած օրվա հացից մինչև իրավունքների պաշտպանվածություն:
    Մի քիչ տենց չի: Էդ հողեղեն երկրային խնդիրները էլի կարևոր են, շատ կարևոր են, բայց էնպես չի որ գիշեր ցերեկ էդ կարևոր խնդիրներն են լուծում, մանր խնդիրների համար էլ ժամանակ չունեն: Պարապ նստած են, թող գոնե մանր խնդիրները լուծեն: Էն օրը եսիմ ով ասում էր գաղտնիք չէ, որ հայերը այսօրվա ունեցած ամբողջ գրական ժառանգությունը հայերեն են թարգմանել 19-րդ դարում, և փորձում են ներկայացնել, թե հենց հայերեն էլ եղել է: Վաղն էլ կասեն. հիմա էլ հայերը պարսկական աստվածուհու արձանն են իրենցը համարում: Թե իրոք էդպիսի բան կա, թող ասեն, ասեն ժողովուրդ ջան, մենք ձեզ խաբում էինք, էդ դիցարան, բան, տենց բաներ չենք ունեցել, ուզեցել ենք մշակույթ ունեցող ազգի տպավորություն ստեղծենք՝ հորինել ենք, սրանից նրանից վերցրել, կցմցել ենք իրար, մշակույթի պատմություն ենք ստեղծել, մենք էլ ասենք լավ ախպեր, թողնենք գնանք մեր գործերին: Թե չէ էս ենք ունեցել, էն ենք ունեցել, Հիքսոսները գնացին, Մեծամորը եկավ էս եղավ, էն եղավ: Բայց սրանց մասին ամբողջ աշխարհում մենակ մենք ենք խոսում: Թող ասեն ախպեր տենց բան չի եղել, էդ սաղ սուտ ա, մենք էլ սուս մնանք, չխաբենք ուրիշներին, կամ եթե սուտ չի, ուրեմն թող հաստ քամակները շարժեն տեղերից տվարները, մի կարևոր, խելքը գլխին գործ անեն:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.05.2013), Smokie (04.05.2013), VisTolog (30.06.2013), Մինա (04.05.2013), Շինարար (04.05.2013)

  17. #806
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ տենց չի: Էդ հողեղեն երկրային խնդիրները էլի կարևոր են, շատ կարևոր են, բայց էնպես չի որ գիշեր ցերեկ էդ կարևոր խնդիրներն են լուծում, մանր խնդիրների համար էլ ժամանակ չունեն: Պարապ նստած են, թող գոնե մանր խնդիրները լուծեն:
    Արեա ջան, լրիվ նենց ա, ոնց ես եմ ասել: Ըստ էության դու ոչ մի սխալ բան չես ասում, կարան՝ էդ քո ենթադրած ձևով մտածել, գուցե մտածում են, եթե չեն էլ մտածում, սենց որ գնա հետո հաստատ մտածելու են, բայց էդ ամեն ինչը հենց ապացուցում ա իմ ասածը: Ու շատ շնորհակալ եմ, որ գրեցիր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.05.2013, 15:17:

  18. #807
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարի գալուստ «Ավելի ապահով Հայաստան»



    Երևանի պետական համալսարանը բարձրացնում է վարձավճարների չափը



    Երևանի պետական համալասարանում վարձավճարների բարձրացումը ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը այսպես է մեկնաբանել հաջորդ ուսումնական տարվա առաջին կուրսի ուսման վարձավճարների սպասվող բարձրացումը։ ԵՊՀ նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ, նախկին 300 հազար դրամի փոխարեն: 300 հազարից ավելի վարձավճար ունեցող մասնագիոտթյունների համար ավելացումները կկատարվեն 20-100 հազար դրամի սահմաններում:

    Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ ուսման միջին վարձը ցածր է Երևանում գործող մի շարք այլ բուհերի ուսման վարձից։ «Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պրոֆեսորադասախոսական կազմ է աշխատում Երևանի պետական համալսարանում, և ինչքան աշխատավարձ են ստանում, ապա ավելորդ կլինի վարձավճարների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները։ Համալսարանում աշխատող գիտնականը, պրոֆեսորը, դասախոսը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այլևս չխոսվի կոռուպցիոն ռիսկերի մասին»,-համոզված է Գրիգորյանը։ Համալսարանի բակալավրիատի 59 մասնագիտությունից 32-ում սահմանված է նվազագույն վարձավճարի չափ։ «Հայագիտական բոլոր, ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով սահմանված վարձավճարը մինիմալ է։ Սակայն այդ մասնագիտություններից շատերը ամենածախսատարն են համալսարանում»,- ասել է Գրիգորյանը։

    Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանում զեղչերի հանրագումարը յուրաքանչյուր տարի կազմում է 250-270 մլն դրամ։ «Դա հսկայական թիվ է, եթե համեմատենք վարձավճարների չափի և պետության կողմից համալսարանին տրամադրվող ֆինանսավորման հետ»,- ավելացրեց նա։


    Աղբյուր
    Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.

  19. #808
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ասածն ի՞նչ ա. եթե կարևոր գործեր ունենք որոնք չենք անում, դա չի նշանակում որ պարապ պիտի վեր ընկնենք տեղներս, ինչ ա թե կարևոր գործեր ունենք ու անկարևորներն էլ չանենք: Բոլորն էլ պիտի անենք: Պիտի պահանջենք, որ բոլորն էլ անեն: Եթե մարդիկ լավ չեն ապրում ու խնդիրներ ունեն, դա առիթ չի, որ մշակույթի նախարարությանը, կամ եսիմ ում ասենք ախպեր կայֆավատ եղի, մենք հլը լիքը չլուծված խնդիրներ ունենք: Էդ էլ իրանց չլուծված խնդիրն ա, պիտի պահանջենք որ իրենք էլ էդ խնդիրները լուծեն, պիտի պատասխան տան, դա հայկական ա, թե չէ: Եթե հա, ուրեմն պիտի ամբողջ աշխարհին ապացուցեն, ձենները գլուխները պիտի գցեն, փաստեր պիտի ներկայացնեն, դիվանագիտական քայլեր անեն: Այսինքն անեն էն, ինչի համար մենք վճարում ենք դրանց: Թե չէ գործի ենք ընդունել, աշխատավարձ ենք տալիս, բայց ասում ենք ախպեր դու գնա քնի, Պողոսը հլը կովերին չի կերակրել, կովերը ընդեղ սոված ծարավ, դու եկել ես լուսամուտներն ես լվանում: Պտի վզից բռնես բերես լուսամուտդ լվալ տաս:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.05.2013), Շինարար (04.05.2013)

  21. #809
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն ի՞նչ ա. եթե կարևոր գործեր ունենք որոնք չենք անում, դա չի նշանակում որ պարապ պիտի վեր ընկնենք տեղներս, ինչ ա թե կարևոր գործեր ունենք ու անկարևորներն էլ չանենք: Բոլորն էլ պիտի անենք: Պիտի պահանջենք, որ բոլորն էլ անեն: Եթե մարդիկ լավ չեն ապրում ու խնդիրներ ունեն, դա առիթ չի, որ մշակույթի նախարարությանը, կամ եսիմ ում ասենք ախպեր կայֆավատ եղի, մենք հլը լիքը չլուծված խնդիրներ ունենք: Էդ էլ իրանց չլուծված խնդիրն ա, պիտի պահանջենք որ իրենք էլ էդ խնդիրները լուծեն, պիտի պատասխան տան, դա հայկական ա, թե չէ: Եթե հա, ուրեմն պիտի ամբողջ աշխարհին ապացուցեն, ձենները գլուխները պիտի գցեն, փաստեր պիտի ներկայացնեն, դիվանագիտական քայլեր անեն: Այսինքն անեն էն, ինչի համար մենք վճարում ենք դրանց: Թե չէ գործի ենք ընդունել, աշխատավարձ ենք տալիս, բայց ասում ենք ախպեր դու գնա քնի, Պողոսը հլը կովերին չի կերակրել, կովերը ընդեղ սոված ծարավ, դու եկել ես լուսամուտներն ես լվանում: Պտի վզից բռնես բերես լուսամուտդ լվալ տաս:
    Բա Արեա ջան, վզից բռնելու ու ստիպելու համար պե՞տք չի, որ լինես շատ ու հզոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն ա չէ՞ մեղավոր: Ես չեմ ասել. կեսը Սևակը, մյուս կեսը Խնկո Ապերն ա ասել

  22. #810
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մեկուկես տարի առաջ Լոնդոնի Բրիտանական թանգարանում աչքովս տեսել եմ էդ կիսանդրին, ու տակի բացատրությունն էնքան էլ չէր համապատասխանում հոդվածում ներկայացվածին։ Նկարել եմ նաև, սա է (կներեք, որակը լավ չի ստացվել, բայց ընթեռնելի է).



    Ինչպես տեսնում եք, տեքստում ոչ «հունական» ու «Հունաստան» բառերը կան, ոչ էլ «Թուրքիան»։ Գրված է, որ տեղի աստվածուհի Անահիտան է՝ այստեղ ներկայացված Աֆրոդիտեի կերպարանքով, հայտնաբերվել է Փոքր Հայքում։ Բայց, փաստորեն, ուրիշ թանգարան տեղափոխելուց հետո տեքստը փոխե՞լ են...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.05.2013), Rammstein (05.05.2013), Sambitbaba (04.05.2013), Smokie (05.05.2013), VisTolog (30.06.2013), Արէա (04.05.2013), Շինարար (04.05.2013), Ռուֆուս (04.05.2013), Վոլտերա (04.05.2013)

Էջ 54 80-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •