http://www.tert.am/am/news/2013/06/0...n-hrazharakan/
Գագիկ Բեգլարյանը վկա, Սուրիկ Խաչատրյանը պաշտոնի լավ բարձրացում ա ստանալու:
http://www.tert.am/am/news/2013/06/0...n-hrazharakan/
Գագիկ Բեգլարյանը վկա, Սուրիկ Խաչատրյանը պաշտոնի լավ բարձրացում ա ստանալու:
Սյունիքի մարզպետարանը Գորիսի միջադեպի մասին սկանդալային բացահայտումներ է ներկայացնում և մեղադրում «շահագրգիռ մարմիններին»
Ո՞նց կարա Սերժի արդար ու ապահով Հայաստանում Լիսկան որևէ բանում մեղավոր լինի:
Փեշով փող ունի - իրանը չի
Մարդ են ընտանիքով բռնաբարում - բռնաբարվողն ա մեղավոր, պիտի աղջիկ չլիներ
12 տարեկան երեխու են ընտանիքով ծեծում - երեխեն ա մեղավոր, պիտի ձեռի տակ չընկներ
Մարդ են իրանց տան հայաթում սպանում - շահագրգիռ մարմիններն են մեղավոր
Կարճ ասած, Լիսկայից լավ տարբերակ չենք կարա ճարենք - Լիսկա՛ նախագահ, Լիսկա՛ նախագահ:
Հ.Գ, Ժողովուրդ, Հայաստանում մնալը կյանքի ու առողջության համար վտանգավոր ա - եթե կրակելով էլ չեն սպանում կամ վիրավորում, կարաս պռոստը էս վիճակից հոգեկան հիվանդ դառնաս: Արտագաղթել ա պետք էս եթիմնոցից, ու ինչքան շուտ, էնքան լավ: Փաթթեմ սենց հայրենիքը, էսի մեր հայրենիքը չի, էսի Սերժի, Լիսկայի ու Գալուստի հայրենիքն ա, թող վայելեն ոնց կարան, ես սրանց .......
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.06.2013, 00:56:
Մայրական երախտագիտությունՀՀ զինված ուժերի գնդապետ է։ Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական ծառայություն» մեդալներով, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» և «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։)))) Հերոսը նաև բազմազավակ մայր ա
)))
Բայց էս քիչ ա, Սուրիկին պետք ա նաև Արիության մեդալ տալ, հերոսաբար պաշտպանվելու համար:
http://www.a1plus.am/am/politics/2013/06/05/suren« Ինչպես լսեցիք, զինվորական դատախազն էլ ասեց՝ տանս վրա զինված ավազակային հարձակում ա տեղի ունեցել: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է... դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»,- այսօր 168.am-ի հարցին ի պատասխան ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը,ով Երեւանում էլ։
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵՑ
http://www.a1plus.am/am/politics/2013/06
11:17 am | 06 Jun 2013
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քիչ առաջ որոշեց Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարության նիստում ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին հարցը։ Այն մտավ օրակարգ եւ քիչ անց ընդունվեց։
Նա այս պաշտոնում էր 2004 թ. մարտի 25-ից։
.........
Մեղա-մեղա, իր դիմումի համաձայն: Ձեր անիմաստ ու անթասիբ լավը ....
Մեզ քիչ ա. Սուրիկը պիտի մտնի Սերժի ու վարչապետի մ ոտ ու մարդա մի հատ դաստիարակչական ապտակ տա: Հետո էլ իջնի մանումենտ ու շռի մայր հայաստանի ոտներին: Նեմեցն էլ կողքից պիտի տուշ նվագի:
keyboard (06.06.2013), Varzor (07.06.2013), VisTolog (30.06.2013), Անվերնագիր (06.06.2013), Վիշապ (06.06.2013)
keyboard (06.06.2013)
Էս էլ ձեռի հետ
Владимир и Людмила Путины развелись
Մեր սև սիրտ, ձեր ռոզովի տռուսիկ:
Հունիսի 24-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ երգչուհի Զեմֆիրայի՝ եվրոպական շրջագայության վերջին համերգը: Նկատելով առաջին շարքերում ծածանվող Հայաստանի դրոշը, մոտեցավ, որ վերցնի, սակայն տատանվեց՝ նկատելով, որ դա Գերմանիայինը չէ: Հարցին, թե որ երկրինն է, բոլոր կողմերից բղավեցին Հայաստան: Երգչուհին, այնուամենայնիվ, վերցրեց դրոշը և խոստովանեց, որ Գերմանիայինի հետ է շփոթել: Տեղադրեց բեմի վրա և ասաց. «Եկեք պատկերացնենք՝ Գերմանիայինն է»:
Ավելի ուշ նկատեց մեկ այլ դրոշ: «Սա արդեն Վրաստանինն է: Հաստատ չեմ շփոթի»,- հայտարարեց երգչուհին՝ վերցնելով դրոշը: «Մնաց մնացած տասներեքը»,- եզրափակեց:
աղբյուրը![]()
StrangeLittleGirl (25.06.2013)
Շիրակի թեմում առանց դեղորայքի կբուժեն գետին ընկնող, փրփրող դիվահարներին
Այսօր Շիրակի թեմում բացվեց քրիստոնեական հոգեբանության կենտրոն, որի նպատակը երկրաշարժից ու սոցիալ–տնտեսական ծանր պայմաններից նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային ծանր խանգարումներ ստացած շիրակցիներին բուժելն է: Ինչպես պարզաբանեցին կենտրոնից, այն բացառիկ է լինելու նրանով, որ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության եւ քրիստոնեական բժշկության մեթոդները, որոնք թեեւ դարեր շարունակ կիրառվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից, սակայն այժմ մոռացության են մատնված: Այս կենտրոնում հոգեբանն աշխատելու է հոգեւորականի հետ, բուժումն ու անձին սոցիալական միջավայրին հարմարեցնելը լինելու է առանց դեղորայքի` հոգեթերապիայի, աղոթքների, ծոմի, պահքի, քահանայի օրհնության, ազգային սովորույթների կիրառման միջոցով: Այստեղ հոգեկան անբուժելի համարվող խանգարումներից զատ կբուժեն նաեւ դիվահարվածներին: «Մենք օգտագործում ենք եկեղեցական մեր ծիսական բժշկության կարգերը եւ միեւնույն ժամանակ օգտագործում ենք առօրեական քրիստոնեական միջոցներ`պահք, ծոմ, աղոթք, ժամերգություն, պատարագ, որոնց ընթացքում մարդը կամաց-կամաց սկսում է ճանաչել, հասկանալ դրանց արժեքները, եւ ապրել ըստ այդ: Այսինքն, օրինակի համար, եթե հաղորդության մասին է խոսքը, պատարագի մասին է խոսքը, մարդը կամաց-կամաց հասկանում է, որ այնտեղից կյանք է գալիս եւ օգտագործում է Ավետարանական ճշմարիտ հիմքեր, հիմունքներ: Ավետարանն ասում է` ով ուտի իմ մարմինը եւ ով խմի իմ արյունը, ես նրա մեջ եմ ապրում, ինքը կյանք ունի: Իհարկե, եկեղեցական հատվածը կիրառելի է այն դեպքում, երբ անձը ընդունում է, եւ հավատում, որովհետ եւ Ավետարանն ասում է`ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով որ հավատում է, իսկ ով որ չի հավատում, բնականաբար մենք մոգական բան չենք օգտագործում, եկեղեցին երբեք ինչ-որ մի մոգություն չի անում, այլ վստահ հավատալով Աստծո զորության, Աստծո ներկայության,
Աստծո գոյության եւ Աստծո հանդեպ տածած սիրո վրա, մենք գիտենք, որ եթե ինչ-որ հանգամանքներում խանգարվել է մարդու նորմալ կենցաղը, դա համարվում է հիվանդություն, ուրեմն Աստծո զորությամբ, սուրբ հոգու ներգործությամբ կբուժվի:
Առաքյալն ասում է` սուրբ հոգին ունի այդ շնորհքը, որը տալիս է մարդկանց»,- պարզաբանեց Տեր Փավստոս քահանա Սարգսյանը: Նա վստահ է, որ իրենք կունենան լուրջ հաջողություններ եւ ժողովրդի մեծ մասին կազատեն նյարդային խանգարումներից, կկարողանան ինտեգրել կյանքին ու կբացատրեն, որ որեւէ մեկը անպետք չէ եւ չի կարող մեկուսանալ: Քահանան նա եւ ասաց, որ եկեղեցին բուժել է բազմաթիվ դիվահարների, նրանց, ովքեր ցնցումներ են ունեցել, ընկել են գետին, փրփրել են: Դրանք, ըստ բանախոսի, բավականին ժամանակատար են, բժշկի ծառայություններ ստանալուց հետո հիվանդը նոր միայն մոտեցել իրենց եւ իրենք եկեղեցական աղոթքի միջոցով բուժել են վերջիններիս: Կենտրոնի պատասխանատու Կարեն Պետրոսյանն էլ ասաց, որ դա ամեն եւին ֆանտազայի ժանրից չէ, ինչպես որ կարող է թվալ անհավատներին. դիվահարությունը դարեր շարունակ հենց քրիստոնեական մեթոդիկայով է բուժվել: Քահանն էլ հստակեցրեց, որ այն մեդոթ կոչելը սխալ է, քանի որ մեթոդը ստեղծվում է մարդու կողմից, իսկ այս դեպքում Ավետարանով են բուժվում, որի մեջ մարդը կամ մտնում ու ստանում է այն, ինչի կարիքն ունի, կամ չի մտնում ու չի ստանում: Քահանան նաեւ ասաց, որ գյումրեցի թմրամոլներին, հատկապես, այսպես ասած՝ բենզինիստներին օգնելու, բուժելու համար հատուկ հոգեւորականներ են աշխատում նրանց հետ, ովքեր առանձին պատրաստվածություն են անցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/25/258819/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
<font size="2">
Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.06.2013, 15:44:
Մամայի արև թե լացս չի գալիս, էս ինչ են անում էս ժողովդին, ինչքան ենք սենց դիմանալու, այ անասուննե'ր, էս մարդիկ ինչ են արել ձեզ այ....
Հով, իմ համար անհասկանալի է, թե էս մարդիկ ինչ են պահանջում ու ումից։
«Նոյանը» մասնավոր ընկերություն ա, իրանցից ոչ մեկին ոնց որ թե պարտք չի։ Ոչ խոստացել ա բարձր գնով մթերել, ոչ էլ օրեկան 1000 հոգու ընդունել։
Կամ ստեղ կառավարությունն ի՞նչ պտի անի։ Նոյանին ինչ որ բան ստիպի՞։ Մաքսիմում մրցակցային պայմաններ ստեղծի, որ հյութի գործարաններն ավելի շատ լինեն, իրար մեջ մրցեն, բայց ամոթ ինձ թե իրանք գիտեն, թե ինչ են ուզում։
http://panorama.am/am/comments/2013/...n-poor-people/
Ի դեպ, հոդվածում բողոքողների խոսքերը կառավարությանը՝ «Ձեզ ենք ընտրել, արա´, եկեք տեր եղեք»։ Դե ում ընտրել եք, գնացեք դրան էլ ադեկվատ պահանջ ներկայացրեք, տենամ էնի կարում ա՞ էդ պահանջը կարդա ու հասկանա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, կառավարությունն ու նոյանը չի հարցը, հարցը էն ա, որ էս մարդկանց հույսով են արել, ասել են քշեք բերեք անսահմանափակ կընդունենք, էս մարդիկ էլ հելել գնացել են ու էս քանի օրա հերթում սպասում են:
Անձամբ գիտեմ տենց մարդ, ով հենց նոյան ա գնացել, ասել են եկեք, մենք գումարի խնդիր չունենք, մթերման խնդիր էլ չունենք, լցրել են ավտոն տարել են, հիմա կանգնած սպասում են:
Ասածս էն ա, որ չէս մթերելու, հել ասա դավայ դասվիդանյա, մթերելու ես, մի իզուր արհեստական նենց արա, որ միրգը փչանա գին քցես:
Արտ, արհեստականա ջոգում ես, ինքը հեսա 50 դր/կգ կառնի ծիրանը, կսորտավորի ու 1000դր/կգ կարտահանի, որպես բարձորոակ ծիրան, իսկ արդյունքում գյուղացին 1 տոննա ծիրանից կառնի ընդամենը 50000 դրամ, պատկերացնում ես Արտ, 50000 դրամը ինչ ա գյուղացու համար, սկի մի ամսվա ջրի փողը չի դուրս գա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ