Բադասխան ես դալու Սամվե՛լ
Բադասխան ես դալու Սամվե՛լ
A long time ago, in a galaxy far, far away...
keyboard (29.07.2013)
Ու ու՞մ արածն էր վատ, էն ազգի, որ գրավում են ուրիշ երկիր ու ձուլում են իրանց՝ դրդված հայրենասիրությունից, էն մարդկանց, որ մտածում են թե հայրենիքը հնարավոր չի փրկել պայքարելով, ավելի լավ ա հանձնվես, ուրիշի երկրում հանգիստ ապրե՞ս, թե՞ Էն մարդու, որ դավաճանության համար սպանում ա ծնողներին՝ առանց հաստատ իմանալու, որ էդ որևէ օգուտ կբերի իրա ժաղավրդին:
The cake is a lie.
StrangeLittleGirl (29.07.2013)
keyboard (29.07.2013)
Սամվելը հակահերոս ա ամեն իմաստով, ցույց ա տալիս, թե ինչպիսին մարդ չպիտի լինի ոչ մի դեպքում: Ու էստեղ ամենախնդալուն էն ա, որ Սամվելը ծնողներին սպանում ա՝ միանգամից խախտելով քրիստոնեական երկու պատվիրան (Պատվիր քո հորն ու մորը; մի սպանիր): Էլ չեմ ասում, որ ասենք տղամարդ լինելով կնոջ վրա սուր ա բարձրացնում: Բա ամո՞թ չի: Ու էդքանից հետո դրա ի՞նչն ա հերոս:
Սամվելը պատոմություն ա ՀԱՅ ժողովրդի պատմությունը, կրոնը, հավատը ու առհասարակ պայքարելն ու թշնամու դեմ դուրս գալը ՀԱՅ-ին հատուկ հատկանիշ, բնավորություն ու վարքագիծ: Հիմա եթե, նրանք ում համար պարսիկ, արաաբ կամ թուրք լինելը կարա սովորական դիտվի ու իրանց համար անհասկանալի ա Սամվելի պահվածքը, ավելի լավա գոնե չխոսեն դրա մասին, քանզի ազատ հայացքներ ունենալը ու ժամանակակիցների շարքերում դասվելը ոչ մեկի թույլ չի տալիս մի ամբողջ ազգի պատմություն ու հերոսական պահվածք ծաղրելու ու ժամանակակաից տերմիններով կոչելու:
Գնացեք ձուլվեք ում ուզում եք, ապրեք ում լծի ու կրոնի տակ ուզում եք, աթեիստ դառեք, ինչ ուզում եք արեք, բայց սեփական ազգի պատմությունը ու արժեքները ոտատակ մի տվեք, ամոթ ա, մի հատ էլ գրեք, որ բոլոր հայ գրողները գյ*թ են, Սասունցի Դովիթը միասեռական ա, Եղիշեն մոր հետ ինցեստով ա զբաղվել, Մաշտոցն էլ բոլշևիկ ա պրծնենք:
Հով, Սամվելն իրա ծնողներին սպանելով ո՛չ ձուլման հարց ա լուծում, ո՛չ ինչ-որ լավ բան ա անում հայրենիքի համար: Ավելին՝ ես ոչ մի կերպ չեմ կարա հասկանամ էն հայրենասերին, որը սուր ա բարձրացնում ծնողների վրա: Ու Սամվելին որպես հերոս ներկայացնելով դպրոցականներին սխալ ուղու վրա են դնում: Հա, հերոսներ ունեցել ենք: Բայց Սամվելը հերոս չի, հակահերոս ա:
Freeman (29.07.2013)
Բյուր, Սամվելը գուցե և իրականում չի էլ եղել, ենթադրենք, ստեղ մի ուրիշ հարց ա դրվում նժարին, հայրենիք և սեփական ծնողներ, ընդ որում, ծնողները էդ հայրենիքը դավաճանել էին, իսկ Սամվելն իրա էդ քայլով "ցույց տվեց", թե ինչ ա լինում դավաճանների հետ ու առհասարակ կարևոր չի, թե ծնողների սպանելով Հայաստանը եվրամիության անդամ կդառնա թե չէ, սահմանադրական երկիր ա թե չէ, կարևորն էն ա, որ ՀԱՅ դպորցականը էն ոգով կմեծանա, որ Հայրենիքն ու հայրենիքի համար պայքարը վեհ ա զուտ մարդկային զգացմունքներից ու սենտիմենտալությունից:
enna (29.07.2013)
Նույնը կարող եմ ասել Ձեր մասին
keyboard ջան, իմ ու քո պատկերացնումները հայրենիքի ու ընտանիքի,նպատակի ու միջոցների մասին կտրուկ տարբերվում են:Մի օա հանդիպման ժամանակ, կգցենք-բռնենք մի(մի քանի) շիշ գարեջրով, ուղակի էդ էնքան սուբյեկտիվ ա ու էնքան ժամանակ ա անցել, որ ֆորումում մի կարծքի գալը առանց մի քանի անգամ արգելափակման, հնարավոր չի![]()
The cake is a lie.
StrangeLittleGirl (29.07.2013)
Ընկալման հարց ա, Հով ջան: Օրինակ իմ պատկերացմամբ Հայրենիքը ոչ թե հողն ու ջուրն ա, այլ առաջին հերթին քո, հետո մերձավորիդ, հետո էն մյուսի ընտանիքը, ու էս բոլոր ընտանիքների համադրումը: ՈՒ եթե մեկը հիմքը՝ ընտանիքը զոհում է շատ կոպիտ ասած հողին ու ջրին, ես էդտեղ հայրենասիրություն չեմ տեսնում, այլ կեղծ հայրենասիրություն: Կրկնեմ, օրինակներս կոպիտ էին, բայց իդեան կարծում եմ պարզ է:
Հայրենասիրությունը երեխեքին սովորացնելու համար կարծում եմ նախ պետք է սովորեցնել հարգել, սիրել, փայփայել, խնամել սեփական ընտանիքը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (29.07.2013), Ուլուանա (29.07.2013)
Նիկեա (29.07.2013)
Հով, Չուկն արդեն ասեց, ես էլ ասեմ: Ինձ համար հայրենիքը ո՛չ տարածքն ա, ո՛չ կաթողիկոսն ա, ո՛չ քրիստոնեությունն ա, ո՛չ էլ չգիտեմ ինչը, ինձ համար հայրենիքն իմ ընտանիքն ա, իմ շրջապատը, իմ լեզուն, ու, փառք Աստծո, ես որևէ բան նժարին դնելու կարիք չունեմ:
Բայց վերադառնալով Սամվելին ու հայրենասիրական դաստիարակությանը, դա էսօր ամենասխալ բանն ա, որ կատարվում ա մեր դպրոցում: Պետք չի հայրենասերներ դաստիարակել, պետք ա մարդ դաստիարակել, որը հետո ավտոմատ հայրենասեր էլ կդառնա: Իսկ էդ Սամվելով դաստիարակված ու ամպագոռգոռ շարադրություններ գրող էրեխեքը մեծանում, դառնում են տապոռ ՀՀԿ-ականներ:
Ո՞նց սպանեց, որտե՞ղ ա տենց բան ասվում:
Լավ, հլը հոր պահը մի կերպ կհասկանաս, որովհետև հայրն էլ էր սուրը հանել, կարաս շառը գցես ինքնապաշտպանության վրա: Բայց էդ խեղճ կնիկն ի՞նչ մեղք ուներ, որ վրան սուր հանեց: Հիմա ոնց որ մեկնումեկիս մաման մուսուլման կամ բուդիստ դառնա, գնանք, դրա համար սպանենք: Բա կարելի՞ ա:
Նիկեա (29.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ