User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Այզեկ Ազիմով (Isaac Asimov)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Այզեկ Ազիմով (Isaac Asimov)

    Ազիմովն օրիգինալ գրող է, անգամ ծննդյան տարեթիվն է օրիգինալ: ԽՍՀՄ-ում ծնված լինելով(համաձայն փաստաթղթերի՝ 2 հունվարի 1920թ.)` ինչպես Ազիմովն է արտահայտվում, իրեն ճամպրուկով ԱՄՆ տարան: Արդեն ԱՄՆ-ում 5-ամյա Ազիմովը դպրոց է գնում: Քանի որ դե յուրե պիտի 6 տարեկանում գնար, ապագա ֆանտաստի ծննդյան տարեթիվը ֆանտաստիկ կերպով դառնում է 1919թ. սեպտեմբերի 7, թեև չար լեզուներն ասում են, որ սա փոքրիկ Այզեկի մայրը՝ Աննա Ռաքել Բերման-Ազիմովն է կազմակերպել:
    1935թ.-ին 15-ամյա Այզեկն ավարտում է դպրոցն ու ընդունվում Seth Low Junior College: Բարեբախտաբար, նրան վիճակված չէր իրավաբան դառնալ, մեկ տարի անց քոլեջը փակվում է: Ազիմովը դառնում է քիմիկոս: Ասպիրանտուրայի ու պրակտիկ աշխատանքի միջև ընտրությունը կանգ է առնում աշխատանքի վրա և Այզեկն, ով արդեն ընդունվել էր ասպիրանտուրա, մեկնում է Ֆիլադելֆիա, ուր նրա գործընկերն է դառնում մեկ այլ ֆանտաստ գրող՝ Ռոբերտ Հայնլայնը (Robert A. Heinlein):

    Հիմա մի կողմ եմ դնում չոր փաստերն ու անցնում ռոմանտիկային: 22-ամյա Այզեկը Վալենտինի օրը կույր ժամադրության է գնում ու հանդիպում իր ապագա կնոջը՝ Գերտրուդային: Նույն 1942-ին էլ նրանք ամուսնանում են: Այս ամուսնությունից ծնվում են նրանց որդին՝ Դեվիդը և դուստրը՝ Ռոբին Ջոանը:

    Գրեթե բոլոր տղամարդկանց կենսագրություններում էլ կա այդ մեկ-երկու տարին՝ բանակը: Բանակից հետո Այզեկը շարունակում է կրթությունը: Հետո գալիս է ստանդրատ դասախոսական կենսագրություն՝ հերթով ավելի ու ավելի մեծ գիտական կոչումներ, բայց Ազիմովը որպես բիոքիմիկ չէ, որ կայանում է:

    Դեռ 11 տարեկան Այզեկը գրում է փոքրիկ քաղաքում ապրող տղաների արկածների մասին: Հավատա՞նք նախախնամությանը: Լավ, չենք հավատում, ուղղակի հանգամանքների բերումով իր հորինվածքն Ազիմովը պատմում է ընկերներից մեկին ու վերջինս խնդրում է գիրքը, որտեղից Ազիմովը դա կարդացել է: Նա էլ նստում ու սկսում է գրել այդ գիրքը՝ այս ժամանակ էլ գտակցելով, որ ինքը ցանկանում է և կարող է դառնալ գրող: Թեև ութ գլուխ գրելուց հետո Այզեկը իր գիրքը կիսատ է թողնում:

    Marooned Off Vesta՝ Ազիմովի առաջին հրապարակված գործը, որ լույս է տեսնում 1939թ.-ին Amazing Stories ամսագրում:

    Այդուհետ հերթով լույս են տեսնում Ազիմովի գործերը: Նրան մեծ հռչակ է բերում՝ «Եվ եղավ խավար» պատմվածքը: Հայտնի են նրա շարքերը ռոբոտների մասին, ուր նրա առաջին անգամ կիրառած որոշ բառեր մինչ օրս գործածվում են գիտական ու խոսակցական անգլերենում:

    Արժի՞ ասել, որ Ազիմովը կնոջից բաժանվեց: Ինչևէ, 1970 թ.-ին նա ևս մեկ անգամ ընտանիք կազմեց, բայց ի տարբերություն առաջին ամուսնության, այս ամուսնությունից երեխաներ չծնվեցին:

    1992թ-ի ապրիլի 6-ին Ազիմովը հեռացավ աշխարհից: Դեռ 1983թ.-ին սրտի վիրահատության ժամանակ նա վարակվել էր ՄԻԱՎ-ով, ինչն աստիճանաբար սպանեց նրան տարիների ընթացքում:

    Կան ֆանտաստներ, ում բոլորը սիրում են, Ազիմովը նրանց թվին չի պատկանում, շատերին եմ ճանաչում, որ Ազիմովին ուղղակի լուրջ չեն մոտենում որպես գրող , բայց ինձ համար Ազիմովը լավագույն ֆանտաստներից է:

    Հ.Գ. Մարի՜, շնորհակալություն գաղափարի համար

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.08.2013), enna (22.08.2013), Freeman (22.08.2013), impression (22.08.2013), Jarre (22.08.2013), Moonwalker (22.08.2013), Աթեիստ (22.08.2013), Անվերնագիր (22.08.2013), Արէա (23.08.2013), Գալաթեա (22.08.2013), Եկվոր (23.08.2013), Վոլտերա (22.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •