User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Առաջին պատմվածքի հերոսը

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջին պատմվածքի հերոսը

    «Լեոնիդ Գրիգորիչ, կամ պարոն Սեդրակյան. Հիսունամյա, հաստլիկ մարդ, շեկ մազերը միշտ դեպի աջ սանրած, աչքերը մի-քիչ փոքր, իսկ եթե գեղեցիկ ժպիտն է՛լ ավելացնենք՝ մի-հինգ տարով ավելի երիտասարդ կթվա: Միայն ամռանն ու գարնանն է հնարավոր տեսնել նրան առանց իր սիրելի երկնագույն բաճկոնակի:
    Հիմնարկի ամբողջ անձնակազմը վախենում է տնօրենից: Նա հանգիստ ու դանդաղ քայլերով, անցնում է միջանցքով ու եթե մեկնումեկը տեսնի նրան նախքան «բռնվելը,» իսկույն կփախչի, իսկ եթե զգաց, որ տնօրենն էլ նրան է տեսել, (ինչը համարյա միշտ է լինում,) վախվորած կգնա առաջ եւ տնօրենին մոտենալիս անպայման կասի:
    _Բարեւ ձեզ Լեոնիդ Գրիգորիչ:
    Լեոնիդ Գրիգորիչը շատ հանգիստ գլխով կանի եւ կանցնի, առանց որեւէ բառ ասելու, չէ՞-որ վախենում են նրանից, ուրեմն հարգում են… այսպիսին է նրա մտածելակերպը: Նա հաճախ մտնում է որեւէ մեկի մոտ եւ հետեւում աշխատանքին, ամեն մանրուք, ամեն-մի փոքր բան նրա համար կարեւոր է: Իսկ-թե ինչ կասի, եթե որեւէ բան դուրը չգա, դա կախված է նրա տրամադրությունից, կա՛մ հեգնական խոսքեր են հնչելու, կա՛մ վիրավորական, իսկ արդարանալն այդ պահին ոչ միայն անօգուտ է, այլ նաեւ վտանգավոր: Բայց ամենավտանգավորն ու սարսափելին լինում է այն ժամանակ, երբ Լեոնիդ Գրիգորիչը իմանում է թե իրականում ինչ են մտածում իր մասին, այդ ժամանակ կարող ես ընդմիշտ հրաժեշտ տալ աշխատանքիդ… »
    Հենց այս խոսքերի վրա Արմենը կանգ առավ… դուռը թակում էին: Նա մոտեցավ, բացեց ու… քարացավ տեղում:
    _Լե-Լեոնիդ Գրիգորիչ,_վերջապես խոսեց նա,_ի-ինչպիսի անակնկալ… ներս համեցեք:
    Լեոնիդ Գրիգորիչը ժպիտը դեմքին ներս մտավ:
    _Ի՞նչ է, մի՞թե մենք քիչ ենք հանդիպում: Քի՞չ է եղել, որ այցելենք իրար, էլ չեմ խոսում աշխատանքի մասին_հարցրեց նա՝ հաստ, սեւ բաճկոնը հանելով, որի տակից իհարկե հագել էր իր թանկագին բաճկոնակը:
    _Չէ՛, ուղղակի անսպասելի էր:
    Նրանք ներս գնացին սենյակ: «Նույնիսկ տանը հանգիստ չկա սրանից: Լավ է գոնե տրամադրությունը բարձր է,» մտածում էր Արմենը:
    _Այս ի՞նչ է… դու ստեղծագործում ե՞ս,_զարմացած հարցրեց Լեոնիդ Գրիգորիչը՝ նայելով սեղանին դրված տետրին եւ գրիչին:
    Արմենին մի կերպ հաջողվեց թաքցնել իր վախը:
    _Առաջին փորձս է,_ժպտալով ասաց նա:
    _Կարելի՞ է կարդալ:
    _Դե… Լեոնիդ Գրիգորիչ, ես դեռ չեմ ավարտել այն… դեռ նոր եմ սկսում:
    Բարեբախտաբար այս անգամ Լեոնիդ Գրիգորիչին համոզելը դժվար չէր, վերջինս չէր սիրում կարդալ:
    _Դե՞, ուրիշ ոնց ես: Ի՞նչ կա:
    _Լավ եմ, շնորհակալություն: Առանձնապես ոչինչ չկա, ամեն ինչ առաջվա նման է: Դու՞ք ինչպես եք:
    _Ես է՛լ եմ լավ: Գիտե՞ս, որոշել եմ մի քանի օրից գնալ արտասահման:
    _Արտասահմա՞ն… Ինչու՞:
    _Դե… ուզում եմ հանգստանալ, մի քանի ամիս չաշխատել : Ընտանիքիս կվերցնեմ, կգնամ,_ժպիտը դեմքին ասաց Լեոնիդ Գրիգորիչը:
    _Դուք դա հաստա՞տ եք որոշել… Բա հիմնա՞րկը:
    _Արշակը կփոխարինի ինձ:
    _... Մի րոպե Լեոնիդ Գրիգորիչ… ես գնամ սուրճ պատրաստեմ: Հետո կգամ, կխոսենք_ասաց Արմենը եւ իսկույն գնաց խոհանոց, որպեսզի թաքցնի իր դեմքին փայլող՝ երջանկության ժպիտը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.12.2010, 21:38: Պատճառ: Հեղինակի խնդրանքով (վրիպակի ուղղում)։
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (23.12.2010), Malxas (30.12.2010)

  3. #2
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմի էս մարդու անուն ազգանունը Լեոնիդ Գրիգորիչա թե Լեոնիդ Գասպարիչ?

  4. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմի էս մարդու անուն ազգանունը Լեոնիդ Գրիգորիչա թե Լեոնիդ Գասպարիչ?
    Էս մարդու անուն հայրանունը Լեոնիդ Գրիգորիչ ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոքի ջան, իսկ շարունակություն չի՞ լինելու:

  6. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոքի ջան, իսկ շարունակություն չի՞ լինելու:
    Չէ, սա էր ամբողջը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dayana (30.12.2010)

  8. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացվող և լավ պատմվածք էր, բայց շատ էր կարճ: Իմ կարծիքով կարելի է առաջիկայում վերախմբագրել և նոր դրվագներ ներառել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց պատմության ձեր հերոսը
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 162
    Վերջինը: 30.03.2019, 11:05
  2. Ո՞վ է մեր ժամանակի գրական հերոսը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.07.2013, 00:48
  3. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28
  4. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35
  5. Վերջին Հերոսը(Made in Armenia)
    Հեղինակ՝ kot, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.12.2006, 13:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •