Գնել ջան, քանի որ «ընտանիք» հասկացությունը էս թեմայում ես եմ խառնել, գրառումդ վերցնեմ «իմ վրա» ու արձագանքեմ. մի՞թե կարելի ա սենց մարդու խոսքը շուռ տված ներկայացնել, իմ ընկեր:
Էդ ո՞վ ա գրել, որ հայրենիքը մենակ ընտանիքն ա: Հլը մի հատ տենց գրառում բեր աչքս խոթի, իմ եղբայր: Չի կարելի, չէ, վա՜յ
Իհարկե հայրենիքը մենակ ընտանիքը չէ: Իհարկե հավասարության նշան դրած չի ընտանիքի ու հայրենիքի միջև, հակառակ դեպքում էդ հասկացություններից մեկը չէր էլ սահմանվի, մեկով յոլա կգնայինք: Ուրիշ հարց, որ ասում ենք, որ հայրենիքն էն ամենն ա, ինչ դու էլ ես գրում, բայց առաջին հորիզոնականում ըստ մեր պատկերացումների դնում ենք ընտանիքը:
Ու դա բնական ա: Որտև ընտանիքը ինքը սովորաբար լինում է էդ մնացած արժեքների կրող, հողի ու ջրի գին հասկացողը, մշակույթը գնահատողը, լեզուն ընկալողը: Եթե չի լինում, ընտանիքի առանձին անդամն էլ որպես կանոն էդ արժեքները չի ընկալում: Բայց ընկալելուց էլ հիմնականում առաջին հորիզոնականում դնում ա իրա ընտանիքին, էդ հողն ու ջուրը գին են ունենում իր ընտանիքի համատեքստում, ոչ թե թանգարանում հավայի կանգնացնելու համար:
Կարճ ասած գրառմանդ համաձայն եմ, բայց մի վերապահումով. նենց տպավորություն ա, որ կոնկրետ էս հարցում հակադրվում ես մեկը ինձ, երբ ես քո ասածներին հակառակ բան չէի ասել: Ու ոչ մեկը էս թեմայում չէր ասել: Իսկ դու քո գրառման հռետորաբանությամբ մեզ՝ քո ասածին հակառակ բան չասածներին ներկայացնում էիր հակառակ բան ասածներ ու սխալ էիր հանում: Քեզնից չի, ձյաձ, քոնը չի էդ ոճը

Էջանիշներ