ո՞րն է ամոթ
Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված...(Գրեյս Հոպպեր)
StrangeLittleGirl (24.07.2013), Նաիրուհի (25.07.2013)
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Երևան քաղաքում Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 1 ուղևորի համար 2013 թվականի հուլիսի 20-ից սահմանել 100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները, Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 17.07.2013թ. նիստի արձանագրության եզրակացությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով.
1.Վերանայել Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ), այն 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ»։
Էս ճի՞շտ ա![]()
«3-րդ մասում նույնիսկ ոստիկաններն են աջակցում ժողովրդին,բարձրախոսներով հայտարարելով՝ 150 դր. չտաք, այլ 100դր.ուղեվարձը կազմում է 100դրամ»
Չամիչին հանգիստ թողեք![]()
Ambrosine (24.07.2013)
Ուֆ եսիմ է...
15:41 - 24.07.2013
Երեւանում իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Ընդդեմ տրանսպորտի թանկացման մանր ընդվզումները վերածվում են հասարակական բողոքի մեծ ալիքի: Երեկ Երեւանի քաղաքապետարանի առջեւ ոստիկանության եւ ակտիվիստների բախումներն անխուսափելի դարձան, ոստիկանությունը մի պահ նույնիսկ չէր կարողանում վերահսկել իրավիճակը: Իսկ մամուլն արդեն նկատել է, որ մայրաքաղաքային այս լարված օրերին նախագահ Սերժ Սարգսյանը հանգստի է մեկնել:
Yerkir.am-ին ստեղծված իրավիճակի պատճառների ու նախագահի` արձակուրդ գնալու վերաբերյալ, կարելի է ասել, սենսացիոն տեղեկություն է հայտնի դարձել: Մեր հավաստի աղբյուրները երեկ հայտնեցին, որ օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ընկերական նեղ շրջապատում նախագահ դառնալու հավակնությունների մասին հերթական հայտարարություն-ցանկությունն է հայտնել: Տեղեկությունը Տարոնի «ընկերները» արագ հասցրել են նախագահական:
Սերժ Սարգսյանը, ով չի հանդուրժում, որ որեւէ մեկն իրենից ինչ-որ բանում առաջ ընկնի եւ իր փոխարեն որոշի իր ժառանգորդի հարցը, բարկացել եւ հայտարարել է, որ «Տարոնը եւ մյուսները ոչինչ են առանց իրեն»:
Սերժ Սարգսյանը, ըստ մեր տեղեկությունների, որոշել է «պատժել» Տարոն Մարգարյանին: Նա նախ խրախուսել է տրանսպորտի սակագնի բարձրացման նախաձեռնությունը, հետո Տարոնին թողել է մենակ` առկա խնդիրների դեմ հանդիման, ու մեկնել արձակուրդ: Ընդ որում` թե' նախագահականի և թե' իշխանական ԶԼՄ-ների կողմից խրախուսվում են տրանսպորտի թանկացման դեմ ծավալված բողոքի ակցիաները:
Նախագահին, ըստ մեր աղբյուրների, զայրացրել է հատկապես Տարոն Մարգարյանի այն հայտարարությունը, որ ինքը, ի տարբերություն ոմանց, բարի անուն ունի եւ դա մեծ հնարավորություն է ընձեռում նրան դառնալու նախագահ` ժողովրդի կողմից սիրված ու ընդունված:
Տարոն Մարգարյանը նախագահ դառնալու մասին հայտարարություն արել էր նաեւ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, երբ արդեն վստահ էր, որ նախագահն իրեն հնարավորություն է ընձեռելու շարունակել երկրորդ ժամկետով պաշտոնավարումը: Հարկ է նշել, որ դեռ այն ժամանակ` Տարոն Մարգարյանի այդ հայտարարությունից հետո, նաեւ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տարոնը «քաշել էր» նախագահին եւ «սուտ հանել»` հայտարարելով, որ 150 հազար դրամանոց աշխատատեղեր կան քաղաքապետարանում, շատերը վստահ էին, որ Տարոնը երկրորդ անգամ քաղաքապետ չի դառնա: Բայց, ինչպես ասում են, շախմատիստ նախագահը մեկ քայլանի խաղ երբեք չի անում: Հիմա, ըստ որոշ չճշտված լուրերի, չի բացառվում անգամ Տարոն Մարգարյանի հրաժարականը...
Հատկանշական է, որ Տարոնին հիմնական մեղավոր դարձնելու գործին լծվել են նաեւ նրա այն կուսակից ընկերները, ովքեր նախկինում եւս անմասն չէին Տարոնի` կաթիլ առ կաթիլ վարկաբեկման գործին: Տարոնի ընկերներն էլ, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ դրանից հետո ատամներով պաշտպանում էին նրան եւ փորձում բարձր պահել նրա անունը, հիմա, մեղմ ասած, անցել են ջրի հատակը` մինչեւ կանցնի վտանգը. ո'չ Շարմազանովի ձայնն է լսվում, ո'չ էլ Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումներն են երեւում: Ինչպես ասում են` «եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են»:
Հետաքրքիր է, ի՞նչ երազ էր տեսել Տարոն Մարգարյանը վերոնշյալ հայտարարությունն անելու գիշերը, թե՞ հնարավորության դեպքում կարդարանա, որ գինովցած գլխով արած հայտարարությունները «ասնավանի» չեն: Ամեն դեպքում` հետաքրքիր զարգացումներ են լինելու, և բոլոր դեպքերում էլ նրա ականջներում նույն խոսքն է հնչելու` «Տարոն ջան, չես տեսնո՞ւմ, սիրուն չէր…»:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 24.07.2013, 17:06:
John (24.07.2013), keyboard (24.07.2013), Moonwalker (24.07.2013), Rammstein (24.07.2013), StrangeLittleGirl (24.07.2013), Նաիրուհի (25.07.2013), Ներսես_AM (24.07.2013), Ռուֆուս (24.07.2013), Տրիբուն (24.07.2013)
StrangeLittleGirl (24.07.2013)
Հենց հիմա Երկիր Մեդիայով հարցազրույց ա քաղաքապետարանի՝ տրանսպորտի վարչության պետք՝ Հանրիկ Նավասարդյաննի հետ: Ասում ա, որ 150 դրամ սակագինը հնարավոր չի վերանայել: Սակագինը բարձրացրել են, որպեսզի կարողանան բարելավել տրանսպորտի սպասարկումը, ասում ա էսօրվա դրությամբ վարորդների խիստ պակաս կա, հատկապես ամառը մարդիկ նախընտրում են մեկնել արտերկիր, մի քանի ամիս աշխատել քան թե մնալ Հայաստանում թեժ արեւի տակ ամբեղջ օրը ավտոբուս կամ միկրոավտոբուս վարել: Հետո ասում ա, որ կան բազմաթիվ հին ավտոբուսներ որոնք արթեն շարքից դուրս են եկել, եթե մինչեւ ձմեռ դրանք չփոխվեն, ապա ձմռանը մեծ խնդիրներ են առաջանալու քաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում: Աում ա ուզում են նենց անեն, որ էտ հին, շարքից դուրս եկած միկրոավտոբուսները փոխարինվեն ավտոբուսներով: Ասում ա կա երկու տարբերակ, կամ սակագինը մնում ա 150 դրամ ու քաղաքային տրանսպորտի սպասարկումը բարելավվում ա, կամ նորից դառնում ա 100 դրամ ու մեծ խնդիրներ են առաջանում, վարորդները չեն ուզում աշխատեն, հին մեքենաները շարքից դուրս են գալիս, նորերը չեն բերվում:
Այ սենց տխուր բաներ:![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ