Ripsim (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Նաիրուհի (23.07.2013)
Ինձ մի բան ա ուրախացնում. որ նույնիսկ եթե գները չիջեցնեն, մեքենա ունեցող մարդիկ կանգառներում չեն ամաչի մարդկանց առաջարկել իրենց օգնությունը։ Մարդիկ էլ հուշտ չեն լինի նստել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ARMbrain (23.07.2013), CactuSoul (23.07.2013), Hayk Avetisyan (23.07.2013), Rammstein (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Tig (23.07.2013), Tiger29 (23.07.2013), Նաիրուհի (23.07.2013)
Ժող, բերեք էս քննարկենք
աղբյուրըՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ
Ժողովուրդ ջան, ես մի թեթև ուսումնասիրեցի մեր օրենսդրությունը ու եկա այն եզրակացության, որ իրականում տրանսպորտի սակագինը չի փոխվել և մնացել է 100 դրամ: Ստորև ներկայացնում եմ իմ եզրահանգումները: Խնդրում եմ հաշվի առնել միայն մի բան՝ ապարդյուն փորձել եմ գտնել սակագների փոփոխման համապատասխան որոշումը: Չեմ գտել, և ողջ վերլուծությունը չեղած որոման հիման վրա է: Բայց ուզում եմ զգուշացնել, եթե հանկարծ նման որոշում բուսնեց, դրա իրավականության հարցն էլ կքննարկենք: Եվ այսպես.
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը:
Նույն օրենքի 11 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության առաջարկած և մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձով:
Նուն մասի համաձայն երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Որպես հուշում նշեմ, որ օրենքը «ավտոբուս» հասկացության տակ հասկանում է՝ ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս:
Այսպիսով ակնհայտ է, որ տրանսպորտային միջոցների փոխադրավարձի փոփոխությունը կարող է կատարվել միայն Երևանի քաղաքապետի որոշմամբ, որը ես դեռ չեմ կարողանում գտնել:
Երևանի քաղաքապետի որոշումը, որպես վարչական ակտ ենթակա է հրապարակման: Մասնավորապես՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 3-ի համաձայն՝ քաղաքապետ` քաղաքային համայնքում, հանդիսանում է վարչական մարմին:
Քաղաքապետի որոշումը նույն օրենքի 53 հոդվածի համաձայն վարչական ակտ է (1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն):
Նույն օրենքի 59 հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Չեմ ցանկանում մանրանալ օրենքով նախատեսված այլ դեպքերին, սակայն անհրաժեշտության դեպքում դա էլ կարելի է ներկայացնել: Իսկ տրանսպորտի սակագնի դեպքում ակնհայտ է, որ ակտը ենթակա է հրապարակման:
Եթե ասեն, որ մամուլով հրապարակվել է սակագների փոփոխման մասին, ապա պետք է նշել, որ մամուլով չի ասվել ոչինչ վարչական ակտի մասին, իսկ եթե նույնիսկ ընդունենք, որ ասվել է, ապա ստեղծված իրավիճակը նույնպես հակասում է վերոնշյալ հոդվածին, որը սահմանում է՝ մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը, ինչը չի կատարվել:
Այսպիսով չկա ոչ մի իրավական ակտ, որը կսահմանի փոխադրավարձի փոփոխություն, ուստի ներկայումս գործում է 100 դրամ սակագին, իսկ ավել գումար պահանջողները կարծես թե խախտում են լիցենզավորման պայմանները:
Հնարավոր ա տեղադրվել ա էս թեմայում, ես լրիվ էջերը չեմ կարդացել :
Վերջին խմբագրող՝ Freeman: 23.07.2013, 13:35:
The cake is a lie.
CactuSoul (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (23.07.2013)
Ի՞նչ քննարկենք: Ազգս խելոքանում ա![]()
Էս պահին կենտրոնի ոստիկանության մոտ են ցուցարարները, պահանջում են բաժին տարվածներին ազատ արձակել: Կարծես թե պայմանավորվել են արդեն, ցուցարարները հանգիստ են մնում, իրանք էլ ազատում են:
Միևնույն ժամանակ երկու ակտիվիստի են բերման ենթարկել: Բաժնում մոտ 8 հոգի կան:
Օսիպյանը գնացել ա բաժին, որ որոշմամբ հետ գա:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 23.07.2013, 13:39:
StrangeLittleGirl (23.07.2013)
Հա, էսօր ոնց որ ահագին կռիվ-ղալմաղալ ա, հա՞: Մի երկու հոդված կարդացի ձեռի հետ: Լավ ա, շատ լավ ա:
Մարդիկ կան համառորեն պայքարում են, որ 100 դրամ վճարեն, իսկ մարդիկ էլ կան, որ խելոք 150 դրամ են վճարում և սուսուփուս իջնում երթուղայինից:
Շատ լավ է, որ ակտիվիստները համառորեն պայքարում են, բայց վախենամ պայքարողներն էլ մի քանի օրից սկսեն 150 դրամ վճարել:
Chilly (23.07.2013)
Էն որ սաղ դասարանով/ կուրսով պայմանավորվում են դասից թռնել, կի երկու հոգի «ծիխարի» գնում նստում են, հիմա 150 վճարողների մոտ էտ մոմենտն ա![]()
StrangeLittleGirl (23.07.2013), VisTolog (23.07.2013)
ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը
Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։
Պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել է հայտնել, թե արդյոք անօրինական չէ այն, որ հանրային տրանսպորտում երթեւեկության համար վճարելիս քաղաքացուն չի տրվում վճարումը հավաստող տոմս կամ ՀԴՄ: Ստացվում է, որ քաղաքացիների վճարած գումարների հոսքն անվերահսկելի է եւ կարող է չհարկվել։
Երեւանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե Երեւան քաղաքում ո՞ր կազմակերպությունները քաղաքային տրանսպորտի ո՞ր երթուղիներն են սպասարկում եւ ինչ իրավական հիմքով:
ԻԱԿ-ը դիմել է նաեւ երթուղիներ սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ եւ «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ տրանսպորտային կազմակերպություններին` խնդրելով հայտնել, թե քանի՞ վարորդ է աշխատում կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից յուրաքանչյուրում, որքա՞ն է կազմում վարորդների աշխատավարձը, ինչպես նաեւ խնդրել է տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրերի պատճենները` վարորդների անձնական տվյալները ծածկած:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5 օրյա ժամկետում խնդրված տեղեկությունները չստանալու կամ ոչ պատշատ պատասխան կամ անհիմն մերժում ստանալու դեպքում ԻԱԿ-ը դիմելու է դատարան:
Freeman (23.07.2013), John (23.07.2013), StrangeLittleGirl (23.07.2013)
Stranger_Friend (23.07.2013), Աթեիստ (23.07.2013), Արէա (24.07.2013), Տրիբուն (23.07.2013)
Թշնամին էլ քնած չի, ժող: Էսօր հեծանիվիս վրա հակա150դրամային ցուցանակը կպցրած Ռոսիայի դիմացի կանգառով էի անցնում, կանգառի մոտ մի պահ կանգնեցի, մինչեւ դիմացիս ավտոբուսը քշի, որ կարողանամ անցնել: Կողքս դրանք էին կանգնած, տեսան ցուցանակը, մեկը ուզեց պոկել, չթողեցի: Հարցրեց, թե ինչքան փող են ինձ տվել, որ սենց քշեմ, ասեցի` 0 դրամ: Ես էլ հարցրի` «քե՞զ ինչքան փող են տվել, որ պոկում ես», սկսեց կռուտիտ լինել, որ չի պոկում, այլ նայում ա, էն մյուսն էլ հետեւից սրան ասում էր «պոկի՛, պոկի՛…»: Մի խոսքով վերջում ամոթանք տվեցի, գնացի:
Սկզբում մի երկու անգամ 150 դրամ տվեցի, որովհետև մտածում էի, որ վարորդները ոչ մի մեղք չունեն ու իրենց քթից է դուրս գալու իմ ու մյուսի չվճարելը: Մեկ էլ ահավոր զայրացնում էին ֆեյսբուքում 150 դրամ վճարողներին ոչխարներ, ստրուկներ ու նման քաղցր բառերով որակողները:
200 դրամ էի տալիս՝ մեղքն իմ ուսից վարորդի վրա գցելով:
Բայց ահագին մտածելուց հետո հասկացա, որ ավելի լավ է վարորդները մի քանի օր սոված մնան, քան հետո ամբողջ ազգը սոված լինի: Վերջիվերջո, ինչքան հանդուրժենք, էնքան ավելի վատ է լինելու:
Էլ չեմ վճարի 150 դրամ...
Աթեիստ (23.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ