Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Սամ ջան, դու լավ չես հասկանում ես ինչ եմ ասում: Ես հրաժարվում եմ քո մեջբերած Ուոլշին որպես 3-րդ տարբերակ ընդունելուց: Ինքը կրոն ա: Իսկ ընդհանրապես հենց քո ասած 3-րդ տարբերակն է ընդունելի իմ համար, բայց ոչ էն հիմքով ինչ դու ես փորձում հրամցնել:
Ոչ, հասկանում եմ, Տիգ ջան: Ուղղակի համաձայն չեմ քեզ հետ:
Նախ, որ Ուոլշը՝ կրոն չի: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է կրոնը, քիչ տարիներ չեմ դրա վրա դրել: Ուղղակի Ուոլշն այն է, ինչը քո պատկերացման, քո աշխարհընկալման մեջ չկա: Առայժմ չկա: Եվ, քանի որ չկա, դու չես կարողանում պատկերացնել, որ հեշտ ու հանգիստ կարելի է այս ամենի մասին խոսել և… կրոն չլինել: Ես քեզ չեմ մեղադրում: Ամբողջ խնդիրը ստերեոտիպերն են: Կրոնի և Աստծո անբաժան լինելու ստերեոտիպն այնքան են ներծծել մեր արյան մեջ, որ անհնար է այլ բան պատկերացնել: Բայց դա հարցի մի կողմն է միայն: Ամենահետաքրքիրն այն է, որ ամենավերջին աթեիստն անգամ, ով ընդհանրապես հերքում է Աստծո գոյությունը, հերքում է ընդամենը Աստծո մասին կրոնի առաջարկած ստերեոտիպերը:

Դու էլ հերքում ես այն, ինչ Աստծո մասին քո պատկերացումներին չի համապատասխանում. օրինակ, ոչ թե Աստծոն ծառա լինելը, այլ Նրան հավասար լինելը, կամ նույն բանը, միայն քո խոսքերով արտահայտած:

Ցավալի է այն, որ քեզ հետաքրքիր է ու դու համաձայն ես իմ առաջարկած Երրորդ Տարբերակին, և սակայն այն հագուստը, ինչը կրում է նա՝ քո ճաշակին չի համապատասխանում, քո ճաշակի սահմաններից դուրս է: Իսկ չէ՞ որ մեզ սովորեցրել են. մարդուն հագուստով են ճանաչում: Եվ ընդամենն այդ հագուստի պատճառով քեզ զրկում ես այն հսկայական քանակության հայտնություններից Երրորդ Տարբերակի մասին, որոնք կգտնեիր Ուոլշի մոտ:

Գիտե՞ս, մի պահ մտածեցի, թե միգուցէ ե՞ս եմ սխալ ներկայացնում Ուոլշին:
Եթե ժամանակ կունենաս, նայիր այս գեղարվեստական ֆիլմը, Ուոլշի մասին է: Հենց այն մասին, թե ինչպես է գրել իր "Զրույցը…".
http://www.intv.ru/view/?film_id=112335
Ցավոք, թարգմանությունը հաջող չի արված. անգլերենը խանգարում է ռուսերենին: Այնպես որ, եթե անգլերենդ լավ է, նայիր այս տարբերակը.
http://www.intv.ru/view/?film_id=14378

Եթե հետաքրքիր է, իհարկե:


Հ.Գ. Մոռացա ասել: Ես ոչինչ չեմ փորձում հրամցնել: Ես ցանկանում եմ ծանոթացնել ձեզ մի բանի հետ, ինչն ինքս շատ կարևոր եմ համարում և ըստ այդմ էլ համարում եմ, որ ուղղակի իրավունք չունեմ չտեղեկացնելու: Իսկ թե ինչպես կվերաբերվեք դրան դուք, ինչ կընդունեք և ինչից կհրաժարվեք, - դա արդեն ձեզանից յուրաքանչյուրի անհատական ընտրությունն է: