Տիգ ջան, ես վերևում նշել էի, որ խոսքը գնում է Նիլ Դոնալդ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքերի մասին: Այդ գրքերը գրված են դիալոգի ձևով: Գործող անձիք երկուսն են. ինքը՝ Ուոլշը և Աստված: Սովորաբար հարցնողը հեղինակն է, իսկ պատասխանողը, եթե դեմ չես…
Ասեմ, որ ես մտադրություն ունեմ այստեղ հաճախակի մեջբերումներ բերել Ուոլշի գրքերից, այնպես որ Աստծո անունից բերվող մտքերի դեռ շատ կհանդիպեք: Իսկ իրոք Աստծո խոսքերն են դրանք, թե ոչ՝ արդեն ինքներդ որոշեք: Դա կախված է նրանից, կընդունե՞ք արդյոք այդպիսի Աստծո, թե՞ ոչ:
Ինձ համար ավելի հավանական է թվում հարցի դրական պատասխանը, քանզի իմ ամբողջ կյանքում չեմ կարողացել գտնել արդարացումը նրա, թե ինչու՞ արդեն երկու հազար տարի Աստված մեզ հետ չի խոսում:
Ստացվում է, որ ոչ թե Նա չի խոսում, այլ մենք չենք ցանկանում լսել…
Ըստ Իր "կոնցեպտի", Նա, ստեղծելով մեզ, տվել է մեզ Իր գերագույն նվերը՝ կամքի ազատություն: Դա նշանակում է, որ մենք մեր կյանքում ամեն ինչ մեր կամոք ենք անում: Եվ նույնիսկ ինքն՝ Աստված, անկարող է խանգարել մեզ ի կատար ածել մեր կամքը: Հակառակ դեպքում կստացվեր, որ Նա մեզանից հետ է վերցնում Իր իսկ տված նվերը՝ կամքի ազատությունը:Ինչո?ւ է նա ցանկանում մուտքի իրավունք ստանալ:
Եվ ժամանակին մենք ինքներս, մեր կամոք, մեր սրտից դուրս ենք վանել Աստծոն: Նա էլ, հավատարիմ Իր խոստումին ի կատար ածել մեր կամքը, - հնազանդորեն դուրս է եկել մեր սրտից: Այդպիսով, մենք ինքներս զրկել ենք մեզ երկնային արքայությունից, քանի որ երկնային արքայությունը՝ դա Աստծո տարածքն է, այսինքն չի կարող երկնային արքայությունը լինել մի տեղ, որտեղ Աստված չկա:
Հետ վերադառնալ մեր սիտը՝ Ատված կարող է միայն և միայն մեր թույլտվությամբ, կամ մեր կամոք: Ահա, թե ինչ է նշանակում ստանալ մուտքի իրավունք:
Հետ վերադարձնելով Աստծոն մեր սիրտը, մենք մեքենայորեն կստանանք նաև երկնային արքայությունը, քանզի որտեղ Աստված, այնտեղ էլ երկնային արքայությունը:Եվ ինչո?ւ դրա արդյունքում մենք պիտի մուտքի իրավունք ստանանք երկնային արքայություն:
Օքեյ, եկ դիտարկենք նրա "դրախտ" տարբերակը: Աստված հավաստիացնում է, որ հնարավոր է վերջինիս գոյությունը Երկրի վրա: Ամեն ինչ մեզանից է կախված:Ի?նչ է երկնային արքայությունը:
Մեր կամքից:
Քեզ տված պատասխաններիս մեջ փորձեցի ցույց տալ, որ այստեղ "Տալ-առնելու" փոխհարաբերությունների մասին խոսք անգամ չկա, Տիգ ջան, ինչպես նաև "մուտքի իրավունք վաստակելու" մասին: Եվ միակ ցանկությունն էլ այստեղ՝ ոչ թե կրոնական դրսևորումներին հանգեցնելն է, այլ հավասարակշռությունը, ամբողջականությունը վերականգնելը:Եվ ինչո?ւ մենք պիտի ցանկանանք նրա մուտքի իրավունքը վաստակել...
Ուշադրություն դարձրու վաստակել բառը ընդգծել եմ, որով ցույց եմ տալիս, որ նորից տալ-առնելու փոխհարաբերություններ են սահմանվում նման արտահայտություններով, որը անխուսափելիորեն հանգեցնելու է կրոնական դրսևորումներին:
Մարդու մեջ առաջնայինը հոգին է: Դեռ վաղուց ընդունված է այն պատկերացնել օդի, կամ էֆիռի տեսքով. հիշիր սրբերի նկարները՝ դեղին աուրայով նրանց շուրջ: Դա հոգին է, ըստ մեր պատկերացման:Այսինքն ես շատ եմ կարևորում այդ սահմանազատումը: Ու դու որ նշում ես՝ Մենք բոլորս մեկ ենք... այ սա արդեն այդ սահմանազատման կոտրման փորձ է, որը նախ անհնար է, երկրորդ կտանի իմաստազարկման:
Հիմա պատկերացրու քեզ քո բնակարանը: Ունես խոհանոց, ննջարան, հյուրասենյակ… Ո՞րն է ննջարանիդ օդի և հյուրասենյակիդ օդի սահմանը, հյուրասենյակիդ օդի և խոհանոցիդ օդի սահմանը… Մի՞թե պատերն ու դռները, քո ֆիզիկական սահմանները, կարող են սահման հանդիսանալ օդի համար… Ո՞րն է օդի սահմանը:
Ո՞րն է իմ, քո, Ջառռի, Հոռոմսիմի, ձեր բակի Ղազար պապի հոգիների սահմանը:
Ես սա նկատի ունեմ, երբ ասում եմ. Մենք Բոլորս Մեկ Ենք:
Տես, որ ինքդ էլ ես դա հաստատում, սիրելի Տիգ ջան: Ու նաև շատ լավ գիտես մեր մասնատված լինելու պատճառը. Ինք-նա-դըր-սե-վո-րում: Բայց այդ ինքնադրսևորման փորձի արդյունքները վայելելու համար մեզ մի շատ կարևոր բան է անհրաժեշտ, առանց ինչի, "նու, պռոստո նիկակ". Վերամիասնացում:Մենք էլի մեկ ենք, բայց ինքնադրսևորման համար անխուսափելիորեն պիտի բաժանվենք մասերի...
Մոտավորապես այդպես:Իսկ ի?նչ է դրսևորվելը: Իմ հասկանալով դա շարժումն է, վիճակների փոփոխությունը, փորձի և հույզերի ապրումը, որը հնարավոր է իրականացնել միայն փոխհարաբերության միջոցով: Իսկ փոխհարաբերության իրականանալու համար հարկավոր է մինիմում 2 տարբեր օբյեկտներ կամ երևույթներ...
Մենք քարուքանդ ենք արել մեր ամբողջականությունը, մեր կատարելությունից գահավիժել ենք անկատարելության ամենախորքերը, խարխափել ենք խավարի մեջ, ճկռտացել ենք մեր անգիտակցության սարսափելի ծանրության տակ, ահավոր չարչարանքներով ստեղծել ենք մեր դրսևորման համար անհրաժեշտ՝ ասածդ երկու, երեք, տաս, հարյուր օբյեկտները, կրկնում եմ, միայն մեկ բանի համար, որպեսզի վայելենք դրա արդյունքը:
Իսկ ամբողջովին վայելել արդյունքը՝ հնարավոր է միայն կատարելության մեջ:
Ժամանակն է վերակատարյալանալ:
Էջանիշներ