Սա կրոնական մեկնաբանություն չի, Տիգ ջան: Սա Երրորդ Տարբերակն է և այն կրոնական մեկնաբանություն կարելի է համարել միայն այն դեպքում, երբ մենք չգիտենք, թե ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք այն կոչել:
Բայց ես բացել եմ այս բաժինը, իսկ դու եկել ես այս բաժին, որպեսզի այստեղ խոսենք հենց Երրորդ Տարբերակի մասին: Այնպես որ, Տիգ ջան, եթե նույնիսկ դու այնքան էլ համաձայն չես, այնուհանդերձ եկ այդ Երրորդ Տարբերակին առայժմ գոնե մի պայմանական անուն տանք, որպեսզի կարողանանք տարբերել ասածդ կրոնական մեկնաբանությունից կամ մեր առաջիկա զրույցներում սպասելի այլ մեզ ծանոթ սահմանումներից, լա՞վ:
Եկ առայժմ պայմանականորեն կոչենք այն, Ջառռի խոսքերով ասած՝
Աստծո կոնցեպտ: Կամ
Աստծո տեսություն:
Եվ ուրեմն, սա կրոնական մեկնաբանություն չի, սա՝ Աստծո կոնցեպտն է: Եվ ժամանակն է դադարել Աստծո անվան շուրջ պտտվող ամեն բան կրոնական մեկնաբանություն կոչել:
Իհարկե, իր տիրապետությունը կառուցելու համար կրոնը պետք է առաջին հերթին օգտվեր Աստծո կոնցեպտից: Ուրիշ էլ ինչի՞ց պետք է օգտվեր, եթե նախատեսել էր Աստծո անվան տակ տանել իր քաղաքականությունը: Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ այսուհետ Աստծո կոնցեպտը կրոնի առանձնաշնորհն է դարձել:
Իմ մասին… Եթե, Տիգ ջան, կա գոնե երկու բան, որ հաստատ կարող եմ իմ մասին ասել, - ուրեմն դրանցից մեկն այն է, որ ես երբեք կրոնի կալանքի տակ չեմ եղել:
ԻՆչու" պիտի Աստված խոսի մարդու հետ…
Ճիշտ ես, Աստված դրա կարիքը չունի: Նա ընդհանրապես ոչինչի կաչիք չունի, քանզի Նա արդեն ամեն ինչ ունի: Ինչպես նաև անելու ոչինչ չունի՝ արդեն ամեն ինչ արել է:
Մնացածը մենք ենք անում:
Իսկ Նա չի խառնվում մեր գործերին: Քանզի մեզ կամքի ազատություն է տվել: Եվ մեր կյանքի հետ մենք վարվում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում: Իսկ Նա… Իր բառապաշարում Նա ընդամենը մեկ բառ ունի մեզ համար, և այդ բառն է.
Այո:
Եվ դա է հենց կամքի ազատությունը.
Կուզե՞ս համարել, որ Ես և դու՝ Մեկ Ենք, - Այո՛:
Կուզես համարել, որ առանձի՞ն ենք, - Այո՛:
Կուզես համարել, որ Ես՝ չկա՞մ, - Այո՛:
Կուզես համարել, որ Ես՝ քո լուծն եմ, - Այո՛:
Կուզես համարել, որ Ես՝ քո ազատությունն եմ, - Այո՛:
Կուզես մենակ լուծել խնդիրներդ, - Այո՛:
Կուզես Իմ օգնությամբ, - Այո՝:
Կուզես վստահել Ինձ ու միայն Իմ հայեցողությանը թողնել դրանց լուծումը, - Այո՛, Այո՛:
Կուզես, որ Ես պատասխանեմ քո հարցերի՞ն, - Այո՛, Այո՛, Այո՛:
Այս վերջին "կուզեսը", Տիգ ջան, քո հարցի պատասխանն է:
Եկ, Կոելիոյի միտքն էլ հիշեցնեմ քեզ, իմ բառերով.
"Եթե դու պատրաստ ես լսել հարցերիդ պատասխանները, - Տիեզերքը դառնում է քո ամենամեծ հուշարարը: ՄԻայն թե դու կարողացիր լսել":
Հ.Գ. Դու ինքդ հարցեր ունե՞ս, Տիգ ջան: Իսկ կուզեի՞ր դրանց պատասխանը լսել:
Պատրա՞ստ ես…

Էջանիշներ