Իսկ ես էս մեր Մարիին շատ ավելի աշխույժ ու ճտպտիկ էի պատկերացնում, կարծում էի՝ կգա ու մթնոլորտն իրենով կանի: Բայց չէ: Ահագին ինքնամփոփ, համեստ, պուպուշ կերպար էրԻրականում լավ չի, որ ինքնամփոփ էր, ուղղակի երևի «արյունս քաշեց» էդ առումով
Two-Face-ի մասին չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև ակումբում էլ իրեն շատ չեմ հետևել (ինչ մեղքս թաքցնեմ), շփվելն էլ՝ չշփվեցինք, մենակ էն գիտեմ, որ ինքը խաղեր ա շատ սիրում ու ոնց որ թե հանդիպման ժամանակ էլ էդ թեմաներն էին շոշափվում: Համենայն դեպս դրական մարդու տպավորություն թողեց
Վահե-91-ի մասին առաջին տպավորությունս էլ էր լավը (այսօր հաստատվեց): Խելոք ա ու չափի մեջ համեստ: Լավն ա մի խոսքով: Համ էլ Մարին ճիշտ ա ասում. սիրուն տղա ա Վահեն![]()
Էջանիշներ