Meme (29.10.2011)
Մի համեստ գրառում էլ ես անեմ ինձ ծանոթ ակումբցիների մասին: Մինչ հերթով ներկայացնելս ասեմ, որ շատ հաճելի հանդիպումներ էին, ոգեշնչող, հա հա ոգեշնչող, որովհետև դրական լիցքեր եմ ստացել, ոգևորվել, լավ դե կյանքս չպատմեմ![]()
Lord - Այ այ սենց ժպիտովկենսուրախ տղա, կարևորը բոյով բուսաթով
, իրա հետ հաստատ չես տխրի, շատ չէ մի՜ սթից էլ նեղացկոտ
Gayl - Գայլը վիրտուալում թվաց լուրջ մարդ, էն էլ շատ անլուրջի մեկը դուրս եկավ (բառի դրական իմաստով էլի), չէ բայց իրականում էլ շատ լուրջ մարդ ա, լուրջ, հեռահար նպատակներով, կեցցես, Վահագ ջան:
Melta - Մելտայի անունը տալիս հիշում եմ նրա անուշ, քացր ձայնը, ես աղջիկ հալով գերվեցի:
vahe91 - Համեստ, բարետես, խելացի տղա, ընկերներին էլ միշտ օգնության հասնող, շնորհակալ եմ
John - Շատ ամաչկոտ երիտասարդ, բայց ինքը իրականում տենց չի, չնայած էս իրականում ստացածս տպավորությունն էր, դե երևի ոչ թե ամաչկոտ ա, այլ ուշ մերվող:
Lusinamara - Իսկական բանստեղծուհի՝ պարզ ու ջերմ անձնավորություն, ոնց ա կարողանում տեղում աքրոստիկոսներ հորինել ես էլ չգիտեմ, կեցցես:
Կարնո Սոսե - Ճիշտ ա, քեզ Սոսե անունն ա սազում: Ինձ համար չբացահայտված կերպար ես, բայց քեզ էլ եմ ուզում լավ ճանաչել, երևի մերոնցական ես դրա համար. համեստ, բարի, պարզ, առանց ձևականություների:
ՆանՍ - Վայ, Սոֆուլ, էս ինչքան քաղցր ես, ոչ մի օտարություն չզգացի, շատ սիրտաբաց մարդամոտ գեղեցկուհի ես:
Meme - Հասանք համովիս, բարության, ռոմանտիկության մարմնացում, ափսոսում եմ, որ շուտ չեմ ճանաչել քեզ:
Բոլորիդ շատ սիրեցի![]()
ՎԵՐՋԱՊԵՍ
Տեղի ունեցավ հանդիպումը, որին ես շատ էի սպասում, հանդիպում, որ երևի միշտ կհիշեմ, կհիշեմ, որովհետև շատ հաճելի էին թե՛ ակումբցիները, թե՛ միջավայրը, թե՛... կարճ ասած՝...չեմ էլ գտնում հարմար բառ, որ կարճ ասեմ
Լավ, գրեմ ընդհանուր հանդիպան մասին, որի ընթացքում կգրեմ ամեն մի ակուբցուց ստացած տպավորությանս մասին
Առավոտ շուտ, քնից արթնացել ու էլի կիսաքնաթաթախ խորացել էի կուրսայինիս մեջ
Մեկ էլ հիշեցի, որ էսօր խաշ կատեղերիցս միանգամից վեր թռա, այ էդ հայացքով, միանգամից նայեցի ժամը՝ 8:30, բայց զգում էի, որ մի տեսակ ավելի ուշոտ ա, 8:30 իմ քունը հլը պիտի տաներ
այ ըտեղ հիշեցի, որ ժամերը հետ ենք տվել: Խաշի ժամը իհարկե չէի մոռացել:
10:00- զանգեցի Չուկին, իմանալու համար՝ խաշը ուժի մե՞ջ էՉուկի ձայնը ընենց ծանոթ թվաց, կամ ավելի շատ ոչ թե ծանոթ, այլ մմմ....
երևի ճիշտ կլինի ասել հարազատ...
չգիտեմ ինչ բառ ընտրեմ, երևի ծանոթա-հաճելիա-հարազատ
10:40 րոպե, ես արդեն դեպքի վայրում եմ, ինչպես միշտ՝ պարտաճանաչ(հլը դուք կհասցնեք իմ պարտաճանաչությանը ծանոթանալ
)
Դե ինձնից բացի դժվար էլ ինչ-որ մեկը գտնվեր, որ էդքան շուտ կգար: Էդ դեպքերում մնում ա մի գործ անել. քայլել...
Քայլում եմ ու նայում ամեն անցնող դարձողին. ուզում եմ հասկանամ, կարո՞ղա ինքը ակումբից ա
Պարզվեց, որ նրանցից ոչ մեկն էլ ակումբից չէին
Էկավ ժամը 10:58, մի տաքսի կանգնեց Կովկասի դիմացը, ես չգիտես ինչի մտածեցի, որ հաստատ Չուկն ա, մի փոքր էլ հեռու էի կանգած, դեռ դեմքը չէի հասցրել տեսնել, տեսա իր բոթասները ու համոզվեցի, որ ինքն ա (չգիտես ինչի էդ բոթասները տպավորվել էին մոտս): Մոտիկացանք, ինքն էլ ոնց որ ինձ "ճանաչեց": Հենց էդ ժամանակ եկան Էլմոն և իր կինը (կներես, անունդ մոռացել եմ
չնայած երկու անգամ հարցրի, բայց չեմ հիշում. ուզում էի երրորդ անգամը հարցնել, էն էլ ամաչեցի
դե ինձ էլ հասկացեք, միանգամից այդքան մարդու անուն հիշելը հեշտ չի
): Մյուսները չեմ հիշում ինչ հերթականությամբ եկան, բայց շուտով (շուտովը նշանակում ա մի կես ժամից 40 րոպե
) բոլորը եկան: Էհ, ասեցինք որ խաշը բերեին ու սպասում էինք...
շարունակություն
Դե պարզ ա, հլը մի փոքր համեստ ու մի քիչ էլ քաշված էի ինձ պահում՝ ֆսյո տակի առաջին անգամ են էս մարդիկ ինձ տենում
Խաշից հետո գնացինք Ջազվե, որտեղ էլի հաճելի ժամանակ անցկացրինք, իսկ դրանից հետո գնացինք Vistro, որովհետև Artgeo-ն սոված էր
Լավ, հիմա գրեմ ամեն մեկի՝ իմ առաջին տպավորության մասին
Արտակ (Chuk)- վերջապես իմացա Ճուկի պատմությունը, որը ինձ շատ էր հետաքրքրում
շատ հավեսով մարդ, մարդ, որը համ լուրջ էր համ ուրախ: Խոսելիս զգում էի, թե ինչքան համեստ ա իրան պահում ու դա շատ հաճելի էր: Զգացի, որ շատ կարևոր մի հատկանիշ էլ ունի՝ կարողանում ա հանգիստ, մինչև վերջ լսել, նոր հետո խոսել, դա իրոք որ շատ ողջունելի ա ու շատ քչերը կարող են այդպես
Արթուր (Artgeo)- ես հասկացա, թե Artgeo-ն ինչքան շատ ա սիրում խոսել ու զգացի, թե մենք ինչքա՜ն ընդհանուր բան ունենքէլի շատ հաճելի էր
Արթուրի հետ շատ նմանություններ ու շատ տարբերություններ ունենք. դե գլխավոր նմանությունը էն ա, որ երկուսս էլ միշտ սոված ենք
Վազգեն (Elmo)- հավեսին, ջան ջիգյարով, ասող խոսող մարդ, իրանից շաաաատ դրական տպավորություններ ստացա, ափսոս որ մի քիչ շուտ գնաց: Շատ հաճելի էր քո հետ շփվելը, քեզնից շատ բան կա սովորելու
Վազգենի կին - մի անգամ ևս ներողություն եմ խնդրում անունդ մոռանալու համար![]()
լավ հումորով աղջիկ էր, շատ հաճելի էր, էլի ափսոս, որ շուտ գնացին
Կարինե (KarineIonesyan)- շաաաաաաաատ դրական էմոցիաներով մարդ էր, ու երևի միակ մարդն էր, ով ակումբում իմ գրառումներից մի քանիսը կարդացել էր
ընե՜նց հաճելի էր, որ երբ նիկս ասեցի, միանգամից ասեցիր՝ հաաա՜, էտ դու՞ ես
John- դե Ջոնի հետ ակումբում մի անգամ կոնֆլիկտ էր եղել, կարճ ասած՝ լավ տեղը դրեցԻնքը ինձ տեսնելով էդ հիշեց, ես էլ, բայց դե ոչ մեկս էլ դրա մասին ոչ զգացնել տվեցինք, ոչ էլ երևի հետագայում հիշեցինք
Ջոնին հենց էտ ձև էլ պատկերացնում էի, չգիտեմ, ճիշտ եմ իրա մասին կարծիք կազմել, թե չէ...շատ քաշված մարդ էր, ավելի կշռադատված... երբ նայում էի իրեն, զգում էի, որ մտածելու շատ բան ունի, ինչ-որ չափով հասցրել ա ճանաչել էս կյանքի "դառնությունը"... չգիտեմ, էդպես ա, թե չէ... զգում էի, որ էն մարդկանցից ա, ովքեր կյանքի փորձ ունեն: Բայց նաև զգում էի, որ շաաաատ ռոմանտիկ մարդ ա, ու իր ռոմանտիկությունը փորձում էր ինչ ձևով հնարավոր է թաքցնել: Ջոն ջան, քո մասին էլ ա իմ տպավորությունը շաաատ լավը, ու շատ կուզեի քո հետ էլի հանդիպեի՝ քեզ մի քիչ ավելի լավ ճանաչելու համար:
Լյով (Matlev)- ինքն էլ շատ լավը, սենց ասեմ, եթե ես աղջիկ լինեի, այ իրա նման տղու կընտրեի (Artgeo, էս գրածիս վրա ոչ մի բան չավելացնես):
Impression- երբ ինքը եկավ, ես մտածեցի, թե ինքը Strangelittlegirl-ն ահետո իմացա, որ սխալվում եմ: Քեզ շատ քիչ հասցրեցի ճանաչել, բայց տեսնում էի, թե ո՜նց ես հավեսով ասում խոսում ծիծաղում, հաստատ դրական էմոցիաներով մարդկանցից ես
![]()
Ameli (31.10.2011), Ariadna (31.10.2011), Arpine (31.10.2011), Claudia Mori (31.10.2011), E-la Via (30.10.2011), Lusinamara (31.10.2011), Meme (30.10.2011), Smokie (05.11.2011), Yellow Raven (31.10.2011), Գեա (31.10.2011), Նաիրուհի (30.10.2011), ՆանՍ (01.11.2011)
շարունակություն
Գալաթեա- քեզ էլ շատ քիչ հասցրի "ուսումնասիրել", բայց դե հլը ինչքա՜ն հանդիպում ա լինելու
Մեկ էլ, եթե չեմ սխալվում՝ Սասուն, եթե սխավլում եմ, կներեսէլի քիչ հասցրինք շփվել, բայց ինչքան էլ որ շփվեցինք, հասկացա, որ դու հաստատ ակումբցի ես
Եվ վերջում՝ Kita, մարդ, որին ես չտեսա, բայց շաաատ կուզեի տեսնեի, մարդ, որին 8-10 անգամ զանգեցին ու քնահարամ արեցին: Շատ կուզեի իրան տեսնել, ափսոս, որ քնած էր
Երբ Vistro-ում էինք, տունը երևի ականջներդ վառվում էին, որովհետև ամեն մի բառ ասելուց քեզ էին հիշում
Ընենց որ անհամբեր սպասում եմ հաջորդ հանդիպանը, որ քեզ տեսնեմ
Հանդիպումը շատ լավն էր, ակումբցիները շատ ավելի լավը
Չգիտեմ դուք իմ մասին ինչ կարծիք կազմեցիք, կամ ընդհանրապես կազմեցիք թե՞ չէ, բայց իմ տպավորությունները շատ լավն էին. մեծ հաճույքով էլի կգամ ակուբի հանդիպումներին:
Հ.Գ. Vistro-ում զգացի, թե ակումբցիները ինչքան չկոմպլեքսավորված մարդիկ են, ու դա ինձ շատ դուր եկավ: Ստեղ ցենզուրա-մենզուրա ըտենց անկապ բաներ չկան
Հատուկ Artgeo-ի համար էս պահը վերջում եմ գրել, որ ջնջելուց հեշտ գտնի
Հ.Հ.Գ հուսով եմ ոչ մեկին չմոռացա
Էհ ժողովուրդ, ձեր կենացը![]()
Yellow Raven (31.10.2011)
Ըհմ, ես էլ երևի շատ նիհար էի ու ընդհանրապես չտպավորվեցի, չէ՞![]()
![]()
I may be paranoid but no android!
Ariadna (31.10.2011), armen9494 (31.10.2011), Claudia Mori (31.10.2011), Moonwalker (31.10.2011), murmushka (31.10.2011), Smokie (05.11.2011), VisTolog (31.10.2011), Yellow Raven (31.10.2011), Էլիզե (31.10.2011), Ժունդիայի (31.10.2011)
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
մդաաաա՜, Ռուֆ չմեռար, մասնիկ էլ դառար.... գոնե գծիկ ասեր տնաշենը....![]()
Ameli (31.10.2011), armen9494 (31.10.2011), My World My Space (04.11.2011), Quyr Qery (31.01.2012), Մինա (29.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ