John (04.11.2013)
My World My Space
Հովոն վերջն ա: Մինչև հիմա մտածում եմ, ոնց արտահայտեմ հիացմունքս այս մարդու նկատմամբ, բայց մեկ ա բառեր չեմ գտնում: Բլին...իսկականից բառեր չեմ գտնում: Իրան հանդիպելու հենց 1 վարկյանից` նենց տպավորություն էր, ոնց որ 1000 տարի իրան ճանաչեի, բայց միևնույն ժամանակ իրա մասին ոչ մի բան չգիտեի, նույնիսկ ակումբում իրար հետ համարյա չենք շփվել: Ինքը շատ ուժեղ, ամրապնդված աշխարհայացք ունի: Իսկականից ուժեղ, իրա բացատրություններով, վելուծություններով ու դրանց մեջ անցքեր չկան: Բա չեք պատկերացնի, իրա գրած ստեղծագործությունները ինչ հոյակապ էր բացատրում, ոպշմ, ասածս ինչ ա, էնքան բան ա լցրել ուղեղս, չգիտեմ էսքանի հետ ինչ անեմ...:
Շատ ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ:![]()
Alphaone (07.11.2013), Ambrosine (01.12.2013), Arpine (07.11.2013), boooooooom (07.11.2013), CactuSoul (07.11.2013), E-la Via (07.11.2013), impression (07.11.2013), ivy (07.11.2013), John (09.11.2013), Lílium (07.11.2013), Meme (30.11.2013), Smokie (07.11.2013), Tig (08.11.2013), VisTolog (07.11.2013), Աթեիստ (07.11.2013), Նաիրուհի (07.11.2013), Ներսես_AM (07.11.2013), Ռուֆուս (07.11.2013)
Արա՞մը:
Արամը սպունգ ա...
Ինքը կլանում ա էն, ինչը ջոգում ա, որ կարա իրա համար կարևոր լինի, ու կլանում ա՝ քեզ, քո ինֆորմացիան՝ առանց մի կաթիլ կորցնելու: Զգում ես, որ լսեց իրա համար նոր մի բան, արագի մեջ մտավ մեջը, ստուգեց, փոփոխեց, դարձրեց իրանը, տեղավորեց ու անցավ առաջ...
Ինքը պարզ ու հասարակ խելառ ա:
Մի պահ ափսոսացի, որ իրա տարիքին չեմ: Իրա հետ հավեսով խելառություն կանեի...![]()
Քանի օր է, սպասում եմ՝ իմ մասին առաջին տպավորություն կարդամ, թեման չէր ակտիվանում: Վերջապես ազատ ժամանակ ունեմ ու քանի որ ես, այնուամենայնիվ, էս մարդկանց գոնե բացասաբար չեմ տպավորել, ապա գրեմ իմ տպավորությունների մասին
Արամ
Էս հանդիպումն ի սկզբանե նախատեսվոււմ էր լինել իմ ու իմ ալտեր էգոյի հանդիպումը: Մի տեսակ ֆատնաստիկ, չէ ավելի շուտ ֆենտեզիոտ ձևով Արամն ինձ նման է: Ինչո՞ւ ֆենտեզի... Նմանության գիտական բացատրություն չեմ կարողանում գտնել, բայց երբեմն նույն մտքերը, նույն բառերով մարդն արտահայտում է ու ես ամոթից հետինն եմ մտնում, որ իր տարիքում լրիվ էդպիսին եմ եղել: Ինձ թվում է, ինքն էլ իր ապագայով էնքան էլ հիացած չէՄիակ տարբերությունն էն էր, որ ես գրքերի համար գժվում եմ ու քիչ թե շատ ստեղծագործում եմ, էն էլ մարդուն իմ սիրած գրքերը դուր եկան ու հայտնաբերեցի, որ նաև գրում է ու վատ չի գրում: Հիմա բուն հանդիպումը: Արամին հենց տեսա, ճանաչեցի, էնպես, ասես հարյուր տարվա ծանոթ էի, թեև խեղճն ինձ նման հազար տարեկան այլմոլորակային չի, որ մի հատ էլ հարյուր տարի ճանաչեմ, բայց ահավոր զարմացած նայում էի սպիտակած մազերին, ախր շատ պուճուր էր: Երևի դարդերն են շատ :ապուշժպիտովսմայլիկ
Արամին հիմա ինչքան գովամ, կստացվի ինձ եմ գովում, քանի որ արդեն ասել էի, որ ինձ նման է, բայց մի հատկանիշ անպայման պետք ա շեշտեմ: Ինքը ջրիկ ա, հիհի-հահա կատակներ ա անում, բայց ահավոր զննող ա, ոչ մի դետալ բաց չի թողնում: Ինքը կարող է երկար լուռ մարդանց սկան անել ու ծանոթության կես ժամում մարդուն էնքան լավ ճանաչել, ինչքան իրար մանկությունից ճանաչող մարդիկ: Հետո, ինքն ահավոր վտանգավոր ա, առաջ ես գիտեի մենակ իմ մտքերն ա կարդում, բայց պարզվեց լավ էլ բոլորի մտքերը կարողանում ա ուսումնասիրել: Հետո, հետաքրքիր էր, որ մարդը դեռ My World My Space -ին չհանդիպած, դրել որպես բոբո կերպար նկարագրում է՝ լուրջ, ջղային ու էսպես շարունակ: Հետո պարզ դառավ՝ ինչո՞ւ:
My World My Space
Սկսեմ դիալոգից:
- Արամ, դու էսօր ոչ մի ռոզիգրիշ չես կազմակերպել:
- Չէ՞, բայց ինչի ես մտածում, որ նման բան կարող ա արած լինեի:
- Քանի որ ինձ լավ եմ ճանաչում:
Հետո Արամն ասաց, որ ինձ սյուրպրիզ է սպասվում, իր հետ եկել է շատ հետաքրքիր ակումբցի:
- Հովհաննե՞սը:
- Ինչ Հովհաննե՞ս:
- MWMS:
- Հա, բայց ոնց իմացար...
Դե արի էդ տղային բացատրի, որ ես վեց տարի առաջ նույն բաներն եմ մտածել, ինչ ինքը, հետևաբար... Բացատրելու ժամանակ չեղավ, հասանք My World My Space-ին ու առաջին բանը, որ ասաց՝ թե տարօրիանկ զանգն իրենց ձեռքի գործն էր, ես միամիտ եմ, երբ ինձ անծանոթ համարից զանգում են, սկսում եմ լիքը ավելորդ ինֆորմացիա տարածել: Մի խոսքով, լավ հումորով, մտերմիկ շշպռեց, խառնվեցի իրար, սկսեցի արդարանալ ու ինձ իր ներկայությամբ միանգամից էն ահավոր հոգեվիճակում սկսեցի զգալ, որ պայմանականորեն բլանձինկա եմ կոչում: Խեղճ Արամը խոսքի իրավունքը կորցրեց: Մարդիկ կան, ում որակում ես շատախոս, ու էդ մարդիկ սովորաբար բացասական տպավորություն են թողնում: My World My Space -ը որ խոսում է, չես ուզում ընդհատել: Միաժամանակ բազմակեղմանի, շատ խորը, քննադատական ու վերլուծական մտքեր՝ համեմված առողջ հումորով ու շատ հետաքրքիր կառուցված: Ես իրեն ահավոր խիստ ձյաձյինկա էի պատկերացնում՝ չնայած քեֆչի ավատարին: Ավատարի կերպարին ոչ մի կերպ չնմանեցրի, բայց որ անմիջկան, շփվող մարդ էր, էնքան տրամադրող, որ մի քանի րոպե անց արդեն ինձ լրիվ հին, ընկերական շրջապատում էի զգում, էդպես սպոնտան ու հարազատական հանդիպում ենք երևանյան մանկությանս շատ քիչ ընկերների հետ:
Հ.Գ. արդեն իրար հաջող-մաջող էինք ասում, որ Արամը հետ-հետ գնաց, քիչ էր մնում ընկներս: Սարսափով մտածում էի՝ լավ էլի, էս աստիճան ինձ նման...
Հ.Հ.Գ. My World My Space -ն էնքան շուտ գնաց, չհասցրեցի ֆայմել, որ մի հատ ինձ ու իմ ալտեր էգոյին անմահացնի, գոնե իրենց առաջարկեին, մինչև ֆայմեցի, արդեն գնացել էր, էնպես որ էս անգամ մինի-հանդիպման ջիջիլ նկարներ չունեմ:
Հ.Հ.Հ.Գ. Ամբողջ ընթացքում Նաիրուհուն էինք սպասում, խեղճը խառն էր, չգիտեմ էլ ուր, շշուկով խոսում էր, ուզում էի ասել լավ, թող մնա մյուս անգամ, բայց որ ասեց գալիս եմ, էլ լեզուս չպտտվեց, ախր շատ եմ սիրում էդ աղջկան: Բայց ավաղ, ժամանակը լրացավ, ես պետք է վերադառնայի միջնադար, Նաիրուհին զանգերին չէր պատասխանում ու էդպես, կարոտը սրտումս, մելամաղձոտ, էլի մի շարք նման ածականներ վերադարձա միջնադար...
CactuSoul (15.11.2013), John (14.11.2013), Lílium (15.11.2013), My World My Space (15.11.2013), Smokie (15.11.2013), Արամ (15.11.2013), Նաիրուհի (15.11.2013), Ուլուանա (14.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)
Բա չես ամաչում, բա իմ մասին տենց կգրեն: Սպասի հլա ուշքի գամ ես քեզ կասեմ :![]()
Alphaone (15.11.2013)
Ալֆա՞ն:
Ճիշտ ա շատ քիչ խոսացինք իրար հետ, բայց էդ էլ էր հերիք: Ինքը կաբլուկ էր հաքել ու հայ-հայա դրա համար իրան խփում էի: Ալֆան շատ խառն ա, իրա մտքերը մի ուղղությամբ երբեք չեն աշխատում: Մեկ ստե, մեկ ընդե, նույնիսկ եթե քո հետ խոսում ա, դա դեռ չի նշանակում որ էդ խոսացածի մասինա մտածում: Կարճ ասած` օդերով ա, կոնկրետ իրա դեպքում մարսերում: Հետո, ինքը միշտ մտածում ա, որ ինքը ճիշտ ա, թեկուզ իրան հակառակը ապացուցեն, մեկա ինքը էլի մտածելու ա որ ճիշտ ա, բայց լավ կարում ա «ձև թափի» յանի հա էլի հասկացա:: Հա էյ, դու էլ պակաս ջրիկ չես:
Մմմմ էլ ի՞նչ եմ հիշում....հա դե էլ չասեմ, որ խափեց-թռավ, էդ հլա պիտի մարսի: Հա մեկ էլ մոռացա, ինքը մռութ ա
![]()
Վերջին խմբագրող՝ Արամ: 16.11.2013, 12:57:
Հա մի քիչ էլ իմ մասին ^_^
Ինքը շատ բարի ա, ահավոր բարի, չափից դուրս բարի, ես կյանքում չեմ պատկերացնի, որ ինչ որ մեկին վատություն ուզենա անի: Հա մի հատ բան հիշեցի: Մինչև Ալֆայի հետ ծանոթանալը, ընկերոջս հետ քաղաքով քայլում էինք, ու թեմա բացվեց, թե իմ աղջիկ տեսակը, ո՞նց պետք ա լինի: Էդրա մասին մի օր կպատմեմ, բայց հետաքրքիրը էն Էր, որ նույն օրը Ալֆայի հետ ծանոթացա, ու ինքը իսկականից իմ աղջիկ տեսակնա: Էդ իրա համար շատ վատ ա: Արա դե չի լինում լավը գրեմ, խոմ ես գլուխգովան չեմ : ^_^ Բայց դե մի օր հլա լավ կուսումնասիրենք մեր Ալֆաին![]()
Արամ (16.11.2013)
Մի պահ մենակ աղջիկներով էինք մնացել, սովորել էինք իրար, մեկ էլ մի օր պարզվեց, որ նոր աշխատակից ենք ունենալու, էն էլ տղա։ Ինձ համար էդ նորությունն, անկեղծ ասած, էնքան էլ հաճելի չէր, հատկապես երբ պատկերացնում էի խմբային չաթում հարկադիր զսպվածությունը, որն ինքնըստինքյան հետևելու էր մեր շարքեր ինչ-որ տղայի մուտք գործելուն։
Նոր գործընկերը եկավ, ավելին, միանգամից շատ դրական տպավորություն թողեց։ Միակ վատն էն էր, որ Իսպանիայի առաջնությունը տանել չէր կարողանում, բայց դե ավելի լավ է՝ չնայի, քան «Բարսային» երկրպագի
Առաջին հանդիպման ժամանակ էլ վիճեցինք «Ատլետիկոյի» մարզաշապիկների վրա «Azerbaijan- Land Of Fire» գրության պատճառով, որովհետև ինքը դրա մեջ որևէ անընդունելի բան չէր տեսնում, թե՝ մարդկանց համար Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ մեկ են. իրենց փողը տվել են, իրենք էլ հագնում են էդ շապիկները։
Ինչ որ է, ի վերջո ինքը հասկացավ՝ ինչի է ինձ համար դա տհաճ։
Շատ դրական, խելացի, հավասարակշռված (թե որտե՞ղ ես հավասարակշռված ֆուտբոլասեր տեսել), հետաքրքիր ու պատրաստակամ մարդ դուրս եկավ կոլեգաս։
Վանաձորյան հանդիպումից հետո նկարները դնում եմ ՖԲ-ում, մեկ էլ գրում է. «Փաստորեն դու Ակումբի Նաիրուհի՞ն ես»։
Ախր ո՜նց գլխի չէի ընկել, որ էդ տարօրինակ, անչափուսահման սերը «Ռոմայի» հանդեպ պիտի որ մեր romanista-ն ունենար![]()
Էսօր էլ ծնունդն էր։
Վարուժան ջան, մի անգամ էլ էստեղ շնորհավոր։ Քեզ բոլոր առումներով երջանկություն, «Ռոմային»՝ էս տարի չեմպիոնություն, մեզ էլ՝ երկար համագործակցություն։ Հատուկ էստեղ եմ գրում, որ աչքիդ չընկնիՇատ ուրախ եմ, որ հանգամանքների բերումով ծանոթացա քեզ հետ, որովհետև Ակումբի romanista-յին ճանաչելու քայլ դժվար երբևէ անեի։
Հ.Գ. Ո՜նց եմ սիրում մեր Հայաստանի պուճուր ու կլոր լինելը...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (19.11.2013), Ambrosine (01.12.2013), boooooooom (19.11.2013), CactuSoul (19.11.2013), Cassiopeia (19.11.2013), Chuk (19.11.2013), Lílium (19.11.2013), Moonwalker (19.11.2013), Ruby Rue (19.11.2013), Smokie (20.11.2013), Vardik! (19.11.2013), Անվերնագիր (19.11.2013), Արամ (19.11.2013), Արևհատիկ (19.11.2013), Դատարկություն (19.11.2013), Ձայնալար (19.11.2013), Ռուֆուս (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)
Էսօր ես տեսել եմ Մեմեին: Ինքը էնքան լավն ա, դուք չեք պատկերացնի. զգացմունքային ա շատ, հավեսոոո՜վ....Ես չգիտեի, որ ժամանակը էդպես շուտ կանցնի իր հետ, որ չեմ էլ զգգա: Մեմեն կարա հանգիստ հոգեբան աշխատի. մարդու ժեստերից միանգամից հասկանում ա մտածածը: Համ էլ ինքը էդքան թիթիզ չէր, ինչքան ես պատկերացնում էի: Ամեն ինչը համով-հոտով ա: Մերին գիտեք ինչքան ա սիրում իր գործը....վայ էն ինչ հավեսով էր պատմուոուու՜մ: Մեմեն էմոցիոնալ ու շատ զգացմունքային տպավորվող մարդա: Բայց մեկ ա թիթիզ էլ ա Մեմուշը: Մերին էն ա, ինչ իրեն ցույց ա տալիս. պարզ մարդ ա ու անկեղծ, դրական, հոգատար...: Մերին մարդ ա
![]()
CactuSoul (20.11.2013), Meme (20.11.2013), Smokie (20.11.2013), unknown (20.11.2013), Արամ (20.11.2013), Դատարկություն (20.11.2013), Նաիրուհի (20.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)
երեկ ուրեմն էս անուշ աղջնակ Անժուկիս եմ տեսել...
ժողովուրդ չեք հավատա, ինչքան խելացիա էս մարդը, իրա հետ հաճելի էր էնքանով, որ չէիր զգում, որ ինքը փոքրա, այ էդքան վիրտուալով հոգիս էր մտել, իրականով էլ աչքս մտավ...էս երեխեն էնքան արտասովոր ձայն ուներ, ինքը մոռացելա պատմի, թե իմը ինչքան անսովորա եղել իրա համար
, բայց նենց սազում էր իրան էդ ձայնը...
չգիտեմ, ինքը էնքան անուշ էր, որ միանգամից աչքս ձեռքը նկատեց, որ վիրավոր էր, միագամից գործի անցա...ուրախ եմ, որ նման երեխու լեզուս չի պտտվում ասեմ ,դու երեխա չես է , դու հասուն մարդ ես, որի հետ միշտ հաճելի կլինի շփվել ամեն թեմայով, ուրախ եմ, որ ակումբով մտել էս սիրտս, ծննդյանս օրով հոգիս, ու իրականում աչքս...
խելացի բժշկուհի, ուզում եմ մեեեեեեեծ բարձրուքնների հասնես, լավ մարդ ես ծնողիդ համար..սրտաաաաանց եմ ասում...Անժուկս
հ.գ՝
որ չմրսեի, շատ կմնայինք այգում, դրա համար կներես, ուղղակի դու ես ուշացել ամառվանից...բայց դե աշունն իրա սիրունությունն ունի, ու էլի ուրախ եմ, որ եկար...
վեևի խոսքերիդ համար էլ մեծ պաչ![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
laro (21.11.2013), Smokie (21.11.2013), Արամ (20.11.2013), Նաիրուհի (21.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.11.2013)
Հազար տարի էս թեմայում գրառում անելու առիթ չէի ունեցել...
Ruby
Մի քիչ հեռվից սկսեմ...
Քանի որ Ռուբին որոշել էր տոներին մի քիչ ճամփորդել ու նախատեսել էր մի շաբաթ Նյու Յորքում անցկացնել, ես էլ առիթից օգտվեցի ու իրեն առաջարկեցի էդ ընթացքում մեր տանը մնալ։ Ո՜նց էի ուրախացել, երբ համաձայնեց։ Անընդհատ օրերն էի հաշվում, թե երբ պիտի գա։
Հետաքրքիր բան է էս վիրտուալը ։ Ես ու Ռուբին մինչև էդ անձնական շփում գրեթե չէինք ունեցել, նույնիսկ վիրտուալ, ընդամենը մի քիչ ակումբային նամակներ էինք փոխանակել սկզբում իր՝ ԱՄՆ, հետո արդեն՝ Նյու Յորք գալու հետ կապված։ Դե, իրականում էլ հո երբեք հանդիպած չկայինք։ Բայց հենց միայն Ակումբի գրառումներից ու հատկապես միմյանց օրագրային գրառումներից էնքան բան գիտեինք իրար մասին, որ ես իրեն լրիվ հին ծանոթի պես հավեսով առաջարկեցի մեր տանը մնալ, ինքն էլ կարծես հին ծանոթի պես հավեսով համաձայնեց։ Մի ուրիշ հետաքրքիր հանգամանք էլ էն էր, որ պարզվեց՝ ես ավելի շատ Ռուբիի մամայի սերնդակից եմ, քան Ռուբիի
, բայց Ակումբն էդպիսի տարբերությունները հարթելու ու չեզոքացնելու լավ հատկություն ունի, դրա համար նման բացահայտումներն ահագին զավեշտալի են թվում։
Երբ հանդիպեցինք, հենց սկզբից էնպիսի զգացողություն ունեի, որ Ռուբիին հազար տարի է՝ ճանաչում եմ, ուղղակի կարծես վաղուց չէինք հանդիպել։ Ռուբին ճիշտ էնպիսին է, ինչպիսին պատկերացնում էի՝ պուպուշ, պայծառ, կենսուրախ, ծիծաղկոտ, հետաքրքրասեր, պրպտող։ Ու շատ–շատ խելացի։ Իր տարիքի համեմատ զգալիորեն հասուն ու զարգացած, շփման մեջ էլ թեթև ու հավես։ Մի խոսքով՝ վառ կերպար ու ընդհանրապես առողջ երիտասարդության օրինակելի ներկայացուցիչ է Ռուբին։ Ուղղակի մի քիչ ամաչկոտ էր իմ պատկերացրածից։
Մի անգամ Նաիրուհին Ռուբիի մասին գրել էր. «Ռուբին էնպիսին է, ինչպիսին ես կուզենայի եղած լինել էդ տարիքում...»։ Լրիվ նույնը ես եմ մտածում Ռուբիի հետ կապված։ Իրեն նայելով՝ մի տեսակ ավելի հստակ եմ տեսնում, թե իր հետ էդքան նմանություններ ունենալով հանդերձ՝ իր գծերից իմ մեջ ինչեր էին/են պակասում կյանքս ավելի լիարժեք ապրելու ու գործելու համար, ու թե դրա պատճառով ինչեր եմ բաց թողել ժամանակին։ Իսկ Ռուբին, իմ կարծիքով, էնպես է ապրում, որ հետագայում դժվար թե նմանատիպ մտքեր ունենա։
Հետաքրքիր է, որ Ռուբիի նույնիսկ ձայնն ու խոսելաձևն էի հենց էդպիսին պատկերացնում՝ մի տեսակ էմոցիոնալ ելևէջներով (հիմա երևի կմտածի՝ էդ ո՞րն ա)։ Էդպիսի ձայն ունեցողների նկատմամբ ես սովորաբար հատուկ վերաբերմունք եմ ունենում ու ահագին ընդհանրություններ
։
Պարզվեց՝ Ռուբին լրիվ ինձ նման անջատված դեմք է։ Ճիշտ է, ինքն իր օրագրում տարբեր առիթներով նշել էր էդ հանգամանքի մասին։ Բայց դե ես երևի լուրջ չէի ընդունել, թե ինչ։ Ուղղակի ես էնքան սովոր եմ ցանկացած շրջապատում ամենաանջատվածը լինելուն, որ մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, որ ինձնից կարող է էլի լինել։ Բայց Ռուբին էդ առումով լուրջ մրցակից դուրս եկավ։ Էն որ խոսակցությամբ տարված՝ գնում ես՝ հույսդ լրիվ կողքինիդ վրա դրած, որ ինքը կիմանա, թե երբ ու որտեղ է պետք կանգ առնել, աջ կամ ձախ թեքվել և այլն, բայց պարզվում է՝ կողքինդ էլ նույն ձևով քո հույսին է
։ Էդ լրիվ իմ ու Ռուբիի դեպքն էր։ Ընդամենը մի օր երկուսով՝ առանց Վազգենի գնացինք Մանհեթըն, երկուսս էլ անջո–անջո՝ անընդհատ մոռանում էինք, թե որտեղ ինչ պիտի անեինք, ու հաճախ ստիպված էինք լինում որոշ տարածություն հետ գնալ, ինչ–որ բաներ նորից անել և այլն, որովհետև խոսակցությամբ տարված՝ սխալ ուղղությամբ էինք գնացած լինում։ Դրա համար արդեն հենց զգում էինք՝ մոտակա րոպեներին միացած լինելն անհրաժեշտություն է, ստիպված դադարում էինք ուրիշ որևէ բանից խոսել, որ լրիվ կենտրոնանանք ճանապարհի վրա, էլի մի սխալ բան չանենք։ Մի խոսքով՝ էդ հողի վրա ահագին զվարճացանք
։
Ոչինչ, չէ՞, որ մի քիչ էլ Արեգի առաջին տպավորություններից պատմեմ։ Ուրեմն էս իմ տղուկը հենց սկզբից մինչև ականջները սիրահարվեց Ռուբիին։ Լրիվ սեր առաջին հայացքից վիճակ էր։ Անընդհատ ուզում էր Ռուբիի հետ լինել։ Հենց Ռուբին մի պահ մոտակայքում չէր լինում, միանգամից անհանգստացած ասում էր՝ Ռուբին գա, Ռուբին Արեգի հետ խաղա։ Անընդհատ գալիս, մռութիկը մոտեցնում, լուրջ, սիրահարված աչուկներով նայում էր Ռուբիի դեմքին։ Էդ հայացքը տեսնել էր պետք։ Ու ընդհանուր նենց էր լրջացել Ռուբիի գալուց հետո։ Իսկ երբ արդեն պիտի գնար քնելու, ուղղակի պահանջում էր, որ «Ռուբին գա, Արեգի անկողնում քնի, Ռուբին գիշերանոց հագնի, գա, Արեգի հետ քնի»
։ Իսկ առավոտյան մինչև Ռուբին արթնանում էր, մի կերպ էինք իրեն պահում, որ չգնա Ռուբիի սենյակ, Ռուբիին արթնացնի, որ հետը խաղա։ Որ տեղ էինք գնում, պահանջում էր, որ իր ձեռքն անպայման Ռուբին բռնի։ Մի անգամ հատակին նստած էին, ասեցի, որ ուզում եմ լուսանկարել, Արեգը միանգամից պահանջեց, որ Ռուբին իր ձեռքը բռնած նկարվի
։ Հա, մեկ էլ միշտ ուզում էր, որ Ռուբին ծիծաղի
։ Ռուբիի ծիծաղկոտ դեմքն արդեն էնքան բնական էր դարձել, որ եթե չէր ծիծաղում, ոնց որ իսկական Ռուբին չլիներ իր համար
։ Ռուբիի գնալուց հետո էլ պարբերաբար ասում է. «Գնանք, Ռուբիին բերենք»։
Մի խոսքով՝ Ռուբիի հետ շատ հավես էր։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.11.2013, 08:11:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Agni (01.12.2013), Alphaone (30.11.2013), boooooooom (30.11.2013), CactuSoul (30.11.2013), Chilly (01.12.2013), Chuk (30.11.2013), enna (30.11.2013), Ingrid (30.11.2013), ivy (30.11.2013), Jarre (03.12.2013), John (30.11.2013), Lílium (03.12.2013), Norton (30.11.2013), Peace (01.12.2013), Rhayader (01.12.2013), Ruby Rue (30.11.2013), Skeptic (01.12.2013), Smokie (02.12.2013), Աթեիստ (30.11.2013), Անվերնագիր (02.12.2013), Արամ (30.11.2013), Արևհատիկ (04.12.2013), Բարձրահասակ (04.12.2013), Գալաթեա (30.11.2013), Հայկօ (30.11.2013), Նաիրուհի (30.11.2013), Ներսես_AM (30.11.2013), Շինարար (30.11.2013), Ռուֆուս (30.11.2013), Վահե-91 (30.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (30.11.2013)
Alphaone (01.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ