Հանդիպել եմ Նաիրուհուն և Նարե91-ին:
Նաիրուհի
Ամաչում էի Նաիրուհուն մոտենալ, բայց, ի վերջո, մոտեցա:
Գրադարանում առանձնապես շատ չենք շփվել, ու ինչքանով որ ճանաչել եմ, չնայած ճանաչել ասված տվյալ դեպքում մի քիչ չափազանցված է, բայց դե...Նաիրուհու մեջ էնքան դրական էներգիա կա, որ էդ փոխանցվում է...ու զգում ես, որ դիմացինդ մեկն է, որին հիմնովին ճանաչելուց հետո հաստատ շա՜տ ես սիրելու, չնայած ես Նաիրուհուն դեռ մինչև ծանոթանալն էլ սիրել ու ՍԻՐՈՒՄ ԵՄ,բայց համոզված եմ, որ ավելի մոտիկից շփվելուց հետո հաստատ ավելի ու ավելի եմ սիրելու:
Պիտի խոստովանեմ, որ նաև հիմա՝ ծանոթությունից հետո էլ եմ քաշվում Նաիրուհուց:
Շատ հարազատ մարդ է վերջերս դարձել գրադարանում: Ճիշտ է, շատ չենք խոսում գրադարանում, բայց երբ տեսնում եմ, որ Նաիրուհին սովորականից ուշանում է, գրադարանը մի տեսակ դատարկ է թվում:
Նարե91
Նարեի հետ հանդիպմանն էլ էի սպասել:![]()
Ոնց ես պատկերացնում էի Նարեին, ինքը էդպիսն ա:
Շատ շփվող, հավես մարդ է, ում հետ կարելի է ժամերով խոսել ու չզգալ ժամանակը:
Էնքան էլ հարազատություն կա մեջ, որ ինձ թվում է, թե Նարեին վաղուց գիտեմ:
Ինքն էլ, որ գրադարան չի գալիս (մեկ էլ՝ Ջինեստրան) գրադարանը էլի դատարկ է թվում (Նաիրուհու մասին արդեն խոսեցի):
Հ.Գ. Հույս ունեմ, որ դեռ մոտիկից իրար կճանաչենք ու էն ժամանակ երկար կգրեմ:![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 20.06.2014, 19:13:
հանդիպեցի Յոհաննեսին ու Ֆրիմենին )))
Յոհանն հետաքրքիր ա շատ ՃՃՃ ես իրեն հենց էնպես էի պատկերացնում, ինչպիսին որ կար՝ թուխ, ծիծաղկոտ ու շատ բարի աչքերով ՃՃ հակված ա խորը մտքերի, վերլուծության, իսկ ավելի շատ՝ ինքնավերլուծության, ինձ թվում ա մեկ-մեկ ինքն իր մեջ կորում ա: Հետաքրքիր ձևի ա խոսում, երբ խոսում ա իհարկե, քչախոս ա երևի /չնայած մինչև Ֆրիմենի գալը լավ էլ խոսեց/ ))) շատ հայացքներ ունի, որ ինձ հիշեցնում են իմ հենց իմ 17-18 տարեկանը ՃՃՃ շատ սիրեցի իրեն, լավն ա Յոհաննեսը )))
Ֆրիմեն ՃՃՃ
Ֆրիմենին առաջին անգամ չեմ հիշում երբ եմ հանդիպել, երևի առաջին կամ երկրորդ կուրսում, սկզբում ոչ մի կերպ չէի վերաբերվում, էն ժամանակ շատ մարդկանց ոչ մի կերպ չէի վերաբերվում: Հետո մի օր պատահաբար իմացա, որ մետ/թալ ա լսում՝ շատ զարմացա, իսկ որ իմացա անիմե ա նայում ու ընդհանրապես, շաաաատ լավ ու բազմակողմանի հետաքրքրություններ ունի՝ էլ թող ու փախի ՃՃՃՃ հիմա լավագույն ընկերներիցս ա. բայց Ֆրիմենի մասին մեկ այլ անգամ, ավելի լավ կգրեմ, էս էնպես՝ խոսքի մեջ ՃՃՃ
La tristesse durera toujours...
Տատ,էս գրածիցդ հետո սիրահարվեցի ինձ
Ռեյ սամա-կամ պարզապես Տատս,դե գիտեի որ բազմակողմանի զարգացած,խելացի,լավ ճաշակով տատ ունեմ,բայց երբեք չէի պատկերացնի,որ ինքը էդքան հոգեհարազատ կլիներ ինձ:Ոնց որ նստած իմ ես-երից մեկի հետ բանավիճեի:Ահավոր ջիգյարով անձնավորություն է,էնքան շատ ջերմություն էի զգում իրա կողմից,ոնց որ իրոք տատս լիներ:Դե տաիտս հետ մինևչ բանակ գնալս էլի կահնդիպեմ
Ֆրիմեն-եկավ սաղ հարամեցիսկ եթե լուրջ ահավոր հԱճելի էր հետևել իրանց զրույցին,իրանց <<կռիվներին>> ու իրանց էմոցիաներին
Ֆրիմենի խելացի,ճաշակով ու յուրահատուկ հումորի տեր մարդ էր:Եթե տատս չլիներ իրա հետ էլ նորմալ կշփվեի
![]()
Հա,չմոռանամ տեղադրել Ռեյի նկարած նկարը,որտեղ կա նաև Ֆրիմենի հետքըէս նկարը ինձ են նվիրել
![]()
boooooooom (21.06.2014), CactuSoul (21.06.2014), GriFFin (22.06.2014), John (21.06.2014), Nihil (21.06.2014), Smokie (21.06.2014), Yellow Raven (21.06.2014), Արևհատիկ (21.06.2014), մարդագայլուկ (21.06.2014), Ռեյ սամա (21.06.2014), Ռուֆուս (21.06.2014)
Ուրեմն երեկվա հանդիպման մասին: Բացի են հանգամանքից, որ խփեցին մեջքիս գնդակով ( Հա, ես հիշաչար եմ: Ու չասեք պատահաբար եղավ, սրիկաներ![]()
) ամենինչ շատ լավ ու ընկերական մթնոլորտի ներքո էր: Ես իմ միզանտրոպ, սոցիֆոբ ու անտրոպոֆոբ բնավորությամբ հանդերց մերվեցի բոլորի( երևի ) հետ ու ամենաշատախոսներից էի: Ես վստահ եմ, որ դա հենց ակումբի երեխեքի ստեղծած մթնոլորտից էի, գարեջուրը ու միտքը, որ էլի գարեջուր ա լինելու կապ չուներ:
![]()
Հիմա առանձին-առանձին:
Յոհաննես Ուրեմն շատ ամաչկոտ մարդու տպավորություն թողեց իմ վրա ու սրտանց քչախոս, եթե համեմատեմ ակումբում իրա ակտիվության հետ: Այ մարդ խի՞ հետս չէիր խոսում: Մեկել չհասկացա ուրախացար, թե՞ չէ նվիրածս գրքից:
Ռեյ սամա, mushu, Freeman ես իրանց ճանաչում եմ արդեն 5 տարի ( կապ չունի "ճանաչելը" ի՞նչ մակարդակի վրա ա) ու ասեմ, որ իրանք եզակի տեսակ ունեն: Իրանց նմանին չեմ հանդիպել ու վստահ եմ, որ չեմ հանդիպի: Բայց իրանց մասին բան չեմ ասի, որովհետև մեր առաջին հանդիպումը ակումբի հետ կապ չուներ ու, երբ դու մարդուն ճանաչում ես իրական կյանքում, դժվար ա իրան համեմատել իրա վիրտուալ "ես"-ի հետ:
Nihil Նիհիլի հետել շատ չհասցրեցի խոսել, բայց ասեմ, որ ինքը լավն ա: Հատկապես են պահի համար, որ կենդանիներին վնասողների ոտերը կջարդի: Մեկել Nihil դու ինձ ինչ որ մեկին ես ինձ հիշացնում: Մարդու, ով մնացել ա իմ հեռու անցյալում : Չեմ կարողանում հասկանալ, թե ու՞մ, բայց որ հիշացնում ես եդ փաստ ա:
Chuk Չուկը շատ լավն ա, ախր ահավոր լավն ա: Մարդ եդքան լավը չի լինում: Մորուքով, ակնոցներով, ժիլետկայով( հայերեն չգիդեմ ոնց ա) հրաշկ մուլտֆիլմային կերպար: Ուծյու:
Չուկ, մերսի շատ ակումբը “ստեղծելու” (ուրիշ համապատասխան բառ չգտա) համար, քո շնորհիվ ա, որ ստեղ եսքան մարդ ա հավաքվել, ու որ իմ մոտ վերականգնվել ա հավատքը բարի մարդկանց նկատմամբ: Ես առաջ մտածում էի, որ բարիությամբ լի մարդիկ Единорог են, բայց պարզվեց սխալ տեղում էի փնտրում իրանց:
Նարե91 Նարեն հրաշք, շբվող, հետաքրքիր մարդ ա: Են որ ինքը դիմացավ մեր Լևոնին եդ ապացուցում ա, որ ես ճիշտ կարծիք եմ կազմել: Ուրախ-հավես մարդ, ում հետ կարելի ա ժամերով խոսալ-անկեղծանալ ամենինչից: Նար ապրես շատ, որ եկար: 91 տարեկանի համար եդ դժվար բան ա, դե տարիք ա վերջ ի վերջո: Մեկել ես շատ կուզենամ, որ դու մնաս ու դասավանդես, քո նման մարդիկ մեր ազգին պետք են:
Վահե-91 Մյուս 91 տարեկանը, ում ծնունդն էր երեկ ոնց ես հասկացա: Վահեն, մասնագիտութամբ պոլիտեխնիկ ա ու շատ լուրջ մարդ ա: Ինքնել ա քչախոս ( Ես ակումբից տղաները շոտ քչախոսն են է) Իրոք 91 տարեկանին բորոշ բնավորություն ունի: Հա, ու ինքը շատ ա ծխում: Մի ծխի Վահե, ծխելը շատ վնասկար ա:
Rhayader Այ, են մարդկանցից ա ում մասին չեմ կարա ասել, որ քչախոս ա:Ես իմ ու Ռայի առաջին հանդիպումը չէր, բայց առաջին անգամ էի իրա հետ զրուցում: Իմ համար ինքը մի տեսակ չի տարբերվում ակումբում ու ակումբից դուրս: Նույն` խելացի, բազմակողմանի զարգացած, շբվող, ազատ, մտքինը եկածը ասող ու անող( ես քո թռնեը չտեսա
), մեծամոլական զառանցանքով (ես երևի տեղին զառանցանք ա, եսել եդքան խելոք լինեի, եսել կմեծամտանաի) մարդ ա: Բայ, դու երևի միակ մարդն ես, ով հա տեղից տեղ էր շարժվում, որ բոլորի հետ զրուցի: Ես հասկացա դու խի էիր կենտրոնում նստել ( հետո պառկել):
Տիպն ես:
Քանոն Մռութ աղջիկ, ով ասեց, որ ինձ շատ ա սիրում: Ախր, ո՞նց ա կարելի իրան չսիրել: Ես իրա հետ ակումբում ընդհնանրապես չէի շբվել, դրա համար չեմ կարա համեմատել :/ Մեկել, Քանոն, ես մոռացա հարցնեմ նիքիդ համար: Հետո կասես ինձ, ինչու՞ ես եդ նիքը ընտել: Հետաքրքիր ա
Quyr Qery Ես քեզ նեղացրեցի: Կներես: Եդ դուռակը վիրավորանք չէր, խաղն էի ասում: честно-честно
boooooooom: Կանաչ աչքերով ու գնդակը բերած մարդը: Ուրեմն Boooooooom ինձ ստիպեծ մտածել բաների մասին, որոնց մասին անգամ ես չէի իմացել: Բում, հիմա ես ուր գնում եմ, մտածում եմ ծանրության ուժը ինձ ուր ա տանում`առաջ, հետ թե՞: Երթուղայինում վերև-ներքև ու տեցն բաներ: ԱպրեսԴու շատ լավն ես, բայց էլ գնդակ չբերես:
Skeptic ու Skepticի եղբայր Two-Face : Իրանց հետ չհասցրեցի ծանոթանալ: Մենակ իմացա, որ Սկեպտիկը նոր ա զորացրվել: Կրկին Շնորհավոր!!
Աթեիստ ու Cassiopeia Իրանց ես ոնց փորձեցի առանձին առանձին ընկալել` չկարողացա: Ախր, ո՞նց ա կարելի սենց լավ մամային ու պապային առանձին-առանձին պատկերացնել:Իրանք մի ամբողջություն են: Բա իրանց բալիկը` հրաշք: Նենց եմ սիրում սենց համերաշխ ու սիրո մեջ ապրող ընտանիքներին: Հա մեկել ասեմ, որ Աթեիստը շատ արագ ա պատմում անիգդոտները, եսել անհումրս մինչև հասկանում էի, ինքը արդեն ուրիշ բան էր ասում` գերակտիվ խալերիկո-սանգվինիկ:Cassiopeia իրոք երջանիկ մամա, քեզ, որ նայում եմ, անգամ ես եմ ուզում երեխա ունենալ: Ախր, եդ աշխարհի ամենադժվար բան ա, իսկ դու երեք բալիկի մամա ես (քո համար եդ եռակի դժվար ա), բայց դու եդ անում ես նենց հեշտ, որ իրոք թվում ա, որ հեշտ ա ու խաղ ու պար ա երեխա մեծացնելը: Ֆուֆ, փիլիսոփայական ինտոկսիկացա ա սկսել մոտս:
John Ջոնը էլի իմ հետ քիչ էր խոսում: Էլի ստիպված կրկնվելու եմ ու ասեմ, որ բարի ու քչախոս մարդ ա, մնացածը նամակում կգրեմ իրան:Երևի ջղայն էիր, կամ հոգնած էիր, կամ էլ հավես չունեիր:
Դատարկություն: Եկավ, մեր հետ կառտ խաղաց ու գնաց: Հաա, ու ինքը ինձ միշտ ասում էր կոզրը, որն ա, սենց ազնիվ դուռակ խաղացողներ չէի տեսել: Բայց ես քեզ ոնց որ թե էլի էի տեսել, Բյուրի հետ կապված ինչ-որ կոնֆերանսին: Դու “առանց աթոռների հոգեբաններ”-ին եղե՞լ էիր:
Ու էլ չեմ հիշում![]()
Հ.Գ. Ես մինչև գալս մտածում էի, ո՞նց ենք ծանոթանալու: Ամեն մեկը նստելու ա ու իրա նիքը բարձր ասի… հետո սկսեցի մտածել կողքից ի՞նչ տպավորություն ա ստեղծվելու: Նառկամանների, ծխողների ու ալկաշների նոր լեվելի անանիմ հանդիպում, անուն ասելու տեղը նիքեր էինք ասում շրջան կազմած: Հավես էր: Մերսի շաաաատ բոլորին:![]()
Vitam regit fortuna, non sapientia.
boooooooom (22.06.2014), CactuSoul (23.06.2014), Cassiopeia (22.06.2014), Chuk (22.06.2014), Freeman (22.06.2014), John (22.06.2014), Nihil (22.06.2014), Rhayader (23.06.2014), Smokie (23.06.2014), Աթեիստ (22.06.2014), Այբ (22.06.2014), Արևհատիկ (22.06.2014), Դատարկություն (22.06.2014), մարդագայլուկ (22.06.2014), մարիօ (22.06.2014), Մուշու (22.06.2014), Յոհաննես (22.06.2014), Նարե91 (22.06.2014), Ուլուանա (23.06.2014), Ռեյ սամա (23.06.2014)
Բա որ Կորյունին տեսնես՝ իրենց մեծ տղային) Ափսոս չէր եկել:
Իմ առաջին տպավորությունները թողնեմ հետո, հեռախոսով չեմ ուզում էդքան գրեմ:
Պլյուս մեծ մասին առաջ էլի էի տեսել, ոմանց՝մեր համալսարանում, ոմանց՝նախորդ հանդիպումներին, երկու հոգու՝ չափից դուրս խմած ժամանակ(էն անգամ 4 հոգի էին երևում): Բայց բոլորն էլ լավ ու հետաքրքիր մարդիկ են, շատ էլ որ Բայանդուրը մեջքս ջարդեց :/
Լավ, Վարդանի մասին կասեմ հիմա) Չնայած պասիվ ա ակումբում, բայց էն մարդկանցից ա, որ երբ ինչ-որ թեմայում գրառում ա անում, հիմնականում ոնց-որ իմ փոխարեն կարծիքս գրի, դրա համար առաջ միշտ ուզում էի ռեալում հանդիպել իրեն, վերջապես ստացվեց: Էս մարդը հոգու խորքերում, ու մենակ հոգու խորքում չէ, արտաքնապես էլ, ինձնից երիտասարդ ա)) Մտածում եմ, որ կարելի ա առաջիկայում հեծանվարշավ կազմակերպել, ես դրա համար սամավոլկա կգամ))
The cake is a lie.
boooooooom (22.06.2014), CactuSoul (23.06.2014), Cassiopeia (22.06.2014), GriFFin (22.06.2014), John (22.06.2014), Smokie (23.06.2014), Արևհատիկ (22.06.2014), մարդագայլուկ (22.06.2014), Մուշու (22.06.2014), Շինարար (22.06.2014)
Ես մենակ աձին-աձինի վախտ եմ խոսումԷդ ինչքան վատ վիճակում եմ եղել,որ անգամ ուրախությունս կարողացել եմ թաքցնել
Հ.Գ. Հարգելի ակումբցիներ եթե դոոք ինձ ցանկանում եք տեսնել ուրախ,զվարթ,զավզակ,համարձակ և թրաշված,այդ դեպքում կա մի քանի տարբերակ
1.Մենակ ենք հանդիպում
2.Շատվորով ենք հավաքվում,բայց մինչև հանդիպման գալս մի շիշ վոդկա եմ խմում:
3.Համբերեք,ժամանակի հետ կբացվեմհետո կփոշմանեք,բայց արդեն ուշ կլինի քանի կարող ենք ինձ սենց վայելեք
![]()
Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 22.06.2014, 14:08:
boooooooom (22.06.2014), CactuSoul (23.06.2014), Cassiopeia (22.06.2014), GriFFin (22.06.2014), John (22.06.2014), Nihil (22.06.2014), Smokie (23.06.2014), Yellow Raven (22.06.2014), Արէա (22.06.2014), Արևհատիկ (22.06.2014), մարդագայլուկ (22.06.2014), Մուշու (22.06.2014), Շինարար (22.06.2014), Ուլուանա (23.06.2014)
Նարե91 (22.06.2014)
Դու ինձ դրանից մի 4 շաբաթ առաջ էլ էիր տեսել Օպերայում (դու Ռուբի հետ էիր), ծանոթացել էինք ու հարցրել էիր, թե ես գնացե՞լ եմ հոգեբաններ առանց աթոռների-ին (որովհետև դեմքս ծանոթ էր) ու ստացել իմ դրական պատասխանը, իմ դեմքը քեզ առնվազն արդեն լիքը ծանոթ էր![]()
Իսկ ես ազնիվ չէի խաղում, ձեզ խաբում էի, ուղղակի դուք չէիք տեսնում![]()
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 22.06.2014, 23:47:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (23.06.2014)
Վիրտուալ շփումից Յոհաննեսին պատկերացնում էի ասող, խոսող, ակտիվ ու պայծառ անձնավորություն, պարզվեց, մենակ պայծառ-ի դեպքում չէի սխալվելՇատ խելոք, ամաչկոտ ու քչախոս էր, բարեբախտաբար մինչև մյուսների գալը հասցրեցի մի քիչ խոսացնել, հետո երբ մյուսներն եկան լցվեցին, խելոք մենակ լսում էր ու ծիծաղում: Բայց Յոհանի հումորն ու պոզիտիվությունը տեղն ա, կարևորն էդ ա, մնացածը քիչ-քիչ կբացվի:
Ուրեմն նստած Յոհանի հետ խոսում էինք, մեկ էլ ասի ոնց էլ լինի, մի ակումբցի մոտերովս կանցնի: Մեկ էլ մի խուճուճ աղջիկ դիմացներով անցավ, ասում ա, բա գիտե՞ս, ակումբցի է: Վազեցինք հետևից, կանչեցինք: Պարզվեց Ռեյ Սաման էր: Ես իրեն չէի հրավիրել, թե ով էր ինքը վաբշե չհասկացա... Եկավ նստեց, սկսեց տարիքիցս կպնել, ես էլ նեղացա, իրեն կպա, ինքն ինձանից նեղացավ: Հետո մի քիչ էլ խոսեցինք, մեր մեջ եղած թյուրըմբռնումները քիչ քիչ հարթեցինք ու սկսեցինք ջրիկանալՎերջն էր Ռեյը, հումորով, ուրախ, թեթև անձնավորություն, ում հետ կարելի ա լավ ջրիկանալ:
Արամը...Ուրախ եկել էր հանդիպման Ռուֆին տեսնելու, փոխարենը Ռուֆից չափալաղ կերավ, իսկ Նաիրուհին գցեց քացու տակ
Դրանից հետո վախենում էր մեզ մոտիկ գալ, հետո քիչ քիչ վախն անցավ, սկսեց լկստվելը: Ես վիրտուալ երկու Արամ գիտեմ, մեկը շատ ջրիկ, մյուսը շատ լուրջ: Ափսոս էս հանդիպմանը մենակ վերին աստիճանի ջրիկ Արամին տեսա, բայց ինձ լուրջ, փիլիսոփա Արամն ավելի ա հետաքրքրում: Կամ էլ երևի տվածս «live բացասական վարկանիշը» վրեն վատ ազդեց, ամեն դեպքում, էս հանդիպումը հաշիվ չէր, մի հատ էլ է պետք տեսնցվցվել:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.06.2014, 03:01:
I may be paranoid but no android!
Alphaone (24.06.2014), boooooooom (24.06.2014), CactuSoul (24.06.2014), Cassiopeia (24.06.2014), Chuk (24.06.2014), John (24.06.2014), Smokie (24.06.2014), Vardik! (02.07.2014), Դատարկություն (24.06.2014), մարդագայլուկ (24.06.2014), մարիօ (24.06.2014), Նաիրուհի (24.06.2014), Ռեյ սամա (24.06.2014)
ուրեմնՍ ես սենց ինձ համար գնում եմ կասկադի մոտով, ակնոց չեմ դրել (- տեսողություն, չեմ գնում է, խարխափում եմ), ականջակալներով եմ (թողզի չտեսնելը չեմ էլ լսում) ու մեկ էլ որտեղից որտեղ մեկն աչքերս փակում ա...սա կարող էր ավարտվել ծեծկռտուքով, բայց բանն այլ էր...
Նաիրուհի
շատ հավանեցի Լիլիթին, կարգին աղջիկ է՝ բառիս բուն իմաստով, մարդ, ում հետ կզրուցեի ինչի մասին ասես, մուլտֆիլմ կդիտեի կամ բոքս, ուղղակի զբոսնելու, ցույցի կամ գարեջուր խմելու...կապ չունի ինչ, նման մարդկանց հետ հաճելի է, նույնիսկ երբ անծանոթ եք…ազատամիտ, արդար, ուղիղ:
Ռուֆուս
աաա ՃՃՃ կմեռնեմ ես, տո ես սկի տարիքդ չգիտեի, պատահական ասեցի ու ոչ քո մասին...լավ, տեսքից 24 տարեկան, իրականում չեմ ասի (հոգո՛վ երիտասարդ), բաց, հումորով, ասող-խոսող, հաճելի մարդ, կիրթ, բանիմաց, բայց սենց...սովորական, քիթը չտնկած: Շատ հավանեցի Ռուֆին, չնայած որ... «ո՞վ ա ինքը վԱՊՇե» ՃՃՃ
Դատարկ
շատ հետաքրքիր մարդ ա Դատարկը, երկրորդ անգամն եմ տեսնում իրեն, բայց համոզված եմ, որ մի տեղից ճանաչում եմ՝ բավականին վաղուց: Ուրախ է, պոզիտիվ տրամադրված, բայց ինքնամփոփ /գուցե, չեմ պնդի/, շատ նրբանկատ ու հոգատար մարդ է, ընկերասեր, պարզ…կարելի է էն մարդկանց մեջ դասել, ումից ես վատ բաներ չեմ սպասում: Մի խնդիր ա մնում՝ չեմ հասկանում, ինչո՞ւ «Դատարկ», ինձ դա դուր չի գալիս, չնայած գուցե հենց էնպես է![]()
La tristesse durera toujours...
boooooooom (24.06.2014), CactuSoul (24.06.2014), Cassiopeia (24.06.2014), Chuk (24.06.2014), Lílium (24.06.2014), Smokie (24.06.2014), Vardik! (02.07.2014), Դատարկություն (24.06.2014), մարդագայլուկ (24.06.2014), Նաիրուհի (24.06.2014), Ռուֆուս (24.06.2014)
Ոնց քաք մեջ արին սաղ․․․![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ