User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարապես հասուն բառակապակցության իմաստը լավ չեմ հասկանում, դրա համար չգիտեմ հասուն եմ թե չէ։ Եվ ին՞չը հիմնավորեմ։ Օրինակ սրա՞նք՝

    Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը: - եթե ասենք մարդը ստանայինա հավատում ես իրեն ո՞նց հիմնավորեմ, որ Հայը հավատում է Աստծուն։ Իսկ եթե սատանային չի հավատում, բայց աթեիստ է ապա - "Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում"
    Կներես, բայց քո տրամաբանական պատճառահետևանքային կապը շատ է շեղված: Եթե մարդը աթեիստ է, դա դեռ չի նշանակում, որ նա հայ չի: Չուկը արդեն ասեց:
    Իմ համար էլ կրոնը չափորոշիչ չի:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո: - ով չի ուզում կարող է իեհովայի վկա դառնալ, գնալ սեփական պետությանը դատի տալ ու 100000 եվրո - ից ավել փող պոկել։ Դա էլ իրենց կոդեկսն է, ինչ կա որ։ Չհամոզեցի չէ Tig ջան, գնա տենց արա, լավ փող կաշխատես։
    Վերևում արդեն ասեցի, չկրկնեմ: Էս մասով մենակ մի բան ավելացնեմ, մեկ ազգ խոսքը այնքան ենք ծեծում նման կոնտեքստներում, որ սկսում ենք այն արժեզրկել:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի լավագույն Երկիրը Հաքն է: Հայրենիքին ծառայելը և նրա պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պատիվն է, պարտքը և սուրբ պարտականությունը: - եթե մարդու համար լավագույն Երկիրը ասենք Իսպանիան է, ես ինձ մեջտեղից էլ ճղեմ չեմ կարող հիմնավորել։ Մարդը այդպես է ուզում, ինչ անես։ Թող իր կոդեկսում ինքը գրի որ Աշխարհի լավագույն Երկիրը Իսպանիան է։
    Էլի անտեղի հայտարարություն: ԱՆՏԵՂԻ, որովհետև հայի համար բնականաբար իր հայրենիքն է լավագույնը ու էս խոսքը ամեն առիթով դիմացինիդ աչքը խոթելով նորից արժեզրկվում է: Ասածս այն է, որ բնական երևույթները կարիք չունեն անիմաստ շեշտադրման:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտանիքի պատիվն ու իդեալը՝ հայի կյանքի արմատական շարժառիթն է: Հայը կարող է զրկվել ընտանիքից, բայց նա չի կարող ընտանիքից դուրս կյանքի համոզմունք ունենալ: - միգուցե օգնե՞ս սա հիմնավորենք։
    Ընդհանրապես մարդ երևույթի համար է ընտանիքը առաջնային երևույթ ու սա ևս՝ մարդու բնական մղումը անբնական շեշտադրմամբ ու ազգայնացմամբ հակադարձման էֆեկտ է ստանում: Այսինքն ուզում ես լավ բան անել, բայց ստացվում է հակառակը:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեդոնիզմի (հաճույքապաշտության), մարդու սեռական փչացման քաղաքականության մեջ Չարիքի Համաշխարհային ուժերի կողմից որդեգրած կուրսի դեմ հանդիպման, որի նպատակը մարդուն կենդանական վիճակի իջեցնելն է: Հայի, բոլոր հայրերի ու մայրերի պարտքն է, համառ և վերջ չունեցող պայքար սկսել ուղղված իրենց երեխաների բարոյական պահպանմանն ու դաստիարակմանը, որպեսզի թույլ չտալ նրանց իջեցումն ու հոգևոր ստրկացումը: - ամեն ինչ մարդու ընտրության վրա է։
    Բարոյականություն եզրույթը ոչ միայն սեռական կյանքին է վերաբերվում, այլ նախ և առաջ մարդկային փոխհարաբերություններին՝ խաբել, գողանալ, սպանել...
    Զգո՞ւմ ես, որ կրկին շեշտադրման խնդիր ունենք: Սեռական հաճույքը նման շեշտադրմամբ դարձնում ենք մեղք, այնինչ դա ընտանիքի՝ կին-տղամարդ փոխհարաբերությունների հիմնասյուններից մեկն է: Եթե մեկը քեզ ամեն րոպե ասի, խնձոր մի կեր, խնձոր ուտելը մեղքա, խնձորը սատանայի պտուղ է... ու ամեն րոպե աչքդ խոթի էս միտքը, ի՞նչ կլինես: կամ խնձորը կարժեզրկվի քո աչքերում, որը սխալ է, կամ հակառակը կդառնաս խնձորի գերին, որը էլի սխալ է... Ամեն ինչ իր տեղը, ժամանակն ու դերն ունի: Կրկնեմ՝ շեշտադրման խնդիր ունենք:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդը համաձայն չի կամ բոլորովին այլ կոդեկս ունի կամ ընդանրապես կոդեկս չունի նա միևնույն է կանի այնպես ինչպես ուզում է։ Եթե համաձայն ես Tig ես ուրախ եմ, որ ևս մի մարդ իմ նման է մտածում, եթե չէ ուրեմն չէ, արա հակառակը կամ ոչ մի բան մի արա կամ արա այն ինչ ուզում ես։ Ինձանից ի՞նչ ես ուզում, որ ես իմ կարծիքը փոխե՞մ։
    Ես չեմ ուզում, որ կարծիքդ փոխես, ես ուզում եմ որ մոտեցումներդ շտկես: Մարդկանց տրամաբանական վերլուծությունները կարողանաս լսել ու ինքդ վերլուծել, արդյունքում քո գրածները կհղկվեն: Իսկ նման շեշտադրումներով օգուտի փոխարեն վնաս են բերում հենց քո նշած ազգային արժեհամակարգին:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ չեի պատասխանում գրածներին։ Ուղակի չգիտեի ինչ գրեմ։ Մարդկանց գրածների բնույթը և տրամաբանությունը նման էր տրամաբանության մասին անեկդոտին՝

    - Ծով սիրում ե՞ս
    - Ոչ
    - Ուրեմն իմպոտենտ ես
    Էս մասով էլ Չուկը արդեն ասեց:


    Եվ վերջում միայն ուզում եմ ավելացնել, որ իմ համար ազգի չափորոշիչներն են՝ Լեզուն, Մշակույթը և Հողը: Ազգը կարող է գոյատևել այս երեք սյուների վրա: Բայց սա դոգմատիկ չպետք է ընդունել: Օրինակ շատ սփյուռքահայեր, որ հայերեն բառ անգամ չգիտեին՝ Արցախի համար իրենց կյանքը դրեցին: Սա շատ ծավալուն թեմա է: Ասածս այն է, որ հայը պիտի ձգտի կենտրոնանալ այս երեք հիմնասյուների շուրջը, ոչ թե մեկս մեկին մեղադրելով նորից մասնատենք իրար:
    Վերջին խմբագրող՝ Tig: 14.05.2013, 00:59:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), Chuk (14.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Zodiac (14.05.2013)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ վերջում միայն ուզում եմ ավելացնել, որ իմ համար ազգի չափորոշիչներն են՝ Լեզուն, Մշակույթը և Հողը: Ազգը կարող է գոյատևել այս երեք սյուների վրա: Բայց սա դոգմատիկ չպետք է ընդունել: Օրինակ շատ սփյուռքահայեր, որ հայերեն բառ անգամ չգիտեին՝ Արցախի համար իրենց կյանքը դրեցին: Սա շատ ծավալուն թեմա է: Ասածս այն է, որ հայը պիտի ձգտի կենտրոնանալ այս երեք հիմնասյուների շուրջը, ոչ թե մեկս մեկին մեղադրելով նորից մասնատենք իրար:
    Դու ճիշտ ես։ Այստեղ դժվար է քեզ հետ չհամաձայնվել երևի բոլոր առումներով։ Տեքստի ամենասկզբում եթե ուշադիր լինեիր կկարդաիր հետևյալը՝ ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով: Դու շտապեցիր միանգամից փնովել։ Փնովելը, ձեռք առնելը հեշտ է, ով ասես կանի։ Դու ինքդ լուրջ պատասխան տեսա՞ր որևէ մեկի կողմից, որ մի հատել պատասխանեմ։ Կարող ես քո մեջ ուժ գտնել, ֆորումից դուրս, ուշադիր կարդալ ամբողջ կոդեկսը, մտքերը մինչև վերջ, հետո նոր եզրակացություններ անել։ Նույնիսկ կարող ես որոշ փաստեր փորձես ինքդ ստուգել, համեմատել։ Սխալը կայանում էր նրանում, որ դու վերցնում էիր տեքստից մի նախադասություն կամ բառակապակցություն ու դրանց հիման վրա կարծիք կազմում։ Բնականաբար ամբողջական մտքից անջատատված կտորը բոլորովին այլ իմաստ էր ստանում։
    Պատվո վարքականոնը լուրջ բան է, այն օգնում է սեփական համոզմունքներում ավելի հաստատուն դառնալ։
    Քեզ մի հարց։ Ընդհանուր առմամբ կոդեկսի մեջ կա՞ին մտքեր (ոչ թե առանձին ինչ որ կտորներ, բառեր, այլ ամբողջական), որոնք հակասում էին քո աշխարհընկալմանը, քո վերաբերմունքին դեպի Հավատքը, Ազգը, Հողը, Մշակույթը, Լեզուն։
    Վերջին խմբագրող՝ haik: 14.05.2013, 01:51:

  4. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինքդ լուրջ պատասխան տեսա՞ր որևէ մեկի կողմից, որ մի հատել պատասխանեմ։ Կարող ես քո մեջ ուժ գտնել, ֆորումից դուրս, ուշադիր կարդալ ամբողջ կոդեկսը, մտքերը մինչև վերջ, հետո նոր եզրակացություններ անել։
    «Բադասխան», ապեր

  5. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ճիշտ ես։ Այստեղ դժվար է քեզ հետ չհամաձայնվել երևի բոլոր առումներով։ Տեքստի ամենասկզբում եթե ուշադիր լինեիր կկարդաիր հետևյալը՝ ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:
    Էդ լավ ա, որ սա դոգմա չի:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու շտապեցիր միանգամից փնովել։ Փնովելը, ձեռք առնելը հեշտ է, ով ասես կանի։ Դու ինքդ լուրջ պատասխան տեսա՞ր որևէ մեկի կողմից, որ մի հատել պատասխանեմ։ Կարող ես քո մեջ ուժ գտնել, ֆորումից դուրս, ուշադիր կարդալ ամբողջ կոդեկսը, մտքերը մինչև վերջ, հետո նոր եզրակացություններ անել։ Նույնիսկ կարող ես որոշ փաստեր փորձես ինքդ ստուգել, համեմատել։ Սխալը կայանում էր նրանում, որ դու վերցնում էիր տեքստից մի նախադասություն կամ բառակապակցություն ու դրանց հիման վրա կարծիք կազմում։ Բնականաբար ամբողջական մտքից անջատատված կտորը բոլորովին այլ իմաստ էր ստանում։
    Նախ ասեմ, որ չեմ կարող իմ մեջ ուժ գտնել ու խորանալ մի գրվածքում, որտեղ իմ կարծիքով սխալ շեշտադրումներ են արված:
    Ինչ վերաբերվում է կոնտեքստից կտրելուն, մի հատ դու էլ քո մեջ ուժ գտի ու նախորդ գրառումներում շատերի կողմից կոնտեքստից կտրված մտքերը մի անգամ էլ կարդա, կարծում եմ կհամոզվես, որ այդ արտահայտությունները ինքստինքյան կտրված են կոնտեքստից ու հենց դրանք են փչացնում, թուլացնում, որակազրկում ասելիքը: Դու ինքդ ես ասում որ Պատվո կանոնակարգը լուրջ բան է, այսինքն այդ կանոնակարգը պիտի շատ մանրակրկիտ մշակված լինի, հաշվի առնելով նաև այս թեմայում առկա, թեկուզ և ծաղրական քննադատությունները, որ որևէ ավելորդություն կամ շատախոսություն չլինի նրա մեջ:

    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատվո վարքականոնը լուրջ բան է, այն օգնում է սեփական համոզմունքներում ավելի հաստատուն դառնալ։
    Քեզ մի հարց։ Ընդհանուր առմամբ կոդեկսի մեջ կա՞ին մտքեր (ոչ թե առանձին ինչ որ կտորներ, բառեր, այլ ամբողջական), որոնք հակասում էին քո աշխարհընկալմանը, քո վերաբերմունքին դեպի Հավատքը, Ազգը, Հողը, Մշակույթը, Լեզուն։
    Կան մտքեր որ հակասում են իմ աշխարընկալմանը: Ամենահիմնական բանը, որ ինձ դուր չի գալիս նման գաղափարախոսություններում դա այն է, որ շատ մարդկային որակներ ազգայնացվում են: Ազգային կարող է լինել լեզուն, երգը, պարը, մշակույթը, բայց ոչ օրինակ պատվախնդիր լինելը կամ բարոյական լինելը: Հա կարելի է ընդհանրացրած ձևով ինչ ինչ հատկանիշներով բնութագրել այս կամ այն ազգին, բայց այլ շեշտադրմամբ: Օրինակ ոչ թե ասել, ով քրիստոնյա չի հայ չի, այլ ասել, հայերի մեծամասնությունը քրիստոնյա են, կամ հայերը կարողացան իրենց ընդունած քրիստոնեությանը, տվյալ դեպքում առաքելական եկեղեցու քարոզած քրիստոնեությանը, տալ նաև ազգային երանգ: Կամ չի կարելի ասել՝ ով պատվախնդիր չի, նա հայ չի, կարելի է ասել՝ լավ հայը նաև պատվախնդիր պիտի լինի: Զգո?ւմ ես շեշտադրումների տարբերությունները:

    Ուզում եմ մի կոնկրետացում անել հավաքտի պահով, ավելի ճիշտ կրոնի: Դրանք իմ համար տարբեր բաներ են: Կրոնով ազգություն սահմանելը ամենասխալ բանն է: Քրիստոսից առաջ էլ հայը կար ու հայ էր: Նոր կրոնի ի հայտ գալուց հետո էլ հայը լինելու է ու հայ է մնալու: Համշենցի մուսուլման հայը նույնպես հայ է: Այնպես որ կրոնը ահավոր թույլ հիմնասյուն է ու չարժե նրա վրա հենվել այս հարցում: Իմ անձնական կողմնորոշումն էլ ասեմ: Չնայած, որ առաքելական եկեղեցում կնքված եմ, բայց ինձ քրիստոնեական գաղափարախոսության հետևորդ չեմ համարում: Իմ համար ավելի հոգեհարազատ են բնապաշտական մոտեցումները
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.05.2013), StrangeLittleGirl (14.05.2013), Հայկօ (14.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •