User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2008
    Գրառումներ
    117
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե քննարկման ընթացքում ամեն դեպքում էդ ասածդ ճշմարտությունը ջրի երես է գալիս:

    Օրինակ շատերն էս թեմայում լիքը աբսուրդ մտքեր են ցույց տվել: Կարո՞ղ ես հակառակը հիմնավորել: Չեմ ասում վիճել, այլ հիմնավորել, բացատրել: Թե չէ անունը դնել, որ մենք դեռ էդ մակարդակին չենք հասել ու տենց լիքը ուրիշ ախմախություններ, սաղս էլ կարող ենք անել
    Դու ուզում ես ռացիոնալ հիմնավորում ստանալ, եթե-ապա, եթե-ապա գծային տրամաբանությամբ։ Այդ տրամաբանությամբ անվերջ կարծիքներ կարելի է հորինել, ինչքան որ երևակայությունդ կհերիքի։ Կան բաներ, որոնք իռացիոնալ են և ռացիոնալ հիմնավորում չեն կարող ունենալ։ Հակառակ դեպքում կդառնան մեռած և վերջավոր։

    Օրինակ կան տվյալներ, համաձայն որոնց մոտ 100 միլիոն մարդ աշխարհում հավատում է, որ երկրագունդը տափակ է և կանգնած է փղերի վրա։ Եվ իրենք ճիշտ են։ Նրանք ասում են, որ մենք չենք տեսնում, որ երկիրը կլոր է։ Դու տեսնու՞մ ես Chuk, ես ել չեմ տեսնում։ Միայն տիեզերքից է երևում։

    Ես մի կին էի ճանաչում, նա ասում էր, որ Աստծուն չի հավատում։ Մի օր ասեց, որ սկսել է հավատալ։ Հարցրի բա ի՞նչի հանկարծ սկսեցիք հավատալ։ Պատասխանեց դե մտածեցի արի համենայնդեպս հավատամ, մարդ ես բա որ իրոգ կա ու երբ որ մահանամ կասեմ, որ քեզ հավատացել եմ, ինձ դրախտ տար։
    Այդ կինը ասում էր թող հիմնավորեն, որ Աստված կա, բերեն դնեն դիմացս, աչքս տեսնի, այդ ժամանակ կհավատամ։
    Վերջին խմբագրող՝ haik: 14.05.2013, 13:44:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ կան տվյալներ, համաձայն որոնց մոտ 100 միլիոն մարդ աշխարհում հավատում է, որ երկրագունդը տափակ է և կանգնած է փղերի վրա։ Եվ իրենք ճիշտ են։ Նրանք ասում են, որ մենք չենք տեսնում, որ երկիրը կլոր է։ Դու տեսնու՞մ ես Chuk, ես ել չեմ տեսնում։ Միայն տիեզերքից է երևում։
    Չգիտեմ, թե էդ 100 միլիոնի տվյալը որտեղից ես վերցրել, բայց եթե հիմա որևէ մեկը անունը «լուրջ աշխատություն» դրած տենց էշություն դուրս տա, ես իրա վրա կխնդամ նենց, ոնց-որ ստեղ, ու նույն ձևի, ոնց-որ քեզ կասեմ, որ հիմնավորի իրա ասածը, ու եթե հիմնավորեց, հերոս կսարքեմ:

    Չնայած մի քիչ շեղվեցի թեմայից:


    Հիմա վերջին գրածիցդ մեջբերեմ.

    Բանավեճում, պատվի մարդը, ուշադրությամբ մտորում է զրուցակցի ասածների շուրջ, նրա ներքնաշխարհ է թափանցում և այնտեղից արդեն ներազդում է զրուցակցի վրա: Բանավեճում մարդը վսեմանում է, այլ ոչ թե նսեմանում: Բանավեճից հետո մարդիկ ավելի հարուստ են դառում՝ համ էլ մի քիչ ավելի լավը, այլ ոչ թե վատը: Անիմաստ վեճ գոյություն ունի, երբ բանավեճի առարկան արդեն մղվել է երկրորդ պլան, իսկ վիճողները անցնում են իրար նկատմամբ անձնական գնահատականներ տալուն:
    Ես պնդում եմ, որ դու այս բանավեճում բանավեճի առարկան մղեցիր երկրորդ պլան ու անցար անձնական գնահատականներին, ապացուցեմ ասածս մեջբերելով քո գրառումը.
    Մեջբերում haik-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո ու մյուների գրածները իրականում ցույց տվեցին թեմայի լրջությունը և հզորությունը։ Սովորաբար, էգոյի թելադրանքի տակ գտնվող մարդը, հանդիպելով մի բանի, ինչը իր համար անհասկանլի է, դուրս է իր սեփական աշխարհընկալումից և որակապես էականորեն տարբերվում է, փորձում է տարբեր ձևերով այն իջեցնել, սխալ հանել, հասցնել սեփական մակարդակին։ Այդպիսով մարդը իրեն ավելի լավ ու հարմարավետ է զգում։ Դու և շատերը փորձեցիք թեմայում գրված մտքերը իջեցնել կենցաղային, ֆիզիոլոգիական մակարդակի վրա, ինչը ձեզ մոտ շատ վատ ստացվեց։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ճնշմանը չդիմացաք, շատ թույլ էր։ Ոչ մի լուրջ պատասխան, վերլուծություն կամ կարծիք չստացա։ Մարդուն սխալ հանելնել է պետք մի քիչ խելքով ու մակարդակով անել։ Երևի դպրոցում լավ չես սովորել։

    Ինչ վերաբերվում է քեզ ինչ-որ բան բացատրելուն և հիմնավորելուն։ Հնարավո՞ր է առաջին դասարանի երեխային բացատրել, թե ինչ է բարձրագույն մաթեմատիկան։
    Տեսնու՞մ ես, սաղ անձնական մակարդակի պիտակավորումներ, ու ոչ մի բան ըստ թեմայի, ըստ նյութի:

    Ուրեմն դու քո իսկ տեղադրած «վարքականոնի» 30-րդ կետի համաձայն նսեմացար, ոչ թե վսեմացարա:


    Էնպես որ քեզ առաջարկում եմ առաջին էջից սկսած հերթով գաս գրառումներին ու հակադարձես, հիմնավորես բերված աբսուրդ մտքերի աբսուրդության պնդումները: Հակառակ դեպքում դու հայ հայրենասեր ու քաղաքացի չես, որտև շեղվում ես քո իսկ բերած վարքականոնից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zodiac (14.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ
    Հեղինակ՝ missarmogirl, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 27.03.2011, 23:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •