6,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Տան որպես բնակարանի պատվի հասկացությունը և որպես բնակատեղի, որը ստեղծվել է առանձին անհատի մտքով և զգացմունքով հատուկ տեղ է գրավում հայի աշխարհազգացողության մեջ:
Մոտավորապես տասներկու հազար տարի առաջ Հայկական Լեռնաշխարհում արիացին սկսեց վայրի ցորենը, ստացավ հավելյալ արտադրանք ձմեռվա համար և հիմքեր նստակյացության համար, ինչը պատճառ դառավ ստացիոնար բնակարան կառուցելու համար Արիացու վերաբերմունքը իր բնակարանի նկատմամբ շարունակությունը դարձավ այն նույն ոգեղեն կապի, որ առաջ գոյություն ուներ կրակի տարերքի հետ, որի աստվածային բնույթին նա չէր կասկածում:
Վերցնելով իր վրա բնակարանի պաշտպանության և կերի հայթայթման գործանքները- դրա ներքին վիճակի համար պատասխանատվությունը նա դրեց տոհմի տարիքով մեծ կնոջ վրա: Այդպիսի կանանց անվանում էին «տի» բ նրանց «դու»-ով էին դիմում («տո» Տայքի բարբառով և «դու» ժամանակակից գրական լեզվում): Էրբ տղամարդիկ տուն էին վերադառնում, կերակուրը բաժանում էր տարիքով մեծ կինը, բաժանում էր այնպես ինչպես իր սիրտը համարում էր արդար, և ոչ ոք նրան չէր առարկում: Եվ այդ կինը մեծ մատա-մայր էր «տա-մատա», թամադա: Արդի հայոց լեզվում այդ կինը «տատի» : (նույն արտահայտության երկու անգամ կրկնելը Արիացիների հնագույն լեցվում արտահայտում էր հարգալից-բարձր վերաբերմունք, օրինակ, тетя, баба, мама): Իսկ բնակարանը, կամ բնակարանների խումբը, սկսեց կոչվել տուն, թ(տ)աուն, տին-դին-դիմ-դոմ (տունա – շվեդերեն):
Օջախի և տան կապը մոր հետ, նրա անձեռնմխելիության ու սրբության հետ, անցել է նաև տուն-բնակարան հասկացության վրա. Պահպանվում են ոչ թե տան պատերը կամ տան իրերը, այլ այն ամենաթանկն ինչն այնտեղ ապրում է՝ մատան-մայրը: Մինչ օրս, ի տարբերություն որոշ այլ եվրոպական ժողովուրդների, հայը պահում, պահպանում և հպարտանում է տան պատվի օրենքով…, ինչպես իր, այնպես էլ ցանկացած ուրիշի:
Հայը չի կարող պատահական մարդու տուն բերել, որպես մոր պաշտպանության և նրա սուրբ մաքրության պահպանման հնագույն սովորության ժամանակակից դրսևորում: Հայը օգնում է մերձավորին ունենալ և կառուցել իր տունը: Հայի պատվի պարտքն է իր տան պաշտպանությունը: Առանց մաքրության բարոյախոսություն գոյություն չունի: Տան մեջ բարոյական և ֆիզիկական մաքրությունը նախապայմանն է այն մարդկանց նույնպիսի մաքրության, ովքեր կծնվեն ու կդաստիարակվեն նրանում, հիգիենիկ մաքրությունը և կարգուկանոնը` պայմանն է այդ տանը մեծացած անձի բարոյական մաքրության:
Էջանիշներ