![]()
Կարծում եմ շատ են այն դեպքերը, երբ Հայաստանից աղջիկն ամուսնանում է ԱՄՆ քաղաքացու հետ և իհարկե առաջ է գալիս բարդ գործընթացը. Երևի կգտնվեն մարդիկ ովքեր տեղյակ են թե ինչպես է ընթանում թղթաբանությունը և իհարկե հարցազրույցը, որը շատ որոշիչ է և ամենահուզիչ պահերից է չգիտես թե ինչ կլինի, կմերժեն թե ոչ:Կցանկանայի հնարավորինս շատ տեղեկություն ունենալ այդ ողջ ընթացքի մասին, հատկապես այն մասին թե ամուսությունից հետո երբ ինչպես է տեղի ունենում հարցազրույցը ԱՄՆ դեսպանատանը, արդյոք հարցազրույցի ժամանակ աղջիկը մենակ է ներկայանում թե ամուսնու ներկայությունը պարտադիր է?Ինչ հնարավոր հարցեր կարող է լինեն?Ինչպես ավելի ձիշտ կլինի լինել հարցազրույցի ժամանակ և այլն: Յուրաքանչյուր ինֆորմացիա շատ կարևոր և հետաքրքիր կլինի իմանալ,հատկապես այն մարդկանցից ովքեր ինչ-որ չափով առնչվել են սրա հետ:Ես 2 ամսից ամուսնանալու եմ և շատ կարևոր է տեղեկացված լինել այդ ամենի մասին:
Նախապես շնորհակալություն
Էջանիշներ