Բռատ, ճիշտն ասած կարող եմ հասկանալ որ էդ աղջկա մասին վատ կարծիք կազմես, չհարգես (տեսահոլովակում երևացող իրա վարքից ելնելով): Բայց որ արդյունքում Լֆիկին ավելի ես հարգել...
Ապեր, արի մի հատ կենտրոնանանք: Էդ աղջկան մի կողմ դիր, էական չի իրա պահվածքը (իրան չեմ ճանաչում ու ՀԱԿ-ից չի, էս ասում եմ, որ հասկանաս, որ իրան պաշտպանելու խնդիր չի առաջս): Ի՞նչ գործ ուներ Լֆիկն էնտեղ: Ի՞նչ ա նշանակում, որ Լֆիկը գալիս ա գողագանով հրահանգներ ա տալիս վստահված անձանց: Ընդամենը մի բան, որ երիցս ճիշտ ենք, որ ասում ենք, որ խուժանն ա զբաղվում ՀՀԿ-ի ընտրություններով: Ախր էս նայելուց հետո պետք ա քրֆենք Լֆիկին ու ՀՀԿ-ին ոտից գլուխ: Ու մի հատ էլ համեմատություն անեմ. ասում ես, ի՞նչ կապ ունի փակ շուկան: Ուրեմն ասում եմ, ինչքան Լֆիկը պետք ա կապ ունենար էդ ընտրությունների հետ, էնքան էլ փակ շուկան կապ ունի:
Ու վերջապես արի հասկանանք, որ էս ժողովրդի համբերության բաժակը լցված ա: Ի՞նչ ա եղել: Ոչինչ, ընդամենը մի վանդալ, փակ շուկան քանդողը, մենաշնորհների տեր ցինիկ Լֆիկը եկել ա խառնվել ա ընտրական պրոցեսին՝ խուժանավարի, գողագանի ու ասիչի մակարդակով: Ու պարզ ա, որ շատերի համբերությունն էլ չի դիմանալու, երեսին շպրտելու ա, որ ա՛յ ..., ա՛յ Փակ շուկա քանդող, դու ստեղ ի՞նչ գործ ունես:
հ.գ. Նաև լավ կլիներ, որ նախապատմության ուշադրություն դարձվեր: Անօրինական կերպով էդ աղջկա ձեռքից տեխնիկա է խլվել:
Էջանիշներ