Ինչ որ բան՝ դեպք իմաստով, միշտ էլ կատարվում ա, բայց հաճախ կարևորն ու նշանակալիցը տեղի են ունենում քո ներսում: Սա հոգու մասին էր. անդունդի եզրին անընդհատ կարող ես վախենալ անկումից, իսկ ընկնելուց արդեն վախերն անհետանում են:
Ինչ որ բան՝ դեպք իմաստով, միշտ էլ կատարվում ա, բայց հաճախ կարևորն ու նշանակալիցը տեղի են ունենում քո ներսում: Սա հոգու մասին էր. անդունդի եզրին անընդհատ կարող ես վախենալ անկումից, իսկ ընկնելուց արդեն վախերն անհետանում են:
CactuSoul (06.09.2021)
Իսկ գուցե մի օր, աշխարհի բոլոր
Խելացի, բարի ու մաքուր մարդկանց
Ուղարկենք հեռու՝ գրողի ծոցը,
Ու մանկուց մեր ալ արյան մեջ լցրած
Հին արժեքները մի տեղ դատարկենք
Ու ..նե՞նք էս լոքշ աշխարհի մերը...
Դավո՞, էս ինչեր ես խոսում… լռիվ ա գժվել հոպարը:
Դա՞վ...
Չէ, սենց որ նայում եմ, վիճակն իրոք լուրջ է...![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց չէ՞ որ անկումն էլ թռիչք է,
Իսկ ի՞նչ է,
Թռիչքը քեզ քի՞չ է,
Սա՞ չէր ողջ կյանքում քո երազածը:
Ուրեմն ի՞նչ ես
Ողջ անդնդով մեկ
Տարածում այս խոլ սարսափի ճիչը:
Դեն նետիր հոգիդ ճզմող արճիճը
Ու սլացիր վեր...
Իսկ թե դրան էլ ի վիճակի չես,
Գոնե վայելիր վերջին թռիչքդ,
Չէ՞ որ անկումը նույնպես թռիչք է:
CactuSoul (18.01.2010), My World My Space (18.01.2010), Արևածագ (25.01.2011)
հետաքրքօր է...էտ օպտիմիստությունդ երկար կտևի...
ինձ մոտ կարճ տևեց
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Լավն էր, Դավ։![]()
Էն վերջիններից հետո մի քիչ գոնե մխիթարական էր։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դավ, էս էն էր, ինչ ես եմ մտածում: Իրոք… Կներես, բառեր չեմ գտնում, դրա համար պիտի բավարարվեմ շատ ապրես բառերով…
![]()
![]()
Հ.Գ.
Հա, ի դեպ, մնացածներն էլ եմ կարդացել, էլի դուրս շատ էին եկել: Ինձ հոգեհարազատ ոճով ես գրում…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
հարգանքներս...Գոնե վայելիր վերջին թռիչքդ,
Չէ՞ որ անկումը նույնպես թռիչք է:
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Անկումը չի կարող թռիչք ընկալվել, քանի որ այն զզվելի է…
Կարծում եմ, դու շփոթում ես մի ուրիշ բան անկման հետ:
Թռիչք կարող է ընկալվել ինքնագիտակցումը, որ անդունդից կարող ես բարձրանալ…
Գուցե զո՞ւր եմ կանչում:
Գուցե զո՞ւր եմ ճչում:
Գուցե ոչ մեկի բուրդին էլ պետք չի՞
էս բարբաջանքը:
Գուցե ոչի՞չ եմ:
Գուցե ես չկա՞մ:
Էն չինացու պես գուցե թիթե՞ռն է
երազում տեսել իմ գոյությունը:
Չէ, լո՛ւրջ,
գուցե էս լոքշոտ աշխարհին
իսկի էլ պետք չի՞ իմ գոյությունը:
Ավելացվել է 7 րոպե անց
Թեև, գուցե և
պարապությունից հոգեբան դառած
մի քուրո վաղը սա կհամարի
մի քիչ կարեկցանք մուրալու մի նոր
ու հուսահատ փորձ…
Ավելացվել է 14 րոպե անց
Բայց, չէ՛,
մի՛ թաղեք սեփական կյանքի ունայնությունը
ուրիշի համար արցունք թափելով…
Սա իմ ցավը չի:
Իմ ցավի մեջ ես ձեր ցավն եմ տանում...
Դուք չգիտե՞ք ինձ.
Ես ձեր խիղճն եմ:
Ես խիղճն եմ էս՝
բավիղների մեջ կորած սերնդի:
Ես էն կարիճն եմ,
որ պիտի խայթի ձեզ ամեն պահի
տողերով թունոտ, ճնշված ու կոպիտ:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 07.04.2007, 14:12:
Մի հատ հին, սենտիմենտալ բան հիշեցի, դնում եմ ստեղ, բայց լուրջ չնայեք:
Այնպես, ինչպես ես սիրեցի,
Չի սիրելու էլ ոչ ոք,
Այնպես, ինչպես ես այրվեցի,
Չի այրվալու էլ ոչ ոք:
Կրունկներիդ կոխան դարձա,
Մամլվեցի դրանց տակ,
Աղաչեցի՝ միայն ցանկա,
Եվ կդառնամ անմար կրակ:
Լույս կսփռեմ իմ ցոլքերով
Ես մթնկա գիշերներում,
Ուր հեշտանքից դողդողալով
Հոմանուդ հետ կգգվես դու:
Լույս կսփռեմ ցոլքերով իմ
Խավարածին, ցուրտ գեհենում,
Որտեղ կընկնես կյանքից հետո քո մեղսալից
Եվ կկանչես, ո՞ւր ես, պոե՛տ, որտե՞ղ ես դու:
Միայն թույլ տուր լինեմ կողքիդ
Եվ համբուրեմ ստվերդ լոկ,
Չէ՞ որ, ինչպես ես սիրեցի,
Չի սիրելու էլ ոչ ոք:
Արևածագ (04.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ